User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Լեռնցին / Higհlander

  1. #1
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Լեռնցին / Higհlander

    Անկեղծ ասած, շատ զարմացա, երբ ակումբում այս ֆիլմաշարի թեման չգտա, կլրացնեմ այդ բացթողումը


    Իմ երկու սիրած ֆիլմաշարերից մեկն ա, բայց եթե "Տերմինատորում" ավելի շատ սիրում եմ 1-ին ֆիլմը, հարգում ու գնահատում եմ 2-րդ ֆիլմը, մեծ փիլիսոփայության համար, չեմ սիրում 3-րդը ու զզվում եմ 4-րդից, ապա "Լեռնցի" ֆիլմաշարում սիրում եմ ամեն ինչը, ինչ կապված է նրա հետ, նույնիսկ ոչ այնքան հաջող վերջին, 5-րդ ֆիլմը` "Լեռնցին. Աղբյուր" -ը (2007թ.)

    Ֆիլմը նկարահանված է ֆանտաստիկա ժանրում, բայց այդ ֆանտաստիկան իրականության եզրին է: Ֆիլմի հերոսները մեր պես սովորական մարդկանց անմահ ռասայի ներկայացուցիչներ են, որոնք ամբողջ կյանքում սրերով մենամարտում են իրար հետ, կտրում միմյանց գլուխները ու միայն այդ ձևով սպանում իրենց պես անմահներին, հանուն նրա, որ վերջում մնա միայն մեկը, դառնա մահկանացու, երեխա ունենա, ու մեռնի սովորական մարդու մահով...

    Լեռնցին


    Ռասսել Մալկեխիի ֆիլմը, որ նկարահանվեց 1984 թվականին, մեծ աղմուկ հանեց... շատերին դուր եկավ վերը նշված սյուժեն... ֆիլմը անթերի է, կիկսեր չկան, Շոտլանդիայի դրախտային վայրերը շոյում են աչքերդ, իսկ Queen խմբի երաժշտական ուղեկցությունը ու մեծն Շոն Կոներիի մասնակցությունը ֆիլմում ֆիլմը ավելի էլիտար են դարձնում... իրոք որ կինոմատոգրաֆի դասական...
    Անմահ Քոնոր ՄակԼաուդը իր ուսուցչից` Ռամիրեսից իմանում է իր անմահության մասին ու նրա կյանքը փոխվում է... վերջում, երբ մնում են միայն երկու անմահ, նա գլխատում է իր գլխավոր մրցակցին, Կուրգանին, ու ստանում Մրցանակը` մահկանացիություն:

    Լեռնցին - 2. Վերակենդանացում


    Սա էլ նկարել է Ռասսել Մալկեխին, բայց այն համարյա ոչ մի կապ չունի 1-ին ֆիլմի հետ, ինչը սցենարիստների սխալն է... առաջին հերթին սխալ էր այն նկարելը ընդհանրապես, քանի որ 1-ին ֆիլմում սյուժեն ամբողջությամբ իր տրամաբանական ավարտն է ունենում... ինչևէ, երբ առանձին ֆիլմ ես նայում որպես, այլ ոչ "Լեռնցու" շարունակություն, ապա շատ հետաքրքրիր է դառնում...
    Չգիտես ինչու ֆիլմում անմահները ներկայանում են, որպես անցյալից եկածներ... այսպես... անցյալի կարսր Կատանան ապագա է ուղարկում երկու "սխալականների" (իր կարծիքով)` Ռամիրեսին ու Քոնորին, որպեսզի նրանք մահկանացուների աշխարհում ծերանան ու մահանան... իսկ ապագայում արդեն տեղի է ունենում օզոնային շերտի քայքայում, ու Քոնորը ձեռնամուխ է լինում մեծ վահանի կառուցմանը, որը պետք է պաշտպանի մոլորակը քայքայվող օզոնային շերտից բխող բացասական հետևանքներից: Տարիներն անցնում են,Քոնորը շատ ծեր է... նա իմանում է, որ օզոնային շերտը վերականգնվել է ու այլևս վահանի կարիքը չկա, բայց ընկերությունը, որը պահում է վահանը, դեմ է այն հանելուն, քանի որ այդպես նրանց ձեռնտու է...
    Կատանան տեսնելով, որ Քոնորը դեռ ողջ է, երկու հոգու ապագա է ուղարկում նրա ետևից, որ սպանեն: Քոնորը դրանց հախից գալիս է, նորից երիտասարդանում է ու վերստանում իր անմահությունը... նա օգնության է կանչում 1-ին ֆիլմում մահացած Ռամիրեսին, որը հայտնվում է նրա առաջ... Կատանան ինքն է գալիս ապագա, ու վահանի տերերի հետ, որոնց Քոնորը շատ է խանգարում, ուզում է նրան սպանել... ի վերջո լեռնցին իր ուսուցչի հետ հաղթում են չարին)

    Լեռնցին - 3. Վերջին չափումը


    Այստեղ հաշվի են առնվել 2-րդի սյուժետային սխալները և սյուժեն շարունակում է 1-ին ֆիլմը.. Քոնորը մեկ այլ անմահից ուզում է ետ բերել իր խորթ երեխային, որին այդ անմահը առևանգել է...

    Դեռևս 2-րդ ֆիլմից հետո սկսում են նաև "Լեռնցին" հեռուստա - և մուլտսերիալների նկարահանումները:

    "Լեռնցին" սերիալը նկարահանվել է 1992-1998 թթ., պարունակում է 6 սեզոն, ընդհանուր քանակով 119 սերիա: Այստեղ պատմվում է Քոնորի կրտսեր եղբոր, նույնպես անմահ Դունկան ՄակԼաուդի կյանքի քրոնիկոնը: Սերիալը ֆիլմերից առաձին ավելի մեծ աղմուկ հանեց ու շատերի կողմից ֆիլմերից ավելի սիրվեց:

    1994թ. Ֆրանսիայում նկարահանվեց "Լեռնցին" մուլտսերիալը, որը ֆիլմերի ու սերիալի հետ սյուժետային կապ չունի: Բաղկացած է 2 սեզոնից, ընդհանուր 40 սերիա, բայց այդպես էլ մնաց անավարտ: Պատմվում է անմահ Քվենտին ՄակԼաուդի մասին, որը համաշխարհային մեծ աղետից հետո, պայքարում է նոր աշխարհի տիրակալ, նույնպես անմահ Կորտանի հետ:

    1998թ. "Լեռնցին" սերիալի ավարտվելուց հետո նկարահանվում է նրանից ճյուղավորված "Լեռնցին. Ագռավը" սերիալը` Դունկանի, սերիալից հայտնի անմահ ծանոթուհու, Ագռավ մականունով գողի` Ամանդայի մասին: Սերիալի ռեյտինգը բարձր չեր ու 1-ին սեզոնից հետո, 22-րդ սերիայի վրա այն փակվում է:

    2001-ին ինտերնետում հայտնվում է "Մեթոսի քրոնիկները" 8 մասից բաղկացած անիմացիոն ֆլեշ-մուլտսերիալը, որը պատմում է սերիալի հերոսներից մեկի` Մեթոսի կռվի մասին, որը նա դեռևս հնուց տանում է իր սիրելիին սպանած եգիպտական փարավոնի, անմահ Ջաի հետ... այն անավարտ է մնում, բայց ֆանատներն իրենք իրենցով նկարում են ևս 8 մաս ու դրանով ավարտում սյուժեն:

    Լեռնցին.Խաղի վերջը


    4-րդ ֆիլն է, որտեղ միացվում են նախկին երեք ֆիլմերի ու "Լեռնցին" սերիալի սյուժեներն ու երկու անմահ եղբայրները պայքարում են հզոր թշնամու, անմահ Ջեյքոբի դեմ, որը նախկինում հոգևորական լինելու ժամանակ հասցրել էր այրել Քոնորի մորը: Նրա հետ պայքարի ընթացքում թուլացած և այդ ամենից հոգնաց Քոնորը ստիպում է եղբորը մենամարտել իր հետ ու հեշտությամբ էլ հաղթվում է... չուզենալով սպանելով եղբորն ու ստանալով նրա ուժերը, Դունկանը գլխատում է Ջեյքոբին:

    "Լեռնցին. Աղբյուրը"


    Ֆիլմաշարի վերջին ֆիլմն է: Ֆիլմի վրա շատ քիչ գումար է ծախսվել, ինչի համար այն շատ վատ է ստացվել, չնայած մի քանի դիտումներից հետո սկսում ես հավանել:
    Աշխարհը քաոսի մեջ է... այս քաոսի ընթացքում մի քանի անմահներ, որոնց թվում է նաև Դունկանը, հավաքվում են ու որոշում են գտնել անմահության աղբյուրը, որին մոտիկացողը կդառնա մահկանացու, երեխա կունենա, մի խոսքով կհաղթի անմահների մշտական Խաղում:
    Այս ընթացքում Դունկանը հանդիպում է իր սիրլի կնոջը`Աննային:
    Երբ երկար փնտրտուքները կամաց-կամաց մոտիկացնում են անմահներին աղբյուրի մոտ, հայտնվում է աղբյուրի Պահապանը, մի գերարագ կիսամարդ - կիսաչարք, որին էլ վերջում հաղթելով, Դունկանը մոտենում է Աննայի հետ բացված աղբյուրին ու ստանում Մրցանակը...

    2007-ին վերջին ֆիլմին զուգահեռ Ճապոնիայում թողարկվում է "Լեռնցին. Վրեժի փնտրտուքներում" լիամետրաժ անիմեն, որը հիմնական սյուժեի հետ կապ չունի: Պատմվում է անմահ Քոլին ՄակԼաուդի մասին, որը 2000 տարի շարունակ հետապնդում է իր գլխավոր թշնամուն, ժամանակին հռոմեական կայսր Մարկուս Անտոնիոսին, որ վրեժ լուծի իր հարսնացուին սպանելու համար, ու ի վերջո դա նրան հաջողվում է:


    Ինչպես տեսաք "Լեռնցին" շատ հարուստ է բազմազան զարգացումներով, ու բացի այս բոլորից գոյություն ունեն նաև թվով 11 գեղարվեստական գրքեր "Լեռնցին" շարքից` անգլերեն լեզվով:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (07.09.2010), Freeman (30.07.2010), helium (30.07.2010), Lion (15.08.2010), ministr (30.07.2010), Հայկօ (30.07.2010)

  3. #2
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես առաջին ֆիլմն եմ փաստորեն տեսել, այն էլ շատ վաղուց Չգիտես ինչու ինձ մոտ այն տպավորությունն էր, որ մի քանիսը հաստատ պետք է որ տեսած լինեի, բայց սյուժեները կարդալով՝ բան չհիշեցի...Ժամանակին սերիալն էի նայում, բայց վերջն այդպես էլ չտեսա

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    romanista (01.08.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում helium-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակին սերիալն էի նայում, բայց վերջն այդպես էլ չտեսա
    Սերիալը իմաստային ամբողջական վերջ չուներ)) սերիալը շարունակեցին հաջորդ երկու ֆիլմերը)

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (15.08.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիանալի մտահաղացում է, ինքս, կարելի է ասել, ֆանատն եմ այս մտահաղացման: 1-ին ֆիլմը լավն է, երկրորդը, զիբիլ, երրորդը ոչինչ, չորրորդն էլ է լավը, բայց 1-ին չի հասնի: Հինգերորդը չեմ տեսել: Իրոք, անձամբ ես սերիալն ավելի հաճույքով եմ նայել, քան ֆիլմը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    romanista (15.08.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիանալի մտահաղացում է, ինքս, կարելի է ասել, ֆանատն եմ այս մտահաղացման: 1-ին ֆիլմը լավն է, երկրորդը, զիբիլ, երրորդը ոչինչ, չորրորդն էլ է լավը, բայց 1-ին չի հասնի: Հինգերորդը չեմ տեսել: Իրոք, անձամբ ես սերիալն ավելի հաճույքով եմ նայել, քան ֆիլմը...
    5-րդը տես, հետո կարծիքդ հայտնի)) բայց այն հաստատ 2-ից վատն է, ախր շատ քիչ փող է վրան ծախսվել)) դե իսկ սերիալն այո, շատ-շատերի կողմից ֆիլմերից շատ սիրվեց
    Վերջին խմբագրող՝ romanista: 15.08.2010, 23:36:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (15.08.2010)

  11. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ առիթ լինի, 5-ն էլ կնայեմ: Կարծում եմ, որ սերիալի հաջողության գաղտնիքը նրանում էր, որ այն, առավել իրական էր, հեքիաթային, ֆանտաստիկ պահերը ծայրահեղ քիչ էին: Ֆանտաստիկ էին միայն անմահության պահերը (ոչ անմահները): Այ ինձ հենց դա շատ դուր եկավ, ու մեկ էլ - Էդրան Պոլի պահն ու սերիալի երգը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    romanista (15.08.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ առիթ լինի, 5-ն էլ կնայեմ: Կարծում եմ, որ սերիալի հաջողության գաղտնիքը նրանում էր, որ այն, առավել իրական էր, հեքիաթային, ֆանտաստիկ պահերը ծայրահեղ քիչ էին: Ֆանտաստիկ էին միայն անմահության պահերը (ոչ անմահները): Այ ինձ հենց դա շատ դուր եկավ, ու մեկ էլ - Էդրան Պոլի պահն ու սերիալի երգը...
    Լեռնցու լավ կողմերից մեկն այն է, որ այն ֆանտաստիկա է, բայց իրականության եզրին, այստեղ չկա չափից դուրս ֆանտաստիկա, որից ես, օրինակ, զզվում եմ... Լեռնցու ֆիլմերում էլ շատ ժամանակ ներկայացվում են պահեր հերոսների անցյալից, իսկ սերիալում մանավանդ)) շատ շատ են ֆլեշբեքերը, որոնք պատմում են Դունկանի անցած երկար կյանքի մասին... երևի հենց այդ անցյալի ու ներկայի մշտական կապն էլ սերիալի հաջողության գլխավոր գրավականն էր...

    5-րդ ֆիլմը վաճառքում Հայաստանում չկա, ամեն դեպքում ես ոչ մի տեղ չեմ հանդիպել, բայց դիտելու համար կարող ես բեռնել կամ օնլայն դիտել ինտերնետում...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (15.08.2010)

  15. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այո, այո, հենց այդ ֆլեշբեկերն են, որ հիմնական համ ու հոտ են հաղորդում հատկապես սերիալին: Եվ ընդ որում ասեմ - հիմնականում նկարված են շատ ճաշակով, լակոնիկ, բայց նաև իմաստային մեծ հագեցվածությամբ: Տառացիորեն մի քանի վայրկյանի ընթացքում կարողանում ես ընկալել, թե անցյալում այդ ինչ է եղել, որ հիմա "վերաքննվում է":

    Ի դեպ, ահա նախագծի կայքը -

    http://highlander.kachkanar.ru/retro...rospective.htm

    Շատ հաջող կայք է, երբ առաջին անգամ գտա... օրերով կարդում էի

    Իսկ սերիալում, գուցե և տարօրինակ հնչի, ինձ ամենաշատը դուր է գալիս ոչ թե Դունկանի կերպարը, թեև, ինքստինքյան հասկանալի է, այն ևս լավն է ու գլխավոր տեղն ունի, այլ, թվում է թե մի երկրորդական, բայց հաճախ իր իմաստնությամբ ու խորությամբ Դունկանին գերազանցող կերպար - Մենեսը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    romanista (17.08.2010)

  17. #9
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդ քո ասած կայքում ես վաղուց գրանցված եմ ու այնտեղի ֆորումի ակտիվ մասնակիցներից եմ

  18. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես գրանցված չեմ, բայց հաճախ եմ կարդում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ առիթ լինի, 5-ն էլ կնայեմ: Կարծում եմ, որ սերիալի հաջողության գաղտնիքը նրանում էր, որ այն, առավել իրական էր, հեքիաթային, ֆանտաստիկ պահերը ծայրահեղ քիչ էին: Ֆանտաստիկ էին միայն անմահության պահերը (ոչ անմահները): Այ ինձ հենց դա շատ դուր եկավ, ու մեկ էլ - Էդրան Պոլի պահն ու սերիալի երգը...
    Երեկ ի վերջո հաջողվեց նայել 5-րդ մասը: Ափսոոոս, այդքան լավ գաղափարը այդ աստիճան փչացրել էին - իրոք, բառիս ամենաբուն իմաստով անհաջող ֆիլմ էր, այնքան անհաջող, որ մինչև վերջ նայեցի զուտ... սկզբունքորեն որոշած լինելով նայել
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    romanista (06.09.2010)

  21. #12
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ ի վերջո հաջողվեց նայել 5-րդ մասը: Ափսոոոս, այդքան լավ գաղափարը այդ աստիճան փչացրել էին - իրոք, բառիս ամենաբուն իմաստով անհաջող ֆիլմ էր, այնքան անհաջող, որ մինչև վերջ նայեցի զուտ... սկզբունքորեն որոշած լինելով նայել
    բայց գիտե՞ս, ես հավեսով էլ նայեցի առաջին անգամ ես դե "Լեռնցու" սիրահար եմ ու բացարձակ տեղյակ չէի 5-րդ ֆիլմից) ու հանկարծ, փնտրման համակարգը, որով ֆիլմաշարի մասին նյութեր էի փնտրում, բերեց այս ֆիլմը)) ես այնքան էի ուրախացել, որ պատրաստ էի նայել այն նույնիսկ եթե լրիվ աղբ լիներ)) սյուժեն լավն ա, ուղղակի պետք էր մարդավարի նկարել... ու դրանից հետո էլ ֆիլմի ռեժիսոր Բրեդ Լեոնարդը որոշել էր դեռ Լեռնցին- 6-ն ու 7-ը նկարեր, բայց տեսնելով 5-ի թույլ ռեյտինգը, ինչ լավ ա, որ հրաժարվեց էդ մտքից ու հանգիստ թողեց ֆիլմաշարը, առանց էդ էլ արդեն որի համը հանել էր

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (07.09.2010)

  23. #13
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատկերացրու ես էլ պակաս սիրահար չեմ այդ գաղափարին, բայց ֆիլմերում ռեժիսորները անընդհատ համը հանում են: Դե, 1-ինի մասին չեմ խոսում, բայց դու տես, թե, օրինակ սերիալը կամ 4-րդ ֆիլմը ինչ լավն էին: Իսկ նրանց հաջողության գաղտնիքը պարզ էր - միստիկ ու ֆանտաստիկ պահերը մինիմումի էին հասցված ու հիմնական շեշտը դրված էր շատ ճաշակով և ճիշտ նկարած ֆլեշբեկերի վրա: Իսկ 2-րդում, 5--րդում ու մասսամբ էլ 3-րդում շատ էր տեղ տրված անիմաստ միստիկային ու ֆանտաստիկային - հենց դա էլ փչացնում է ամեն ինչ:

    Կարծում եմ, որ անմահ հերոսների գաղափարը այդքան հաճելի է նայել, եթե իրենց անմահությունից զատ այլ ֆանտաստիկ պահ մեզ չտան - սովորական մարդիկ են, մեր շրջապատից, բայց... անմահ:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Մի խոսքով, ափսոս - եթե 1-ինը լավն էր, 2-րդը` փչացրել էին, 3-րդը, իր թերություններով հանդերձ ոչինչ էր, մանավանդ 2-րդի ֆոնի վրա, իսկ 4-րդն ու սերիալը արդեն իրոք լավն էին, ապա 5-րդում դժբախտաբար չկարողացան պահել մակարդակը ու կրկին ընկան 2-ի մակարդակին` իրեն հատուկ թերություններով ու սխալներով...
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 07.09.2010, 12:11: Պատճառ: Սպոյլեր
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  24. #14
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց 2-րդը որ նայում ես որպես առանձին ֆիլմ, շատ էլ հավես ա, իսկ 5-ը առանձին էլ չես կարում հավես ֆիլմ համարես, ոնց որ "Լեռնցու" պարոդիա լինի)) Պահապանի համար լրիվ համաձայն եմ, ինձ էլ էր հետաքրքիր, թե նա ինրու է այդքան ուժեղ ու գերարագ: Կարդինալը ընդհանրապես ավելորդ կերպար էր, հեչ "սրբի" նման չէր:

    Կարևորն այն է, որ Բրեդ Լեոնարդը շարունակություն չի նկարում Իսկ այս տար պետք է նկարահանվի 1-ին ֆիլմի ռիմեյքը ուրիշ դերասաններով, դա արդեն պաշտոնապես հաստատված է:

  25. #15
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց 2-րդը որ նայում ես որպես առանձին ֆիլմ, շատ էլ հավես ա, իսկ 5-ը առանձին էլ չես կարում հավես ֆիլմ համարես, ոնց որ "Լեռնցու" պարոդիա լինի))
    +1

    Պահապանի համար լրիվ համաձայն եմ, ինձ էլ էր հետաքրքիր, թե նա ինրու է այդքան ուժեղ ու գերարագ: Կարդինալը ընդհանրապես ավելորդ կերպար էր, հեչ "սրբի" նման չէր:

    Կարևորն այն է, որ Բրեդ Լեոնարդը շարունակություն չի նկարում
    Իհարկե

    Իսկ այս տար պետք է նկարահանվի 1-ին ֆիլմի ռիմեյքը ուրիշ դերասաններով, դա արդեն պաշտոնապես հաստատված է:
    Ինձ թվում է, որ տափակություն կլինի: Ավելի լավ կլինի սերիալը շարունակեն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    romanista (07.09.2010)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •