User Tag List

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 115 հատից

Թեմա: Իբր թե

  1. #16
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    աշխարհում ամենաանկասելի բանը սխալմամբ մեկ ուրիշին ուղարկած sms-ն ա
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (03.11.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (16.04.2011), Sambitbaba (22.11.2012), StrangeLittleGirl (22.09.2010), Արևածագ (20.09.2010), Երվանդ (04.10.2010), Հայկօ (31.10.2010), Հարդ (08.10.2010), Նաիրուհի (21.09.2010), ՆանՍ (05.10.2010), Պոզիտրոն (21.09.2010), Ռուֆուս (21.09.2010), Վոլտերա (06.05.2013)

  3. #17
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի իմացած չեք լինի, ասեմ, որ ծննդյանս կապակցությամբ նվեր էի ստացել ակվարիում՝ երկու ձկնիկներով: Շատ էի ուրախացել, միանգամից անունները դրեցի՝ ոսկեգույնը Մաչուն է, իսկ սևը՝ Պիկչուն: Դե ձկները մնացած ընտանի կենդանիներից առանձնանում են չխոսկանությամբ, շատ անհավես զրուցակից են: Թողնես՝ առավոտից իրիկուն էշ-էշ գնան ակվարիումի մի ծերից մյուսը: Դե էդպիսին են հիմնականում բոլոր ակվարիումային ձկները, ու ես իմոնցից էլ առանձնապես ոչ մի ակնկալիք չունեի, բայց, ինչպես պարզվեց վերջերս, շատ իզուր: Յուրահատուկ ձկներ են:
    Ոսկեգույնը՝ Մաչուն, ընդհանրապես չի մեծանում: Քանի ամիս է նույն չափսերին է, փոխարենը՝ մեծանում է աչքը: Մենակ մեկը: Մեծացել, սևացել, համարյա դուրս է ընկնում արդեն: Կերածը մենակ աչքին ա գնում, թե ինչ, չեմ հասկանում:
    Սևը՝ Պիկչուն, էդ առումով նորմալ է, բայց ինչ-որ շատ մեծ սեր ունի շինանյութի հանդեպ: Ակվարիումի տակ մանր քարեր կան, ես էլ ավելացրել եմ լիքը տարբեր խեցիներ ու խխունջներ, ու Պիկչուն իր ողջ ազատ ժամանակը տրամադրում է քարերը մեկ-մեկ խեցիների մեջ լցնելով: Ու ամեն անգամ որ ակվարիումը լվանում եմ, քարերը էլի դատարկում եմ խեցիներից, երախտագիտությունս մեծանում է իմաստուն բնության հանդեպ: Պիկչուս, թե լեզու ունենար, ինձ կհայհոյեր ամենավերջին բառերով իր աշխատանքը չհարգելու համար: Ամեն ակվարիումալվացումից հետո ներվայնացած նորից քարերը լցնում է խեցիների մեջ:
    Ձկներս գիժ են ժող:
    Վերջին խմբագրող՝ impression: 21.09.2010, 22:00:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.09.2010), Amaru (24.09.2010), AniwaR (04.10.2010), Ariadna (03.11.2010), CactuSoul (22.09.2010), Chilly (22.09.2010), cold skin (21.09.2010), Katka (21.09.2010), matlev (26.09.2010), My World My Space (21.09.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (16.04.2011), Rhayader (26.09.2010), Sambitbaba (22.11.2012), StrangeLittleGirl (22.09.2010), Tig (04.10.2010), Արշակ (27.09.2010), Բարեկամ (22.09.2010), Դատարկություն (21.09.2010), Երկնային (21.09.2010), Երվանդ (21.09.2010), Հայկօ (21.09.2010), Մանուլ (21.09.2010), Նաիրուհի (21.09.2010), ՆանՍ (05.10.2010), Ուլուանա (22.09.2010), Ռուֆուս (21.09.2010), Վոլտերա (09.08.2013), Ֆրեյա (03.11.2010)

  5. #18
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի Կապան էի գնացել: Դե արդեն էնքան սովորական բան ա, որ կարելի ա նույնիսկ չնշել
    Գնացել ենք գյուղ, մարդկանց ենք հանդիպում, խոսում ենք, ու անպայման պետք է հանդիպեի Ալվարդի հետ՝ մեր ծրագրում ընդգրկված էրեխեքից մեկի մոր: Կանգնել ենք գեղամիջումը, խոսում ենք, սպասում, մինչև Ալվարդը կգա: Սպասում, սպասում ենք, Ալվարդը չկա: Վերջը մի կին որոշեց հետաքրքրվել՝
    - Ախչի Վա՛րսիկ, էն Ա՛լվարդն ու՛ր մնա՞ց:
    - Ախչի Քը՛նար, խի դու չես իմա՞նում, Ա՛լվարդը քինացել ա Սանա՛սար պա՛պի քելե՛խին:
    - Վիիիի, Սանա՛սար պա՛պին մեռալ ա՞:
    - Հա բա հինչա ա՞րել:
    -Վերջնա՞կան:

    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. Գրառմանը 31 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.09.2010), Agni (25.09.2010), Amaru (24.09.2010), AniwaR (04.10.2010), Ariadna (03.11.2010), Chilly (25.09.2010), cold skin (25.09.2010), E-la Via (06.01.2011), Katka (24.09.2010), matlev (26.09.2010), Nadine (24.09.2010), Nare-M (23.02.2011), Norton (24.09.2010), Quyr Qery (16.04.2011), Rhayader (26.09.2010), Sambitbaba (22.11.2012), StrangeLittleGirl (06.10.2010), Tig (04.10.2010), Արևածագ (24.09.2010), Դատարկություն (24.09.2010), Երվանդ (26.09.2010), Ժունդիայի (01.10.2010), Լուսաբեր (17.10.2010), Հայկօ (24.09.2010), Մանուլ (24.09.2010), Նաիրուհի (25.09.2010), ՆանՍ (05.10.2010), Ուլուանա (24.09.2010), Ռուֆուս (25.09.2010), Վոլտերա (09.08.2013), Ֆրեյա (03.11.2010)

  7. #19
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ նոր գաղափարներն էնպիսի կատաստրոֆիկ արագությամբ են իրար հաջորդում, որ հաջորդ պահին դրանցից և ոչ մեկին հնարավոր չի "նոր" կոչել
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (16.04.2011), Sambitbaba (22.11.2012), Արևածագ (27.09.2010), Դեկադա (29.09.2010), Երվանդ (26.09.2010), Շինարար (25.09.2010), Վոլտերա (06.05.2013)

  9. #20
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարլուս

    Նստած ենք մի օր Ամառուի հետ մի տեղ, ինքը չեմ հիշում ինչ էր խմում, ես՝ մարտինի: Դա լավ եմ հիշում, որովհետև դրա հետ ա կապված պատմությունը, համ էլ ճիշտն ասած, տասից ութը դեպքում հաստատ մարտինի խմելուց կլինեի
    Ուրեմն, նստած ենք, ինչ-որ անտրամադիր ենք, խոսակցությունը չի կպնում, անկապ խմում ենք, էն էլ՝ մարտինին համով չէր, գրեթե չխմեցի, էլ արդեն անիմաստ էր նստելը, հաշիվն ուզեցինք:
    Հաշիվը բերեցին բաժակի մեջ դրած: Անջատված վերցրեցի, նայեցի թիվը, փող հանեցի ու դրեցի: Մեկ էլ նայեմ՝ փողը ոչ թե հաշիվը բերելու բաժակի մեջ եմ դրել, այլ հազարանոցն ու կոպեկները լողացնում եմ մարտինիի մեջ: Մինչ էդ պահը եղած մեր անկապ վիճակը վերածվեց ուրախ քրքիջի, կանչեցի մատուցողուհուն ու կոպեկներով մարտինին տվեցի իրեն՝ սա էլ ձեր թեյավճարը: Մատուցողուհին ասեց՝ նորմալ ա, ու մարտինիս վերցրեց, գնաց: Հուսով եմ՝ էդ կիսատ թողած կոպեկահամ, հազար ու մի բացիլներով պարարտացված խմիչքը հետ չեն լցնի շիշը: Ամեն դեպքում՝ ես այլևս էնտեղ մարտինի խմողը չեմ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  10. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (26.09.2010), Ariadna (03.11.2010), Chuk (26.09.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (16.04.2011), Sambitbaba (22.11.2012), SSS (27.09.2010), StrangeLittleGirl (06.10.2010), Արևածագ (27.09.2010), Բարեկամ (05.10.2010), Երվանդ (26.09.2010), Հայկօ (26.09.2010), Նաիրուհի (01.10.2010), ՆանՍ (05.10.2010), Ռուֆուս (27.09.2010), Վոլտերա (09.08.2013)

  11. #21
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    նոր ուզում էի գրառում անել, հետո հասկացա,որ մոդերները ավել-սավոկով ստեղից դուրս չեն գա դրա պատճառով, դրա համար խելոք ջնջեցի
    բայց դե չեմ դիմանա, էս մեկը կասեմ.
    մեկ էլ Սիամանթոյին տարել հասցրել եք Դավիթ Հովհաննեսների մակարդակին, կկրակեմ
    քո իրավունքն ա սիրել կամ չսիրել, բայց դե նենց համեմատություններ արեք, որ մարդկանց սիրտը չվատանա էլի

    օֆ

    հա, մոռացա ասել` խոսքը իմ չսիրած հինգ գրողները թեմայի մասին էր
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (02.10.2010), Ariadna (03.11.2010), CactuSoul (01.10.2010), Chilly (01.10.2010), My World My Space (01.10.2010), Nadine (01.10.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (16.04.2011), Rhayader (08.11.2010), Sambitbaba (22.11.2012), SSS (01.10.2010), StrangeLittleGirl (06.10.2010), Անտիգոնե (08.10.2010), Արևածագ (01.10.2010), Երվանդ (04.10.2010), Նաիրուհի (01.10.2010), ՆանՍ (05.10.2010), Վոլտերա (09.08.2013)

  13. #22
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու օր առաջ մի իսկականից հրեշավոր պատմության մեջ ընկա. կյանքում էդ աստիճան չէի շշմել մարդկանց ցինիզմից, խաբելու ունակությունից, դիմացինին ընդհանրապես մարդու տեղ չդնելու շնորհքից...
    Մտածում եմ` ինչ կլիներ հետս, եթե դա իմ գլխին գար ասենք մի տարի առաջ: Երևի թե կատեի մարդկանց, կմեկուսանայի, լուրջ տրավմա կտանեի հաստատ: Բայց հիմա ուղղակի լավ վրդովվեցի, բայց ոչ մի փոփոխություն իմ մեջ տեղի չունեցավ: Անգամ էդ պատմության մեջ խառը մարդկանց չատեցի:
    Սենց դեպքերում ես հասկանում` ինչքան ես հասունացել: Նենց հաշտ եմ ինքս ինձ հետ, նենց լավ ա ինձ դրանից: Դա իմ եզակի հատկություններից ա, որ շատ եմ գնահատում: Ու լավ ա, որ անգամ տարբեր տխմար դեպքեր չեն կարողանում դա փոխել:

    Ասածս ինչ ա` ես ինձնից մի այլ կարգի գոհ եմ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  14. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (02.10.2010), Ariadna (03.11.2010), CactuSoul (02.10.2010), Chilly (02.10.2010), Chuk (01.10.2010), E-la Via (06.01.2011), einnA (02.10.2010), My World My Space (01.10.2010), Nadine (01.10.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (16.04.2011), Rhayader (08.11.2010), Sambitbaba (22.11.2012), SSS (05.10.2010), Tig (04.10.2010), Արևածագ (01.10.2010), Դեկադա (02.10.2010), Երվանդ (04.10.2010), Ժունդիայի (01.10.2010), Լուսաբեր (04.10.2010), Հայկօ (01.10.2010), Նաիրուհի (01.10.2010), ՆանՍ (05.10.2010), Ռուֆուս (01.10.2010), Վոլտերա (09.08.2013)

  15. #23
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այն ինչն է ինչը.

    ինքը կա ամեն երեկո
    ինքը լի ա պաթոսով
    ինքը անգրագիտության ու փողոցային խոսակցության զարմանահրաշ միքս ա
    ինքը շատ ավելի երկար ա, քան ձեր ուղեղն ի վիճակի ա դիմանալ
    ինքը լի ա մարդկանցով, որոնց նայելիս անպայման ասում եք՝ է՜ս ով էր
    ինքը սովորաբար ունենում ա խիստ ընդգծված "լավեր" ու "վատեր". լավերն ու վատերը կարող են մի վայրկյանում փոխվել տեղերով
    ինքը հիմնականում սկսվում ա հիվանդանոցով կամ բանտով, մեկը մեռնում ա, բայց հետո պարզվում ա որ չի մեռել հեչ էլ
    իրեն սկզբում փորձնում են հրամցնել որպես միստիկա, բայց հետո հասկանում են, որ մարդկանց ավելի "ժիզնիննի" բան ա պետք

    այո՜, դուք իրավացի եք, դա ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՐԻԱԼՆ է:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  16. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (04.10.2010), Ariadna (03.11.2010), CactuSoul (05.10.2010), cold skin (05.10.2010), E-la Via (06.01.2011), Katka (04.10.2010), My World My Space (04.10.2010), Nadine (04.10.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (16.04.2011), Rhayader (08.11.2010), Sambitbaba (22.11.2012), SSS (05.10.2010), StrangeLittleGirl (06.10.2010), Tig (05.10.2010), Արևածագ (05.10.2010), Լուսաբեր (04.10.2010), Հայկօ (04.10.2010), Նաիրուհի (05.10.2010), ՆանՍ (05.10.2010), Ռուֆուս (04.10.2010), Վոլտերա (09.08.2013)

  17. #24
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկապ օրագիրը մի ժամանակ իմ ամենասիրելի անկյունն էր ոչ միայն Ակումբում, այլև ողջ ինտերնետում: Շատ էի սիրում, կյանքիս որոշակի հատված էղտեղ էլ մնաց, լիքը հույզեր նվիրեցի իրեն, ինքն էլ ինձ... Յուրահատուկ էր ինքը, ուրիշ արժեք ուներ, թանկ էր ահավոր: Հետո դա անցավ: Անցավ լրիվ: Էն աստիճան, որ հիմա էնտեղ գրում եմ մենակ էն դեպքում, երբ չգիտեմ` էլ ուր կարելի ա գրել:
    Էսօր ես գտա ևս մի սիրելի անկյուն Ակումբում: Ոնց մինչև հիմա չէի կարդացել... Լավն էր շատ, սիրեցի, ու սկսեցի կարոտել Անկապը: Ուզեցի, որ ինքն էն ժամանակ լիներ Ակումբում, երբ Անկապը իմ սիրած տեղն էր, երբ անձնական օրագրեր չկային, ու բոլորը Անկապում էին արտահայտվում...
    Չեմ ասի ումն ա, բայց ինքը երևի թե կհասկանա:
    Ապրես, շատ դուր եկավ ինձ, գրածներդ էլ, դու էլ: Սիրեցի քեզ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (04.11.2010), Quyr Qery (16.04.2011), Sambitbaba (22.11.2012), SSS (05.10.2010), Ժունդիայի (08.10.2010), Ռուֆուս (05.10.2010), Վոլտերա (09.08.2013)

  19. #25
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարլուս

    բայց ի՜նչ չմո բնապահպան եմ ես
    ուրեմն, իջնում եմ ծխելու, մեկ էլ տեսնեմ՝ կուրիլկայի հենց մեջտեը մի հատ պու՜ճուր սպիտակ խխունջ: Մտածում եմ՝ էսա բոլորը կգան ծխելու, էս հարիֆին կլխճեն, արի սրան գցեմ խոտերի մեջ, թող ապրի իր համար: Հետն էլ ինքս ինձ մտածում եմ՝ այ սենց կլինի բնապահպանը, առանց ավելորդ շուխուռի, առանց գրանտեր շահելու, առանց ուրիշների ներվերին ազդելու, ինքն իր համար խախանդ պահպանի բնությունը ոնց կարա:
    Տարված էս վեհ մտքերով՝ ոտքով կամաց տշում եմ խխունջին դեպի խոտերը: Լավ չեմ տշում, դե ես փոքր ժամանակ ֆուտբոլ էլ չէի խաղում, լավ չէի տշում, ինձ ոչ մեկ չէր խաղացնում: Խխունջն ընկնում ա նստարանի տակ: Հենց մեկը նստեց ու ոտքերը հետ տարավ, խխունջի վերջը գալու ա: Ինձ դնում եմ Ռոնալդոյի տեղը: Պպզում եմ, մարմնիս ծանրությունը հենում մի ոտքիս, մյուսով, պպզած դիրքից էլի կամաց տշում: Բնականաբար կորցնում եմ հավասարակշռությունը, դրմփում գետնին, խխունջին էլ պատահաբար... լխճում: Ու վերադառնում իրականություն, հիշում, որ փոքր ժամանակ ինձ ֆուտբոլ չէին խաղացնում, որ ես հեչ էլ Ռոնալդոն չեմ, ու որ իմ բարի նպատակները ճակատագրական եղան խխունջի համար...
    Կան մարդիկ, հատկապես իմ նմանները, որոնց միակ օգնությունը որոշակի հարցերում` ընդամենը չխանգարելն ա:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  20. Գրառմանը 34 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.10.2010), Chilly (08.10.2010), Chuk (08.10.2010), cold skin (09.10.2010), E-la Via (06.01.2011), einnA (08.10.2010), Katka (08.10.2010), Kita (08.10.2010), My World My Space (08.10.2010), Nadine (04.11.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (16.04.2011), Rhayader (08.11.2010), Sambitbaba (22.11.2012), SSS (08.10.2010), StrangeLittleGirl (13.10.2010), Tig (08.10.2010), Ամպ (03.11.2010), Անտիգոնե (08.10.2010), Արևածագ (08.10.2010), Արևհատիկ (30.10.2010), Բարեկամ (08.10.2010), Դատարկություն (08.10.2010), Դեկադա (08.10.2010), Երվանդ (08.10.2010), Ժունդիայի (08.10.2010), Լուսաբեր (08.10.2010), Կաթիլ (20.11.2010), Հարդ (08.10.2010), Նաիրուհի (17.10.2010), ՆանՍ (18.10.2010), Շինարար (08.10.2010), Ռուֆուս (08.10.2010), Վոլտերա (09.08.2013)

  21. #26
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    քրոջս տղան՝ Գոռը, որ դեռ երեք տարեկան ա, հաճախ մոռանում ա բառերը, ու ստիպված ա լինում աղավաղել հնչողությունը կամ էլ հորինել նոր բառեր

    էսօր առավոտյան բան էր հիշել.
    -Մամ, հիշում ե՞ս, որ գնացինք Ղեկեղեցի ու... ու... կնքիկը ինձ կնքեց

    թե քահանան կիմանար, որ Գոռն իրեն որպես կնքիկ ա հիշու՜մ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  22. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (03.11.2010), Ariadna (03.11.2010), CactuSoul (18.10.2010), E-la Via (06.01.2011), einnA (17.10.2010), Meme (17.10.2010), My World My Space (17.10.2010), Nadine (04.11.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (16.04.2011), Rhayader (08.11.2010), Sambitbaba (22.11.2012), Srtik (20.02.2011), StrangeLittleGirl (17.10.2010), Tig (03.11.2010), VisTolog (03.11.2010), Արշակ (09.11.2010), Արևհատիկ (30.10.2010), Լուսաբեր (17.10.2010), Կաթիլ (20.11.2010), Մանուլ (03.11.2010), Նաիրուհի (17.10.2010), ՆանՍ (18.10.2010), Ռուֆուս (17.10.2010), Վոլտերա (09.08.2013), Ֆրեյա (03.11.2010)

  23. #27
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ-մեկ էնքան հոգնած եմ լինում, որ սկսում եմ օգտվել մի սայթում կարդացած խորհրդից. կյանքի մինուսներին երբ մեջտեղի մատդ տնկած ես նայում, դրանք միանգամից պլյուս են դառնում:
    Ինշուրանսից զանգեցին թե` արի հայտդ ստորագրի: Երջանիկ ձայնս ասաց, որ անպայման կգնամ, հենց վաղը, ու չնայած իրենց ասած բժիշկն ինձ բացարձակ օգուտ չտվեց, ես միշտ կշարունակեմ օգտվել իրենց ծառայություններից: Ինշուրանսի աղջիկը սկսեց կակազել, չէր հասկանում` ձեռ եմ առնում, թե լուրջ տենց ուրախ ա կյանքս:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  24. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (03.11.2010), Ariadna (03.11.2010), CactuSoul (03.11.2010), Chilly (03.11.2010), Chuk (03.11.2010), My World My Space (03.11.2010), Nadine (04.11.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (16.04.2011), Sambitbaba (22.11.2012), SSS (09.11.2010), Tig (03.11.2010), VisTolog (03.11.2010), Արևհատիկ (13.11.2010), Լուսաբեր (03.11.2010), Նաիրուհի (03.11.2010), ՆանՍ (09.11.2010), Ռուֆուս (03.11.2010), Վոլտերա (09.08.2013)

  25. #28
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս մի բան եմ հասկացել ու էն էլ՝ տղամարդկանց մասին տղաներ, դուք մի կարդացեք

    տղամարդուն համ պիտի շոյես, համ պիտի դաղես, նրանց քեզ հետ պահելու միակ պրինցիպը էդ ա
    բայց կա մի հատ բարդ կետ. շոյելու ու դաղելու իրար հաջորդման հաճախականությունը չափազանց ինդիվիդուալ ա
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  26. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.11.2010), Ariadna (08.11.2010), CactuSoul (09.11.2010), cold skin (12.11.2010), einnA (08.11.2010), Katka (13.11.2010), Kita (09.11.2010), murmushka (08.11.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (16.04.2011), Rhayader (08.11.2010), Sambitbaba (22.11.2012), SSS (09.11.2010), StrangeLittleGirl (08.11.2010), Tig (11.11.2010), Արևհատիկ (13.11.2010), ՆանՍ (09.11.2010), Վոլտերա (09.08.2013)

  27. #29
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ուզում եմ, որ առավոտը նարնջի հոտ ունենա,
    որ բացվի դուռն ու դրսում արև լինի,
    որ հնությունից տան հատակը ճռռա,
    որ փոշեհատիկները պարեն ճառագայթների մեջ,
    որ դիվանին միշտ լինի կիսատ թողած գիրք,
    որ քամու ժամանակ ծառի ճյուղերը թակեն պատուհանը,
    որ ամեն վաղը կիրակի լինի,
    որ երեկոյի լռության մեջ լսվեն եկեղեցու զանգերը,
    որ պեպենոտ ժպիտը խնձոր մեկնի իր կողովից,
    որ օջախում փայտը միշտ ուրախ ճտճտա,
    ու որ հյուր գան տաք հուշերը հին օրերից...

    ուզում եմ, որ լինի մեկը,
    ում հետ կարելի կլիներ էդ ամեն ինչը կիսել
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  28. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.11.2010), Chilly (12.11.2010), cold skin (12.11.2010), einnA (12.11.2010), Farfalla (15.11.2010), Katka (13.11.2010), murmushka (13.11.2010), My World My Space (12.11.2010), Nadine (12.11.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (16.04.2011), Rhayader (12.11.2010), Sambitbaba (22.11.2012), VisTolog (13.11.2010), Yeghoyan (12.11.2010), Արևածագ (12.11.2010), Երկնային (15.11.2010), Երվանդ (13.11.2010), Հայկօ (12.11.2010), Նաիրուհի (13.11.2010), Ռուֆուս (12.11.2010), Սլիմ (29.11.2010), Վոլտերա (09.08.2013)

  29. #30
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գոռը նստած Սպունգ Բոբն էր նայում: Եկա, տեսա, ջղայնացա. ով ա էս էշությունը միացրել, որ էրեխեն էլ նայի: Դա անջատեցի, միացրեցի Հարրի Փոթթեր: Գոռը ներվայնացավ, սկսեց լացել: Գոռին նստացրի գիրկս, սկսեցի Հարրիի դժվար կյանքից պատմել, բացատրել, հետաքրքրություն առաջացնել, որ նայի: Նստած երկուսով նայում էինք: Մաման էկավ. էս ինչ ապուշություն եք էրկու-էրկու նստած նայում: Անջատեց, միացրեց սերիալ, նստեց, սկսեց նայել: Ես ու Գոռը ներվայնացանք, Գոռն էլի լացեց, ես էլ եկա էս գրեմ...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  30. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.11.2010), Chilly (14.11.2010), Chuk (13.11.2010), Farfalla (15.11.2010), Kita (14.11.2010), My World My Space (13.11.2010), Nare-M (23.02.2011), Quyr Qery (16.04.2011), Sambitbaba (22.11.2012), StrangeLittleGirl (13.11.2010), VisTolog (13.11.2010), Yevuk (09.12.2010), Արևածագ (13.11.2010), Արևհատիկ (14.11.2010), Երվանդ (13.11.2010), Հայկօ (13.11.2010), Մանուլ (13.11.2010), Մարկիզ (14.11.2010), Նաիրուհի (13.11.2010), Ուլուանա (14.11.2010), Ռուֆուս (13.11.2010), Սլիմ (29.11.2010), Վոլտերա (09.08.2013)

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •