Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Կարծում եմ, սերիալի առաջին սեզոնի վերջին սերիաներում լուրջ լյապ կա: Այնտեղ, որտեղ Դունկանն ու Դարեհը ծանոթանում են - և սցենարում, և հետագա մեկնաբանություններում ասվում է, որ դա տեղի է ունեցել Վաթեռլոի ճակատամարտի ժամանակ: Բայց սերիալում պարզ երևում է, որ... կադրում ձյուն է գալիս ու ձյուն է դրած, այն դեպքում, երբ Վաթեռլոի ճակատամարտը եղել է 1815 թ-ի հունիսի 15-ին
Մինչև հատուկ մեկնաբանությունները կարդալը` ինձ միշտ թվացել էր, թե Դունկանն ու Դարեհը ծանոթացել են... Նապոլեոնի ռուսական արշավանքի ժամանակ: Այդ դեպքում և ձյունը, և բանակի ողբալի վիճակը լիովին բացատրելի են: Ընդ որում ինձ չէր մտահոգում նաև այն պահը, որ Դունկանը անգլիացիների կողմը լինելու փոխարեն Նապոլեոնի բանակում էր, քանի որ ինքս ինձ մտածում էի, որ Դունկանին ուղղակի շատ էին դուր եկել Ֆրանսիայի "հեղափոխական-հանրապետական" գաղափարները և ինքը, լինելով իրոք առաջադեմ մի մարդ, հենց դրա համար էր ֆրանսիացիների կողմում:

Իսկ իրականում պարզվեց, որ նկատի է ունեցվում Վաթեռլոն և Դունկանն էլ անգլիացիների կողմում է: Այս պայմաններում, ինչպես արդեն ասվեց, ձյունը լրիվ աբսուրդ մի բան էր...