User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 42 հատից

Թեմա: Ցավը...

  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ցավը...

    20.. թվականն էր: Աշնանային մի խաղաղ երեկո: Այդ օրը ես հայր դարձա...առաջին անգամ.... Մեծ ուրախությամբ ընկերներով շամպայն բացեցինք ծննդատան բակում, կնոջս ուղարկեցի մի մեծ ծաղկեփունջ` իր սիրած վարդագույն վարդերով....
    Ուրախությունս շարունակվեց 2 ամբողջ օր... 3-րդ օրը գնացի կնոջս ու որդուս ծննդատնից բերելու.... Ասեցին, որ պետք է խոսեմ բժշկի հետ: Մտա բժշկի առանձնասենյակ.
    - Բարև ձեզ, ես Արմանի հայրն եմ....
    - Բարև ձեզ, նստեք, խնդրեմ,- սառը տոնով սկսեց բժիշկը:
    - Ինչ-որ խնդիրնե՞ր կան, բժիշկ,- սկսեցի ես:
    - ցավոք, այո,- մեծ դադար առավ բժիշկը և շարունակեց,- ուզում եմ հայտնել որ ձեր երեխան բնածին լուրջ արատ ունի, որը նրա հոգեկան զարգացումն անհնար է դարձնում:
    Ես չհավատացի ականջներիս.... տղաս.... իմ տղան....
    Ասես ինչ-որ խորքերից լսեցի բժշկի ձայնը.
    - Դուք կարող եք թողնել երեխային ծննդատանը:
    - Բժիշկ, ի սեր աստծո, էս ինչե՞ր եք ասում....նա ի՞նչ մեղավոր է... և հետո այս վիճակում նա ավելի շատ ունի մեր կարիքը, ես ինչպե՞ս կարող եմ որդուս, ի՜մ որդուն թողնել այստեղ և շարունակել ապրել, - հազիվ հասցրեցի արտասանել ու հոնգուր-հոնգուր լաց եղա: Ուսիս զգացի բժշկի ձեռքի տաքությունը, հավաքեցի ողջ քաջությունս, սեղմեցի բժշկի ձեռքը ու արագ դուրս եկա: Իջա ծննդատան բակ, արագ արագ ծխեցի մի քանի գլանակ ու բարձրացա կնոջս մոտ: Կինս.... իմ Արմինեն....երեխան գրկում վախեցած ու թախանձող մի հայացքով նայեց դեքիս: Մոտեցա համբուրեցի ճակատը, համբուրեցի երեխային ու փորձեցի ժպտալ.
    - Սիրելիս, կես ժամից Կարենը կգա, ու մեզ տուն կտանի....
    - Արմե՜ն....
    - Շ՜շշշշ, Արմանը քնած է,-մատս կամաց նրա շրթւոնքներին հպեցի ես,- ես ձեզ սիրում եմ...
    Արմինեն լաց եղավ: Ես արագ դուրս եկա, որպեսզի զսպեմ արցունքներս:

    Արդեն 20 տարի է անցել: Արմանը մեծացել հասուն տղամարդ է դարձել: Բայց դեռ երեխա է, իմ երեխա՜ն..... Ամեն երեկո նա դուրս է գալիս փողոց ինձ դիմավորելու.... ամեն երեկո ես երթուղայինի մեջ նստած սպասում եմ, որ մեքենան թեքվի անկյունից ու տեսնեմ որդուս....

    Արդեն 20 տարի է արտաքուստ փորձում եմ պահպանել ուրախ մարդու իմ համբավը: Հարսանիքներում, երբ քավոր եմ լինում կամ թամադա, ամեն կենացիս հետ մի բաժակ դառնություն եմ քաշում սրտիս, որովհետև իմ տանը հարսանիք չի լինելու երբևէ.... Ամեն գեղեցիկ աղջիկ տեսնելիս ցավով ու դառնությամբ ևս մեկ անգամ հասկանում եմ, որ նա չի կարող իմ հարսը լինել:
    Ժամանակի հետ եկավ այն գիտակցումը, որ պիտի համակերպվեմ ցավին, որովհետև դա միակ բեռն է, որ ոչ տանել ես կարողանում, ոչ էլ ճանապարհի կեսին ուսիցդ ցած նետել, որովհետև դա քո ցավն է, քո հարստությունը.... իմ ու Արմինեի ժամանակից շուտ ճերմակած մազերը դրա վառ ապացույցն են:
    Մենք երջանիկ ենք մեր ցավի հետ: մենք մի որդի ունենք, որ մեզ բազում երջանիկ օրեր է պարգևել, դեռ իր ծնունդից առաջ, երբ ժամերով գլուխս կնոջս որովայնին դրած նրա շարժումների ձայներն էի որսում: Այդ պահերը դեռ այսօր էլ առկախված են կյանքիս առօրյայի մեջ և երջանկություն են բուրում....

    Բայց այնուամենայնիվ կա՛ ցավը, որին անզոր եմ հերքել: Ու մի օր երբ փոսն իջնելուց և հողով ծածկվելուց հետո մարդիկ կասեն "հողը թեթև լինի վրադ", ոչ ոք չի նկատի, որ հողի վրա իր քարե ծանրությամբ նստած է ցավը....
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 26.07.2010, 15:39: Պատճառ: հեղինակի խնդրանքով
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 57 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (30.07.2010), Agni (25.07.2010), Alphaone (15.04.2013), aragats (16.04.2011), Cassiopeia (21.09.2013), Chilly (24.07.2010), Chuk (24.07.2010), davidus (24.07.2010), E-la Via (25.07.2010), einnA (30.08.2010), Farfalla (24.07.2010), Firegirl777 (14.08.2010), Freeman (16.04.2011), Inana (26.07.2010), Jarre (27.07.2010), KiLa (24.07.2010), Kita (25.07.2010), Lion (25.07.2010), Lusinamara (15.04.2011), Lusntag Lusine (15.04.2013), Mark Pauler (28.07.2010), matlev (25.07.2010), Monk (24.07.2010), Moonwalker (21.09.2013), murmushka (24.07.2010), Nadine (29.07.2010), Nare-M (28.07.2010), Nnn (24.07.2010), Ohanyan (16.04.2011), rainbow (29.07.2010), Tig (24.07.2010), tvsevak (07.06.2011), Yeghoyan (24.07.2010), Աթեիստ (21.09.2013), Արամ (30.08.2010), Արևանուռ (15.04.2013), Արևհատիկ (24.07.2010), Գաղթական (25.07.2010), Դատարկություն (25.07.2010), Դեկադա (24.07.2010), Եկվոր (24.07.2010), Երկնային (24.07.2010), Էլիզե (29.07.2010), Ժունդիայի (27.07.2010), Լուսաբեր (26.07.2010), Մանուլ (26.07.2010), Մարկիզ (15.04.2013), Մինա (16.04.2013), Նաիրուհի (11.10.2010), ՆանՍ (26.07.2010), Նարե91 (08.08.2013), Նիկեա (02.09.2014), Ուլուանա (24.07.2010), Ջուզեպե Բալզամո (27.07.2010), Ռուֆուս (25.07.2010), Սամսար (30.07.2010), Սլիմ (26.07.2010)

  3. #2
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չգիտեմ ինչ ասել.... ուղղակի սարսափելի լավն էր, սարսափելի իրական ու անիրական, սարսափելի......ցավոտ
    Շնորհակալություն, որ մտածելու, կյանքը վերաիմաստավորելու առիթ տվեցիք
    Շնորհակալություն
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (25.07.2010), My World My Space (24.07.2010), Արևհատիկ (24.07.2010), Ռուֆուս (25.07.2010)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ինչքան էլ, որ ասելիքս բառը պատմվածքի սյուժեին հառակ ա, բայց պիտի ասեմ, որ սիրուն ա, շատ:
    Շարադրանքն էլ ա լավը:

    հ.գ. Ես առանձնապես չեմ հավանել երգիծականները, սա հավանեցի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (24.07.2010)

  7. #4
    Լիարժեք անդամ Nnn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2010
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    33
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ շատ լավն է
    Հուսով եմ որ իրական չէ:
    Մի խոսքով

  8. #5
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Nnn-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ շատ լավն է
    Հուսով եմ որ իրական չէ:
    Մի խոսքով
    Իսկ ես կցանկանայի, որ իրականում նման սկզիբն այսպես ավարտվեր, ու չլիներ "հատուկ մանկատուն" հասկացությունը, մանկատուն չլիներ....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 24.07.2010, 18:35:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  9. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (30.07.2010), E-la Via (25.07.2010), Freeman (16.04.2011), impression (24.07.2010), Inana (26.07.2010), Lusntag Lusine (15.04.2013), murmushka (25.07.2010), Nare-M (28.07.2010), Nnn (24.07.2010), Անամնիսիս (31.07.2010), Նաիրուհի (11.10.2010)

  10. #6
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցավոտ էր... Իրական կյանքի իրական հոտ եկավ, հոր բարությունն ու ցավը զգացի համարյա շոշափելի... ապրես.. Ճիշտ ես, երանի մանկատներ չլինեին...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (24.07.2010)

  12. #7
    Լիարժեք անդամ Nnn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2010
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    33
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես կցանկանայի, որ իրականում նման սկզիբն այսպես ավարտվեր, ու չլիներ "հատուկ մանկատուն" հասկացությունը, մանկատուն չլիներ....
    Համաձայն եմ ձեզ հետ
    Ներկայումս շատերը հրաժարվում են իրենց երեխաներից միայն իրենց մասին մտածելով և չեն տածում այն մասին որ առանց հետ էլ այդ երեխան դժբախտ է և նրան միայնակ թողնելը այդ դժբախտության հետ հանցագործություն է

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (24.07.2010)

  14. #8
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վորլդ ջան հոգիս բերանս տվիր... Սա հայերեն էր... Սա հասկացա…
    Շնորհակալություն...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (24.07.2010)

  16. #9
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ.Գ. Երբ փորձում ես հասկանալ ուրիշի ցավերը, ակամա շոշափում ես հոգուդ խորդուբորդությունները....

    © My World My Space
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  17. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (30.07.2010), Alphaone (15.04.2013), aragats (16.04.2011), Chilly (24.07.2010), E-la Via (25.07.2010), einnA (30.08.2010), Lusinamara (15.04.2011), Mark Pauler (28.07.2010), Nare-M (28.07.2010), Tig (25.07.2010), Արևածագ (24.07.2010), Մանուլ (26.07.2010), ՆանՍ (26.07.2010), Նիկեա (02.09.2014), Ռուֆուս (25.07.2010)

  18. #10
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վորլդ չգիտեմ էլ, թե բառերով ինչպես արտահայտեմ զգացածս: Չեմ գտնում անհրաժեշտ բառերը: Ուղղակի՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (15.04.2011)

  20. #11
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Վորլդ չգիտեմ էլ, թե բառերով ինչպես արտահայտեմ զգացածս: Չեմ գտնում անհրաժեշտ բառերը: Ուղղակի՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
    ես եմ շնորհակալ Way ջան....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  21. #12
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սարսափելիորեն լավն էր, աստված հեռուն տանի տենց բաներից...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (25.07.2010)

  23. #13
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որքան էլ հակասական թվամ՝ տխուր էր շատ, բայց դրական.... Մերսի My World My Space

    Շատ տպավորիչ էր այս հատվածը։
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն 20 տարի է արտաքուստ փորձում եմ պահպանել ուրախ մարդու իմ համբավը: .... ամեն կենացիս հետ մի բաժակ դառնություն եմ քաշում սրտիս, որովհետև իմ տանը հարսանիք չի լինելու երբևէ.... Ամեն գեղեցիկ աղջիկ տեսնելիս ցավով ու դառնությամբ ևս մեկ անգամ հասկանում եմ, որ նա չի կարող իմ հարսը լինել:
    Իսկ դրական էր այ էս մեկը։
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    .... դա քո ցավն է, քո հարստությունը.... Մենք երջանիկ ենք մեր ցավի հետ: մենք մի որդի ունենք, որ մեզ բազում երջանիկ օրեր է պարգևել, դեռ իր ծնունդից առաջ, երբ ժամերով գլուխս կնոջս որովայնին դրած նրա շարժումների ձայներն էի որսում: Այդ պահերը դեռ այսօր էլ առկախված են կյանքիս առօրյայի մեջ և երջանկություն են բուրում....
    «Հարստություն».... հըըըմ..... էս բառը շատ բան կասի նման «հարստություն» ունեցողին

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (25.07.2010), Inana (26.07.2010), murmushka (25.07.2010), My World My Space (27.07.2010)

  25. #14
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վորլդ, գրածիդ հիման վրա «կարճամետրաժ ֆիլմակ» նկարե՞լ են:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (25.07.2010), My World My Space (25.07.2010)

  27. #15
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խի ուզում ես նկարե՞ս Դայ ջան....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոետն ու ցավը
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 10.08.2008, 15:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •