User Tag List

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 115 հատից

Թեմա: Իբր թե

  1. #76
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բաժակներս

    Նոր գնացի խոհանոց` ջուր խմելու: Բացում եմ մեր բաժակների "պահարանը" մեկ էլ տեսնեմ ինչ-որ պատահականությամբ էս մամաս իրար կողք ժամանակագրական հերթականությամբ շարել ա բոլոր էն բաժակները, որոնք ես նվեր եմ ստացել որևէ սիրային պատմության ավարտին, որպես "ուծիշիծիլնի պրիզ": Հիմա նայում եմ, սկսում եմ ծիծաղել: Մաման ասում ա ինչ ա էղել, ասում եմ հեչ, մարդ կա Աշխարհի առաջնության գավաթներ ունի տանը շարած, ես էլ` Հիմարության հաղթարշավի պրիզներս եմ հավաքում: Մաման ուսերը թոթվեց, գնաց: Իսկ ես կանգնեցի բարդ ընտրության առաջ. հիմա էդ բաժակներից որ մեկով ջուր խմեմ: Վերջը ընտրեցի ամենահնին, իր հանդեպ ամենաքիչն ա մնացել նեղացածություն:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 31 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (23.06.2011), aragats (02.06.2011), Ariadna (02.06.2011), Arpine (08.05.2012), ars83 (26.09.2011), CactuSoul (02.06.2011), Claudia Mori (03.06.2011), cold skin (26.07.2011), E-la Via (19.08.2011), Farfalla (02.06.2011), Freeman (02.06.2011), Kita (01.06.2011), Lem (03.06.2011), Mark Pauler (04.06.2011), Nadine (06.06.2011), Nare-M (22.06.2011), Quyr Qery (13.11.2011), Sambitbaba (22.11.2012), StrangeLittleGirl (02.06.2011), Yevuk (02.07.2011), Արէա (02.06.2011), Արևածագ (03.06.2011), Արևհատիկ (02.06.2011), Դատարկություն (02.06.2011), Ինչուիկ (15.05.2012), Լուսաբեր (01.06.2011), Կաթիլ (03.06.2011), Հայկօ (02.06.2011), Նաիրուհի (02.06.2011), Ռուֆուս (01.06.2011), Վոլտերա (09.08.2013)

  3. #77
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեխաների պաշտպանության միջազգային օրը Ալավերդիում

    Գնացել էի Ալավերդի, գործով: Ու էդ օրը հունիսի մեկն էր: Մեզ քարշ տվին տարան լոկալ ուրախությանը մասնակցելու: Գնացի միայն քաղաքավարության զոհի դերում, ահավոր չէի ուզում գնալ, ու ճիշտ էի: Չգիտեմ էդ օրը ոնց ա անցել Երևանում, բայց Ալավերդիում սարսափ էր, ընդ որում` սյուռ սարսափ: Անտանելի շոգ էր, էրեխեքին հավաքել էին բացօթյա փշալարապատ մի տարածքում, դարպասը փակել, որ չփախնեն, ու նրանց բռնի ուժով ուրախացնում էին: Կային մնջախաղի դերասաններ` դեմքներին տխուր բերան ու արցունքներ նկարած, կար մի ջղային տերտեր, ով շատ դժգոհ էր, որ էդ շոգին իր սև փարաջայով ստիպված էր ֆռֆռալ տարածքում, ու կային լացող, գոռացող կամ էլ հոգնած վեր ընկած էրեխեք, ովքեր մոր փեշից էին կախվում ու ուզում էին շուտ տուն գնալ: Բեքգրաունդում հնչում էր Լեննոնի Imagine-ը:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (23.06.2011), Alphaone (14.08.2013), Ariadna (03.06.2011), ars83 (26.09.2011), CactuSoul (03.06.2011), Chilly (03.06.2011), Claudia Mori (03.06.2011), Katka (03.06.2011), Mark Pauler (04.06.2011), Nare-M (23.06.2011), Quyr Qery (13.11.2011), Sambitbaba (22.11.2012), Smokie (06.06.2011), Արէա (03.06.2011), Արշակ (08.10.2011), Գեա (22.06.2011), Մանուլ (22.06.2011), Ռուֆուս (03.06.2011), Վոլտերա (09.08.2013)

  5. #78
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մի գրողի գրքի ընթերցմանն էի, ու նենց ոչինչ կանտուզիա տարա: Ու կիսամեռ գիտակցությանս մեջ մի բան էր պտտվում`

    Ամադեուս ֆիլմում որ Սալյերին Մոցարտին հարցնում ա հն, իմ գրած երաժշտության մասին ինչ կասես, նա էլ ինֆանտիլ ժպիտով ասում ա` ես չէի պատկերացնում, որ նման բան հնարավոր է:

    Նույն վիճակում էի:
    Ու մի հատ իրա ոճով ոտանավոր գրեցինք ես ու երկու ընկերներս, որը շաաատ լավն ա, բայց դե ցենզուրայից ելնելով էստեղ չեմ դնում:
    Ասածս ինչ ա` պարզվում ա enter-ները պոեզիա են ստեղծում, ու էն էլ` լուրջ պոեզիա, էն որ կարաս Չարենցին դու-ով դիմես ու ինքը շոյվի: Տենց:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (23.06.2011), ars83 (26.09.2011), CactuSoul (23.06.2011), Chilly (24.06.2011), Claudia Mori (22.06.2011), cold skin (26.07.2011), Kita (23.06.2011), Mark Pauler (22.06.2011), Quyr Qery (13.11.2011), Sambitbaba (22.11.2012), Արէա (23.06.2011), Գեա (22.06.2011), Ռուֆուս (23.06.2011), Վոլտերա (09.08.2013)

  7. #79
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռևս մեծն Բուդդան էր հասկացել,որ Ֆեյսբուքը չարիք է: Լրիվ լուրջ: Էսօր խմած-հարբած փիլիսոփայում եմ վերին գաղափարներից, մեկ էլ պայծառացա`

    Հիշեցի երջանկության տանող 4 ճշմարտությունները ըստ Բուդդայի, ու դրանք մոդիֆիկացրեցի հիմիկվա ժամանակին համապատասխան: Ու ես սա գրում եմ մեկ ամիս ՖԲ և կես ամիս կոլա թարգելուց հետո: Ինձ լուրջ մոտեցեք նենց որ:

    Եվ այսպես. երջանկության տանող 4 հիմնական ճշմարտություններն են.

    1. Կյանքը տառապանք է = Ֆեյսբուքը տառապանք է
    2. Տառապանքը գալիս է կախվածությունից = Ինչքան քիչ Ֆբ ու ընդհանրապես ինտերնետ կախվածություն ունես, էնքան լավ քո համար
    3. Տառապանքը հնարավոր է հաղթահարել = Ապաակտիվացրու ՖԲ հաշիվդ
    4. Եվ այդպիսով հնարավոր է հասնել Նիրվանայի = Եվ այդպիսով հնարավոր է հասնել Նիրվանայի
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.05.2012), Claudia Mori (23.06.2011), cold skin (26.07.2011), E-la Via (19.08.2011), Farfalla (24.06.2011), Mark Pauler (24.06.2011), Quyr Qery (13.11.2011), Sambitbaba (22.11.2012), Արէա (23.06.2011), Վոլտերա (09.08.2013)

  9. #80
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դիմակների մասին էի մտածում. կարծում եմ, որ հիմնական տեսակը երջանիկ ապուշի դիմակն ա, որ քաշում ենք վրներս, մենակ թե մեզ չբզբզեն անտեղի հարցերով: Ու կարծում էի, թե խնդիր չունեմ մարդկանց դիմակների հետ: Հա ինչ անենք որ 400 հատ դիմակ ունես, ջանդ սաղ: Բայց վերջերս հասկացա, որ երկու տեսակի դիմակ կա, որոնց ինձ մոտ առաջացնում են այլանդակ դժվար կառավարվող ագրեսիա ու զզվանք` դրանք հավերժ վեհ և հավերժ ես-լաաաավն-եմ, ես-խենթու~կ-եմ տեսակներն են:
    Դժվար ա դառնում էմոցիաները կառավարելը էդ տիպի մարդկանց շրջապատում, ու ես արդեն վախենում եմ նոր մարդկանցից: Տնակյաց կդառնամ: Problem solved.
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  10. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.07.2011), CactuSoul (02.07.2011), cold skin (26.07.2011), E-la Via (19.08.2011), Freeman (02.07.2011), Katka (04.07.2011), Lusinamara (02.07.2011), Mark Pauler (02.07.2011), Quyr Qery (13.11.2011), Sambitbaba (22.11.2012), Smokie (02.07.2011), StrangeLittleGirl (04.07.2011), Ամպ (02.07.2011), Արէա (02.07.2011), Արևհատիկ (02.07.2011), Գեա (02.07.2011), Հայկօ (02.07.2011), Նաիրուհի (02.07.2011), Շինարար (12.07.2011), Վոլտերա (09.08.2013)

  11. #81
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտյան գնացել էի զբոսնելու: Շատ վաղ էր, մարդիկ չկային համարյա, մեծ մեքենաներն էլ դեռ չէին ավարտել փողոցները ջրելը: Իմ սիրած ժամերն են, որոնք ես հիմնականում կորցնում եմ, որովհետև քնած եմ լինում: Քայլում էի Բաղրամյանով ու մտածում` իսկ ինչ եմ ես ուզում այս օրից? Պատասխանը եկավ ինքն իրեն` ԺՊԻՏ: Մտա Պուշկինի այգի, ուզում էի մի տեղ նստել, լսել իմ վերջին հայտնագործություններից Բորիս Գրեբենշիկովի Աերոստատ ռադիոհաղորդումը, որ նախորդ գիշեր ջանասիրաբար փնտրել ու ներբեռնել էի ինտերնետից իմ mp3 փլեյերի մեջ: Շատ հետաքրքիր թեմաների մասին է խոսում, իսկ նախորդ օրը լսել էի մի աուդիո գիրք` էլի Գրեբենշիկովի "Իվան և Դանիլո" հեքիաթը, որ հենց հեղինակն էլ կարդում էր: Մի ժամ ու կես ժպիտը դեմքիս նստել եմ այգում ու լսել էդ հրաշալի գործը: Ու էն հանգստությունն ու խաղաղությունը, որ եկավ հետո, երբ գիրքն արդեն լսել էի, ինձ շատ էր պետք: Այսօր անպայման ուզում էի կրկնել փորձը:

    Ես այս օրվանից ուզում եմ ԺՊԻՏ:
    Այգում մարդ չկար, բայց նստարաններին տեղավորվել գրեթե հնարավոր չէր, քանի որ այգու աշխատողները ջանադրաբար դրանք էլ էին ջրել` այգին ջրելու ընթացքում: Վերջապես գտա մի նստարան, որի մի կեսը դուրս էր ծառի ստվերից, ու չոր էր արդեն: Նստեցի, միացրեցի ԲԳ-ի Աերոստատն ու սիգարետ կպցրեցի: "Здравствуйте", սկսեց Բորիսը: Շատ եմ սիրում նրա բարևելու ձևը: Հենց էնպես չի բարևում, իրոք բարեմաղթանք կա ձայնի մեջ: Ու արդեն ուզում էի վերանալ աշխարհից, կոպերս փակվում էին, երբ մի պապիկ հայտնվեց ինձ մոտ, ու ինչ-որ բան հարցրեց: Մի ականջս ազատեցի ականջակալից ու խնդրեցի կրկնել ասածը:
    - Թաց է: Ամբողջը թաց է,- դժգոհեց պապիկը` նստարանը ցույց տալով:
    "Դու որոշել ես մարդկանց հանդեպ բարի լինել, վեր կաց ու տեղդ զիջիր տարեց մարդուն",-բզեց ներքին ձայնս:
    Բայց, քանի որ ես ներքին ձայնիս լսել սկսել եմ նոր-նոր, իսկ ալարկոտությունն իմ մոտ ընկերն է դեռ անհիշելի ժամանակներից, ես ավելի վստահեցի նրան, ու վեր կենալու փոխարեն քաշվեցի նստարանի թաց կողմն ու պապիկին առաջարկեցի տեղավորվել:
    Պապիկը նստեց: Ես արդեն ուզում էի ականջակալը հետ բրդել ականջս, բայց պապիկն էլի սկսեց խոսել: Ստիպված հանեցի ականջակալները, անջատեցի փլեյերն ու սկսեցի լսել: Մի քանի րոպե հետո մենք արդեն խորացել էինք մարդկանց, կյանքի, փիլիսոփայության, թվայնացման, Սոկրատեսի, 1946 թվականի հայրենադարձների և այլ թեմաների մեջ:
    - Իհարկե, չոր թվերի հետ աշխատելն անհետաքրքիր է, սակայն եթե խորանաք, թվերը մի ամբողջ աշխարհ են: Նկատում եք, թե ինչքան հանճարեղ է մարդը, որ կարողանում է ստեղծել այս ողջ գոյություն չունեցող թվային աշխարհը միայն 1 և 0 թվերի օգնությամբ,- տարված խոսում էր նա, իսկ արևմտահայ ակցենտը շոյում էր լսելիքս իր մաքրությամբ ու գեղեցկությամբ:
    Ձեռքիս այդպես էլ չծխած սիգարետն էր, որից արդեն ամաչում էի: Կարծելով, թե չի նայում ինձ, այն նետեցի աղբարկղը: Պապիկը խոսում էր.
    - Անցյալ օրը մի շատ հետաքրքիր երևույթ նկատեցի այգում:- Ու պատմեց մի գեղեցիկ դրվագ` այգու կյանքից, որը ամեն մեկը չի, որ կնկատեր: - Իսկ մի քանի օր առաջ Սարյանի վրա մեկն ինձ մոտեցավ, կլիներ իմ տարիքին, և ասաց` դու ով ես: Իսկ դու ինչ պատասխան ես ակնկալում, բարեկամս, պատասխանեցի ես: Դու հայ ես, թե դու մարդ ես?- ասաց անծանոթը: Էդտեղ մտածեցի` օհո~ խեղճ մարդը խանգարվել է: Ոնց կարող ես մարդ մնալ` քո մասնիկը չընդունելով? Չէ որ հայ լինելը ուզել-չուզելու հարց չէ, դա գենետիկա է, որ քո մեջ դրված է:
    Երկար զրուցեցինք: Հասցրեց հետաքրքրվել ինձնով, իմ աշխատանքով, անձնական կյանքով, իսկ իր մասին մենակ մի բան ասեց` անունս Կարպիս է, ես թարգմանիչ-արձակագիր եմ: Ու մի քիչ ամաչելով` ավելացրեց. 20 գիրք եմ շարել: Էդպես խոսում են բազմազավակ ծնողները` իրենց պտղաբերությունից ամաչելով:
    Ու էդ պահին հեքիաթն ավարտվեց, ինձ զանգեցին ու կանչեցին աշխատանքի: Ասացի, որ պետք է գնամ արդեն:
    - Ափսոս,- ասաց պապիկը:- Իսկ ես կարծում էի, թե մի գլանակ էլ ինձ հետ կծխեք:
    Ու ժպտաց, խորամանկ, հասկացող, բարի ժպիտով:
    Խայտառակ էղած` հանեցի ծխախոտի տուփն ու իրար հետ ծխեցինք: Հետո ես գնացի այգուց: Բայց աշխատանքի չէ: Քայլեցի Բաղրամյանով դեպի ներքև: Հասա Օպերայի մոտ ու հասկացա, որ ողջ ճանապարհին... ժպտում էի:

    Իսկ մի քիչ առաջ վերցրեցի կախարդական հայելին, որ ցույց է տալիս այն, ինչ ուզում ես, ու դիմեցի`
    - Հապա մի ցույց տուր Կարպիս անունով հիանալի մարդուն:
    Հնազանդ գործիքն ինձ համար գտավ նրան: Դուք էլ տեսեք: http://masis.tv/component/option,com...,1082/lang,hy/
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.07.2011), ars83 (26.09.2011), CactuSoul (18.07.2011), Claudia Mori (12.07.2011), cold skin (26.07.2011), E-la Via (19.08.2011), Farfalla (12.07.2011), Freeman (12.07.2011), Katka (12.07.2011), Mark Pauler (06.08.2011), Quyr Qery (13.11.2011), Sambitbaba (22.11.2012), Smokie (12.07.2011), StrangeLittleGirl (13.07.2011), Արևհատիկ (12.07.2011), Դեկադա (12.07.2011), Ժունդիայի (12.07.2011), Ինչուիկ (15.05.2012), Լուսաբեր (14.07.2011), Հայկօ (12.07.2011), Մանուլ (12.07.2011), Նաիրուհի (24.07.2011), Ուլուանա (21.07.2011), Ռուֆուս (12.07.2011), Վոլտերա (09.08.2013)

  13. #82
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան կարելի ա...
    էդ մարդը միակն ա, ով էդ աստիճան սղոցում ա նյարդերս` իր գոյությամբ, միակն ա, ում հանդեպ չեմ հասկանում` ինչ եմ զգում. այսինքն բացարձակ չեմ տարբերում` խորը ատում եմ, թե ինքն իմ կյանքի սերն ա
    ու պատրաստ եմ նեղանալ յուրաքանչյուրից, ով երբևէ կհամեմատի ինձ նրա հետ, նմանություններ կգտնի բան
    միակ մարդն ա, ում ներկայությունն էնքան չեմ տանում, որ ցուցադրաբար վեր եմ կենում ու գնում, իսկ եթե մնում էլ եմ` ապա մենակ նրա համար, որ իմ ողջ կեցվածքով հասկացնեմ, որ ինքը բացարձակ զրո ա
    շատ բարդ հարաբերություններ են, մի խոսքով....

    բայց ես ԱՄԵՆ ԱՆԳԱՄ էդ մարդու բլոգը նայելով` հասկանում եմ, որ ինքը կարդում, գրում, նայում, զգում ա էն, ինչ ես: Աշխարհընկալումը գրեթե ամբողջությամբ նույնն ա:
    Ու էսօր էլ, դե ես սիրում եմ ժամանակ առ ժամանակ ինքս ինձ ինֆարկտներ դասավորել, մտա նրա բլոգը, իհարկե նենց մտա, որ ինքը ոչ մի կերպ չկարողանա իմանալ, որ ես նայում եմ իր բլոգը, ու տեսա էն, ինչից իմ ուշքն էլ գնաց նենց, ոնց որ իրանը: Ինքը իմ տղա տեսակն ա: Ընդունում եմ: Կրակեք ինձ...

    էս էլ էդ վիդեոն, որը նայելուց ես գիտեմ ամեն վայրկյան ինքը ինչ ա զգացել, ինչի ա դուրն էկել ու կոնկրետ ինչն ա դուրն էկել:

    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  14. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.08.2013), Ariadna (24.07.2011), erexa (24.07.2011), Freeman (24.07.2011), Mark Pauler (06.08.2011), Sambitbaba (22.11.2012), StrangeLittleGirl (24.07.2011), Yevuk (25.07.2011), Արէա (24.07.2011), Արևհատիկ (24.07.2011), Դատարկություն (24.07.2011), Ռուֆուս (24.07.2011), Վոլտերա (09.08.2013)

  15. #83
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դզդզդզ
    զմփ զմփ զմփ զըըըըըըըըըմփ
    ջարդի կիթառը տո հենց իմ գլխին,
    մեռնեմ էն քո մանուշակագույն
    մազերին, քո էս պսեւդո-ազատությանը...
    ռոք ա, պանկ ռոք
    կամ մի ուրիշ զիբիլ`
    հատուկ հարևաններին
    զարմացնելու համար, թե չէ`
    ես սենց բաներ չեմ լսում...

    սա չդրեցի ստեղծափորձողում, որ ինձ ցից չհանեն, բայց լավն ա
    չնայած` բանաստեղծության մեջ դզդզդզ-ը որն ա...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.08.2011), Chilly (25.07.2011), Freeman (25.07.2011), Lusinamara (25.07.2011), Mark Pauler (06.08.2011), Quyr Qery (13.11.2011), Sambitbaba (22.11.2012), Smokie (27.07.2011), StrangeLittleGirl (25.07.2011), Ռուֆուս (25.07.2011), Վոլտերա (09.08.2013)

  17. #84
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօր մի բան էի փնտրում, ու ստիպված էի նամակներս կարգին քչփորել, ահագին բաներ գտա, որոնք կարելի ա էստեղ դնել: Չգիտեմ` ոնց կվերաբերվեք
    տեսնենք

    Նամակ-խոսակցություն, որտեղ ընկերներիցս մեկից խնդրել էի օգնություն` բանաստեղծություն ընտրելու հարցում: Էդ բանաստեղծությունը պետք է ուղարկվեր մրցույթի:


    ես: շնորհակալ եմ, … ջան, շատ օգնեցիր, թե չէ ինձ գիտես` մի բան ընտրելու փոխարեն կնստեի նորը կգրեի, իմ գրածներն էլ դե գիտես....
    լավ ա էս քանի հատը ստեղից-ընդեղից պլեճ եմ արել, թե չէ հիմա խայտառակ էի լինելու
    էն ժամանակ եսիմ որ մի գրողով էի տարված, իրա նման էի գրում
    հիմա դե մենակ ինձնով եմ տարված,. դրա համար սենց տուտուզ բաներ եմ գրում
    արդեն չեմ հիշում էդ ժամանակ ինչ գրող էի սիրում, բայց աչքիս կարգին տիպ էր, որ իրան պլեճ անելով ես սենց բաներ եմ գրել

    իսկ ամեն ինչ փչացրեց Բուկովսկին
    նա իմ կարդացած սաղ գրականությունը վերցրեց ու ապտակեց մռթիս
    ու ասեց խռպոտած ձայնով, դե ալկաշ էր
    "տենց չեն գրում, լիլոշ"
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.08.2011), E-la Via (19.08.2011), Freeman (15.08.2011), Kita (07.08.2011), Mark Pauler (06.08.2011), murmushka (07.08.2011), Quyr Qery (13.11.2011), Sambitbaba (22.11.2012), StrangeLittleGirl (07.08.2011), Գեա (06.08.2011), Վոլտերա (09.08.2013)

  19. #85
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գոնե մորուքդ թրաշեիր...

    Էսօր մի լուր կարդացի, ուր ասվում է, որ Շերի աղջիկը մորուք է թողել, բայց իրականում դրա մասին չէ, որ ուզում եմ գրել:
    Ուզում եմ մի քիչ բողոքել, ու քանի որ ես հայ եմ, իսկ հայերը ահավոր սիրում են բողոքել, կարծում եմ, որ էս գրառումս բավականին ընթերցողներ կունենա:

    էրեկ "Թումո"-ում Սերժ Թանկյանի համերգն էր: Նախ` Թումոն որն ա, բայց էդ մասին հիմա չխորանամ: Ես չգնացի Թումո, քանի որ տեսա, թե ինչ էր կատարվում Ֆեյսբուքում, ու հասկացա, որ էնտեղ էնքան մարդ կլինի, ու էնքան ծանոթ, որ իմ մոտ սոցիոֆոբիայի սուր նոպա կսկսվի: Գերադասեցի տանը դիտել Սերժին ուղիղ եթերում: Հենց որ նա էկրանին երևաց, պապաս սկսեց փնթփնթալ` տնաշենի տղա, գոնե էդ էծի մորուքդ թրաշեիր, գիտեիր` Հայաստան ես գալու:
    Ոնց որ էդ մորուքը Հայաստանում էնքան վատ է նայվում, ոնց որ ասենք թե Ֆրանսիայում` չադրան:
    Անցավ գնաց, էսօր ՖԲ-ում էլի մարդիկ բողոքում են: Էկավ հասավ Լոռի, մի հատ Կիրովական չմտավ: Ու մարդուն անվանում են սուտ հայրենասեր: Դե բա սուտ հայրենասերը հո պոզով-պոչով չի լինում: Սուտ հայրենասերը տարին մի քանի անգամ գալիս ա հայրենիք, մեկ մեկ ձրի կամ բարեգործական համերգներ ա տալիս, իր աննպատակ կյանքի բավականին մեծ հատված նվիրում հայրենիքի հավերժ վերքի` ցեղասպանության ճանաչմանը նպաստելուն, բայց այ որ գալիս ա Լոռի, Կիրովական չի մտնում... Ջհանդամը մտներ, գոնե էդ էծի մորուքը խուզեր հը...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  20. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.08.2011), CactuSoul (15.08.2011), E-la Via (19.08.2011), Freeman (15.08.2011), Katka (15.08.2011), Kita (15.08.2011), Mark Pauler (17.08.2011), Nadine (15.08.2011), Nare-M (15.08.2011), Quyr Qery (13.11.2011), Sambitbaba (22.11.2012), Smokie (15.08.2011), StrangeLittleGirl (17.08.2011), Հայկօ (15.08.2011), Մանուլ (18.08.2011), Նաիրուհի (17.08.2011), Ռուֆուս (19.08.2011), Վոլտերա (09.08.2013)

  21. #86
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ուզում եմ արտագրել ծանոթներիցս մեկի բլոգից մի պոստ, որը շատ հոյակապ կերպով արտահայտում է իմ կարծիքն ու տեսակետը` տվյալ հարցի շուրջ

    մի քիչ երեսին թքելու ցանկության մասին

    Զարմացած եմ։

    Կրպակները, որոնք ըստ էության պետք է վերացած լինեին հաստափոր սուպերմարկետների մրցակցությանը չդիմանալով, հիմա չոր ու ցամաք քանդվում են։

    Էլ ոնց կլիներ․․․

    այ, այ, այ, այդ լկտի կրպակատերերը, որոնք խեղճ մեծահարուստների սեփական քրտինքով վաստակվող օրվա հացն են փախցնում՝ նրանցից հաճախորդ խլելով, պետք է վերջ տան իրենց խուլիգանական գործունեությանը։

    Իսկ Աբովյան փողոցի վեր խոյացած լուցկու տուփերը բնականաբար չեն մտնի կրպակներ դասակարգման մեջ եւ այդպես էլ կմնան բետոնե քաղաքի թոքերի մեջ։ Որովհետեւ նրանք լցնում են հենց նույն մեծահարուստների գրպանները։ Իսկ մեծահարուստները հայաստանում, ինչ խոսք, վերացման վտանգի տակ գտնվող տեսակ են, այնպես որ նրանց պետք է լավ աչքով նայել։

    Թքեմ երեսիդ կարեն կարապետյան։

    վերցված է այստեղից:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  22. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.10.2011), CactuSoul (17.08.2011), Claudia Mori (17.08.2011), E-la Via (19.08.2011), Freeman (17.08.2011), Mark Pauler (17.08.2011), murmushka (26.09.2011), Quyr Qery (13.11.2011), Sambitbaba (03.02.2014), StrangeLittleGirl (17.08.2011), Արէա (19.08.2011), Դեկադա (18.08.2011), Մինա (08.12.2012), Նաիրուհի (17.08.2011), Ռուֆուս (19.08.2011)

  23. #87
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանը դու ես... ինչ ապուշ արտահայտություն ա, ավտոմատ ըմբոստություն ա առաջացնում մեջդ, ուզում ես ասել՝ ինքդ ես, մամադ ա և այլն...

    բաաաա, քսան տարեկան պետություն ա, հանաք բան հո չի
    ինչքան մարդ տեսել եմ էս քանի օրը՝ հենց մենակ դրանից էլ խոսում ա, բայց՝ հիացած չեն, պատկերացնում ե՞ք
    անշնորհակալ ազգ, կառավարությունդ իրա գրպանից էդքան փող ա դնում, որ մի օր ծնունդ անենք ազգովի, ես ում տեսնում եմ՝ բողոքում են
    լավ ես չեմ հասկանում, տաքսիստներ, դժվար ա՞ ըմբռնումով մոտենալ, որ ծնունդ ա, նախապատրաստվում ենք, հիմա մի ամիս էլ պռոպկա թող լինի հա՜ ջհանդամ
    մի երկու ավարիա ավել, մի երկու ավարիա պակաս, մեկ ա բան չի փոխում, ջպատերը մնում ա ջպատեր /ջիպ ունեցող/

    հա, ու մեկ էլ, էրկու շաբաթ մանրակրկիտ զննումներից ու գիտաժողովներից հետո ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագիտական խումբը տվեց իր եզրակացությունը՝ Անժելա Սարգսյանի հանրահայտ լուսանկարները իրոք որ պոռնոգրաֆիկ են

    մամա ջան... կրակեք ինձ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  24. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.10.2011), CactuSoul (20.09.2011), cold skin (20.09.2011), E-la Via (19.09.2011), Freeman (20.09.2011), Katka (19.09.2011), Mark Pauler (20.09.2011), Nadine (20.09.2011), Quyr Qery (13.11.2011), Sambitbaba (03.02.2014), StrangeLittleGirl (19.09.2011), Արէա (22.09.2011), Դեկադա (19.09.2011), Լուսաբեր (20.09.2011), Հայկօ (19.09.2011), Մինա (08.12.2012), Նաիրուհի (19.09.2011), Ռուֆուս (20.09.2011), Վոլտերա (09.08.2013)

  25. #88
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գոռի վերջին բոցերից. դու ախչի ես, ես՝ տխչի՞ ))))))))))
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  26. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.09.2011), CactuSoul (26.09.2011), Chilly (25.09.2011), E-la Via (25.09.2011), erexa (08.10.2011), Freeman (25.09.2011), ivy (25.09.2011), Kita (26.09.2011), Lusinamara (08.10.2011), Mark Pauler (25.09.2011), murmushka (26.09.2011), Nadine (26.09.2011), Nare-M (08.10.2011), Quyr Qery (13.11.2011), Sambitbaba (03.02.2014), Արէա (25.09.2011), Ժունդիայի (26.09.2011), Հայկօ (25.09.2011), Մանուլ (25.09.2011), Նաիրուհի (25.09.2011), Ռուֆուս (25.09.2011), Վոլտերա (09.08.2013)

  27. #89
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայրը. - Գոռ, հազարն ա շա՞տ, թե՞ միլիոնը:
    Գոռ. - Միլիոնը:
    Հայրը. - Իսկ հազարն ա շա՞տ, թե՞ տասը:
    Գոռ. - Հազարը:
    Հայրը. - Իսկ տասն ա շա՞տ, թե՞ մեկը:
    Գոռ. - Էրկուսն էլ քիչ են:

    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  28. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.10.2011), CactuSoul (01.11.2011), cold skin (08.10.2011), E-la Via (09.10.2011), erexa (08.10.2011), Freeman (08.10.2011), Katka (08.10.2011), Kita (08.10.2011), Lusina (08.10.2011), Lusinamara (08.10.2011), Mark Pauler (08.10.2011), Meme (08.10.2011), murmushka (08.10.2011), Nare-M (08.10.2011), Quyr Qery (13.11.2011), Sambitbaba (03.02.2014), Smokie (04.11.2011), StrangeLittleGirl (12.10.2011), Արէա (08.10.2011), Արշակ (08.10.2011), Արևհատիկ (08.10.2011), Դեկադա (08.10.2011), Լուսաբեր (21.11.2012), Հայկօ (08.10.2011), Մանուլ (31.10.2011), Մինա (08.12.2012), Նաիրուհի (08.10.2011), Ռուֆուս (08.10.2011), Վոլտերա (09.08.2013)

  29. #90
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    այ մարդ էս ինչ ա կատարվում

    Դրայվը թողեց,
    Գասպարին պառկեց,
    Բրունին՝ ծնեց,
    Նեմրութը՝ զարթնեց,
    ու մեկ էլ մի քիչ առաջ իմացա, որ
    Սարգսյան Ալիկը թքե՜ց
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  30. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (31.10.2011), Chuk (01.11.2011), Claudia Mori (01.11.2011), cold skin (03.11.2011), E-la Via (31.10.2011), Freeman (03.11.2011), Meme (01.11.2011), murmushka (01.11.2011), Nadine (31.10.2011), Quyr Qery (13.11.2011), Sambitbaba (03.02.2014), StrangeLittleGirl (07.11.2011), Արէա (01.11.2011), Գեա (01.11.2011), Դեկադա (01.11.2011), Ժունդիայի (31.10.2011), Մինա (08.12.2012), Ռուֆուս (01.11.2011), Վոլտերա (09.08.2013)

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •