Վաբշետը ճիշտ ա ասում, ուղղակի ձևակերպումն էլ էն չի, մեկ էլ չգիտես էդ հարկերն ուր են գնում։
Վաբշետը ճիշտ ա ասում, ուղղակի ձևակերպումն էլ էն չի, մեկ էլ չգիտես էդ հարկերն ուր են գնում։
Բյուր, ի՞նչն ա ճիշտ ասում: Կոմպերը բերում կրկնակի գնով վաճառում են, իրենցից մի բան առնես, մի 90%ը կգնա իրենց շահույթ, 10%ը հարկ: Եթե ես հնարավորություն ունեմ ավելի էժան առնելու, ինչու՞ իրենց ավել փող տամ: Ու եթե Օնեքսի/Գլոբբինգի միջոցով եմ պատվիրում, հարկերն էլի վճարվում են, նենց չի որ մենակ իրենք են հարկ վճարում: Ասենք կոմպերը Հայաստանում արտադրեին, կասեինք հա, բայց իրենք ընդամենը ներկրող են, եթե ես ուրիշ ներկրող եմ գտնում, ումից ավելի էժան կարամ առնեմ, ինչու՞ պիտի իրենցից օգտվեմ, հայրենասիրական դրդումներից ելնելո՞վ:
I may be paranoid but no android!
boooooooom (13.01.2017), Rammstein (13.01.2017), Աթեիստ (13.01.2017), Լեո (14.01.2017), մարդագայլուկ (13.01.2017), Շինարար (05.03.2017), Ուլուանա (14.01.2017), Տրիբուն (13.01.2017)
Ռուֆ, եթե ամեն ինչ օրինական ա լինում, էդ կոմպերն իրոք լավ թանկ են ստացվում՝ եթե սաղ հարկ-մաքս-բան հաշվի ես առնում։ Չգիտեմ՝ էդտեղ ոնց ա, բայց էստեղ հարկն ու մաքսն իրար վրա որ դնում ես, հենց կրկնակի գնից մի քիչ շատ էլ ստացվում ա։ Ու հաշվի առնելով Հայաստանի զզվելի հարկային քաղաքականությունը՝ չեմ կարծում, թե էստեղից շատ տարբեր լինի։ Ու եթե ինքդ ես օնլայն խանութից պատվիրում, նույնիսկ ավելի թանկ ա գալիս, որտև պիտի նաև հարկային ծառայության վարձը մուծես։ Տենց մի անգամ ինձ դաս էղավ։ Դրա համար հիմա մենակ դանիական խանութներից եմ պատվիրում։
Բյուր, եթե խոսքը տեղական բիզնեսին աջակցելու մասին ա, ապա ֆիքսենք, որ իրանք կոչ չեն անում գնել ՈՐԵՎԷ հայկական խանութից, այլ կոչ են անում գնել հենց իրանցից:
Դրան գումարում ենք, որ հայկական ցանկացած խանութում տեսականին քիչ ա, որակը կասկածելի ա, օգտագործված լինել-չլինելը կասկածի տակ ա, երաշխիքային ժամկետը քիչ ա, գռդոնը շատ ա, հարկերի թաքցման մեխանիզմներ ունեն ու սենց լիքը բաներ, ապա որևէ մեկը բարոյական իրավունք չունի դրսից բերելու հնարավորություն ունեցողին ռազմահայրենասիրական դաս տալու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բյուր ջան, գաղափար չունեմ, թե ինչ ես ասում: Բիզնեսը բարեգործություն չի, այլ բիզնես ա, առաջին հերթին իրենց նպատակը փող աշխատելն ա, այլ ոչ թե հարկեր վճարելով բարեգործություն անելը: Ու իրենք պետք է ամեն ինչ անեն, որ հաճախորդների սիրտը շահեն, այլ ոչ թե հաճախորդներին քֆուր տան, թե ինչի իրենցից չեն օգտվում: Ու եթե չեն դիմանում մրցակցությանը, պիտի հաճախորդների սիրտը շահելու ձև գտնեն, որ մարդիկ չգնան ուրիշներից օգտվեն, այլ ոչ թե անգրագետ ու նագլի ձևով թռնեն հաճախորդների դեմքին: Նույն պատմությունն էլ gg-ն էր, ես հիմա էլ եմ շարունակում gg-ից օգտվել ու էսքան ժամանակ yandex-ից ոչ մի անգամ տաքսի չեմ պատվիրել, բայց միևնույնն է չեմ կարող մոռանալ էն խայտառակ պրեզենտացիան:
I may be paranoid but no android!
Ի դեպ nout.am-ի մասին հիշեցնեմ, որ իրենք refurbished ապրանք են սղցնում նորի փոխարեն. Այ էս թեման:
Ու նաև նախկինում տուգանվել են ՀՀ տնտեսեական մրցակցության հանձնաժողովի կողմից.
Էնպես որ իրենք ոչ մի բարոյական իրավունք չունեն հաճախորդների գլխներին ռազմահայրենասիրական լոլոներ կարդալու համար:
Պլյուս, ով իրենց քննադատում է, ֆբ-ի էջից միանգամից բլոք են անում: Էսօր ես հայտնաբերեցի, որ իրենց էլ են բլոք արել, նույնիսկ չեմ հիշում ինչի համար:
I may be paranoid but no android!
Դեբիլոտ մարքեթինգային խոդ ա, անգրագետ շարադրված։ Էլ նույնիսկ մտքովս էլ չեմ անցկացնի սրանցից բան առնել։
boooooooom (13.01.2017), CactuSoul (13.01.2017), Chuk (13.01.2017), Har-am (13.01.2017), Աթեիստ (13.01.2017), Լեո (14.01.2017), մարդագայլուկ (13.01.2017), Շինարար (05.03.2017), Ռուֆուս (13.01.2017)
Ռուֆ, բա էդ եմ ասում, դեբիլ ձևի ա ձևակերպված, բայց բովանդակությունը ճիշտ բան ասում ա: Ամբողջ հարցն էն ա, որ էսօր դժվարանում ա շուկայում ազնիվ աշխատելը, որովհետև էն ա Չուկն ասում ա՝ էլ անորակ, էլ օգտագործած, էլ եսիմինչ: Ու որ սաղ օրինական անում ես, սաղ հարկերը վճարում ես, քո ապրանքն ավելի թանկ ա գալիս բնականաբար: Ու բնականաբար պետք ա մի ձև գնորդին համոզես, որ քեզնից առնեն: Իհարկե ոչ էս ձևի: Ուղղակի լավ կլիներ, որ պետության ներսում մեխանիզմներ լինեին, որ մնացածները չխաբեին, սաղ նույն պայմաններում լինեին։ Բայց դե չկա։
Արի ֆիքսենք, որ բոլոր էդ խանութներն առնվազն երկու տիպի գնորդ ունեն.
1. Պետական բոլոր հիմնարկները (նաև մասնավորների զգալի մասը)
2. Ապառիկով գնողները
Մյուս մարդկանց բավարարելու համար հանգիստ կարելի ա նորմալ բաներ մտածել, նորմալ սերվիս ապահովել, թեկուզ համեմատաբար թանկ վաճառելով որակյալ ապրանք ապահովել, խրախուսել: Հենց մենակ երաշխիքի ճիշտ ապահովումը ինձ ստիպում ա ասենք մի 100-300 դոլար ավելի թանկ տալով ստեղից առնել, որ վաղը մյուս օրը խնդիր ծագի, ես իմանամ որ էստեղ կարող եմ էդ հարցը լուծել: Նենց որ ընդամենը բիզնեսը ճիշտ կազմակերպել ա պետք՝ հայրենասիրական հավայի լոլոյի փոխարեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mr. Annoying (13.01.2017), Տրիբուն (13.01.2017)
Մի 2 տարի առաջ նախատեսել էի մոտ 30000 դրամի սահմաններում լավ Wifi ռոուտեր առնեի: Մտա nout.am, ասեցի ինձ ինչ ա պետք, ու նենց լինի, որ Wifi-ով հանգիստ 40-50 մբ/վ ապահովի: Աշխատողի հետ մի հատը փորձակեցինք 30-ից ավել չբարձրացավ (լոկալ ցանցում), մեկ էլ իրանց տնօրենը եկավ ու սկսեց ինձ համոզել, որ wifi-ով չեմ կարա ռեալ էտքան արագություն ստանամ, ու դրա համար ինձ գիգնոց ինտերնետի կանալ ա պետք![]()
Չար լեզուներն ասում են, որ հենց տնօրենն ա Էդ քոմենթները գրում
Sent from my Nexus 6P using Tapatalk
I may be paranoid but no android!
Թեման ըստ երևույթին հետաքրքիր է, բայց որպեսզի ինչ-որ բան հասկանամ, պիտի չգիտեմքանիէջ հետ պտտեմԱրժե?
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արտ ջան, գործիս տեղի կոմպն ա, որը 20-րդ դարի վերջում մնացած «սիսադմին» կոչեցյալը շան օրի ա գցել։ Մենակ անդուր ֆոնտը չի, ասենք հայերեն չակերտների տեղը ապաթարց ստորակետ ա ցույց տալիս և այլն։ Ֆոնտերը փորձել եմ փոխել, բայց չի օգնել, մի խոսքով եթե ասես ոնց դզեմ, շնորհակալ կլինեմ։
Sent from my Nexus 6P using Tapatalk
I may be paranoid but no android!
Էս մեկը «գիտաբլթ ա»
Մեղա, մեղա…
Chuk (15.01.2017), Mr. Annoying (14.01.2017), Rammstein (14.01.2017), Ռուֆուս (15.01.2017), Տրիբուն (14.01.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ