User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Երազ....

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերի ջան կարդացի շարունակությունը: Քանի որ իմ ընկերն ես, պետք է ազնիվ լինեմ քեզ հետ: Չհավանեցի: Դժվարությամբ կարդացվեց: Էս անգամ մտքերդ ավելի խառն էի ու նորից շտապում էիր: Էլ ավել բան չասեմ, միայն նորից կարդա Kila-ի խորհուրդը ու աշխատիր հետևել դրան:
    Մենակ թե չտխրես էս կարծիքիս պատճառով , լա՞վ :
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (26.10.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակություն.....



    Գարուն....Անվերջ գարուն .......Գիշերային մթության մեջ,ամեն ինչի լռության ու հանգստության մեջ,լուսնի պայծառ շողերի մեջ,միայն մենակությունը հանգիստ չէր տալիս,միայն մտքերն էին, որ խառնել էի սիրտը,հոգին ու մարմինը, ու խճճել իր իսկ ալիքներում:Կամուրջի վրա նստած,Արամը միակ մարդն էր գիշերվա կեսին,որ քնելը բարդ էր դարձել ու անգամ երազի մեջ հանգիստ ննջել չէր ստացվում:Հոգու խոր կսկիծն էր լուռ տանջում,նոր վերքեր էին կարծես առաջանում,ու այդ պայծառ մթության մեջ ստվերներ էին պտտվում,պար էին կարծես բռնել,ու խենթացնում .....Լիալուսնի հոգեթով շողերի մեջ Լուսինեի դեմքը ապավեն էր տաք վերքերի,ու նոր վերք էր հների մեջ:Մենակություն,որ խանգարում էր անդորրը նրա,որ խախտում էր լռությունը մեծ ամբոխի,միակ ամբոխը,որ Լուսինեն էր....Ինչու՞ ամեն ինչ դարձավ նոր կյանք,ինչու՞ հինը շուտ չքացավ,ամենբան դարձավ անցյալ,կարծես ներկան էլ արդեն անցյալում է,իսկ ներկա տանող գնացքները ուշանում են,չքացել են,ու հեռվում են........Մտորումների մեջ հայացը մի պահ կանգ առավ գետակի խուլ ալիքների մեջ,ու աղջկա պարզ հայացքը նրա աչքի առաջ մի պահ այցի եկավ,ու նետերի պես խոցոտելով սիրտը ,հիշեցնում էին Լուսինեի հանգստության,լռության,ու կսկիծի մասին,նրա անհոգ ու ժպիտով օրերի մասին,այն օրերի, որ միասին կարծես գլօրել էին,ու բաց թողել սեր, ժպիտ,և անգին ժամեր.....Կարծես նորից խաբել էին փորձում,ետ բերել էին ուզում,բայց.......Իզուր էր,իզուր էր հիշելը,իզուր էր ամեն ինչ,վերքերի խորությունը անբուժելի էր,այն օվկիանոսի հատակի պես ինչքան մաքուր,այնքան խորն ու դառն էր.....
    Երբեք չէր պատահել,որ տղան էսպես մենակ ու անզոր վիճակում լիներ,երբեք մենակ չէր եղել,չէ՞ որ ընկերները,որոնց հետ ամեն երեկո հարբում էր մինչ լուսաբաց,կողքին էին.....Բայց չէէ,նա այս պահին մենակ էր քան երբեք,միակ ամբոխը, որ պետք էր իրեն Լուսինեն էր,միակ ընկերը,հարազատը,միակը,որ թանկ էր դարձել,որ կարծես դեղերի պես անհրաժեշտ էր,ու կախվածություն էր առաջացրել իր մոտ....Ու՞ր էր,ինչու՞ էր լքել,իմաստ ունե՞ր,պատճառ կա՞ր,թե ուղղակի անհրաժեշտ էր.....
    Ու հանկարծ դատարկ ու մութ այս այգում մտքերից այդ տանջված,արբած.....
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (27.01.2012), E-la Via (14.11.2010), Lusinamara (16.10.2011), Renata (31.10.2011), unknown (17.10.2011), ՆանՍ (15.11.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու հանկարծ դատարկ ու մութ այս այգում մտքերից այդ տանջված,արբած, հանդիպեց անծանոթ մեկին, մի ծերունու, որի կնճիռների խորությունը վկայում էին իր իսկ իմաստության մասին...
    – Բարև որդի՛ս,
    – Բարև ձեզ,
    - Այս ուշ գիշերին ինչու՞ ես այստեղ, տուն ունե՞ս,
    - Ունեմ,
    - Իսկ ի՞նչն է տանջում, որ էստեղ ես,
    - Միտքս ու սիրտս, իսկ ձե՞զ,
    - Ապրուստս որդի՛ս,
    - Հետաքրիր է երկուսս էլ նույն ժամին, նույն վայրում, տարբեր պատճառներով...
    - Տղաս, մի բան կարո՞ղ եմ ասել քեզ,
    - ....
    - Ապրուստի պատճառը հեշտ լուծելի է, քան ցավը սրտի ու մտքի, կամ ինքս լավատես եմ, կամ տեսնում եմ, այն ինչ փորձել եմ....
    - Իսկ ո՞րն է ճիշտ ուղին, ո՞նց վարվեմ, որ փարատեմ վիշտս ու ծածկեմ սպիներս.... Չէ՛, դրանք ինձ ցավ չեն պատճառում այնքան, ինչքան սպասումներս նրանից...
    - Լսի՛ր տղաս ձայնը սրտիդ, մտքիդ թելադրանքին ու հոգուդ ճիչին հավասար, չառանձնացնե՛ս իրարից, ու ճիշտ ճանապարհն առանց ուրիշ խորհուրդի էլ կգտնես...
    .



    Երկար ամիսներ ծերունու խոսքերը պտտվում էին Արամի գլխում, իսկ ճիշտ ուղին ու հարցերի պատասխանը նորից ուշանում էին...
    Աշուն էր արդեն, Արամի ու Լուսինեի սիրելի հեքիաթ եղանակը....
    Վերջին խմբագրող՝ Meme: 16.10.2011, 15:48:
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (16.10.2011), armen9494 (27.01.2012), E-la Via (16.10.2011), Freeman (16.10.2011), Lusinamara (16.10.2011), Renata (31.10.2011), unknown (17.10.2011), Նարե91 (16.10.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Meme-ի խոսքերից Նայել գրառումը

    - Լսի՛ր տղաս ձայնը սրտիդ, մտքիդ թելադրանքին ու հոգուդ ճիչին հավասար, չառանձնացնե՛ս իրարից, ու ճիշտ ճանապարհն առանց ուրիշ խորհուրդի էլ կգտնես...
    .
    Լավ միտք էր...
    Ապրես :

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (16.10.2011), Renata (31.10.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ միտք էր...
    Ապրես :
    Շնորհաակալ եմ Ան ջան....
    նախ ասեմ, որ էս շարունակությունը հենց տեղում եմ գրել, իսկ սրա շարունակությունը գրված է, ուղղակի ես մոռացել էի, թե որտեղ եմ կիսատ թողել, ու գրեցի մնացածը, իսկ սա այսօրվա արդյուքն է, ինձ հեշտ տողեր էին պետք, մնացածը ավելի բարդ է, մի քիչ ավելի երկար է, ժամանակիս առումով չի հերիքում, թե չէ այսօր էլ կարող էի գրել շարունակությունը.......
    Բայց շնորհակալ եմ..... Լուս քո արձագանքնել եմ տեսել, ապրես, ասեմ համ էլ, որ դեռ չէի ճանաչում քեզ, որ սա գրել եմ բայց հերոսուհու դերը քեզ եմ նվիրում
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.10.2011), Lusinamara (17.10.2011), Renata (31.10.2011)

  11. #6
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Meme-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուս քո արձագանքնել եմ տեսել, ապրես, ասեմ համ էլ, որ դեռ չէի ճանաչում քեզ, որ սա գրել եմ բայց հերոսուհու դերը քեզ եմ նվիրում
    Անչափ շնորհակալ եմ Մեր ջան Հավատա, որ այն ինձ իսկապես սազեց Զարմանալին այն է, որ լրիվ ճշգրիտ արտացոլում էր եղածը, գրելուդ ժամանակաշրջանն էլ էր համընկնում իրադարձություններին ու այդ ամենը… առանց իմանալու, որ իսկապես նման իրադարձություն նման հերոսներով կատարվում է…
    Ես իմ ևս մեկ տուգանային միավորը ստացա, բայց այնքա՜ն գոհ եմ
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (17.10.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusinamara-ի խոսքերից Նայել գրառումը
    Անչափ շնորհակալ եմ Մեր ջան Հավատա, որ այն ինձ իսկապես սազեց Զարմանալին այն է, որ լրիվ ճշգրիտ արտացոլում էր եղածը, գրելուդ ժամանակաշրջանն էլ էր համընկնում իրադարձություններին ու այդ ամենը… առանց իմանալու, որ իսկապես նման իրադարձություն նման հերոսներով կատարվում է…
    Ես իմ ևս մեկ տուգանային միավորը ստացա, բայց այնքա՜ն գոհ եմ
    Ինչքան ուրախ եմ Լուս ջան, որ համընկելա, եթե հիմա չհամնկնի գրելուցս հետո ժամանակաշրջանը իրական կյանքումիդ հետ, այն ինչը պատրաստել եմ ուրախ ու երջանիկ ավարտի համար, այ կտեսնե՛ս այն քեզ համար կա, ու սպասում է քեզ քո ապագայում, ու թող նման տխուր պահերը հեռու շաատ հեռու լինեն քեզանից...
    Ես եմ ցանականում քեզ ուրախ շարունակություն, այ կտեսնես որ կլինի

    Հ. Գ Եթե իմանայի, որ դու ես լինելու իմ հերոսուհին, քիչ կլինեին տխուր պահերը, բայց բոլորս էլ գիտենք ,որ կյանքն է էդպիսին, ու նման դեպքեր քիչ չեն լինում, ես ուզեցել եմ իրականին մոտ գրել.....Ես էդպես եմ կարողացել պատկերացնել...Չէի ուզի տխրեցնել....

    Հ.Գ Գ Ժամանակ կգտնեմ ու կգրեմ վերջը, կամ էլ էլի կես-կես, տեսնե՞ս դուր կգա
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusinamara (17.10.2011)

  15. #8
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դիմակ N9. Մարսյան երազ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 108
    Վերջինը: 01.12.2016, 21:28
  2. "Երազ"
    Հեղինակ՝ Մարի-Լույս, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.08.2016, 16:28
  3. Երազ(Էտյուդ)
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.08.2011, 17:05
  4. Երազ
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 21.03.2008, 23:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •