Ողջույն
Գրեթե բոլորը սիրում են պարել: Իսկ դուք ինչպիսի՞պարեր եք սիրում և ինչպես ե՞ք վերաբերվում պարին:
Ողջույն
Գրեթե բոլորը սիրում են պարել: Իսկ դուք ինչպիսի՞պարեր եք սիրում և ինչպես ե՞ք վերաբերվում պարին:
Ես դեռ փոքրուց շա՜տ եմ սիրել պարել: Երբեք չէի հաճախել պարի, բայց էս գարուն երազանքս կատարվեց ու գնացի սիրողական պարերի: Ինձ միևնույն էր,թե ինչ տեսակի պարի կգնամ. միայն էն միտքը, որ գնալու եմ պար սովորելու, ինձ արդեն կուրացրել էր:Պարզվեց, որ հիփ-հոփի խումբը արդեն լիքն է ու ինձ ընդունեցին լատինոյի սիրողական խմբակ. սամբա, չա-չա-չա, ռումբա, սալսա, բաչատա, մերենգե ու դրանց գումարած էլ տանգո, վալս, արագ վալս, տվիստ ու բլյուզ....Այ քեզ հրաշք
: Միակ թերությունն այն էր որ սկզբի օրերին միայն 3-4 տղա կային, իրանք էլ էնքան ամաչկոտ էին, որ իրար հետ էին պարում:
Մի քանի ամիս անց զույգերի գաղափարը լքեց մեզ, մենք մնացինք առանց տղա:
Չեմ սիրում այն մարդկանց ովքեր ամաչում են պարելուց, չեն պարում, մի հատ էլ նստած սրան-նրան են նայում ու քննադատում: Մեկ էլ ահավոր ծիծաղալույա նայվում, որ դուրս են գալիս պարահրապարակ պարելու, կանգնում են հայելու առաջ ու դիտում, թե ինչքան սիորւն են իրանք պարելուց:Պարելուց պետք ա հավեսով պարել:
Ազնիվ խոսք նախանձեցի... տանգո, վալս, արագ վալս շատ եմ սիրում
Իսկ անկապ դեմքերով <պարողներին> ուշադրություն մի դարցրա...նրանք այդպիսին էլ կմնան
Իսկ պարող տղաների սակավությունը մեր երկրում նորմալ երևույթ է...միշտ տղա եմ պարել զուգապարերում և նույնիսկ լավագույն <Պարոն> տիտղոս եմ ստացել![]()
Ինչուիկ (27.07.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ