Կարծում եմ այս New Wave-ի առաջին տեղը զբաղեցրած ուկրաինացի աղջնակը իրոք արժանի է դրան. շատ լավ ձայն ունի ու շատ պրոֆեսիոնալ է կատարում: Լավն է նաև Էստոնիայի ներկայացուցիչը` շատ եմ հավանել:
Սոնան այս անգամ իհարկե ավելի լավ կատարեց երգը:
Շատ զայրացած եմ, որ ադրբեջանցիների երգում լսվեց մեր դուդուքի ձայնը: Հա կասեք մենք էլ իրանց մոտիվներով երգեր ունենք, բայց Ջիվան Գասպարյանի մի YouTube-ի կոմենտներում էդ հիմարները ձեռք էին առնում մեր դուդուքը, ասում էին` բոլոր հայերը դուդուք են, հիմա իրանց երգի մեջ դուդուք են օգտագործում:
Մեր հայ, բայց Ռուսաստանը ներկայացնող Մյուզիք Հայկին էլ եմ մաղթում հաջողություն, ափսոս, որ մի քիչ կաշկանդված ա երգում, թե չէ լավ ձայն ունի:![]()
Էջանիշներ