Դե, յուքոզում կայք սարքելը, ամեն դեպքում, օգտակար չի: Դու ուղղակի ռեգիստրացիա ես անում, ընտրում ես դիզայնը, այս կողմ, այն կողմ և վերջ: Կայքդ պատրաստ է: Այսինքն, դու տեղադրում ես պատրաստի կայք և ասում ես, որ դու ես պատրաստել:
Ինտերնետում ոչ մի նորմալ կայք յուքոզում չի: Կան յուքոզում նորմալ կայքեր, օրինակ, http://7soft.ucoz.org/
Բայց հիմնականում կայքերը կառուցված են հատուկ CMS-ով, որոնցից են, օրինակ, WordPress (խորհուրդ եմ տալիս սա բլոգի համար), DLE, Joomla, Drupal, կան ֆորումներ, օրինակ, vBulletin, PHPbb և այլն: Ինտերնետում հազարավոր թեմաներ կան, որոնք կարող ես օգտագործել: Կարող ես ստեղծել բլոգ, որտեղ գրել այն ամենի մասին, ինչից դու «ուժեղ ես», ասենք, քո հոբբի մասին: Օրինակ, դու կարողանում ես կահույք սարքել տան համար: Կարող ես դրա մասին գրել, այդ դեպքում, դու ոչ մի տեղից ստիպված չես լինի պատճենել նյութը, այլ դու կգրես:
Բայց լավ է, որ ուզում ես կայք պատրաստել: Ցանկությունը կա, դա արդեն լավ է: Ես էլ եմ սկսել յուքոզից![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ