User Tag List

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678
Ցույց են տրվում 106 համարից մինչև 115 համարի արդյունքները՝ ընդհանուր 115 հատից

Թեմա: Իբր թե

  1. #106
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ուրեմն մինչև պոստը կարդալը միացրեք Jane Birkin et Serge Gainsbourg - Je T'aime,...Moi Non Plus, որովհետև տենց ա պետք
    երաժշտությունը միացավ, գնացինք

    բաց դռնից ներս նայելով տեսա պատուհանի մոտ նստած մի մոտ երեսուն տարեկան կնոջ, ով ինքնամոռաց շպարվում էր: սեղանին դրված էր փոքրիկ հայելի,հայելու մոտ՝ ինչ-որ սրվակներ, մատիտներ, շրթներկ, նմանատիպ բաներ: մի քիչ այն կողմ ափսե կար, վրան՝ կտրտած խնձոր ու նարինջ, մանդարին, իսկ ափսեի կողքին բուրումնավետ գոլորշի էր արձակում հենց նոր եփած սուրճը: տիկինը քսվեց, կոկվեց, ներկվեց, փչվեց, օծվեց, ինքն իրենով հիացավ՝ լրիվ միացրած երաժշտությանը համահունչ,բայց մեկ էլ էդ պահին աչքով ընկա ես, ու նա նեղվեց, որ իր մենությունն այդպես անշնորհքավարի խանգարող է եղել, վեր կացավ, ձեռքերը դրեց սպիտակ խալաթի գրպանն ու կաշվե ճտքավոր կոշիկները կտկտացնելով եկավ հասավ դռանն ու այն շրխկացրեց երեսիս: էդ պահին աչքովս ընկավ դռան վրա գրվածը, մեծ-մեծ տառերով՝ ՄԵԶԻ ԱՆԱԼԻԶԻ ՍԵՆՅԱԿ: դե ինձ ճիշտն ասած թերապևտն էր պետք
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (14.08.2013), CactuSoul (04.12.2012), Claudia Mori (06.12.2012), ivy (04.12.2012), Katka (05.12.2012), Quyr Qery (22.12.2012), Sambitbaba (03.02.2014), Smokie (04.12.2012), StrangeLittleGirl (04.12.2012), Դատարկություն (04.12.2012), Հայկօ (04.12.2012), Նաիրուհի (04.12.2012), Նիկեա (14.08.2013), Շինարար (04.12.2012), Ռուֆուս (04.12.2012), Վոլտերա (09.08.2013)

  3. #107
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս վերջերս վեհերը շատացել են
    իսկ դուք գիտե՞ք, թե ովքեր են վեհերը, ում ձեռքից են ուտում այդ... կներեք, տարվեցի, երգ էի հիշել
    ուրեմն, վեհերը գնալով շատանում են, սակայն մեջները թրու վեհեր չկան, որտև ամեն ինչ պապսա ա կամ չինական
    վեհերը միշտ խոսում են հոգեմետ, գոյաբանական կամ աստվածային թեմաներից, առանց ջանք ու եռանդ խնայելու իրենց տաղտկալի գոյության մեջ աճեցնում են տարօրինակություններ, որտև իրանց կարծիքով վեհը դե տենց կլնի էլի, օրինակ բալզակը մենակ գիշերվա չորսից էր սկսում գրել ու նման անհեթեթություններ...

    վեհերը արվեստի մեջ են, մենակ թե արվեստը, որ տեղից շատ անհաստատուն մեծություն ա, իրանց դեպքում դառնում ա ընդհանրապես անհասկանալի մի բան, բայց բոլոր վեհերին միավորում ա մի բան՝ նրանք համոզված են, որ արվեստը էդ իրենք են որ կան, որ իրենք արվեստ են շնչում ու արվեստով են ապրում (այ չորանա ձեր արվեստը հա)

    ի դեպ, վեհանալու մի քանի լեվելներ կան, առաջինը Կիմ Կի Դուկն ա, անպայման դիտեք, եթե ուզում եք վաղ թե ուշ գրանցվել վեհերի շարքում ու գոնե շարքային վեհ դառնալ
    մի քիչ ավելի կարիերիստ վեհերին խորհուրդ է տրվում անդադար ծխել ու խմել ինչ պատահի՝ հույժ «ես խելագարվում եմ այս դաժան իրականությունից, ախ ուր ես դու իմ դղյակ» դեմքով
    իսկ էն մեցցո-սոպրանո վեհերը պետք ա սկսեն ունենալ սեփական կարծիք, կամ եթե ի ծնե ամուլ են, պետք ա կարողանան ինտերնետից գտնել ինչ-որ մեկի կարծիքը ու դա ներկայացնեն որպես իրենց սեփականություն

    ասածս ինչ ա՝ մտածեք վեհանալուց առաջ, գուցե դուք համ էլ շատ ծիծաղալու եք
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (14.08.2013), CactuSoul (06.12.2012), Chilly (06.12.2012), Claudia Mori (06.12.2012), Freeman (07.12.2012), Quyr Qery (22.12.2012), Sambitbaba (03.02.2014), StrangeLittleGirl (06.12.2012), Արէա (06.12.2012), Դատարկություն (21.12.2012), Հայկօ (06.12.2012), Մինա (08.12.2012), Նաիրուհի (08.12.2012), Նիկեա (14.08.2013), Ռուֆուս (04.05.2013), Վոլտերա (09.08.2013)

  5. #108
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    անտառում լինեի, անտառի հոտը գար, իմ ճիշտ տեղը գտնեի ու անտառն ինձ ընդուներ
    խոտերը ոչ թե ծակծկեին այլ շոյեին
    մրջյունները կամաց անցնեին, որ չարթնանայի
    անտառը սկսեր երգել, սկզբում տերևները, հետո՝ ինչ-որ թռչուններ, որոնց անունները չգիտեմ, հետո ինչ-որ փոքրիկ ու արագավազ կենդանի միանար սիմֆոնիային, հետո քամին իրար խառներ բոլոր ձայները
    հողը տրոփեր սրտի նման, ես էլ ոչ թե տրոմբի պես խրվեի, այլ դառնայի արյան կարմիր գնդիկներից մեկը, դառնայի անտառին պետքական, դառնայի օգտակար....

    էսօր անտառից շատ եմ խոսել, զգացի, որ դառել եմ լրիվ բանական, բնությունից մեջս բան չի մնացել...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.08.2013), Arpine (14.08.2013), CactuSoul (21.12.2012), erexa (22.12.2012), Meme (21.12.2012), My World My Space (04.05.2013), Quyr Qery (22.12.2012), Sambitbaba (03.02.2014), Smokie (08.02.2013), Անջրպետ (11.05.2013), Արէա (22.12.2012), Դատարկություն (21.12.2012), Նաիրուհի (26.12.2012), Նիկեա (14.08.2013), Վոլտերա (09.08.2013)

  7. #109
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    այ սենց մի հրաշալի օր էղավ էսօր իմ կյանքում

    picnic.jpg
    Վերջին խմբագրող՝ impression: 03.05.2013, 22:56:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.08.2013), Arpine (14.08.2013), CactuSoul (05.05.2013), Freeman (04.05.2013), ivy (03.05.2013), Katka (05.05.2013), Nadine (08.07.2013), Peace (04.05.2013), Ripsim (03.05.2013), Sambitbaba (03.02.2014), Smokie (07.05.2013), StrangeLittleGirl (03.05.2013), Stranger_Friend (03.05.2013), Արէա (04.05.2013), Հայկօ (04.05.2013), Նաիրուհի (04.05.2013), Նարե91 (14.08.2013), Նիկեա (14.08.2013), Ռուֆուս (04.05.2013), Վոլտերա (09.08.2013), Փոքրիկ շրջմոլիկ (24.09.2013)

  9. #110
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՖԲ-ում տեսա, ընկերներիցս մեկն էր թարգմանել, էնքան դուրըս եկավ ու էնքան ուզեցի ինձ մոտ դա ունենալ, որ էստեղ դնում եմ, վայելեք

    29-ամյա երիտասարդն ապրում է հոր հետ, որն արդեն 70 տարեկան է, և թվիթերում փոսթում է միայն այն, ինչ խոսում է հայրը:

    «Էն կինը սեքսուալ ա... դու իրեն արժանի չե՞ս: Տղես, թող կինը որոշի, թե ինչի ինքը քեզ հետ չպիտի քնի, իր փոխարեն դու մի հորինի»:

    «Շատ ես մտածում: Առ, վերցրու խոզի միս կեր... Ի՞նչ, չէ, գաղափար չունեմ` դրանից քեզ ավելի լավ կլինի, թե չէ: Ուղղակի ես արդեն շատ եմ կերել»:

    «Տղես, բոլորը թքած ունեն, թե ինչ կարող է անել քո բջջայինը: Այն դու չես հորինել, դու ընդամենը այն գնել ես: Իսկ դա կարող է անել ամեն մի հիմար»:

    «Ըհը, հասկացա. հենց խոհանոցում ծորակը բացում եմ, լոգարանում քո ցնցուղից եռման ջուր է թափվում: Չէ, ես չեմ խոստանում, որ էլ չեմ անի, ես ասում եմ, որ սկզբունքը հասկացա»:

    «Ես ուղղակի լռություն եմ ուզում... Աստված իմ, դա չի նշանակում, որ ես քեզ չեմ սիրում: Դա նշանակում է, որ ես հենց հիմա լռությունն ավելի շատ եմ սիրում»:

    «Մենք կարո՞ղ ենք ավելի ուշ խոսել: Լուրեր եմ լսում... Լսի, եթե դու անգամ տուբերկուլյոզ ունես, կես ժամվա մեջ բան չի փոխվի, տեր աստված...»:

    «Երեխան կխոսա, երբ կխոսա, հանգստացիր: Էնպես չի, որ ինքը գիտեր` քաղցկեղի դեմ ինչ դեղ էր պետք ու ձեն չէր հանում»:

    «Բա հիշո՞ւմ ես` ոնց էիր ծիծաղում վրաս, երբ քաչալանում էի: Չէ, ես չեմ պատրաստվում նույն առիթով հումոր անել: Ես դա թույլ կտամ քո հայելուն անել»:

    «Չէ, ես հոռետես չեմ: Ինչ-որ մի պահ կյանքը քաքում ա բոլորի գլխին: Դեմք ընդունել, որ դա էդպես չի, նույնն է, թե լինել ապուշ, ոչ թե լավատես»:

    «Դու ամեն ինչ ողբերգություն ես սարքում: Ունեցած-չունեցածդ էս մի հեռուստացույցն ու փչած մատռասն են: Ու ես դա չէի անվանի «կորցնելու բան կա»:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  10. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.08.2013), CactuSoul (07.05.2013), Chilly (07.05.2013), Katka (07.05.2013), Peace (07.05.2013), Ruby Rue (08.05.2013), Sambitbaba (03.02.2014), Smokie (07.05.2013), Stranger_Friend (07.05.2013), ԱնԱիդա (02.07.2013), Անջրպետ (11.05.2013), Արէա (07.05.2013), Նաիրուհի (07.05.2013), Նիկեա (14.08.2013), Շինարար (07.05.2013), Ռուֆուս (07.05.2013), Վոլտերա (07.05.2013)

  11. #111
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    օրագիր ջան, բարև, ախպեր, կարոտել էի

    մի բան եմ ուզում ասել. կան մարդիկ, ովքեր ահավոր ճիշտ են: իրանք լիքը հետաքրքրություններ ունեն, ու բոլոր հետաքրքրությունները դասակարգված են իրենց դարակներում, ամեն մեկը՝ իրեն հատկացված միլիմետրերին ու մտքներով էլ չի անցնի երբեք էդ չգծված սահմաններն անցնել:
    էդ մարդիկ պլանավորված կյանք ունեն, ու դա էնքան նորմալ ա, որ ամեն ինչ հենց նենց էլ դասավորվում ա, ոնց իրենք պլանավորել էին: ու իրենք ապրում են՝ ըստ նախօրոք կարդացած սցենարի:
    նրանք երբեք չեն գժվում: ֆիզիկապես ունակ չեն: հոգեպեսի տեղն էլ չգիտեն:
    նրանք չեն ունենում հոգևոր ճգնաժամեր: նրանք միշտ գիտեն՝ ինչ են ուզում ուտել, որ ֆիլմն են ուզում դիտել ու ում հետ են ուզում խոսել հեռախոսով: ու թող որ իրենց հեռախոսագրքում լինի ընդամենը երեք անուն: մեկա, իրենք էդ երեքից մեկի հետ միշտ կկարողանան խոսել: ժամերով:

    ես տենցը չեմ: իմ հեռախոսում երևի մի չորս հարյուր մարդու համար կա: բայց ես երբեք ոչ ոքի չեմ զանգում:
    ընդհանրապես դադարել եմ խոսել: դադարել եմ ինձ մարդ զգալ: էն սոցիալական կենդանի կոչվածից:
    ես չունեմ ամբիցիաներ, որոնք նորմալ են վերը նշված մարդկանց համար: բայց ունեմ նենց խոշոր երազանքներ, որոնցից գոնե մեկն իրագործելու համար երևի թե ոչ կյանքս հերիք կանի, ոչ էլ շնորհքս:
    մեկ-մեկ նախանձում եմ էն վերը նշվածներին, բայց հետն էլ հասկանում եմ, որ ես տենց ապրել չէի կարողանա: ուղղակի եթե տենցը լինեի, չէի էլ հասկանա, որ չեմ կարողանում խոխմա կլիներ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (14.08.2013), CactuSoul (02.07.2013), Nadine (08.07.2013), Sambitbaba (03.02.2014), Smokie (03.07.2013), StrangeLittleGirl (02.07.2013), Արէա (03.07.2013), Դատարկություն (14.08.2013), Հայկօ (02.07.2013), Նաիրուհի (03.07.2013), Նարե91 (14.08.2013), Նիկեա (14.08.2013), Ռուֆուս (02.07.2013), Վոլտերա (09.08.2013)

  13. #112
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    լինում ա չէ՞ տենց, որ մարշրուտկայում ֆիքսվեք մեկ էլ մի աղջկա վրա, ով էնքաաաան նուրբ ու քնքուշ ա, որ անգիտակից ուղղակի նայում ես ու զարմանում, թե նման եթերային արարածը ոնց ա կարողանում ապրել էս հողի վրա ու առավել ևս, օգտվել մարշրուտկաներից: ու մեկ էլ, երբ գալիս ա էդ հրեշտակի կանգառը, ինքը սենց մի կերպ շշնջում ա, որ հաջորդում իջնող կա, ու սենց դու ուշադիր ու լարված հետևում ես, թե նա ոնց ա հաղթահարելու մարդկային զանգվածն ու հասնի դռանը: ու երբ նա մի կե՜րպ, իր գրեթե թափանցիկ ձեռքով մի փոքրի՜կ ճեղք ա բացում մարշրուտնու դռան ու ազատության միջև ու նրբիրան մարմինը սահեցնում գիշերային քամուն ընդառաջ, դու հենց էդ պահին արագորեն վերադառնում ես իրականություն, որտև շան աղջիկը դուռը նենց ա շրխկացնում, որ շորերիդ կոճակները պոկվում են:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  14. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.08.2013), Arpine (14.08.2013), CactuSoul (14.08.2013), Freeman (14.08.2013), Katka (14.08.2013), Sambitbaba (03.02.2014), Smokie (16.08.2013), StrangeLittleGirl (14.08.2013), Աթեիստ (03.02.2014), Անջրպետ (26.11.2013), Անվերնագիր (14.08.2013), Հայկօ (14.08.2013), Նաիրուհի (14.08.2013), Նարե91 (14.08.2013), Ներսես_AM (14.08.2013), Նիկեա (14.08.2013), Ռուֆուս (14.08.2013), Վազգեն (23.08.2013), Վոլտերա (14.08.2013)

  15. #113
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էրեկ գիշերվա հազարին պառկած հեռուստացույց եմ նայում, ինչ-որ կլիպներ էին, սենյակի լույսերն անջատել էի, միակ լուսավորությունը էկրանից էր
    ու տենց մեկ էլ տեսնեմ էկրանի մեկ ութերորդ չափով մի հատ սարդ ա անցնում էկրանի վրայով
    մտածում եմ՝ այ մարդ, էս սարդն էնքա՜ն իրական ա, ոնց որ 3D էֆեկտ լինի, ապրեն, էս ինչ որակով կլիպ ա
    ոյւ տեղ կլիպը վերջացավ, ու հասկացա, որ անտերը իսկականից իրական էր, ամենա-ամենաիրական, ՀՍԿԱ, սարսափելի
    արախնաֆոբիաս միացավ, վերջույթներս սկսեցին քոր գալ
    ցավն էն ա, որ ես հասկանում եմ՝ մեռնեմ չեմ քնի, քանի էդ գաձիլլան իմ հետ նույն բնակարանում ա
    ռիսկս էլ չի հերիքում դրան սպանեմ
    գնացի կուլոկ սարքեցի թերթով, որ դրան տենց զգույշ տեղափոխեմ ոնց որ ընդունված ա ասել՝ անվտանգ տարածք
    մեկ էլ էդ սկսեց դմփ, դը՜մփ, ոտները հանել վերև ու կուլոկի վրայով վազեվազ հասնել վրաս
    մի ճիչ, մի իրարանցում, մաման վախեցած վեր թռավ, ես սենց գույնս գցած, պայքարում եմ վաղուց արդեն անհետացած սարդի դեմ
    մաման մի լա՜վ ծիծաղեց, գնաց էլի քնեց
    ես էլ պառկել եմ ու հո չեմ քորվում, ամբողջ մարմինս քորվում ա, արդեն երանի եմ տալիս նրան, որ հաստատ գիտեի՝ էդ անասունը էկրանին ա
    հիմա շատ իմանաս՝ ուր կլինի... ուր ասես կարող ա լինել, ու շատ հանգիստ կարող ա գաղտագողի բարձրանալ վրաս ու ես զզվանքից կմեռնեմ, բայց ամբողջ հարցն էն ա, որ դա կգրանցեն որպես խաղաղ մահ՝ քնեց չզարթնեց ոչ ոք չի իմանա տառապանքներս

    մի խոսքով, քորվեցի, քորվեցի, մեկ էլ հոպ, նա նորից գնաց նստեց էկրանին, երևի տուտուզն էր տաքացնում, թե ինչ չհասկացա
    էլ արդեն չդիմացա, պառկած տեղից հողաթափը շպրտեցի.... ես կյանքում տենց ճիշտ չէի կպել թիրախին
    մի քիչ էլ քորվեցի ու քնեցի
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  16. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.08.2013), Chilly (26.09.2013), Freeman (23.08.2013), Nadine (24.09.2013), Peace (23.08.2013), Sambitbaba (03.02.2014), Smokie (23.08.2013), Stranger_Friend (23.08.2013), Աթեիստ (03.02.2014), Անվերնագիր (23.08.2013), Արշակ (23.08.2013), Դատարկություն (23.08.2013), Եկվոր (23.08.2013), Նարե91 (23.08.2013), Ուլուանա (23.08.2013), Ռուֆուս (23.08.2013), Վազգեն (23.08.2013), Վոլտերա (23.08.2013)

  17. #114
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինձ միշտ ահավոր հետաքրքրել ա էն հարցը, թե արդյոք որևէ փաբում կամ սրճարանում աշխատող մարդն իր ազատ օրը անցկացնու՞մ է որևէ այլ փաբում կամ սրճարանում: քանի որ հիմա ես ինքս աշխատում եմ մի փաբում, հենց իմ փորձն էլ տվեց ինձ երկար ժամանակ հանգիստ չտվող հարցի պատասխանը: հա, ժողովուրդ ջան, գնում են ու գնում են հենց էն նույն հաճույքով, որով գնացել են մինչև փաբում կամ սրճարանում աշխատելը: մենակ թե ուրիշ աչքերով են նայում արդեն էդ ամենին: ներսից են նայում մի տեսակ: կարևոր չի, իմ ներանձնական հոգեվիճակներով չձանձրացնեմ, ասեմ ասելիքս:
    էն օրը ազատ օրս էր, ու գնացի կասկադի մոտի ռետրոն: միակ պատճառը, որ էնտեղ եմ գնում էն ա, որ էնտեղ ներսում մարդ չկա, աղմուկ չկա, գլուխս չի ցավում: թե չէ մնացած բոլոր հնարավոր կետերով էդ կաֆեից զզվում եմ: մի խոսքով, նստած եմ, մարդ եմ սպասում, ու դե նայում եմ էս կողմ, էն կողմ: մեկ էլ աչքովս ընկավ մատուցողուհու մայկան, վրան սպիտակով սևի վրա գրված էր՝ if you can't afford a tip, don't sit at my tables/եթե ի վիճակի չես ինձ թեյավճար թողնել, մի նստիր իմ սեղանների մոտ: արյունը խփեց գլխիս: մի կերպ ճնշեցի ներքին մղումը՝ հենց էդ պահին վեր կենալ ու գնալ՝ առանց նույնիսկ վերցրածս տաք շոկոլադի համար վճարելու: երբ եկան նրանք, ում սպասում էի, խոսեցինք, ցրվեցինք, մոռացա տհաճ պահը, գնալու ժամանակ, երբ հաշիվ էինք փակում, ես ինքս մատուցողուհուն թողեցի թեյավճար, որովհետև էն պահին, երբ ես հոնքերս կիտած ու էս-ով-եք-դուք-արա հայացքով կարդում էի իր «համազգեստի» գրությունը, ինքը քիչ էր մնում գետնի տակն անցներ ամոթից:
    ներսի հայացքն օգնեց, թե ինչ, չգիտեմ, առաջ ուղղակի էդքան չէի խորանա ու վիրավորված արժանապատվությամբ կհեռանայի դեպքի վայրից գուցե սխալ եմ արել, չգիտեմ, ամեն դեպքում, էդ աղջկա ամոթը մինչև հիմա գլխիցս դուրս չի գալիս
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  18. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.09.2013), keyboard (24.09.2013), Nadine (24.09.2013), Sambitbaba (03.02.2014), Smokie (24.09.2013), StrangeLittleGirl (24.09.2013), Աթեիստ (03.02.2014), Անվերնագիր (24.09.2013), Հայկօ (24.09.2013), Նաիրուհի (24.09.2013), Նարե91 (24.09.2013), Ուլուանա (24.09.2013), Ռուֆուս (24.09.2013), Վոլտերա (24.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (24.09.2013)

  19. #115
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էրեկ մեր ժամանակների մեծագույն պոետեսսաներից մեկը /հի-հի-հի/ ինձ ասեց՝ ս---- էղի ստեղից
    բայց կամաց ասեց, որտև պոետեսսային հարիր չի հրապարակավ նման բան ասել
    որտև էդ ս-ով սկսվող բառի մեջ պաթոս չկա
    որտև եթե ինքը մարդկանց մոտ իրան թույլ տա հասարակ մահկանացուի նման մտքերն արտահայտել, գրիչը ձեռից կառնեն
    ոնց եմ տրաքում էդ էշ էգերից
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  20. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.02.2014), CactuSoul (03.02.2014), E-la Via (03.02.2014), ivy (03.02.2014), My World My Space (03.02.2014), Sambitbaba (03.02.2014), Smokie (03.02.2014), Աթեիստ (03.02.2014), Արէա (03.02.2014), Նաիրուհի (12.02.2014), Նարե91 (03.02.2014), Ռուֆուս (03.02.2014), Վոլտերա (03.02.2014)

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •