Դու քո սայթում ավելի շատ քանակ ես ապահովել, քան որակ:
Հասկանում եմ, հետաքրքիր զբաղմունքա՝ որքան էլ որ անիմաստա:
Ես էլ եմ զբաղվել ու շատ անգամներ եմ գրել-ջնջել, սարքել-քանդել, նորից 0-ից սկսել սարքել:
Դու ամեն ինչ խառն ես անում:
Բնականա, առաջին քայլերի ժամանակ ուշադրությունը հիմնականում կենտրոնացնում ես շքեղությանը, սիրուն դիզայնին, որ ամեն մտնող միայն հիանա դրանով, բայց շքեղ սայթերը ժամանակի ընթացքում միայն վանում են: Ես հիմա նախընտրում եմ հասարակ դիզայնով, բայց որակով սայթեր:
http://www.dl4all.com/
http://www.realdl.com/
Հարգելիս, եթե թեման մի անգամ էլ կարդաս, կնկատես որ առնվազն 2 անգամ ցույց են տվել գիրքը, որը նվիրված է հենց դիզայնին:
Ընդ որում, հասկանալու համար կարող ես կարդալ թեկուզ առաջին մի քանի էջը:
Ոչ-ոք չի կարող 2 տողով բացատրել, թե ինչ է դիզայնը: Միայն գույն փոխելով դիզայնը չի փոխվում:
Ես նախորդ գրառումներից մեկում կետ-առ կետ նշել էի, թե ինչը կարելի է փոխել:
1. Տառասխալները կան
«Safari նախատեսված ընդգծել է դիտում, այլ ոչ թե զննարկիչը. Որ բրաուզերի շրջանակ է միայնակ կարող է անկախ ղեկավարվել լայն:»
2. Առաջին էջի վրա ամբողջ էջը զբաղեցնող անիմաստ նկարներ:
3. Գովազդի մասին հայտարարությունը դեռ տեղում է
4. Բաժինների անիմաստ առատությունը դեռ կա
5. «ՉԱԹ»-ի մասին գրածս անտեսվել է:
Քանի դեռ չես լսում ռեալ խորհուրդները, ինչ պետք է փոխի օդի մեջ արված «ֆոնի գույնը դիր H887766»-ը:
Երբ ես մտնում եմ Warez-ի կայք, վերջին բանը որ ինձ հետաքրքրում է, դա գույնն է (իհարկե եթե չեն դրել սպիտակ ֆոնի վրա գրել շատ բաց դեղինով): Դասական, սևը սպիտակի վրան դեռ ոչ ոքի չի խանգարել:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ