բարլու~ս, սկսվեց, սկսվեց...
ճիշտն ասած գաղափար չունեմ ինչը սկսվեց, բայց մի տեսակ ուրախ եմ էդ առիթով
պատմություն N1
Գիշերով մենակ սարսափ ֆիլմ նայելը վերջն ա, ընկնում ես վաղ մանկություն, երբ գիշերով դողդողալով գնում էիր զուգարան ու հետ դեպի մահճակալ վազքի ընթացքում ուրախանում, որ քեզ ոչ-ոք չկերավ: Մի երկու օր առաջ ընկել էի մանկությանս գիրկը: Ինձ էլի ուղարկել էին Կապան /Էստեղ Ձայնալար ձյան կասեր` դե Պասպարտուն ես, հո զոռով չի /, էնտեղ գիշերը հեռուստացույց էի դիտում, մեկ էլ սարսափ սկսվեց` based on a true story, այսինքն` հիմնված է իրական պատմության վրա: Դա է'լ ավելի սրեց հետաքրքրությունս, ու կպած նայեցի մինչև վերջին կադրը...
Ֆիլմը վաղուց ավարտվել էր, իսկ ես վախենում էի էկրանից աչքս կտրել ու նայել բազկաթոռին, որի վրա ինչ-որ բան էր շարժվում: Մի ծիծաղեք, հաստատ շարժվում էր: Չգիտեմ ինչքան նստեցի անկողնում անշարժ, ձևացնելով, թե ես ընդհանրապես էդտեղ չեմ, մեկ էլ հանկարծ հեռախոսս զանգեց: Ոնց վեր թռա: Վերցնում եմ` Երվանդն ա: Հարբա~ծ: Խոսեցինք, ծիծաղեցինք, վախերս մոռացա: Հեռախոսն անջատելուց հետո այն շպրտեցի բազկաթոռին, որի վրա մի քանի րոպե առաջ` մորթեին չէի նայի, ու հանգիստ քնեցի:
Ասածս ինչ ա` մենակով ուժս մի նայեք, եթե անգամ նայելու եք անպայման, գոնե լույսը միացրած թողեք: Մի բան էլ էի ուզում ասել... ընկերներ ունենալը կայֆա:
Էջանիշներ