Երկար որոնումից հետո, չգտնելով թեմա Իսպանական այս ակումբի մասին, որոշեցի բացել այն:
Ատլետիկոն պատրաստվում է չորեքշաբթի ձեռք բերել Գոդինին
Ուրուգվայի հավաքականի և «Վիլյառեալի» պաշտպան Դիեգո Գոդինը կարող է հաջորդ չորեքշաբթի դառնալ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ, հաղորդում է «СЭ»-ն` հղում կատարելով AS-ին:
Հրատարակչության տեղակացմամբ` կողմերը արդեն համաձայնության են եկել գործարքի ֆինանսական հարցերի վերաբերյալ: 2010թ.Եվրոպայի լիգայի հաղթողների համար այդ տրանսֆերը կարժենա 8 մլն եվրո: Այսօր Կիկե Սանչես Ֆլորեսի սաները մեկնում են Թայլանդ և փաստաթղթերի հետ կապված մնացած հարցերը կլուծեն արդեն վերադառնալուց հետո:
Մինչ վերջին պահը ֆուտբոլիստի ծառայություններով էր հետաքրքրվում «Ռեալը», սակայն մադրիդիցիների մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդյունքում հրաժարվել է այդ մտքից: Գոդինին ձեռք բերելուց հետո «Ատլետիկոն», ամենայն հավանականությամբ, կհրաժարվի պաշտպան Ռոդա Ֆանիին գնելու մտքից, քանի որ ակումբի բյուջեն թույլ չի տա նման ծախսեր իրականացնել:
Հղում
Էջանիշներ