Արտահայտություններ, որոնցից փիս էի լինում փոքր ժամանակ
* մամային ե՞ս շատ սիրում, թե՞ պապային
* էսօր ի՞նչ ես ստացել
* դասերդ արե՞լ ես, հեսա գալիս եմ ստուգեմ (brrrrr)
* ինձ ուրիշները չեն հետաքրքրում, բոլորը փախան, դու մնայիր դասին
* (ծնողական ժողովից հետո) մի հատ ստեղ արի
* (կինոյի բաց կադրերի ժամանակ) բալես, ջուր բեր, բայց բացի թող մի էրկու րոպե սառի, նոր լցրու (ասեիք՝ վեր կաց գնա, ոչ թե էշի տեղ դնեիք...)
* (երբ հյուրեր էինք ունենում) մի հատ ի՞նչ կարտասանի իմ աղջիկը՜
* բա հիմա ի՜նչ ա երգելու՜
* (պատուհանից) հինգ րոպեից չէ, ՀԻՄԱ՛


Մեջբերել
((
տենց մեզ համար հերթ ենք կանգնած, ոչ ոք անհամություն չի անում, էկավ հերթը հասավ ինձ, մեկ էլ մի տոտա առանց քեզ բարև, առանց քեզ կներես, կարելի ա ասել հենվեց վրաս, չէ, վրայովս ցատկ արեց ու ճմրթված հազարանոցը վաճառողուհու ձեռքը խցկելով՝ ասաց. - Աղջիկ ջան, ինձ երկու հատ մատնաքաշ տուր, վռազ եմ:
Էջանիշներ