բարլուս
էսօր առավոտից օրը վատ ա սկսվել
մարշրուտկայի մեջ harcore ռաբիզ էր, որի դեմ ես պայքարում էի ականջներումս թնդացող Սերժ Թանկյանի օգնությամբ, բայց էնքան էլ չէր ստացվում
իսկ կանգառում տեսա մեր աշխատողներից մեկին, ու ստիպված էի Սերժին անջատել /քաղաքավարություն, դու ինձ մի օր գժանոց կհասցնես/ ու մինչև օֆիս դիմանալ նրա հարևանի մասին պատմություններին
էս վերջերս մոտս ինչ-որ տարօրինակ վիճակ ա. մարդիկ լիքը խոսում են հետս, իսկ ինձ ընդհանրապես ոչինչ չի հետաքրքրում, մենակ երազում եմ շուտ վերջացնեն ու վերականգնվի լռությունը
հա ու մեկ էլ ֆերմա սիմուլյատորներ եմ խաղում առավոտից իրիկուն
ձկներիս տարա անասնաբույժի մոտ, ու նրանք էլ հետ չեկանտեղից տարօրինակ էին, էնտեղ եսիմ ինչ էին արել խեղճերին
օֆ եսիմ, մի տեսակ տխուրոտ իբր թե ստացվեց էս անգամ, ներող...
Էջանիշներ