Մերի ջան շատ լավ ես գրում ես մեկը ավելի լավնա քան առաջինը ու համոզված եմ որ սրանից հետո ելի կգրես ու կուրախացնես մեզ...սպասում եմ անհամբեր ավարտին,ենքան գեղեցիկա շարադրված...ապրես շաաաաաատ հիանալիյա
Մերի ջան շատ լավ ես գրում ես մեկը ավելի լավնա քան առաջինը ու համոզված եմ որ սրանից հետո ելի կգրես ու կուրախացնես մեզ...սպասում եմ անհամբեր ավարտին,ենքան գեղեցիկա շարադրված...ապրես շաաաաաատ հիանալիյա
А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю
Meme (18.10.2011)
Մե՜ր, ջրոտեցիր
Ապրե՛ս![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Meme (18.10.2011)
Վայ Լուս ջան, ուրախ եմ, դու էլ ապրես կարծիքիդ հաամր, որը թանկա իմ համար
Հա Ան, իսկապե՞ս, Ան ջան հիմա երևի վերջն էլ կգրեմ, շնորհակալ եմ համովս, լավ խոսքերիդ համար, ես սպասում էի արձագանքիդ.....
Ես էլ կսպասեմ նորերինու կներկայացնեմ ձեր դատին, հետաքրիրն էնա, որ ինքս չե նստում մտածում էս անգամ ինչ գրեմ, դրանք ծնվում են իրենք իրենց, ու վերջ
....
Երկուսիդ շնորհակալ եմ![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Lusinamara (18.10.2011), unknown (19.10.2011), Ռուսա (18.10.2011)
Վերջին մաս՝
Էլ ոչինչ չէր ուզում կարդալ, ու տողերն այս հեքիաթից մասնիկ էին, որ ժպիտ ու նաև թախիծ բերեցին նրա դեմքին միառժամանակ....
Անցյալ ՝
Բաժանումից հետո ժամեր էին անցնում, որոնց ընթացքում փորձում էր մոռաանլ Արամին, ու ամեն անցնող ամսում ամեն անգամ պատուհանից նայելիս տեսնում էր այն տեղը, որտեղ նրան էր սպասում Արամը, կամքից անկախ հիշում էր այն հայացքը, որը կարոտով հառնում էին իր աչքերին, ստեղծում նոր հույսեր ու ժպիտներ, երջանկացնում նրան փոքրիկ վայրկայնների ընթացքում, ու վերադառնալով իրականություն սկսում էր սիրտն ավելի ուժգին կարոտել քան առաջ էր կարոտել հայացքը նրա,ու ամեն անգամ հակառակ այդ ամենին ուժերն ավել էին ավելանում՝ իր մեջ կարոտն անդարձ կորցնելու ու խեխդելու համար, գնալով զագցմունքներն ավելի էին բթանում:
Մյուս կողմից էլ, կարդալով տողերն այս, վերհիշում էր անցած ամեն մանրուքը, որոնք թվում էր վաղուց խորտակել է անցյալ կոչվող մեծ անդունդում...ավա՜ղ....
Վերհիշեց անգամ, թե քնելուց առաջ ի՞նչ էր ցանականում իրեն, ու ժպիտով, արևոտ օրեր մաղթում ամեն բացվող նոր օր....
Իսկ շարունակել կարդալ մնացած տողերը բնավ էլ չէր կարողանում, կարծես քամին էլ իր հետ տարել էր ուժերը բոլոր....
Արցունքներն ակամայից սկսեցին գլորվել ամբողջ դեմքով, որոնց հաճելիորեն շոյում էր հաճելի առավոտյան քամին աշնանային՝ հասնելով թղթի քեզ տողի վրա...
Մի պահ կանգնեց տեղում, փորձեց սթափվել, մաքրեց արցունքերը ու թղթերը ընկան ձեռքերից, իսկ խելագարված քամին հանկարծ տարավ նաև քառատողն այդ՝ մինչ կհավաքեր մնացյալ թղթերը: Նույն պահին նորից զգաց իրեն այդքան հաճելի ու ծանոթ բույրը, հիշեց.
- Դա նրա բույրն էր,- շրջվեց, փորձեց որոնել, չկար, սիրտն այնքան ուժգին սկսեց բաբախել, կարծես անկախ իր տեսածին, սիրտը հեռավորության վրա զգում էր նրան.
– Հիմա՛ր եմ ես, ինչու՞ կորցրեցի ինձ համար այս աշխարհում ամենաթանկ նվերը,- չնայած վայրկայնների ընթացքում արդեն հիշողության մեջ դաջվել էին արդեն ջերմացնող խոսքերն այն.....
- Դու կորցրել ե՞ս սա , քամին պատահական բերեց ինձ մոտ քառատողն այս, այնքան պատահական ինչքան՜ պատահական դու հայտվեցիր իմ կյանքում, երջանիկ դարձրեցիր վայրկայանների ընթացքում, և նույնքան պատահական էլ ճակատագիրս հասցրեց խլել քեզ ինձանից..... միևնույնն է, եթե քեզ մոտ էլ չլինեի, կորցնեիր տողերն այս, ես ուրիշ միլիոնը ունեմ քեզ համար պահած իմ սրտի այն մութ խորքերում, որոնք դու ես միշտ լուսավորում,- Արամի խոսքերի ընթացքում արցունքները խեղդում էին Լուսինեի կոկորդը, բայց շրջվել չէր համարձակվում.
- Դու իմ ամենասիրելի պոետն ես, գիտեի՞ր,- ու շրջվելով բարձրացրեց հայացքն ու նայեց Արամի աչքերին.
- Ինչքա՜ն եմ կարտել ժպիտդ, ծիծաղդ, ու հրաշք աչիկներդ իմ Լուսին....
Ճակատագիրը երբեմն փորձում է բաժանել միմիանց համար երկու թանկ մարդկանց, առանց պատճառ ու հասկանալու՝ ցույց տալու համար, թե որքա՜ն պետք են երկուսն էլ միմիանց, որքա՜ն մեծ է արևոտ այն կամուրջը միմյանց միջև, որը վաղ թե ուշ միացնելու երկու սիրող սրտերին իրար...
Հեղինակ՝ Մեմե՝ Մերի՝ ձեր սպասումներին ընդառաջ
Վերջապես կարող եմ խորը շունչ քաշել, ավարտվեց նաև այս ուղին....
Վերջին խմբագրող՝ Meme: 18.10.2011, 20:22:
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Մեր, գիտես, հիմա չեմ ուզում գովեստի խոսքեր ասել հավատավոր բարեկամ, դու գիտակցիր, որ մի լա՜վ բան ես արել… Ուղղակի այն վերջաբանը, որ նախատեսել էիր, երբեք թող հեռու չլինի լավ մարդկանցից: Ես տողերիդ տակ հասկացա բոլոր թաքնված հույզերը, զգացումները և նաև ա՛յն պատճառով, որ դրանք ուղեկիցն են կարծես իգական սեռի
Մեր ջան, շարունակիր գրել, շարունակիր չշտապել և ուշադիր լինել տեքստիդ նկատմամբ
Հ.Գ. հիշո՞ւմ ես, այն, ինչ ասել էի նախորդ երկու «կտորների» վերաբերյալ, հիմա վերագրում եմ ողջ պատմվածքին
Հ.Հ.Գ. ... նկարըըը՜դ![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Meme (18.10.2011)
- վայ Լուս էնքան ջերմություն եմ ստանում խոսքերիցդ, ես շնորհակալ ե շաատ շաատ քեզ, անկեղծ խոսքերիդ համար, որոնք ես գնահատում եմ
![]()
Ուրախ եմ, որ պարզ էր, ու խոսքերդ սրա վերաբերյալ լավն էին, ապրես, որ հասկացար, էս անգամ աշխատել էի հասանելի ներկայացնել, ու կարծում եմ առաջինի համեմատ, մի քիչ փորձ ունեմ, ու մտքերս ինչքան էլ խառն են, ու Կիլա ի- ասածով զգամունքներիցս առաջ են անցնում, էս անգամ աշխատել եմ դրանք շտկել...
Ես համաձայն եմ, ի՞նչ սիրտդ կուզի, վերցրու
Մերսիիիկարայի չդնեի, ուղղակի չգիտեմ ինչի՞ ուզեցի էս պատմվածքի հեղինակի նկարն էլ դնել
Շնորհակալ եմ և՛ քո Լուս, և Malxas-ի վարկանիշի, և իր մեկնաբանության համար
Հ. Գ Հուսով եմ նորերն էլ կլինեն, բայց թե երբ, գաղտնիքա և ինձ համար, ուրախ եմ, որ դուր եկավ, ինձ հաամր մեծ նշանակություն ունի ձեր թեկուզ երկու հոգու կարծիքը....
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Lusinamara (19.10.2011)
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Meme (19.10.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ