User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 115 հատից

Թեմա: Իբր թե

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իբր թե

    բարլու~ս, սկսվեց, սկսվեց...
    ճիշտն ասած գաղափար չունեմ ինչը սկսվեց, բայց մի տեսակ ուրախ եմ էդ առիթով

    պատմություն N1

    Գիշերով մենակ սարսափ ֆիլմ նայելը վերջն ա, ընկնում ես վաղ մանկություն, երբ գիշերով դողդողալով գնում էիր զուգարան ու հետ դեպի մահճակալ վազքի ընթացքում ուրախանում, որ քեզ ոչ-ոք չկերավ: Մի երկու օր առաջ ընկել էի մանկությանս գիրկը: Ինձ էլի ուղարկել էին Կապան /Էստեղ Ձայնալար ձյան կասեր` դե Պասպարտուն ես, հո զոռով չի /, էնտեղ գիշերը հեռուստացույց էի դիտում, մեկ էլ սարսափ սկսվեց` based on a true story, այսինքն` հիմնված է իրական պատմության վրա: Դա է'լ ավելի սրեց հետաքրքրությունս, ու կպած նայեցի մինչև վերջին կադրը...
    Ֆիլմը վաղուց ավարտվել էր, իսկ ես վախենում էի էկրանից աչքս կտրել ու նայել բազկաթոռին, որի վրա ինչ-որ բան էր շարժվում: Մի ծիծաղեք, հաստատ շարժվում էր: Չգիտեմ ինչքան նստեցի անկողնում անշարժ, ձևացնելով, թե ես ընդհանրապես էդտեղ չեմ, մեկ էլ հանկարծ հեռախոսս զանգեց: Ոնց վեր թռա: Վերցնում եմ` Երվանդն ա: Հարբա~ծ: Խոսեցինք, ծիծաղեցինք, վախերս մոռացա: Հեռախոսն անջատելուց հետո այն շպրտեցի բազկաթոռին, որի վրա մի քանի րոպե առաջ` մորթեին չէի նայի, ու հանգիստ քնեցի:

    Ասածս ինչ ա` մենակով ուժս մի նայեք, եթե անգամ նայելու եք անպայման, գոնե լույսը միացրած թողեք: Մի բան էլ էի ուզում ասել... ընկերներ ունենալը կայֆա:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 45 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (25.08.2010), Amaru (28.07.2010), Ariadna (29.07.2010), CactuSoul (28.07.2010), Chilly (28.07.2010), Chuk (28.07.2010), E-la Via (28.07.2010), einnA (07.08.2010), Firegirl777 (02.09.2010), Jarre (28.07.2010), kyahi (28.07.2010), Meme (28.07.2010), murmushka (28.07.2010), My World My Space (28.07.2010), Nadine (11.08.2010), Nare-M (01.08.2010), Quyr Qery (16.04.2011), Renata (21.09.2011), Rhayader (28.07.2010), Sambitbaba (21.11.2012), SSS (28.07.2010), StrangeLittleGirl (04.08.2010), Tig (25.08.2010), Yellow Raven (28.07.2010), Արշակ (12.08.2010), Արևածագ (28.07.2010), Գանգրահեր (31.01.2011), Դատարկություն (29.07.2010), Դեկադա (31.07.2010), Երկնային (29.07.2010), Երվանդ (01.08.2010), Ժունդիայի (29.07.2010), Ինչուիկ (05.02.2011), Լուսաբեր (28.07.2010), Կաթիլ (01.08.2010), Հայկօ (29.07.2010), Մանուլ (28.07.2010), Մարկուս (07.05.2013), Նաիրուհի (17.09.2010), ՆանՍ (29.07.2010), Ուլուանա (28.07.2010), Ռուֆուս (28.07.2010), Սամսար (29.07.2010), Վոլտերա (09.08.2013), Ֆոտոն (29.07.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարլուս

    ուրեմն մինչև անցնելը հաջորդ պատմությանը, պարզաբանենք մի քանի բան.
    էստեղ չեն գրվելու դեպրեսված պոստեր
    սա թեթև ու դյուրամարս օրագիր կլինի
    գուցե չգրվի ամեն օր /ամեն օր էդքան ուրախություն ով ունի, որ պատմի/, բայց հենց մի հիշարժան բան էղավ, անպայման խոստանում եմ ձեզ տեղյակ պահել

    պատմություն N2

    Մեր օֆիսում երկու կին կա, իրար ահագին նման, երևի թե էդ պատճառով էլ իրար հետ յոլա չեն գնում: Առավոտ շուտ, ժամը իննից մինչև գործի ավարտը մրցում են իրար հետ, թե ում հարևանն ա ավելի սիրուն, ում տան մոտի կանգառն ա ավելի մոտիկ, ում բարձն ա ավելի փափուկ, ում տունն ա ավելի շքեղ: Մի խոսքով, գտել են իրար: Երկուսն էլ երկու տարեկան երեխա ունեն, ու հիմնական ղալմաղալը հենց էրեխեքի պատճառով ա լինում: Ինչե՜ր ասես, որ չենք լսում. թե ոնց մեկի տղան տեսավ, որ մայրը ծանր-ծանր գալիս ա շուկայից, գնաց մորն ընդառաջ ու ձեռքից վերցրեց տոպրակները /չենք մոռանում, որ ջենտլմենն ընդամենը երկու տարեկան է/, մյուսն էլ հետ չի մնում, իր աղջկա հերոսությւշուններից ա պատմում, մի խոսքով, ամեն առավոտ ականջներս թոռոմում են դրանց ձեռը:
    Էսօր էլի նույն պատմությունն էր, էքստազի մեջ ընկած վիճում էին, հետո թեման փոխվեց, սկսեցին ընդհանուր խոսել երեխաներից, մեկ էլ իրենցից մեկը թե՝ աղջիկս էնքան ա չիշիկ արել դիվանին, որ մեր դիվանից արդեն չիշիկի հոտ ա գալիս: Էն մյուսը վռազ՝ պա՜հ, մեր սաղ տնի՛ց ա չիշիկի հոտ գալիս:

    Ասածս ինչ ա՝ էրեխեքին պամպերս հագցրեք
    մի բան էլ պիտի ասեի... հա՛... աշխատանքի վայրում խոսեք ցածր ու, ցանկալի ա, տարբեր թեմաներով:
    Հաճելի օր բոլորին:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. Գրառմանը 33 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (29.07.2010), ars83 (11.08.2010), CactuSoul (29.07.2010), E-la Via (01.08.2010), Firegirl777 (02.09.2010), Harcaser (04.09.2010), Katka (10.09.2010), Kita (29.07.2010), murmushka (29.07.2010), My World My Space (29.07.2010), Nadine (11.08.2010), Nare-M (01.08.2010), Quyr Qery (16.04.2011), Renata (21.09.2011), Rhayader (29.07.2010), Ribelle (25.09.2010), Sambitbaba (21.11.2012), SSS (02.08.2010), StrangeLittleGirl (04.08.2010), Արշակ (12.08.2010), Արևածագ (29.07.2010), Դատարկություն (29.07.2010), Երկնային (29.07.2010), Երվանդ (01.08.2010), Կաթիլ (01.08.2010), Հայկօ (01.08.2010), Մանուլ (29.07.2010), Մարկուս (07.05.2013), ՆանՍ (29.07.2010), Ռուֆուս (29.07.2010), Վոլտերա (09.08.2013), Ֆոտոն (03.10.2010), Ֆրեյա (29.07.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարլուս, ու սկի կարևոր չի, որ գիշերվա կեսն ա

    ևս մի պատմություն, որ իմ գլխին էկավ մի քանի ժամ առաջ

    Ուրեմն, նստած եմ կոմպի դիմաց, աշխատում եմ, մեկ էլ պապաս եկավ, թե՝ Գետառի մասին նոր երգ կա /թե չէ հինը շատ կար, որ մի հատ էլ նորը լինի/, մի հատ գտի, լսենք: Գտնեմ, պապ ջան: Սրչ էնջինները խոդի եմ տալիս, փորփրում, փորփրում, բայց ոչ մի Գետառի մասին երգ չեմ գտնում: Ստիպված գլխահակ հայտնում եմ հայրիկիս, որ ինտերետը նման երգից խաբար չի: Հայրս շատ դժգոհ ա, հազարից մեկ մի բան էր խնդրել, չկարողացա գտնել: Էհ, ինչ արած, վերադառնում եմ գործիս: Ասե՞լ եմ, որ աշխատելուց միշտ երաժշտություն եմ լսում, ու մեկ էլ, որ իմ ունեցած երաժշտությունը ոչ թե կոմպում ա պահվում, այլ սոց ցանցերից մեկում ստեղծած հավաքածուի մեջ: Դե իմացեք: Ես իմ գործն եմ անում, ինտերնետով էլ երգեր լսում, բա չէ, հավես կա՞ կոմպիս չեղած տարածքը երգերով լցնելու: Մի խոսքով, արդեն վաղուց մոռացել եմ Գետառն ու իր մասին գրված երգը, ես իմ հոդվածն եմ գրում, միանում ա հերթական երգը... Մեկ էլ լսվում ա պապայիս գոհ ձայնը՝ վերջը գտա՞ր, բալես:
    Հը՞… Բայց ախր էս երգը Գետառի հետ սկի կապ չունի, պապ... Էս ընդամենը Նալիչն ա՝ ԳԻՏԱՌՌՌՌ ա երգում:

    Ասածս ինչ ա` անգլերեն իմանալը մեկ-մեկ պետք ա գալիս... մի բան էլ պիտի ասեի` Նալիչի ակցենտը սպանԸմ ա:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.08.2010), A.r.p.i. (11.08.2010), Ariadna (11.08.2010), ars83 (11.08.2010), CactuSoul (01.08.2010), E-la Via (01.08.2010), Firegirl777 (02.09.2010), Kita (12.08.2010), My World My Space (01.08.2010), Nadine (11.08.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (15.01.2012), Sambitbaba (21.11.2012), SSS (02.08.2010), StrangeLittleGirl (24.08.2010), Բարեկամ (16.08.2010), Դատարկություն (01.08.2010), Երկնային (02.08.2010), Երվանդ (01.08.2010), Լուսաբեր (01.08.2010), Կաթիլ (01.08.2010), Հայկօ (01.08.2010), Մանուլ (02.08.2010), Մարկուս (07.05.2013), Նաիրուհի (17.09.2010), Ուլուանա (01.08.2010), Ռեդ (01.08.2010), Ռուֆուս (01.08.2010), Վոլտերա (09.08.2013), Ֆոտոն (03.10.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարլուս

    էկա պատմեմ մի հատ պուճուր բան

    էն օրը Գոռի` քրոջս որդու /3 տարեկան/ հետ եմ խոսում հեռախոսով.
    - Գոռ ջան, ի՞նչ ես անում
    - Հե՜չ, ես դեբիլություն եմ անում, մաման էլ ջղայնանում ա

    ուրիշ անգամ.
    հետը խոսում եմ, ինքն էլ իմ հավեսը հեչ չունի, հոգնած էկել փռվել ա դիվանին` մի ամբողջ օր ամառանոցում գժություն անելուց հետո
    - Գոռ, բա էնտեղ ինչո՞վ էիր խաղում
    Գոռը սենց հոգնած ափերը վեր տնկեց ու սկսեց համբերատար բացատրել՝
    - Խաղալիքներո՜վ, երեխաներո՜վ...

    լաաաաավն են էդ պուճուրները քայլող պոզիտիվ
    նայում ես իրենց ու տրամադրությունդ բարձրանում ա, էնքան խոխմ են

    ու մեկ էլ որ իրեն գրկում եմ, մեկ էլ մեծավարի ասում ա` լխճեմ ուտեմ
    Վերջին խմբագրող՝ impression: 11.08.2010, 12:54:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 33 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.08.2010), A.r.p.i. (11.08.2010), Amaru (16.08.2010), Ariadna (11.08.2010), CactuSoul (11.08.2010), Chuk (11.08.2010), E-la Via (01.09.2010), Katka (04.09.2010), Kita (12.08.2010), murmushka (11.08.2010), My World My Space (11.08.2010), Nadine (11.08.2010), Nare-M (11.08.2010), Quyr Qery (16.04.2011), Ribelle (25.09.2010), Sambitbaba (21.11.2012), Skeptic (06.06.2011), Smokie (06.06.2011), Yellow Raven (08.06.2011), Արևածագ (11.08.2010), Արևհատիկ (06.06.2011), Դատարկություն (16.08.2010), Դեկադա (11.08.2010), Երվանդ (11.08.2010), Ինչուիկ (05.06.2011), Կաթիլ (12.08.2010), Մանուլ (19.08.2010), Մարկուս (07.05.2013), Նաիրուհի (07.06.2011), ՆանՍ (11.08.2010), Ուլուանա (12.08.2010), Ռուֆուս (11.08.2010), Վոլտերա (09.08.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարլուս

    Ուրեմն օրվա վերջում ընկերուհուս հետ հոգնած-ջարդված նստած ենք կանգառում, սպասում ենք մի բան գա, նստենք գնանք տներով, մեկ էլ մեզ են մոտենում երկու հասուն տղամարդ. երկուսից էլ հո չի՜ բուրում, մեռնում ենք: Տենց օրորվելով, մի կերպ հասան մեզ ու թունդ ղարաբաղցու ակցենտով սկսեցին հարցեր տալ: Ու հերիք չի կարգի՜ն կոնծել են, դեռ իրենց լեզվով էլ խոսում են, ես բան չեմ հասկանում, իսկ ընկերուհիս հոտից խուսափելու համար քիթը կպցրել ա ուսիս ու ձևացնում ա, թե ինքն ընդհանրապես էդտեղ չի: Վերջը, մի կերպ հասկացանք, որ "սպռավչնի" են ուզում զանգել, տվեցինք սփյուռի համարը: Մի քանի անհաջող փորձից հետո խնդրեցին, որ ես զանգեմ: Ասում եմ զանգեմ ի՞նչ հարցնեմ: Ու էլի երկար-բարակ անհասկանալի ու անհոդաբաշխ ձայնարկությունների շղթա, որից մենակ հասկանում եմ Թել-Ավիվը: Այ մարդ, ինչ Թել Ավիվ, ինչ բան... Եվս քսան րոպե փոխադարձաբար իրար չհասկանալուց հետո պարզվեց հետևյալը՝ էդ մարդկանցից մեկի քույրը գալիս էր Թել Ավիվից, ու պետք էր պարզել, թե նա արդեն եկել է արդյոք, թե դեռ ոչ... Փորձեցի բացատրել, որ Սփյուռում դժվար թե նրա քրոջ կյանքից էդ աստիճան տեղյակ լինեն: Երանի չասեի... շատ վատ էղան էդ լուրից: Սկսեցին իրար հետ գոռգռալ, հասկացանք, որ լավ կլինի հնարավորինս շուտ փախուստի դիմել: Ի դեպ, խմած տղամարդիկ բուրում են, բայց խմած ու զայրացած տղամարդիկ բուրում են շատ ավելի շատ: Էս ուղղակի հիշելու համար: Վերջը, մեզ գցեցինք առաջին եկած երթուղայինն ու մեկ էլ նրանցից մեկը գոռաց՝ պռասպեկտի ավիակասսան բաց կլնի՞: Ես շա՞տ գիտեմ... Ամեն դեպքում ասեցի՝ հա:
    Ստրես...

    ասածս ինչ ա՝ փողոցում մի խոսեք անծանոթ տղամարդկանց հետ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  10. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.08.2010), A.r.p.i. (16.08.2010), Amaru (16.08.2010), Ariadna (25.08.2010), Chuk (16.08.2010), E-la Via (01.09.2010), murmushka (16.08.2010), My World My Space (16.08.2010), Nadine (25.08.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (16.04.2011), Sambitbaba (21.11.2012), StrangeLittleGirl (24.08.2010), Արևածագ (16.08.2010), Դատարկություն (16.08.2010), Երկնային (16.08.2010), Երվանդ (16.08.2010), Ժունդիայի (22.08.2010), Կաթիլ (21.08.2010), Հայկօ (16.08.2010), Մանուլ (19.08.2010), Նաիրուհի (07.06.2011), Ռուֆուս (16.08.2010), Վոլտերա (09.08.2013)

  11. #6
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարլուս

    պատմություն բարի տաքսիստի մասին

    Տաքսիով օպերայից տուն եմ գալիս: Օպերայից մեր տուն մինիմալ ա: Հազար դրամ տվեցի, սպասում եմ մանրին: Մեկ էլ վարորդը խիստ շփոթված հազարը վերադարձրեց, թե՝ մանր չունեմ, իջի, քուրիկ ջան: Աչքերս թռան ճակատիս, ոնց որ ավտոտեսուչը կանգնացնի մեքենադ, վարորդական իրավունքիդ մեջ հինգ հազար դնի ու ասի բարի ճանապարհ:
    Ասում եմ դե չունեք՝ չունեք, ինչ անենք, հո ձրի չեմ իջնելու: Բռնեց համարը տվեց, որ մյուս անգամ իրեն կանչեմ, ինձ տանի տեղ հասցնի, պարտքի տակից դուրս գա:
    Բա, սենց բաներ էլ են լինում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.08.2010), CactuSoul (23.08.2010), Chuk (21.08.2010), cold skin (22.08.2010), E-la Via (01.09.2010), Kita (22.08.2010), Nadine (25.08.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (16.04.2011), Sambitbaba (21.11.2012), StrangeLittleGirl (24.08.2010), Բարեկամ (24.08.2010), Դատարկություն (22.08.2010), Երվանդ (26.08.2010), Ժունդիայի (22.08.2010), Կաթիլ (21.08.2010), Հայկօ (21.08.2010), Մանուլ (21.08.2010), Մարկուս (07.05.2013), Նաիրուհի (17.09.2010), Շինարար (21.08.2010), Ռուֆուս (21.08.2010), Վոլտերա (09.08.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •