User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 33 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Երազ....

  1. #31
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրական դեպք, ոչ մտացածին....
    Չեմ ուզում փչացնել գեղեցիկ ավարտը վերակառուցելով ու նոր սկիզբ դնելով իրական տխրությամբ, բայց «Երազ» թեման ամենահարմար տեղն էր, որ գրեի՝ նոր թեմա չբացելու համար...Ուղղակի ինձ պետք է կիսվել, գրել, որ թեթևանամ....
    Ինչ երեկ ապրեցի, լրիվ վեր էր ամեն ինչից...Մարդուն կարող էր բերել հոեգեկան խանգարման...Ես երեկ իրականության աչքերի մեջ եմ նայել...



    «Երանի՜ երազ լիներ»


    Նախաբան՝ Փոքրուց չեմ սիրել մեր հարևաններին, կամ բոլորին,կամ մեծամասնությանը, բայց կյանքում նախանձով ու չարությամբ չեմ լցվել, իրենց նման... Ինչքա՜ն ծեծ ու ջարդ ենք լսել, ինչքա՜ն անգամ են խանգարել մեր հանգիստը գիշերվա կեսին ՝ մեզ էլ գցելով լարվածության ու անհանգիստ վիճակի մեջ, բայց կյանքում էդ ծեծ ու ջարդի վրա չեմ ուրախացել..... էդ վայրագություն կլիներ...



    Երեկ հերթական ծեծ ու ջարդերից էր, լարված նստած ենք տանը, դխդխկոցն ու ձայներն այնքան բարձր էին, որ թվում էր առաստաղը էլ չի դիմանա, չնայած վաղուց ենք էդպես կարծել, բայց ....Լսվում են գոռուն գոչյուններ, ծեծ, ախ ու վախ-եր, որից մեջս դող էր ընկել՝ լացում էր տան ամենափոքրը, նրան էին ծեծում... Տղան չդիմացավ, վազեց ու փախավ տանից, իսկ բոլորը ետևից.
    - Գևորը գնաց, ուրա՞, Գևոր, Գևո՜ր,- ծեծողը հայրը չէր, չնայած մշտական հարբեցողության ու անգործության մեջ միշտ էլ ծեծել էր երկու չափահաս աղջիկներին ու Գևորին, ու էդպես էլ առաջին անգամ որոշելով աշախտել, աշխատանքի վայրում էր կատված ստացավ....Ծեծողը բարեկամի տղան էր, որը իր մութ ու զզվելի անցյալից ետ էր եկել, ու հիմա էլ ինքն էր որոշել երեխաների հոր դերը ստանձնել՝ խմելով ու զզվելի արարքներով զբաղվելով, դասեր տալ երեխաներին:
    Երեկ էդ օրերից մեկն էր, որ երեխան տանից փախավ, իսկ նա դեռ չէր հանգստանում, դեռ դուռն էր կոտրում ու պահաջում.
    - Բացե՛ք, բոլորիդ եմ սպանելու՜,- երկար դմփդմփոցներից հետո, չգիտեմ էլ ո՞նց պատահեց, գոչեցին.
    - Ընկավ, ընկավ, բալկոնից ընկավ, գցեց իրա՜ն,- մինչև կտեսնեինք ի՞նչ էր եղել, Գևոր անունի գոռում գոչյուններից մտածեցինք թե երեխան էր, բայց...
    Պատուհանի դիմաց ընկած էր արյունաշաղախ բարեկամի տղան, որը քիչ առաջ հարբած ամեն ինչի էր պատրաստ: Հարևանները բոլորը հավաքվել էին, իջել ներքև կուտակվել մեր ապտուհանից դիմաց: Շտապ օգնություն զանգեցինք երկու անգամ, ուշանում էին, իսկ թոքերի խռխռոցը լսվում էր, էլ արցուքններս զսպել չկարողացա, դողում էի: Շուրջ բոլորը գոռում-գոչյուններ էին, խելագարված դեմքեր, իսկ Գևորիկը դեռ չկար....Ոչ մեկ չգիտեր ինպես օգնել, մեկը ուզում էր գրկել, իսկ մենք էլ խնդրում էին ձեռք չտալ տղային, որովհետև եթե ողնաշարի վնասվածք կար, ապա պետք չէր ողնուղեղինն էլ գումարել: Նա ձայն չէր արձակում, շնչում էր խռխռոցով, որը մարդու հոգեկանի վրա ազդում էր վայրկանների ընթացքում, ու ցավ էլ չէր զգում: Աբոխոից մեկը անիծում էր, մյուսը լաց լինում, մյուսը դողում էր, մեկն էլ ուղղակի թատրոն էր հանգիստ դիտում....
    Շտապ օգնությունը վրա հասավ, տղամարդիկ փորձեցին գրկել, իսկ հիմար շտապ օգնությունը եկել էր ու նայում էր ընկածի դեմքին, մինչև, որ որոշեցին պատգարակը իջեցնել, նրան բարձրացնել այլևս հնարավոր չէր, ու էդ ամեն ինչի մեջ ամենանագրագետը շտապ օգնությունն էր, որը իր անունը չգիտի էլ ինչու՞ է էդպես կոչել, եթե չի կարող օգնել մարդուն, եթե ոչ ավելի խանգարել:
    Բարեկամի տղային տարան հվանադանոց, հայրիկս հագուստը արյունով էր պատված, ու էդ սթրեսի մեջ փակել էի ականջներ ու լաց էի լինում:
    Գևորիկին տեսել էին շտապ օգնության գալուց առաջ, ու էլ չկար: Երևի վախեցած էր կատարվածում, չնայած, որ մեղկ չուներ:Դրսում երկար ժամանակ լսվում էին քույրերի ձայները, որոնք Գևոր էին գոչում.....
    Առավոտյան իմացանք՝ տղան կոմայի մեջ է, հույսը ապրելու քիչ է , իսկ նրա մայրը գալիս է Ամերկայից: Իսկ Գևորիկին ե՞րբ, թե ինչպե՞ս, բայց գտել են:
    Հարցաքննություն կլինի երևի....



    Հ.Գ ՝ Չգիտեմ ինչ կարծիքի կլինեք, կլինեն մեկնաբանություններ, թե ոչ, բայց սա ուզում էի գրել, պատմել, կիսվել, ոչ քննարկաման համար: Նորից եմ ասում ամենահարմարը էստեղ էր, որ կարող էի գրել:
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (27.01.2012)

  3. #32
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2011
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ եմ ցավում քեզ համար,սիրելի Meme,որ այդպիսի տեսարանի ականատես ես եղել:Ես քեզ լավ եմ հասկանում,որովհետև տարիներ առաջ,երբ քո տարիքին էի,նման մի դեպքի ականատես էլ ես եղա և մինչ այսօր չեմ մոռանում:Աշխատիր չմտածել այդ մասին:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (30.10.2011), Lusinamara (30.10.2011), Meme (30.10.2011), Renata (31.10.2011)

  5. #33
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kanamar-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ եմ ցավում քեզ համար,սիրելի Meme,որ այդպիսի տեսարանի ականատես ես եղել:Ես քեզ լավ եմ հասկանում,որովհետև տարիներ առաջ,երբ քո տարիքին էի,նման մի դեպքի ականատես էլ ես եղա և մինչ այսօր չեմ մոռանում:Աշխատիր չմտածել այդ մասին:

    Շնորհակալ եմ մեկնաբանության համար Kanamar ջան, չէի կարծում, որ կարդացողներ կլինեն:
    Հասկանալու և խորհուրդի համար ևս շնորհակալ եմ, որովհետև դժվար էր անգամ այսքանից հետո հանգիստ քնելը, էդ տղայի դեմքն աչքիս առաջ էր, բայց...
    Կաշխատեմ հետևել ձեր խորհուրդին....գրելուց հետո ավելի թեթև եմ....երևի կանցնի ժամանակի ընթացքում....
    Վերջին խմբագրող՝ Meme: 30.10.2011, 19:47:
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kanamar (30.10.2011)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դիմակ N9. Մարսյան երազ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 108
    Վերջինը: 01.12.2016, 21:28
  2. "Երազ"
    Հեղինակ՝ Մարի-Լույս, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.08.2016, 16:28
  3. Երազ(Էտյուդ)
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.08.2011, 17:05
  4. Երազ
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 21.03.2008, 23:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •