Այստեղ լռելը խոսելուց արժեքավոր է…
Այստեղ լռելը խոսելուց արժեքավոր է…
Կարճ էր ու շատ կտրուկ, դա ինձ դուր եկավ, չեմ կարա չասեմ, որ ընթացքում դող չապրեցի, հակառակը՝ տպավորիչ էր ու մտածելու էլ տեղ է տալիս, ասելիքը տպավորեց...............
My World My Space (28.07.2010)
Անխառն երջանկությունը հեքիաթ է, փերիների հեքիաթ: Ցավը, ինչպես և երջանկությունը պատկանում է միս ու արյունին: Երջանկություն էլ կարող է այնպես մարմնական լինել ինչպես ցավը: Պատահել է չէ՞, որ մրսես տեղատարափ անձրևի տակ, կամ ոտքդ քարին զարկես ու ցավ զգաս: Դժբախտ սերերի ու խակ պտուղների անմարսողություն ես ունեցել: հետո՞ ինչ:
Ցավը մարմնական է, նա կարողանում է մեծ վարպետությամբ բռի մեջ սեղմել քո անչափ մեծ, մե՜ծ սիրտը, որն ընդունակ է ցավալ նաև ուրիշի համար: Դա էլ երջանկություն է.... մի թաքնված հեշտանք, որ դեռ չես կորցրել մարդկայնությունդ: Լավ ես չէ՞ զգում, երբ ցավում ես ուրիշի համար: Մի տեսակ բավարարվածություն ես զգում:
Ցավը, ինչքան էլ կոպիտ կհնչի, բավարարվածություն է բերում, քեզ ստիպում է թեթևանալ, որովհետև կտրում է առօրյա հոգսերիցդ....
Ու դա արդեն մի տեսակ դառը երջանկություն է բերում քեզ, այն տհաս մրգի նման , որի թեթև քաղցրությունից շատ բերանումդ տտիպություն ես զգում, երբեմն նույնիսկ ավելի շատ քան քաղցրությունն էր....
Եվ վերջապես ցավն էլ վայելք է, որն իր պահանջներն ունի. իրեն կրելու համար քաջություն է պահանջում....
Հ.Գ. մի քիչ խրթին ստացվեց, կներեք, հոգիս եմ մաքրում....
Վերջին խմբագրող՝ My World My Space: 29.07.2010, 21:21:
Տխրեցի և ուրախացա, որ այդպիսի մարդիկ իրականում կան մեր կողքին։ Խոնարհում իրենց։
Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։
E-la Via (30.07.2010), My World My Space (30.07.2010)
Ինչ լավ էր գրված... Ինչ տխուր ու ինչ բարի ու սիրով լեցուն...
Մեր ցավը մեր հարստությունն է...Ինչ ճիշտ է...
Chilly (30.08.2010), My World My Space (30.08.2010)
Շնորհակալություն...
Ամեն ինչ ասված էր, ցավոք իրական կյանքում քիչ չեն նման դեպքերը…
My World My Space (15.04.2013), Արևանուռ (15.04.2013)
Ինձ էլ հուզեց Ձեր պատմությունը: Գիտեմ բարձրաձայնել ցավի մասին որքան դժվար է: Հավատացեք, Դուք շատ շատերից ավելի երջանիկ եք: Շատ հուզված եմ
Վերջին խմբագրող՝ Արևանուռ: 15.04.2013, 22:24:
Գարունն առաջինն ինձ է արարել
Lusntag Lusine (15.04.2013), My World My Space (15.04.2013)
Նորից կարդացի.... էլ չեմ գրի...![]()
einnA (30.08.2010), Lusinamara (15.04.2011), Աթեիստ (21.09.2013), Նաիրուհի (22.09.2013), Ռուֆուս (31.08.2010)
Աներևակայելի ու չպատմվող ցավ զգացի...
զգացի և բժշկի ցավը, բայց ոչ խորությամբ,,/միշտ մտածել եմ, որ բժիշկները սովոր են/
Ապրես Հով ջան, ուրիշների ցավն այսպես տեսնելու համար...
Աստված թույլ չտա նման ցավեր...
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Chilly (16.04.2011), Freeman (16.04.2011), My World My Space (15.04.2011)
Chilly (16.04.2011), Lusinamara (16.04.2011), My World My Space (16.04.2011), Աթեիստ (21.09.2013), Նաիրուհի (22.09.2013)
Իհարկե, կա ցավը: Այն անբաժան է ոչ միայն մարդկային կյանքի պայմանների, այլ նաև կյանքի բնույթով: Դու ծնվել ես լացի մեջ: նոր ձևավորվող քո գոյի անգիտակցականի մեջ դու ընդունել ես այդ փորձությունը: Դու շահել ես քո կյանքի մեծագույն գրազը, հաղթահարել ես ամենաառաջին ցավը, որը քեզ սովորեցրել է տոկունության: Այդ ցավը սկիզբն է քո վազքի՝ դեպի երջանկություն....
Lusntag Lusine (15.04.2013), Nadine (15.04.2013), Աթեիստ (21.09.2013), Արևանուռ (15.04.2013)
ցնցված եմ...
My World My Space (15.04.2013), Արևանուռ (15.04.2013), Նաիրուհի (22.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ