Փարև ցեզի: Ինչե՞ս իք: Ի՞նչ քորձի մեչ իք: Մեր վարքի գալաջի գանի՞ք:Վո՞վ գըլա ասե՝ սիգ ի՞նչ բարբառ է:
![]()
- Վեր դաստիրակըմ ըս, լյավ ես անըմ, բայց պատար կամանց դաստիրակի, վեչ հեր կա կլխին, վեչ մեր,- փուշը թողած, կյոխը կախ ըրավ տատը:
- Վայ քռանամ ես, գիդյացալ չըմ,- կակղեց տյասյատուն: - Ա՛ լակուտ,- ասավ քշտին կցած խոխորցանա մինին,- մին աթոռ տեսը տուր, տատին նստի:
Տեսնելավ, վեր խոխան պերանը պյաց ըրած իրանա եշյում, անջուկը փռնեց, ոլորեց,
- Լիսյում չե՞ս, սվոլուճ, տեղատ տըմբըհան եկ, էս կնեկը պարան ա կյամ:
Աշակերտը փռնեց անջուկը ու լյաց ինիլավ մին աթոռ քաշ տվավ-պերավ, տիրյեց տասատվին քշտին:
- Ա՛պրես, դե ռա՛դ իլ, քյինա խաղ ըրա հընգերանցդ հետ: Նստի՛, Փրապիոն տոտա, նստի:
- Աստուծ անցավորներիդ հիշի, տասատու, անունդ հի՞նչ ա:
- Մարտիշկա:
- Վիյա՞,- զարմացավ Փրապիոնը,- տյու հո Փանունց ցե՞ղից չես, շընհերցի Մուրթուզենց հարսը:
- Շընհերիցն եմ, ղորթ ես ասըմ, տյու շտե՞ղան ըս գյուդում:
- Պա ես ալ ըմ շընհերցի, Կուստանդանց ցեղիցը, Արշակին հարսն եմ:
- Վիյա՜,- էս անգամ տասատունա քիչ ա մնում թա պարան կյա,- Փրապիոն զիզի, տյո՞ւ ես: Ղադատ տանիմ, հինչքան եմ լիսյալ քու մասին, տյու իմ մորը ինչքա՜ն ես պահալ, մըծըցրալ, կաթ տվալ:
Ու երկու կնանիք սկսում եմ լյաց ինիլ: Պարզվում ա, վեր Ապրեսին տատը Մարտիշկին մորու քըռակինն ա: Մարտիշկին մորու ծնողները վեր խոլերիցը մեռնում ըն, սա յուրնում ա խուխին պահում իրա խոխորցը հետը, հետո ալ պսակում, ինքն ու մարդը խոխորցը հետ քյինյում Բաքու, տեղատ էլ Ռուսաստան: Տրանից հետո էլ խեր-խաբար չի ինյում, գյուդում չեն, թա հով շտեղ ա, հինչ պենի ա: Բայց Մարտիշկին մերը միշտ պատմած ա նյում աղջկան Փրապիոնի մասին:
Էս կնանիք վեր սենց լյաց են ինյում, խոխորցանա մինը լղաճաքա տյառնում, քյինյում դիրեկտըրին ասում: Դըրեկտրն էլ յուրնումա դպրոցի բուժքրոջը, լագապեդին, հոգեբանին քյինյում տասարան: Սաղ դպրոցը հարայա ինգյում, թա Մարտիշկան լյացա ինյում: Որովհետև սաղ գյուդում ըն, թա ինչ հավալու պյանա էդ Մարտիշկան ինյում՝ կոպիտ, բռի, խոխորցը անջուկնին պուք տվող, լեզվանի: Ֆիզկուլտի տյասյատուն, աշխարհագրության տյասյատուն, գրադարանավարը, սաղ ինգյում են դրեկտրին պոչից, կյամ դասարան:
Մտնում ըն տեսնում՝ հա լի՛, Մարտիշկան լյացա նյում:
- Հի՞նչա պըտահալ, Մագդալենա Արիստակեսովնա,- հարցնում ա դրեկտրը:
Մարտիշկան պեն չի ասըմ, մինակ զռռոցն ավելի ա ուժեղացնում:
- Մարտի՞շկա, ախչի Մարտիշկա,- կռները քշքաշ անում գրադարանավարուհին,- լիսյում չե՞ս, հինչա: Հի՞նչ ա պըտահալ:
Մարտիշկան ավելի պինդ ա փռնում Փրապիոնին ու լյացա ինյում, է՜, լյացա նյում:
- Մին տե՛ս եկ,- ասում ա լագապեդը, որը գրադարանավարուհուն հետ լյավ չի նյում: - Մարտի՛սկա, ախցի Մարտի՛ցկա, մին պուք եկ էտ կնգանա:
Ազդում չի:
- Սյասդ կտրի,- ասում ա բուժքույրը լագապեդին,- ռադ իլ (սա էլ լագապեդին արևը խնդում չի, քանի որ համարում ա, վեր տա ծրիակերին մեկն ա, պետք ա տրան կրճատել, իրա աշխատավարձը ավելացնել: «Կործին ա՞րածը հինչ ա,- քանի անգամ ասած ա նյում դրեկտրին,- մին լոժկայա կոխում խոխորց ռեխները, տա ես ալ կարամ անեմ»: Բայց դե կարում չի ազատվի լագապետից՝ սա դրեկտրին հեռու բարեկամն ա նյում):
- Մարտիշիչկա,- քաղցր ձայնով ասըմ ա բուժքույրը,- ղադատ տանեմ, մին տեսը եշի:
Ոչ մի փոփոխութին:
- Արևդ կծեմ, մին աչքերիս նայի,- շարունակըմ ա բուժքույրը:
Ոչ մի պեն:
- Վայ գյուլլախըրով ինես, տափան կենաս հա՛, այ հավալու,- ճղճղում ա բուժքույրը,- նայիլվ ե՞ս տեսը, թե՞ չէ:
- Էդ հո՞վ գյուլլախրով ինի,- կլյոխը պըրցցնում ա Փրապիոնը: - Հեսա վեր տվել եմ, պարան կիկյաս, նիգաձյայ, ըրնըկուլուլ եմ անելու ռեխդ, պարազի՛տ:
Տյուք տեսնըմ ըք, վեր Փրապիոն տատին ահագին ռուսական յուշունց ա սվերած նյում Ռուսաստանումը:
Բուժքույրը վախեցաց փախչում ա, մտնում դրեկտրին մեջքին ետևը:
- Էս հի՞նչ ա պըտահալ,- լսվում ա Վազգենին ծենը:
(շարունակելի)
Վերջին խմբագրող՝ ars83: 09.08.2010, 22:58:
Ապո, էս ի՜՜նչ համով լեզու աԼավ էլ տիրապետըմ ես հա, դու ԲԱՆասեր էլ կըլես
![]()
կլյոխ-ն ինչն ա՞
Դեկադա (09.08.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ