User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 115 հատից

Թեմա: Իբր թե

  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իբր թե

    բարլու~ս, սկսվեց, սկսվեց...
    ճիշտն ասած գաղափար չունեմ ինչը սկսվեց, բայց մի տեսակ ուրախ եմ էդ առիթով

    պատմություն N1

    Գիշերով մենակ սարսափ ֆիլմ նայելը վերջն ա, ընկնում ես վաղ մանկություն, երբ գիշերով դողդողալով գնում էիր զուգարան ու հետ դեպի մահճակալ վազքի ընթացքում ուրախանում, որ քեզ ոչ-ոք չկերավ: Մի երկու օր առաջ ընկել էի մանկությանս գիրկը: Ինձ էլի ուղարկել էին Կապան /Էստեղ Ձայնալար ձյան կասեր` դե Պասպարտուն ես, հո զոռով չի /, էնտեղ գիշերը հեռուստացույց էի դիտում, մեկ էլ սարսափ սկսվեց` based on a true story, այսինքն` հիմնված է իրական պատմության վրա: Դա է'լ ավելի սրեց հետաքրքրությունս, ու կպած նայեցի մինչև վերջին կադրը...
    Ֆիլմը վաղուց ավարտվել էր, իսկ ես վախենում էի էկրանից աչքս կտրել ու նայել բազկաթոռին, որի վրա ինչ-որ բան էր շարժվում: Մի ծիծաղեք, հաստատ շարժվում էր: Չգիտեմ ինչքան նստեցի անկողնում անշարժ, ձևացնելով, թե ես ընդհանրապես էդտեղ չեմ, մեկ էլ հանկարծ հեռախոսս զանգեց: Ոնց վեր թռա: Վերցնում եմ` Երվանդն ա: Հարբա~ծ: Խոսեցինք, ծիծաղեցինք, վախերս մոռացա: Հեռախոսն անջատելուց հետո այն շպրտեցի բազկաթոռին, որի վրա մի քանի րոպե առաջ` մորթեին չէի նայի, ու հանգիստ քնեցի:

    Ասածս ինչ ա` մենակով ուժս մի նայեք, եթե անգամ նայելու եք անպայման, գոնե լույսը միացրած թողեք: Մի բան էլ էի ուզում ասել... ընկերներ ունենալը կայֆա:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 45 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (25.08.2010), Amaru (28.07.2010), Ariadna (29.07.2010), CactuSoul (28.07.2010), Chilly (28.07.2010), Chuk (28.07.2010), E-la Via (28.07.2010), einnA (07.08.2010), Firegirl777 (02.09.2010), Jarre (28.07.2010), kyahi (28.07.2010), Meme (28.07.2010), murmushka (28.07.2010), My World My Space (28.07.2010), Nadine (11.08.2010), Nare-M (01.08.2010), Quyr Qery (16.04.2011), Renata (21.09.2011), Rhayader (28.07.2010), Sambitbaba (21.11.2012), SSS (28.07.2010), StrangeLittleGirl (04.08.2010), Tig (25.08.2010), Yellow Raven (28.07.2010), Արշակ (12.08.2010), Արևածագ (28.07.2010), Գանգրահեր (31.01.2011), Դատարկություն (29.07.2010), Դեկադա (31.07.2010), Երկնային (29.07.2010), Երվանդ (01.08.2010), Ժունդիայի (29.07.2010), Ինչուիկ (05.02.2011), Լուսաբեր (28.07.2010), Կաթիլ (01.08.2010), Հայկօ (29.07.2010), Մանուլ (28.07.2010), Մարկուս (07.05.2013), Նաիրուհի (17.09.2010), ՆանՍ (29.07.2010), Ուլուանա (28.07.2010), Ռուֆուս (28.07.2010), Սամսար (29.07.2010), Վոլտերա (09.08.2013), Ֆոտոն (29.07.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարլուս

    ուրեմն մինչև անցնելը հաջորդ պատմությանը, պարզաբանենք մի քանի բան.
    էստեղ չեն գրվելու դեպրեսված պոստեր
    սա թեթև ու դյուրամարս օրագիր կլինի
    գուցե չգրվի ամեն օր /ամեն օր էդքան ուրախություն ով ունի, որ պատմի/, բայց հենց մի հիշարժան բան էղավ, անպայման խոստանում եմ ձեզ տեղյակ պահել

    պատմություն N2

    Մեր օֆիսում երկու կին կա, իրար ահագին նման, երևի թե էդ պատճառով էլ իրար հետ յոլա չեն գնում: Առավոտ շուտ, ժամը իննից մինչև գործի ավարտը մրցում են իրար հետ, թե ում հարևանն ա ավելի սիրուն, ում տան մոտի կանգառն ա ավելի մոտիկ, ում բարձն ա ավելի փափուկ, ում տունն ա ավելի շքեղ: Մի խոսքով, գտել են իրար: Երկուսն էլ երկու տարեկան երեխա ունեն, ու հիմնական ղալմաղալը հենց էրեխեքի պատճառով ա լինում: Ինչե՜ր ասես, որ չենք լսում. թե ոնց մեկի տղան տեսավ, որ մայրը ծանր-ծանր գալիս ա շուկայից, գնաց մորն ընդառաջ ու ձեռքից վերցրեց տոպրակները /չենք մոռանում, որ ջենտլմենն ընդամենը երկու տարեկան է/, մյուսն էլ հետ չի մնում, իր աղջկա հերոսությւշուններից ա պատմում, մի խոսքով, ամեն առավոտ ականջներս թոռոմում են դրանց ձեռը:
    Էսօր էլի նույն պատմությունն էր, էքստազի մեջ ընկած վիճում էին, հետո թեման փոխվեց, սկսեցին ընդհանուր խոսել երեխաներից, մեկ էլ իրենցից մեկը թե՝ աղջիկս էնքան ա չիշիկ արել դիվանին, որ մեր դիվանից արդեն չիշիկի հոտ ա գալիս: Էն մյուսը վռազ՝ պա՜հ, մեր սաղ տնի՛ց ա չիշիկի հոտ գալիս:

    Ասածս ինչ ա՝ էրեխեքին պամպերս հագցրեք
    մի բան էլ պիտի ասեի... հա՛... աշխատանքի վայրում խոսեք ցածր ու, ցանկալի ա, տարբեր թեմաներով:
    Հաճելի օր բոլորին:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. Գրառմանը 33 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (29.07.2010), ars83 (11.08.2010), CactuSoul (29.07.2010), E-la Via (01.08.2010), Firegirl777 (02.09.2010), Harcaser (04.09.2010), Katka (10.09.2010), Kita (29.07.2010), murmushka (29.07.2010), My World My Space (29.07.2010), Nadine (11.08.2010), Nare-M (01.08.2010), Quyr Qery (16.04.2011), Renata (21.09.2011), Rhayader (29.07.2010), Ribelle (25.09.2010), Sambitbaba (21.11.2012), SSS (02.08.2010), StrangeLittleGirl (04.08.2010), Արշակ (12.08.2010), Արևածագ (29.07.2010), Դատարկություն (29.07.2010), Երկնային (29.07.2010), Երվանդ (01.08.2010), Կաթիլ (01.08.2010), Հայկօ (01.08.2010), Մանուլ (29.07.2010), Մարկուս (07.05.2013), ՆանՍ (29.07.2010), Ռուֆուս (29.07.2010), Վոլտերա (09.08.2013), Ֆոտոն (03.10.2010), Ֆրեյա (29.07.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարլուս, ու սկի կարևոր չի, որ գիշերվա կեսն ա

    ևս մի պատմություն, որ իմ գլխին էկավ մի քանի ժամ առաջ

    Ուրեմն, նստած եմ կոմպի դիմաց, աշխատում եմ, մեկ էլ պապաս եկավ, թե՝ Գետառի մասին նոր երգ կա /թե չէ հինը շատ կար, որ մի հատ էլ նորը լինի/, մի հատ գտի, լսենք: Գտնեմ, պապ ջան: Սրչ էնջինները խոդի եմ տալիս, փորփրում, փորփրում, բայց ոչ մի Գետառի մասին երգ չեմ գտնում: Ստիպված գլխահակ հայտնում եմ հայրիկիս, որ ինտերետը նման երգից խաբար չի: Հայրս շատ դժգոհ ա, հազարից մեկ մի բան էր խնդրել, չկարողացա գտնել: Էհ, ինչ արած, վերադառնում եմ գործիս: Ասե՞լ եմ, որ աշխատելուց միշտ երաժշտություն եմ լսում, ու մեկ էլ, որ իմ ունեցած երաժշտությունը ոչ թե կոմպում ա պահվում, այլ սոց ցանցերից մեկում ստեղծած հավաքածուի մեջ: Դե իմացեք: Ես իմ գործն եմ անում, ինտերնետով էլ երգեր լսում, բա չէ, հավես կա՞ կոմպիս չեղած տարածքը երգերով լցնելու: Մի խոսքով, արդեն վաղուց մոռացել եմ Գետառն ու իր մասին գրված երգը, ես իմ հոդվածն եմ գրում, միանում ա հերթական երգը... Մեկ էլ լսվում ա պապայիս գոհ ձայնը՝ վերջը գտա՞ր, բալես:
    Հը՞… Բայց ախր էս երգը Գետառի հետ սկի կապ չունի, պապ... Էս ընդամենը Նալիչն ա՝ ԳԻՏԱՌՌՌՌ ա երգում:

    Ասածս ինչ ա` անգլերեն իմանալը մեկ-մեկ պետք ա գալիս... մի բան էլ պիտի ասեի` Նալիչի ակցենտը սպանԸմ ա:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.08.2010), A.r.p.i. (11.08.2010), Ariadna (11.08.2010), ars83 (11.08.2010), CactuSoul (01.08.2010), E-la Via (01.08.2010), Firegirl777 (02.09.2010), Kita (12.08.2010), My World My Space (01.08.2010), Nadine (11.08.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (15.01.2012), Sambitbaba (21.11.2012), SSS (02.08.2010), StrangeLittleGirl (24.08.2010), Բարեկամ (16.08.2010), Դատարկություն (01.08.2010), Երկնային (02.08.2010), Երվանդ (01.08.2010), Լուսաբեր (01.08.2010), Կաթիլ (01.08.2010), Հայկօ (01.08.2010), Մանուլ (02.08.2010), Մարկուս (07.05.2013), Նաիրուհի (17.09.2010), Ուլուանա (01.08.2010), Ռեդ (01.08.2010), Ռուֆուս (01.08.2010), Վոլտերա (09.08.2013), Ֆոտոն (03.10.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարլուս

    էկա պատմեմ մի հատ պուճուր բան

    էն օրը Գոռի` քրոջս որդու /3 տարեկան/ հետ եմ խոսում հեռախոսով.
    - Գոռ ջան, ի՞նչ ես անում
    - Հե՜չ, ես դեբիլություն եմ անում, մաման էլ ջղայնանում ա

    ուրիշ անգամ.
    հետը խոսում եմ, ինքն էլ իմ հավեսը հեչ չունի, հոգնած էկել փռվել ա դիվանին` մի ամբողջ օր ամառանոցում գժություն անելուց հետո
    - Գոռ, բա էնտեղ ինչո՞վ էիր խաղում
    Գոռը սենց հոգնած ափերը վեր տնկեց ու սկսեց համբերատար բացատրել՝
    - Խաղալիքներո՜վ, երեխաներո՜վ...

    լաաաաավն են էդ պուճուրները քայլող պոզիտիվ
    նայում ես իրենց ու տրամադրությունդ բարձրանում ա, էնքան խոխմ են

    ու մեկ էլ որ իրեն գրկում եմ, մեկ էլ մեծավարի ասում ա` լխճեմ ուտեմ
    Վերջին խմբագրող՝ impression: 11.08.2010, 12:54:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 33 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.08.2010), A.r.p.i. (11.08.2010), Amaru (16.08.2010), Ariadna (11.08.2010), CactuSoul (11.08.2010), Chuk (11.08.2010), E-la Via (01.09.2010), Katka (04.09.2010), Kita (12.08.2010), murmushka (11.08.2010), My World My Space (11.08.2010), Nadine (11.08.2010), Nare-M (11.08.2010), Quyr Qery (16.04.2011), Ribelle (25.09.2010), Sambitbaba (21.11.2012), Skeptic (06.06.2011), Smokie (06.06.2011), Yellow Raven (08.06.2011), Արևածագ (11.08.2010), Արևհատիկ (06.06.2011), Դատարկություն (16.08.2010), Դեկադա (11.08.2010), Երվանդ (11.08.2010), Ինչուիկ (05.06.2011), Կաթիլ (12.08.2010), Մանուլ (19.08.2010), Մարկուս (07.05.2013), Նաիրուհի (07.06.2011), ՆանՍ (11.08.2010), Ուլուանա (12.08.2010), Ռուֆուս (11.08.2010), Վոլտերա (09.08.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարլուս

    Ուրեմն օրվա վերջում ընկերուհուս հետ հոգնած-ջարդված նստած ենք կանգառում, սպասում ենք մի բան գա, նստենք գնանք տներով, մեկ էլ մեզ են մոտենում երկու հասուն տղամարդ. երկուսից էլ հո չի՜ բուրում, մեռնում ենք: Տենց օրորվելով, մի կերպ հասան մեզ ու թունդ ղարաբաղցու ակցենտով սկսեցին հարցեր տալ: Ու հերիք չի կարգի՜ն կոնծել են, դեռ իրենց լեզվով էլ խոսում են, ես բան չեմ հասկանում, իսկ ընկերուհիս հոտից խուսափելու համար քիթը կպցրել ա ուսիս ու ձևացնում ա, թե ինքն ընդհանրապես էդտեղ չի: Վերջը, մի կերպ հասկացանք, որ "սպռավչնի" են ուզում զանգել, տվեցինք սփյուռի համարը: Մի քանի անհաջող փորձից հետո խնդրեցին, որ ես զանգեմ: Ասում եմ զանգեմ ի՞նչ հարցնեմ: Ու էլի երկար-բարակ անհասկանալի ու անհոդաբաշխ ձայնարկությունների շղթա, որից մենակ հասկանում եմ Թել-Ավիվը: Այ մարդ, ինչ Թել Ավիվ, ինչ բան... Եվս քսան րոպե փոխադարձաբար իրար չհասկանալուց հետո պարզվեց հետևյալը՝ էդ մարդկանցից մեկի քույրը գալիս էր Թել Ավիվից, ու պետք էր պարզել, թե նա արդեն եկել է արդյոք, թե դեռ ոչ... Փորձեցի բացատրել, որ Սփյուռում դժվար թե նրա քրոջ կյանքից էդ աստիճան տեղյակ լինեն: Երանի չասեի... շատ վատ էղան էդ լուրից: Սկսեցին իրար հետ գոռգռալ, հասկացանք, որ լավ կլինի հնարավորինս շուտ փախուստի դիմել: Ի դեպ, խմած տղամարդիկ բուրում են, բայց խմած ու զայրացած տղամարդիկ բուրում են շատ ավելի շատ: Էս ուղղակի հիշելու համար: Վերջը, մեզ գցեցինք առաջին եկած երթուղայինն ու մեկ էլ նրանցից մեկը գոռաց՝ պռասպեկտի ավիակասսան բաց կլնի՞: Ես շա՞տ գիտեմ... Ամեն դեպքում ասեցի՝ հա:
    Ստրես...

    ասածս ինչ ա՝ փողոցում մի խոսեք անծանոթ տղամարդկանց հետ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  10. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.08.2010), A.r.p.i. (16.08.2010), Amaru (16.08.2010), Ariadna (25.08.2010), Chuk (16.08.2010), E-la Via (01.09.2010), murmushka (16.08.2010), My World My Space (16.08.2010), Nadine (25.08.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (16.04.2011), Sambitbaba (21.11.2012), StrangeLittleGirl (24.08.2010), Արևածագ (16.08.2010), Դատարկություն (16.08.2010), Երկնային (16.08.2010), Երվանդ (16.08.2010), Ժունդիայի (22.08.2010), Կաթիլ (21.08.2010), Հայկօ (16.08.2010), Մանուլ (19.08.2010), Նաիրուհի (07.06.2011), Ռուֆուս (16.08.2010), Վոլտերա (09.08.2013)

  11. #6
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարլուս

    պատմություն բարի տաքսիստի մասին

    Տաքսիով օպերայից տուն եմ գալիս: Օպերայից մեր տուն մինիմալ ա: Հազար դրամ տվեցի, սպասում եմ մանրին: Մեկ էլ վարորդը խիստ շփոթված հազարը վերադարձրեց, թե՝ մանր չունեմ, իջի, քուրիկ ջան: Աչքերս թռան ճակատիս, ոնց որ ավտոտեսուչը կանգնացնի մեքենադ, վարորդական իրավունքիդ մեջ հինգ հազար դնի ու ասի բարի ճանապարհ:
    Ասում եմ դե չունեք՝ չունեք, ինչ անենք, հո ձրի չեմ իջնելու: Բռնեց համարը տվեց, որ մյուս անգամ իրեն կանչեմ, ինձ տանի տեղ հասցնի, պարտքի տակից դուրս գա:
    Բա, սենց բաներ էլ են լինում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.08.2010), CactuSoul (23.08.2010), Chuk (21.08.2010), cold skin (22.08.2010), E-la Via (01.09.2010), Kita (22.08.2010), Nadine (25.08.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (16.04.2011), Sambitbaba (21.11.2012), StrangeLittleGirl (24.08.2010), Բարեկամ (24.08.2010), Դատարկություն (22.08.2010), Երվանդ (26.08.2010), Ժունդիայի (22.08.2010), Կաթիլ (21.08.2010), Հայկօ (21.08.2010), Մանուլ (21.08.2010), Մարկուս (07.05.2013), Նաիրուհի (17.09.2010), Շինարար (21.08.2010), Ռուֆուս (21.08.2010), Վոլտերա (09.08.2013)

  13. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարլու՜ս

    ժող ջան, չեմ հիշում, էս պատմությունն էստեղ պատմել եմ, թե չէ, բայց բուն թեմային անցնելու համար հետաքրքիր կլիներ իմանալ այն, մի երկու բառով ասեմ.
    ուրեմն քույրս մի զույգի հետ ա ծանոթացել մի քանի տարի առաջ, ֆրանսիացիներ են, ամուսիններ: Երբ նրանք առաջին անգամ եկան մեր տուն, մամաս նրանց տոլմա հյուրասիրեց՝ լրիվ անտեսելով այն փաստը, որ նրանք մուսուլման են: Իրենք բան չէին իմացել, մի կուշտ կերել էին տոլման, հետն էլ անընդհատ փաստել, որ նման համով բան կյանքում կերած չկային, բայց դե համը դուրս էր եկել էն ժամանակ, երբ մամայից խնդրել էին բաղադրատոմսը...
    Մի խոսքով, ահագին ժամանակ ես ու քույրս հիշում էինք էդ պատմությունն ու ծիծաղում, բայց դե ոնց ասում են, ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում

    Մի քանի օր առաջ կնքեցինք քրոջս որդուն: Քույրս հրավիրել էր նաև իր ֆրանսիացի բարեկամներին, ում համար խիստ էկզոտիկ բան էր ներկա գտնվել քրիստոնեական արարողությանը՝ հայ առաքելական եկեղեցում: Որոշված էր, որ երբ գա խաչհամբույրի ժամանակը, ես նրանց պետք է տանեմ դուրս, որ իրենք անհարմար վիճակի մեջ չընկնեն: Էդպես էլ արեցի, դրսում կանգնած խոսում ենք, մինչև մերոնք դուրս կգան: Արարողությունն ավարտվեց, մերոնք դուրս եկան ու մոտեցան մեզ: Կանգնել խոսում են նրանից, որ Գոռին երեք օր ոչ կարելի ա պաչիկ անել, ոչ էլ լողացնել: Է հա, բայց մեր ֆրանսիացիներին ինչ՝ մենք ինչ ենք բլբլացնում հայերենով: Իրենք սիրուն եկան, Գոռին պաչպչեցին, նստեցին տաքսի ու գնացին տուն:

    Գնացի մի կողմ քաշեցի փեսայիս, որ ժամանակին ուշաթափվում էր տոլմայի պատմությունից, ու ասեցի՝ լսի, բա իմացա՞ր, տղայիդ արդեն պաչող էղավ, էն էլ՝ մուսուլման...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  14. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (25.08.2010), Ariadna (25.08.2010), CactuSoul (25.08.2010), Chuk (25.08.2010), cold skin (25.08.2010), E-la Via (01.09.2010), einnA (26.08.2010), murmushka (25.08.2010), My World My Space (25.08.2010), Nadine (25.08.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (16.04.2011), Sambitbaba (21.11.2012), Արշակ (25.08.2010), Դատարկություն (25.08.2010), Երվանդ (26.08.2010), Ժունդիայի (25.08.2010), Կաթիլ (01.09.2010), Հայկօ (25.08.2010), Նաիրուհի (07.06.2011), Ուլուանա (25.08.2010), Ռուֆուս (25.08.2010), Վոլտերա (09.08.2013)

  15. #8
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարլուս

    հին օրագրերս եմ քչփորում, մի քանի բան գտա, էստեղ էլ եմ դնում


    ------
    ծանոթներից մեկի 87-ամյա տատիկը մահացավ էսօր առավոտյան
    ծանոթիս բալիկը հեկեկալով ասում էր մորը` մամ, բաբուլը չկա էլ? մաման թե` չէ, բալես, բաբուլը մահացավ
    երեխան` մամ, խնդրում եմ, սրսկենք թող վաղը մահանա էլի...
    ------

    ------
    Մեր բակում մի շուն կա, փոքր, պուպուշ, շատ եմ սիրում իրեն, երբ հինգերորդ հարկի լուսամուտից նայում եմ, իսկ երբ դրսում եմ, աշխատում եմ աչքին չերևալ, ստրես եմ տանում, երբ հիսուն մետրից ավել ա մոտենում:
    էս շունն էլ, ասես զգում ա, որ ես իրենից վախենում եմ, սկի շան տեղ չի դնում ինձ, ականջն էլ չի շարժում, երբ մտնում եմ բակ, ու ես շատ շնորհակալ եմ նրան դրա համար:
    Էսօր առավոտյան գնում եմ գործի, շունիկն էլ մոտերքում ա: Ես վախվխելով անցա մոտով ու քայլեցի դեպի փողոց:
    Ահագին գնացել էի, մեկ էլ շունը հաչալով սկսեց հետևիցս վազել: Լեղաճաք եղած կանգ առա, շունն էլ հո չի վազում իրեն կորցրած, մի հաչում ա, մի իրեն պատեպատ ա տալիս, ու վազում ուղիղ վրաս: Մտքովս անցավ, որ եթե իմ վրա սլացող գամփռը (լրիվ մոռացել էի, որ ինքը տուզիկ ա, ու դժվար թե լուրջ վնաս ինձ հասցնի) ինձ հոշոտի, մաման հետո իմ ոսկորները հավաքելուց պայուսակիս մեջ կգտնի սիգարետս ու հաստատ կվշտանա, որ ծխում էի...

    Շունն եկավ, եկավ, հասավ ինձ, դադարեց վազել, կողքովս հանգիստ անցավ, էդ ընթացքում էլ աչքի պոչով նայեց վրաս, թե` քո վրա չեմ հաչում, հանգստացի, անցավ ինձնից ու նորից շարունակեց հաչալ ու գլխապատառ վազել: Դու մի ասա մեր բակ ինչ-որ մարդ էր մտել, ում ինքը չէր ճանաչում:

    Շատ խելացի շուն ա, բայց որ վաղն էլ նույն սցենարը կրկնվեց, իմ միկրոինֆարկտն ապահոված ա: Մտածում եմ` ամեն դեպքում սիգարետը հանեմ պայուսակիցս...
    ------


    ------
    էսօր օֆիսում excel թրեյնինգ ունեինք, զանգում ա ԱյԹի մենեջերն ու ասում.
    - ինչքան չայնիկ ունեք, հավաքվեք, էկեք, թրեյնինգը սկսում ենք
    մեկ էլ տեսնեմ` մերոնք մեր էլեկտրական չայնիկը գրկած թրեյնինգի են գնում

    չայնիկ եմ, թե սուտ եմ ասում
    ------
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  16. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (26.08.2010), Agni (28.08.2010), CactuSoul (02.09.2010), Chuk (27.08.2010), cold skin (27.08.2010), E-la Via (01.09.2010), einnA (27.08.2010), Katka (04.09.2010), murmushka (27.08.2010), My World My Space (26.08.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (16.04.2011), Sambitbaba (21.11.2012), StrangeLittleGirl (26.08.2010), Երվանդ (26.08.2010), Կաթիլ (01.09.2010), Հայկօ (26.08.2010), Մանուլ (27.08.2010), Նաիրուհի (17.09.2010), ՆանՍ (27.08.2010), Շինարար (26.08.2010), Ռուֆուս (27.08.2010), Վոլտերա (09.08.2013)

  17. #9
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փողոցում մի փոքրիկ տղա դուրս եկավ դեմս. անթերի հագնված, մազերը հատիկ-հատիկ սանրած, իրենից մեծ պայուսակը մեջքին, թաթիկը մոր ձեռքում, մյուս թաթիկում` դեղին վարդերի փոքրիկ փունջ, աչքերը մեծ ու զարմացած. ինքը էսօր առաջին անգամ դպրոց ա գնալու: Նենց մռութն էր:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  18. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (17.09.2010), CactuSoul (02.09.2010), Chuk (01.09.2010), cold skin (01.09.2010), E-la Via (01.09.2010), My World My Space (01.09.2010), Nadine (02.09.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (16.04.2011), Sambitbaba (21.11.2012), Yeghoyan (17.09.2010), Դատարկություն (01.09.2010), Դեկադա (02.09.2010), Երկնային (04.09.2010), Կաթիլ (01.09.2010), Մանուլ (02.09.2010), Մարկուս (07.05.2013), Նաիրուհի (17.09.2010), ՆանՍ (02.09.2010), Ռուֆուս (01.09.2010), Վոլտերա (09.08.2013)

  19. #10
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Գոռն առաջին անգամ գնացել էր մանկապարտեզ: Տարեսկզբի կապակցությամբ մանկապարտեզի տնօրինությունն իսկական տոն էր կազմակերպել էրեխեքի համար: Բակում լիքը փուչիկներ ու գույնզգույն գնդակներ են եղել, ծառերից կապված մեծ փուչիկներ, որոնք տրաքացրել են ու դրանց միջից գույնզգույն թղթիկներ, մանր փուչիկներ են թափվել: Բայց Գոռն ամենաշատը տպավորվել էր ծաղրածուից: Բերանը բաց նայել-նայել է, հետո գնացել կանգնել կողքին՝ մի փոքր հեռավորության վրա: Ծաղրածուն ձեռքով բարևել է ճտերին, բայց Գոռին էդպես էլ չի բարևել, որովհետև չի տեսել մեր պուճուրը ճիշտ է, իրեն շատ մոտ էր, բայց մեջքի կողմից էր կանգնած: Հա վազվզում էր ծաղրածուի հետևից: Հետո երեխաները շրջան են կազմել, իսկ ծաղրածուն հնարքներ է ցույց տվել, ծիծաղեցրել: Մեր Գոռն էլ՝ իրենից պոկ չի եկել՝ հմայված նրա գունավոր շորերով ու ներկած մռութով: Հետո ինչ-որ սկսել է ոտի տակ ընկնել, ծաղրածուն էլ կռացել է, Գոռի ականջին ինչ-որ բան ասել, ու Գոռը գնացել նստել է էրեխեքի մոտ:

    Ավելի ուշ, երբ ծաղրածուն վաղուց գնացել էր, բալիկներն էլ ճաշիկները կերել ու պառկել էին քնելու, քույրս /էնտեղ է աշխատում/ լսում է, որ Գոռն իրեն-իրեն ինչ-որ բան է կրկնում:
    -Գոռ ջան, ի՞նչ ես ասում:
    -Ցավդ տանեմ, նստի ընդեղ,- ասել է Գոռն ու ժպտացել,- մամա, ծաղրածուն ինձ ասեց ցավդ տանեմ, նստի ընդեղ:

    ինչքան քիչ բան ա պետք մարդուն երջանկության համար մանավանդ երեխային
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  20. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (17.09.2010), Ariadna (02.09.2010), CactuSoul (29.02.2016), Chuk (02.09.2010), cold skin (02.09.2010), einnA (02.09.2010), Harcaser (04.09.2010), murmushka (02.09.2010), My World My Space (02.09.2010), Nadine (02.09.2010), Nare-M (23.02.2011), Sambitbaba (21.11.2012), StrangeLittleGirl (02.09.2010), Yeghoyan (17.09.2010), Բարեկամ (04.09.2010), Դեկադա (02.09.2010), Երկնային (04.09.2010), Երվանդ (02.09.2010), Կաթիլ (05.09.2010), Մանուլ (02.09.2010), Նաիրուհի (17.09.2010), ՆանՍ (02.09.2010), Ուլուանա (02.09.2010), Ռուֆուս (02.09.2010), Վոլտերա (09.08.2013)

  21. #11
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցիֆերբլատ և Սակրամենտո

    Կան բառեր, որոնք տարբերվում են մյուս բառերից իրենց հնչողության կատարելությամբ: Էն որ լսում ես ու հիանում՝ էս ինչ սիրուն ա հնչում, աստված ջան... Չգիտեմ, միգուցե ինձ մոտ դա մասնագիտական է, բայց միշտ բառերի հնչողությունը, կամ մի քանի բառերի միացումն իրար հետ երբ հանգեցնում է սիրուն հնչողության, շատ կարևոր է ինձ համար: Սակրամենտոյի վրա վաղուց էի խախտված: Իմ ամենասիրած բառն է: Սարսափելի սիրուն է հնչում: Իսկ վերջերս ևս մի ֆավորիտ ունեմ՝ ցիֆերբլատ: Զգում ե՞ք ինչ նուրբ երաժշտություն կա մեջները: Երևի թե չէ: Ամեն մեկի համար էլ կան էդպիսի բառեր, բայց դրանք երևի միշտ տարբեր են:
    Էսօր էդ երկու բառը իրար հետևից պտտվում են գլխումս՝ ոնց որ միացրած սկավառակ: Սակրամենտո, ցիֆերբլատ, Սակրամենտո.... ցիֆերբլատ... ու ես լողում եմ կատարյալ հնչյունների մեջ: Անգամ երաժշտություն պետք չի հիմա:
    Սակրամենտո...
    Բա ցիֆերբլատը...
    Վերջին խմբագրող՝ impression: 04.09.2010, 13:53:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  22. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.09.2010), CactuSoul (07.09.2010), cold skin (06.09.2010), Harcaser (04.09.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (15.01.2012), Sambitbaba (21.11.2012), Ռուֆուս (04.09.2010), Վոլտերա (09.08.2013)

  23. #12
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակենք ինչքան քիչ բան ա պետք մարդուն երջանկության համար, մանավանդ՝ երեխային թեման

    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  24. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.09.2010), Ariadna (10.09.2010), CactuSoul (10.09.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (15.01.2012), Renata (21.09.2011), SSS (11.09.2010), Բարեկամ (11.09.2010), Դատարկություն (10.09.2010), Երկնային (11.09.2010), Լուսաբեր (19.09.2010), Կաթիլ (10.09.2010), Մանուլ (10.09.2010)

  25. #13
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարլուս
    ես սիրու՛մ եմ իմ երկիրը, մանավանդ երբ մտնում եմ գրախանութ

    Դեպքը տեղի ունեցավ երեկ, երբ որոշեցինք մտնել գրախանութ, ժամանակ սպանել, մինչև Բրազավիլի համերգը սկսվի: Ի դեպ, ասեմ, որ էդ Բրազավիլը հեչ էլ ինդիան փոփ չէր, ամենասովորական տուֆտա պոպսա էր, բայց դրա մասին չի խոսքը:
    Մտանք գրախանութ, ու նենց փախած գրախանութ չէր /անունը տալու եմ, լավ եմ անելու/, Մաշտոցի վրայի Բուկինիստն էր: Մեր համար խելոք գիրք ենք նայում, մեկ էլ մոտեցավ ՆԱ՝ գրախանութում ֆռֆռացող, ինչով-կարող-եմ-ձեզ-օգնել կրկնող, անիմաստ ժպտացող կամ նույնքան անիմաստ մուննաթ էկող մեկը: Կպավ, թե՝ ինչո՞վ կարող եմ օգնել: Իրականում ինձ օգնություն պետք չէր, որովհետև ոչինչ չէի պատրաստվում գնել, ոչ էլ որևէ բան էի փնտրում, բայց ասեցի լավ, մի քիչ հետը շփվեմ, ժամանակ անցնի: Ասում եմ՝ կարո՞ղ եք ասել, որտեղ են դրված Ամելի Նոթոմբի գրքերը: Վստահ էի, որ ունեն, որովհետև մի ամիս առաջ էդտեղից գնել էի: Մտածեց, մտածեց, թե՝ չգիտեմ, գնամ բազայում նայեմ, բայց հեղինակով մի ասեք, վերնագիրն ասեք գրքի: Տենց էլ չհասկացա, էդ ինչ քմահաճ բազա էր, որ հեղինակի անուն գտնել չէր ուզում: Ասեցի վերնագիրը: Գնաց, եկավ, թե՝ չունենք: Ես էլ թե՝ էս ի՞նչ գրախանութ ա, որ Նոթոմբ չունեք: Տակ չմնաց՝ դե դուք հատուկ նենց բան եք ուզում, որ չունենանք: Ասեցի լավ, մի քիչ հեշտացնեմ գործը /բայց ճիշտն ասած ինձ արդեն բացել էր/. ասում եմ՝ Պալանիկ ունե՞ք: Աչքերն ա ճպճպացնում՝ ի՞նչ: Պալանիկ, Չակ Պալանիկ: Սրտնեղեց մի այլ կարգի՝ դե ասում եմ հեղինակ մի՛ ասեք էլի՜: Ասում եմ, հա, վայ, կներեք, դե կարող եք ցանկացած ստեղծագործություն փնտրել, ինձ համար միևնույն ա: Ու՜ֆ... շատ վատ նայեց վրաս. դուք ինձ կոնկրետ ստեղծագործություն ասեք, ձեր ասած հեղինակներն էնքան չճանաչված են, որ ոնց որ դիտմամբ անեք:
    ես մեռել եմ, չկամ: Ասում եմ՝ Մարտական ակումբն ունե՞ք:
    Գնամ նայեմ, գամ: Գնաց եկավ, թե՝ չկա: Բայց խոխման էն ա, որ ես արդեն գտել էի հենց Մարտական ակումբի երկու օրինակ:

    Ասածս ինչ ա՝ նենց բազաներից օգտվեք, որոնք հեղինակի անունից չեն խորշում
    մեկ էլ՝ ամեն մեկը պիտի իր գործից մի՜ քիչ տեղյակ լինի գոնե, թե չէ ես ամեն ազատ վայրկյանի կմտնեմ Բուկինիստ ու "անհայտ, չլսված, չտեսնված" հեղինակներ կփնտրեմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  26. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (17.09.2010), Ariadna (13.09.2010), CactuSoul (13.09.2010), Katka (13.09.2010), murmushka (13.09.2010), Nare-M (23.02.2011), Norton (13.09.2010), Quyr Qery (15.01.2012), Sambitbaba (22.11.2012), StrangeLittleGirl (17.09.2010), Արևածագ (13.09.2010), Դատարկություն (14.09.2010), Երկնային (13.09.2010), Երվանդ (13.09.2010), Լուսաբեր (19.09.2010), Կաթիլ (13.09.2010), Մանուլ (13.09.2010), Ռուֆուս (13.09.2010), Վոլտերա (09.08.2013)

  27. #14
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բա իմացա՞ք ոնց խայտառակ էղա
    իմ համար մտնում եմ Ակումբ, տեսնեմ՝ նոր վարկանիշ ունեմ, ուրախ-ուրախ բացում եմ, տեսնեմ սա՝

    Լիլ, ինդիան փոփ չի, այլ ինդի փոփ independent բառից

    աշխարհքով մեկ խայտառակ էղա, էլ ինձ ոչ ոք լուրջ չի ընդունի
    բայց ջհանդամ, եթե իմ պես էլի մարդիկ կային, ովքեր ինդի փոփն ու ինդիանն իրարից չեն տարբերում, արդեն կիմանան
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  28. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (13.09.2010), Norton (13.09.2010), Quyr Qery (16.04.2011), Rhayader (26.09.2010), Sambitbaba (22.11.2012), Դատարկություն (14.09.2010), Հայկօ (13.09.2010), Նաիրուհի (17.09.2010), Ռուֆուս (13.09.2010), Վոլտերա (06.05.2013)

  29. #15
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարլուս
    էն անեկդոտը գիտեք, չէ՞, որ Ռուսաստանում երկու հայ նստում են տաքսի, ու որ վարորդը չհասկանա, թե ինչ են ասում, որոշում են խոսել հայերեն՝ էս ուռոդ շոֆերը ինչ տուպոյ ա

    Նման մի բան մի երկու օր առաջ մեր օֆիսում եղավ. ուրեմն, մեր մոտ Անգլիայից մի կին էր եկել, ով իր հետ բերել էր հարցաշար, որին պետք էր պատասխանել ամբողջ թիմով: Եկավ, նստեց, թղթերը շարեց ու սկսեց հարցերը: Հայերեն ոչ մի բառ չի հասկանում, մենք մեր մեջ հայերեն խոսում ենք, ինչ-որ բաներ պայմանավորվում, որ պատասխանները նույնը լինեն: Ընթացքում էլ հա ռեպլիկներ ենք անում՝ այ հավ, թղթերդ վերցրու, ռադ էղի, մենք քո եվրոպական զրթիկների հավեսը չունենք և նմանատիպ այլ կոմպլիմենտներ՝ դեմքի քնքշագույն արտահայտությամբ: Էդ հարցաշարը շատ երկար էր, մի քանի ժամ նստեցինք, լավ հոգնել էինք, նյարդայնացել, արդեն հազիվ էինք խոսում, բայց անգլիացու հեչ վեջն էլ չէր: Հարցեր, հարցեր, հարցեր, մեր պատասխանները նշում էր իր մոտ, ակնոցն ուղղում ու անցնում հաջորդ հարցին: Մեկ էլ մերոնցից մեկը, որ մինչ այդ ոչ մի բառ չէր խոսել, որոշեց ինքն էլ մի ռեպլիկ թողնի ու ասեց "ինտերվյու ս վամպիրըմ": Բարեբախտաբար անգլիացին չլսեց ու տենց էլ չհասկացավ, թե ինչու էդ կինն ասեց "վա՜յ ախչի", ու սենյակից դուրս թռավ, իսկ ես քիչ էր մնում տրաքեի զսպված ծիծաղից:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  30. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.09.2010), Amaru (17.09.2010), Ariadna (17.09.2010), CactuSoul (18.09.2010), Chilly (17.09.2010), cold skin (18.09.2010), einnA (17.09.2010), Jarre (17.09.2010), Katka (21.09.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (16.04.2011), Ribelle (25.09.2010), Sambitbaba (22.11.2012), Smokie (06.06.2011), StrangeLittleGirl (17.09.2010), Արշակ (09.12.2010), Դատարկություն (17.09.2010), Դեկադա (18.09.2010), Երկնային (19.09.2010), Երվանդ (18.09.2010), Ժունդիայի (27.09.2010), Լուսաբեր (19.09.2010), Կաթիլ (17.09.2010), Հայկօ (17.09.2010), Նաիրուհի (21.09.2010), Ուլուանա (21.09.2010), Ռուֆուս (18.09.2010), Վոլտերա (09.08.2013)

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •