Երկու տերտեր ճանապարհին վահանակ են տեղադրում. «Կա՛նգ առ, վերջը մոտ է։ Հե՛տ դարձիր, քանի դեռ ուշ չէ»։ Նրանց կողքով մեծ արագությամբ մի մեքենա է սլանում, որի վարորդը բռունցքը թափահարելով բղավում է.
– Անիծյա՛լ աղանդավորներ, մեր կյանքը կերա՜ք...
Մեքենան թեքվում է և անհետանում տեսադաշտից։ Քիչ անց այնտեղից լսվում է դղրդյուն և ուժեղ չլմփոց։ Մի տերտերը՝ մյուսին.
– Դու երևի իրավացի էիր. պետք էր պարզապես գրել. «Կամուրջը քանդված է»:
Էջանիշներ