Տենաս էս «կոտոշների տերը» գիտի, որ բիզոնները ապրում են մենակ Հյուսիսային Ամերիկայում:![]()
Apsara (02.07.2011), CactuSoul (02.07.2011), ed2010 (20.07.2011), Freeman (01.07.2011), ivy (02.07.2011), Moonwalker (01.07.2011), murmushka (11.07.2011), Nare-M (10.07.2011), Rammstein (02.07.2011), Skeptic (01.07.2011), Smokie (02.07.2011), Varzor (04.07.2011), Yellow Raven (01.07.2011), Կաթիլ (27.07.2011), Նաիրուհի (01.07.2011), Նարե91 (11.07.2011), Ռուֆուս (02.07.2011), Սլիմ (11.07.2011)
aragats (10.07.2011), CactuSoul (02.07.2011), Chilly (25.12.2011), Claudia Mori (10.07.2011), Inna (02.07.2011), ivy (02.07.2011), Jarre (10.07.2011), Moonwalker (02.07.2011), Morg (11.07.2011), Nare-M (10.07.2011), Skeptic (02.07.2011), Smokie (02.07.2011), Ungrateful (02.07.2011), Varzor (04.07.2011), zanazan (11.07.2011), Լեո (10.07.2011), Ռուֆուս (02.07.2011)
Չգիտեմ անկեղծ ասած սա տեղադրվել է, թե ոչ, բայց նախորդ շաբաթ մի 10 հոգով 3 ժամ լացում էինք այս գրքի վրա
«Դատաքննչական մարգարիտներ» ՝հեղինակ՝ ոստիկանության գնդապետ Պուշկին Սերոբյան:
Իմ հարս Օլյայի ծննդաբերությունից հետ, երբ նա աչքալուսանքի սուրճ էր խմում, հանկարծ աչքիս ընկավ, որ նրա օրգանիզմը արտաքինից, այսինքն կոնքի մոտ կարճություն կար: Այդ մասին հարցրեցի ամուսնուս, որը հարցրեց Օլյային, հետո էլ ուշադիր զննեց նրա աջ կոնքը և իմ կասկածներից ինքն էլ ունեցավ: Օլյան խոստովանեց, որ ինքը շնից վախեցել է և եթե իր ոտքը կարճ է, ուրեմն այդ շան հաչոցի վախից է: Ես Օլյայի մասին ոչ մի հերյուրանք չեմ տարածել, միայն ասել եմ, որ նա միայն թոփալ է:
Քննությամբ պարզվել է, որ հանգուցյալը աննկատ մուտք է գործել շքերթային պատգամբից և օգտվելով այն հանգամանքից, որ տուժող Հովհաննիսյանի ամուսինն անկողնում չէ, փորձել է նրա փոխարեն մտնել անկողին ու խաբեությամբ կենակցել տուժողի հետ, բայց վերջինս վախից այնպես է բղավել, որ ամուսինը ստիպված օգնության է եկել:
Ամուսինս շատ ուշադիր էր իմ նկատմամբ, հոգատար է եղել ամուսնական բոլոր ամիսների ժամանակահատվածում, ինձ անգամ մատով չի կպել: Խմած ժամանակ միայն փայտով է ծեծում, միայն գլխիս ու մեջքիս է խփում, այլ տեղերի փայտով ձեռք չի տալիս:
Ինձնից վրեժ լուժելու նպատակով տուժող Գրիգորյանը պարծենում է, որ ես իբր սպանելու նպատակով եմ և, այն էլ դիտավորյալ, երկու անգամ սովորական միս ջարդող կացնով և այն էլ նրա թեթև ծայրով խփել իր գլխի կողքին, բայց ինքը կարողացել է բժիշկների հետ խոսելով կենդանի մնալ: Եթե ես սպանելու փոքր նպատակ էլ ունենայի, կացնի հաստ կողքով կխփեի և այն էլ գլխի մեջտեղը: Ես միայն ցանկացա ընկերավարի հասկացնել, որ ինքը իրավունք չուներ իմ կենացը կիսատ խմել:
Ամուսնանալուց հետո, երբ կինս ինձնից հղիացավ, ծննդաբերեց և նորից հղիացավ, մայրս ուշադիր նայել էր իր հարսի, այսինքն իմ կնոջ աջ ոտքին ու նկատել էր, որ նրա ձախ ոտքը ուղիղ մեկ սանտիմետրով կարճ է: Նա այդ մասին կնոջիցս գաղտնի, երբ նա զուգարան էր գնացել իր բնական պահանջներով, զգուշացրեց ինձ: Ես էլ ուշադիր նայեցի, քանի որ իմ մեջ էլ խանդ առաջացավ: Հետագայում իմանալով, որ նրա հորեղբոր կնոջ ոտքն էլ է կարճ, համոզվեցինք, որ դա ժառանգական է, և ես հիասթափվեցի առանց կնոջս սկեսուրի կոնսուլտացիայի, ինչպես ինքն է կարծում:
Կինոյի ժամանակ մենք կռվել ենք իրար հետ անձայն, որ չխանգարենք ուրիշների կուլտուրական կինոն, իրար խփել ենք զգուշորեն, միայն ոտքերով ու աջ բռունցքով, գրեթե սեռական հայհոյանքներ չենք տվել որևէ մեկի մոր սեռական օրգաններին, որը տևել է ընդամենը 15 րոպե, և ոչ ոքի չենք անհանգստացրել: Այդ մասին ցուցմունք կտան ներկաները, քանի որ մեխանիկը կինոն ընդհատեց, միացրեց դահլիճի լույսը և բոլորը տեսան, որ մենք անձայն էինք կռվում:
Հանցագործը, օգտվելով այն բանից, որ տուժողը գտնվում է խորը քնի մեջ, սպառնացել է նրան սառը զենքով, գողացել ռադիոընդունիչը, որն ընդամենը մի քանի անգամ էր Բախ միացրել:
Մեր լույսը կտրվել է, ամուսինս մի շաբաթ է բացակայում է տնից, տանը ուրիշ ոչ մի հատ տղամարդ չունեմ, խնդրում եմ ինձ բավարարեք մինչև ամուսնուս շուտափույթ վերադարձը:
1986 թվին նա ընդամենը 32 տարեկան էր ու միաժամանակ ցանկանում էր ինձ մարմնական կապերի մեջ մտցնել, որը ես ատելով ատել եմ մանկությունից:
Առերեսվող քաղաքացու հետ միայն անունով ծանոթանալուց հետո, նա ինձ անծանոթ վիճակով սկսեց երկար սիրաբանել ինձ հետ: Այդ սիրաբանական խոսքերի ազդեցության տակ ես հարկադրված տվեցի մեր հարևանի հեռախոսի համարը առանց հետին մտքերի ու ցանկության, քանի որ ես նվիրված եմ ամուսնուս և ամուսինս չպետք է իմանար, որ այդ անծանոթը ժամադրելու է ինձ սեռական նպատակներով, որին ես կողմնակից չեմ:
Նա ընտանիքում կոպիտ էր ու չէր օգնում ինձ լվացք անելիս, չնայած աշխատում էր որպես 1-ին կարգի վարորդ:
Դեպքի վայրի տեղազննությամբ պարզվեց, որ տան դուռը իրենից ներկայացնում է բացովի փայտյա մեկ հատ դուռ:
Պատիվս պահելու համար ես ոչ մի բան չեմ խնայել: Ալբերտը շատ էր փափագում, որ ես ամուսնանամ իր եղբոր հետ: Բայց չգիտեմ, թե ում զրպարտության պատճառով կասկածում էր, որ ես կույս չեմ մնացել: Հանուն իմ պատվի ես Ալբերտին ապացուցեցի, որ կույս եմ, և Ալբերտի բերանը լրիվ բաց մնաց: Բայց նա անազնիվ գտնվեց ու եղբորը չասաց, որ ես կույս եմ եղել, ու եղբայրը հրաժարվեց ինձ հետ ամուսնանալ: Դրա համար էլ ես նրանց նվերները չեմ վերադարձրել:
Հակոբյանը մի քանի անգամ հասկացրեց, որ ուզում էինձ հետ մի փոքր կենակցել: ես էլ պարտքի տակ չմնալու պատճառով համաձայնվեցի, քանի որ նա փաստորեն փրկել էր իմ կյանքը՝ զգուշացնելով իմ կյանքին սպառնացող իրական վտանգի մասին (տրամվայի մեջ նա ասաց, որ եթե չհամաձայնեմ կենակցել իր հետ, կսպանի): Բողոքում եմ նրա համար, որ այգին ցեխոտ էր և պառկելիս յուբկաս ցեղոտվեց, իսկ ինքը խոստացավ վնասը հատուցել, բայց մինչ օրս չի կատարում իր պարտքը, որի համար պահանջում եմ ձեր միջամտությունը:
Ինձ հետ առերես հարցաքննվող Հակոբյանը իմ աչքերին սուտ է ասում, թե իմ ձեռքին դանակ է եղել, և ես դանակով եմ նրան դանակահարել: Դա ազնիվ սուտ է, ես նրան դանակահարել եմ միայն աջ ձեռքով՝ առանց դանակի:
Երկու ամիս միլիցիայի քննիչը իր տաք կաբինետում նստած քննեց գոմերում ցրտից սատկած 15 մոզիների և 26 թոխլիներ հարցը և նրանցից ոչ մեկին քրեական կամ թեկուզ կարգապահական պատասխանատվության չենթարկեց:
Հարգելի դատախազ, խնդրում եմ բեկանեք ապահարզանի վերաբերյալ հայցը մերժելու դատարանի վճիռը: Ես այդ գազանի ձեռքում ինքնասպան կլինեմ: Ցերեկը առանց պատճառի ծեծում է, կապտած մեջքով չեմ կարող փողոց դուրս գալ: Գիշերն էլ զոռով մտցնում է անկողին ու ստիպում, որ ես տրվեմ իրեն՝ Ձեզ ու իրեն պարզ հասկանալի սեռական նպատակներով: Ոնց տրվեմ, երբ հիշում եմ ցերեկվա անխիղճ ծեծը: Խնդրում եմ միայն մի գիշեր մեր տանը փոխարինեք ինձ, որ լավ զգաք, թե այդ անտանելի, այդ գարշելի դեմքին հնարավո՞ր է տրվել, որպեզի հանգիստ խղճով բողոքարկեք դատարանի վճիռը:
Հարցադիմումում նշած ապրանքները ես ստացել եմ որպես ժառանգություն: Հետևաբար նրանց թիվը ուղիղ համեմատական է հայցադիմումը ստոգրող նախկին առաջին կնոջս ագահությանը և հակառակ համեմատական նրա ու նրա մոր համեստությանը ու իմ գործող երկորդ կնոջ նամուսին:
Անդրանիկը հետո անցավ սպառտնալիքների և հայհոյանքների, հայհոյում էր ինձ մայր, կին և նույնիսկ առանց ամաչելու ներկաներից՝ ինձ անվանեց տվար:
Տեղզննությունից պարզվեց, որ երկաթգծի ռելսի վրա՝ աջ կողմից, ընկած է դիակի գլուխը՝ առանց գլխարկի, մարմնից լրիվ անջատված վիճակում, իսկ ռելսի ձախ կողմից՝ մարմինը, լրիվ գլխատված վիճակում, և ըստ դատական բժշկի բանավոր եզրակացության հնարավոր է, որ դիակը լրիվ մահացած է:
Անկախ բուժող բժիշկների, դատաբժշկական փորձագետների եզրակացություների, նրա հարազատների պնդումների, որ նրան խնամել են հիվանդանոցում, ես գտնում եմ, որ նրան սպանել են, քանի որինքը միշտ էլ ասում էր. "Ես դեռ երկար եմ ապրելու": Հետևաբար այդքան շուտ չէր մահանա:
Հարևաններս ինձ զգուշացրել էին, որ կինս կապված է մեր էլեկտրիկի հետ: Ես էլ լուրջ կասկածներ ունեի, երկու անգամ անսպասելի տուն եմ մտել և նրանց տեսել իմ անկողնում՝ կողք կողքի պառկած: Ճիշտ է՝ նրանք լրիվ մերկ չէին, քանի որ էլեկտրիկը նասկիներով էր, իսկ կնոջս աչքերին սրբիչ էր գցած, որ արևը աչքերը չծակի, և երկուսն էլ քնած էին ու չէին կենակցում իրար հետ: Ես արթնացրի նրանց ու երկու անգամ էլ խիստ զգուշացրի, որ եթե մեկ անգամ էլ նրանց նման վիճակում տեսնեմ, կհամոզվեմ, որ նրանք կապված են իրար հետ, քանի որ էլեկտրիկը մեր հարևանն է և հոգնած լինելու դեպքում կարող էր իրենց տուն գնալ և ոչ թե նասկիներով պառկել իմ անկողնում, կնոջս կողքին, թեկուզ և ոչ անմիջապես իրար հպված:
Հենց խաշ ուտելիս Ոսկանյանը դանակով սկսել է հայհոյել տուժողին, որից կանգ է առել հասարակական տրամվայի աշխաատանքը 10 րոպե ժամանակով:
Ես՝ Կամո Արշակյանս, պարտավորվում եմ գյուղխորհրդի ողջ անձնակազմի առաջ իմ կնոջը՝ Երջանիկ Արշակյանին հաջորդ շաբաթվանից և ոչ մի անգամ քարով, բռունցքով, գլխով կամ որևէ այլ բնույթի բութ առարկայով անտեղի տեղը չհարվածել: Հարվածելու դեպքում պարտավորվում եմ անմիջապես հայտնել միլիցիա, շտապօգնութուն և չբացակայել դեպքի վայրից՝ մինչև միլիցիայի և դատական բժշկի ժամանելը:
Ձեզ է դիմում մի անպաշտպան, անմեղ և առանց իր կամքի ամբողջովին բռնաբարված մի կույս աղջիկ, քանի որ քննիչները շատ են ձգձգում ու տանում-բերում, որ հովանավորեն հանցագործի, որը բռնաբարեց 2 րոպեում, իսկ գործը քննում են 2 ամսից ավելի: Խնդրում եմ ցուցում տալ քննիչին արագացնելու իմ բռնաբարությունը:
"Ամեն ինչ կանանց համար" խանութի մոտ հանցագործներ հանդիպել են աղջկաս՝ Ք. Պ.-ին, որը չկասկածելով նրանց ազվության վրա և նրանց պարկեշտ տղաների տեղ դնելով՝ անկեղծորեն պատասխանելէ , որ ժամը 13 անց 15 րոպե է: Եվ, որպես շնորհակալություն արգասիք, համաձայնվել է նրանց հետ գնալ կաֆե կոֆե խմելու: Սաայն պարզվել է , որ սուրճը վերածվել է խորովածով կերուխումի ու լկտիության: Աղջկաս պայուսակից հան ել են Արամ Ասատրյանին, ասել են, որ կջարդեն նրան, այսինքն կասետը, և այդ սպառնալիքի տակ ստիպված աղջիկս համաձայնել է, որ իրեն բռնաբարեն, մի պայմանով՝ նախապահպանիչով:
Միայնակ երիտասարդ կին եմ, աշխարհ չմտած, 50-ս ոչ լրիվ լրացած, միջնակարգ թերի կրթությամբ, բնատուր խելացի, ունեմ բնակարան, մեկ հատ երեխա, մայր, կոմունալ հարմարություններ և այլ արաբական կահույք: Համաձայն եմ այս բոլորը նվիրաբերել ինձ հասկացող մի տղամարդու, որը սեր չունի դեպի շիշը և ոտքերից ու թևերի տակից որևէ հոտ չի գալիս:
Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 10.07.2011, 11:01:
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Artyom (10.07.2011), Bruno (10.07.2011), CactuSoul (10.07.2011), Chilly (25.12.2011), Freeman (10.07.2011), Jarre (11.07.2011), Lusinamara (10.07.2011), murmushka (11.07.2011), Nare-M (10.07.2011), Skeptic (10.07.2011), Smokie (11.07.2011), Yellow Raven (10.07.2011), _Հրաչ_ (10.07.2011), Նաիրուհի (10.07.2011), ՆանՍ (20.07.2011), Ուլուանա (04.02.2012), Ռուֆուս (10.07.2011)
ՆանՍ (20.07.2011)
Artyom (10.07.2011), Lusinamara (10.07.2011), Yellow Raven (10.07.2011), ՆանՍ (20.07.2011)
Ռեզյումե Տատուրյան Խաչիկ Պետրոսի
Աշխատանքային փորձ
2008-2008թ. <<RASCO INSURANCE>>` հարուցումների բաժին
Կոնկրետ էդ մարդու դեմ բան չունեմ:![]()
Նույն գրքից, ՖԲ–ում տեղադրել է Արամ Զեյթունյանը
Տրվում է սույն թաղիս բնակիչ Միքայել Եսայանին առ այն մասին, որ թաղիս բնակիչ Միքայել Եսայանն ունի 2 (երկու) հատ երեխա և 1 (մեկ) հատ աղջիկ: Տրվում է ներկայացնելու ըստ պատկանելության:
Ես աշխատանքս չեմ լքել և չարամիտ չեմ խուսափել աշխատանքից: Սուրճն անհամ եփելու համար տնօրենը բոլորի ներկայությամբ բարկացավ իմ վրա և ասաց, որ այլևս աչքին չերևամ: Ես էլ չեմ երևացել և, որպեսզի նա մոռանա զայրույթը, ես մեկուկես ամիս նրա աչքին չեմ երևացել:
Տեսնելով, որ տուժող Ալեքսանյանը կնոջ և երկու երեխայի հետ մեքենայից դուրս եկան և շարժվեցին դեպի դարպասը, վրեժից խեղդված Եսայանը նռնակը շպրտեց նրանց վրա, որից տուժողները տեղնուտեղը մահացան, բայց բարեբախտաբար մեքենայի դիմահար ապակին չվնասվեց, քանի որ թթենու մեծ ծառը պահեց:
Սեփականաշնորհված բոլոր կենդանի անասուններից միայն ես եմ կենդանի մնացել, մնացածը մորթել ու կերել են կամ մորթել ծախել ու հիմա էլ ցանկանում են պատգամավոր աշխատել առանց խղճի խայթի:
Այն մասին, որ ես ժամացույցս և մատիս մատանին որպես կաշառք եմ ստացել, առաջին անգամ եմ լսում և այն էլ քննիչից, քանի որ ես, որպես կանոն, զզվել եմ կաշառք ստանալուց:
Քննիչը պարզել է, որ հանգուցյալ Հովհաննիսյանը զենքի միջոցով բռնաբարել է լրիվ կույս վիճակում գտնվող աղջկաս, բայց չի հասցրել հղիացնել նրան, որի համար խնդրում եմ ձեր ակտիվ միջամտությունը:
Տղաս հարբած մեքենա է վարել, բայց տուգանային հրապարակում արևի տակ նրա անմեղ մեքենային են պահել, փոխանակ նրան պահեին:
Ամենայն պատասխանատվությամբ հավատացնում եմ, որ երրորդ խմբի ինվալիդ հաշմանդամ եմ, որի պատճառով ապօրինի գործեր, հմուտ խաբեության քաղցր շահը լույս է տալիս նաև մթության մեջ, իսկ միլիցիան անտարբեր է այս փաստերի նկատմամբ, չնայած միջնակ տղաս սովորում է բարձրագույն ուսումնական բուհում:
Ես քննիչին չէի կարող խոստովանել, որ իմ ոչխարներն են կերել մեր գյուղի զոոտեխնիկի խիյարը, քանի որ մենք շատ մտերիմներ էինք, և ես չէի ուզում մեզ հիմնարկում սխալ հասկանային, որ ես անդաստիարակ, հսկողությունից դուրս մնացած ոչխարներ եմ պահում կամ էլ չկասկածեին, որ ես եմ դրդել իմ ոչխարներին այդ ստորությանը:
Իմ ծննդյան օրվա կապակցությամբ ճիշտ է, ես գլխով ընդամենը երեք անգամ եմ ապտակել նրա մոր մեջքին, որն անամոթաբար կոչվում է սկեսուր: Իսկ նա իր ոտքերից մեկով ուժգին հարվածել է իմ երկու ոտքերի մեջտեղը, մի այնպիսի տեղին, որ չեմ կարող ասել` ամոթով կին լինելու պատճառով: Եթե օրենքով պարտավոր եմ, միայն կարող եմ հանել ներքնաշորս և ցույց տալ այդ տեղը, որ տեսնեք ու համոզվեք, թե ինչ վայրենի է նա և ինչպիսի կապտուկ է առաջացրել, որ ամաչում եմ փողոց դուրս գալ:
Տուժողը սուտ է ասում, որ ես նրա գլխին ապտակել եմ ոտքով: Ճիշտ է, ես նրան ապտակել եմ, բայց միայն աջ կոշիկով և ոչ թե ոտքով կամ ոտքերով, ինչպես ինքն է ասում: Խնդրում եմ աջ կոշիկս կցել քրեական գործին, որ ապացուցվի տուժողի սուտասանությունը ու իմ անմեղությունը:
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Looooooooյյյյյլլլլլ
Alphaone (20.09.2013), Artyom (13.07.2011), CactuSoul (18.07.2011), Freeman (12.07.2011), Jarre (13.07.2011), specialist (13.07.2011), V!k (25.12.2011), Varzor (13.07.2011), VisTolog (20.07.2011), Yellow Raven (20.07.2011), Միքո (13.07.2011), Նաիրուհի (13.07.2011), ՆանՍ (20.07.2011), Ռուֆուս (13.07.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ