Կարծում եմ սկզբի համար չարժե գնահատական տալ: Միայն կասեմ շնորհակալություն Ժպտերեսիկ, որ կատարեցիր առաջին քայլը:
Սկզբի համար խորհուրդս հետևյալն է. մի շտապիր: Դիմիր ավելի շատ պարզ նախադասությունների ( առայժմ): Միտքդ ձևակերպելուց հետո նորից կարդա: Թույլ մի տա, որ զգացմունքդ խառնի մտքերդ: Կարծիք է ստեղծվում, թե զգացմունքներդ մտքիցդ առաջ են վազում: Ստացված ոչ սահուն նախադասությունները դրա արդյունքն են: Ինքդ էլ մի անգամ ուշադիր կարդա և արա քո հետևությունը:
Կրկին անգամ՝, ապրես, որ հետևում ես սրտիդ ձայնին ու փորձում ես ստեղծագործել: Շարունակիր անկախ ամեն ինչից:
Ինձանից էլ հանկարծ չնեղանաս, թե չէ ես ավելի փիս կնեղանամ:
Ց՛տեսություն...




Մեջբերել


:

Էջանիշներ