ուրեմն մինչև պոստը կարդալը միացրեք Jane Birkin et Serge Gainsbourg - Je T'aime,...Moi Non Plus, որովհետև տենց ա պետք
երաժշտությունը միացավ, գնացինք
բաց դռնից ներս նայելով տեսա պատուհանի մոտ նստած մի մոտ երեսուն տարեկան կնոջ, ով ինքնամոռաց շպարվում էր: սեղանին դրված էր փոքրիկ հայելի,հայելու մոտ՝ ինչ-որ սրվակներ, մատիտներ, շրթներկ, նմանատիպ բաներ: մի քիչ այն կողմ ափսե կար, վրան՝ կտրտած խնձոր ու նարինջ, մանդարին, իսկ ափսեի կողքին բուրումնավետ գոլորշի էր արձակում հենց նոր եփած սուրճը: տիկինը քսվեց, կոկվեց, ներկվեց, փչվեց, օծվեց, ինքն իրենով հիացավ՝ լրիվ միացրած երաժշտությանը համահունչ,բայց մեկ էլ էդ պահին աչքով ընկա ես, ու նա նեղվեց, որ իր մենությունն այդպես անշնորհքավարի խանգարող է եղել, վեր կացավ, ձեռքերը դրեց սպիտակ խալաթի գրպանն ու կաշվե ճտքավոր կոշիկները կտկտացնելով եկավ հասավ դռանն ու այն շրխկացրեց երեսիս: էդ պահին աչքովս ընկավ դռան վրա գրվածը, մեծ-մեծ տառերով՝ ՄԵԶԻ ԱՆԱԼԻԶԻ ՍԵՆՅԱԿ: դե ինձ ճիշտն ասած թերապևտն էր պետք![]()
Էջանիշներ