(Լ - լավատես, Վ - վատատես, Ռ - ռեալիստ)
Լ ու Վ ալպինիստներ սայթաքեցին ու նետվեցին անդունդը:
Վ - Ընկնու՜մ եմ:
Լ - Թռչու՜մ եմ:
***
-Ովքե՞ր են աշխարհի ամենամեծ Լ-երը:
-Հրեաները. հլա չաճած՝ կտրում են:
***
Աչքը մոտեցնում է նա ապակուն, նայում է, սեղմում, ու հիշում է ձեզ. ո՞վ է նա:
Լ - Լուսանկարիչը:
Վ - Սնայպերը:
***
Լ-երը ստեղծեցին ինքնաթիռը, իսկ Վ-երը՝ պարաշյուտը:
***
Լ-ն՝ Վ-ին.
-Եկեք այնպես անենք, որ բոլորին լավ լինի:
-Իսկ մեզ մոտ կստացվի՞:
-Այդ դեպքում եկեք այնպես անենք, որ մեզ լավ լինի:
-Իսկ նրանք թու՞յլ կտան:
-Այդ դեպքում եկեք այնպես անենք, որ նրանց լավ լինի:
-Դա մեզ ի՞նչ կտա:
-Այդ դեպքում թող նրանք այնպես անեն, որ մեզ լավ լինի:
-Դա նրանց ինչի՞ն է պետք:
-Այդ դեպքում թող նրանք այնպես անեն, որ նրանց լավ լինի:
-Բա մե՞նք այստեղ ինչ կապ ունենք:
***
Սցենար 1. Ձեր կինը ձեզնից գնաց ուրիշի մոտ:
Ռ - Դա իմ ընտանեկան կյանքի վերջն է:
Վ - Դա իմ կյանքի վերջն է:
Լ - Դա իմ՝ բյուջեի հետ ունեցած պռոբլեմների վերջն է:
Սցենար 2. Դուք ստացել եք նամակ, որի մեջ սպիտակ փոշի է:
Ռ - Սա ինձ կբերի շատ վտանգավոր մի հիվանդություն, անհապաղ պետք է զանգել 911:
Վ - Ես կմեռնեմ մի քանի օրից:
Լ - Ինձ հեռուստացույցով ցույց կտան:
Սցենար 3. Դուք կորցրել եք ձեր լսողությունը:
Ռ - Միգուցե՝ բուժման պրոցեսը դժվարին լինի:
Վ - Ես երբեք չեմ կարողանա շփվել ծանոթներից հետ:
Լ - Ես երբեք այլևս չեմ լսի Բրիթնի Սփիրս:
***
-Ինչքա՞ն ունեմ ինձ ապրելու, հարցրեց Վ-ն կկվին: Իսկ Լ-ն՝ փայտփորիկին:
***
Վ-ն խաչբառ է լուծում մատիտով, իսկ Լ-ն՝ գրիչով:
***
Լ-ն մտածում է, որ Մարսի վրա կյանք կա: Իսկ Վ-ն մտածում է, որ կյանք չկա նաև Երկրի վրա:
Էջանիշներ