Meme-ի խոսքերից
Մենակություն.....
Գարուն....Անվերջ գարուն .......Գիշերային մթության մեջ,ամեն ինչի լռության ու հանգստության մեջ,լուսնի պայծառ շողերի մեջ,միայն մենակությունը հանգիստ չէր տալիս,միայն մտքերն էին, որ խառնել էի սիրտը,հոգին ու մարմինը, ու խճճել իր իսկ ալիքներում:Կամուրջի վրա նստած,Արամը միակ մարդն էր գիշերվա կեսին,որ քնելը բարդ էր դարձել ու անգամ երազի մեջ հանգիստ ննջել չէր ստացվում:Հոգու խոր կսկիծն էր լուռ տանջում,նոր վերքեր էին կարծես առաջանում,ու այդ պայծառ մթության մեջ ստվերներ էին պտտվում,պար էին կարծես բռնել,ու խենթացնում .....Լիալուսնի հոգեթով շողերի մեջ Լուսինեի դեմքը ապավեն էր տաք վերքերի,ու նոր վերք էր հների մեջ:Մենակություն,որ խանգարում էր անդորրը նրա,որ խախտում էր լռությունը մեծ ամբոխի,միակ ամբոխը,որ Լուսինեն էր....Ինչու՞ ամեն ինչ դարձավ նոր կյանք,ինչու՞ հինը շուտ չքացավ,ամենբան դարձավ անցյալ,կարծես ներկան էլ արդեն անցյալում է,իսկ ներկա տանող գնացքները ուշանում են,չքացել են,ու հեռվում են........Մտորումների մեջ հայացը մի պահ կանգ առավ գետակի խուլ ալիքների մեջ,ու աղջկա պարզ հայացքը նրա աչքի առաջ մի պահ այցի եկավ,ու նետերի պես խոցոտելով սիրտը ,հիշեցնում էին Լուսինեի հանգստության,լռության,ու կսկիծի մասին,նրա անհոգ ու ժպիտով օրերի մասին,այն օրերի, որ միասին կարծես գլօրել էին,ու բաց թողել սեր, ժպիտ,և անգին ժամեր.....Կարծես նորից խաբել էին փորձում,ետ բերել էին ուզում,բայց.......Իզուր էր,իզուր էր հիշելը,իզուր էր ամեն ինչ,վերքերի խորությունը անբուժելի էր,այն օվկիանոսի հատակի պես ինչքան մաքուր,այնքան խորն ու դառն էր.....
Երբեք չէր պատահել,որ տղան էսպես մենակ ու անզոր վիճակում լիներ,երբեք մենակ չէր եղել,չէ՞ որ ընկերները,որոնց հետ ամեն երեկո հարբում էր մինչ լուսաբաց,կողքին էին.....Բայց չէէ,նա այս պահին մենակ էր քան երբեք,միակ ամբոխը, որ պետք էր իրեն Լուսինեն էր,միակ ընկերը,հարազատը,միակը,որ թանկ էր դարձել,որ կարծես դեղերի պես անհրաժեշտ էր,ու կախվածություն էր առաջացրել իր մոտ....Ու՞ր էր,ինչու՞ էր լքել,իմաստ ունե՞ր,պատճառ կա՞ր,թե ուղղակի անհրաժեշտ էր.....
Ու հանկարծ դատարկ ու մութ այս այգում մտքերից այդ տանջված,արբած.....Ու հանկարծ դատարկ ու մութ այս այգում մտքերից այդ տանջված,արբած, հանդիպեց անծանոթ մեկին, մի ծերունու, որի կնճիռների խորությունը վկայում էին իր իսկ իմաստության մասին...
– Բարև որդի՛ս,
– Բարև ձեզ,
- Այս ուշ գիշերին ինչու՞ ես այստեղ, տուն ունե՞ս,
- Ունեմ,
- Իսկ ի՞նչն է տանջում, որ էստեղ ես,
- Միտքս ու սիրտս, իսկ ձե՞զ,
- Ապրուստս որդի՛ս,
- Հետաքրիր է երկուսս էլ նույն ժամին, նույն վայրում, տարբեր պատճառներով...
- Տղաս, մի բան կարո՞ղ եմ ասել քեզ,
- ....
- Ապրուստի պատճառը հեշտ լուծելի է, քան ցավը սրտի ու մտքի, կամ ինքս լավատես եմ, կամ տեսնում եմ, այն ինչ փորձել եմ....
- Իսկ ո՞րն է ճիշտ ուղին, ո՞նց վարվեմ, որ փարատեմ վիշտս ու ծածկեմ սպիներս.... Չէ՛, դրանք ինձ ցավ չեն պատճառում այնքան, ինչքան սպասումներս նրանից...
- Լսի՛ր տղաս ձայնը սրտիդ, մտքիդ թելադրանքին ու հոգուդ ճիչին հավասար, չառանձնացնե՛ս իրարից, ու ճիշտ ճանապարհն առանց ուրիշ խորհուրդի էլ կգտնես....
Երկար ամիսներ ծերունու խոսքերը պտտվում էին Արամի գլխում, իսկ ճիշտ ուղին ու հարցերի պատասխանը նորից ուշանում էին...
Աշուն էր արդեն, Արամի ու Լուսինեի սիրելի հեքիաթ եղանակը....
Էջանիշներ