User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Կյանքը ափիս մեջ

  1. #1
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կյանքը ափիս մեջ

    Ահա և ես:

    Այս տարին ինձ համար իսկական փորձությունների տարի է: Տարեմուտի գիշերը ղողանջներից առաջ ընտանիքիս անդամները հերթականությամբ իրենց ցանկություններն էին բարձրաձայնում: Ես էլ ցանկացա, որ տարին փոփոխությունների տարի լինի: Ու անմիջապես գիտակցելով, որ փոփոխությունը կարա նաև դեպի վատն ու բացասականը ուղղվածություն ունենա, շուտափույթ ավելացրեցի լավ փոփոխությունների տարի: Հիմա չեմ ուզում մանրամասնեմ թե ինչքանով են այդ փոփոխությունները դրական կամ բացասական / դա թողնեմ տարեվերջյան անալիզիս/ բայց փոփոխություններիր առումով տարիս լեցուն է այնքան, որ նույնիսկ չեմ հասցնում կողմնորոշվել:

    Մինչև հիմա գլոբալ փոփոխություններ որպես էտպիսին չեմ ձեռնարկել: Այս տարի որոշեցի: Չկառչել հնից, ընդունաված տարբերակից, ծեծված խոսքերից ու մարդկային հետաքրքրասեր աչքից երբեք չվանվող մանրունքներից ու քայլ արեցի առաջ գնալու:

    Չգիտեմ ինչքանով կստացվի դեռ տարին առջևում է, բայց կայացման առաջին ծիլերն ու հիասթափության պտուղները ճաշակում եմ:

    Ու հենց էտ փոփոխություն ասվածն էլ պատճառ դարձավ վերանայելու տեսակետս: Երբեմն պայքարին համընթաց հարկավոր ա ամեն ինչ թողնել, որ գնա իր ճանապարհով: Գուցե էտպես ավելի հեշտ կլինի վերջնական արդյունքին հասնելը: Ու հենց դրա համար էլ երկար տարիներ չձեռնարկած օրագիրս բացվեց:

    Չգիտեմ էլ ինչ հաճախականությամբ կգրեմ, կամ զգացածիս, ապրածիս քանի տոկոսը գրառում կդառնա, բայց մի բանում հաստատ համոզված եմ... կգրեմ: Իսկ սա ամենակարևորն ա հիմա:

    Ահա և ես: Ես ձեզնից մեկն եմ, բայց ձեր նման չեմ:

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.08.2010), Agni (23.07.2010), Ariadna (23.07.2010), E-la Via (23.07.2010), einnA (07.08.2010), Farfalla (23.07.2010), Katka (31.07.2010), KiLa (24.07.2010), Quyr Qery (15.04.2011), Tig (31.07.2010), Yellow Raven (11.08.2010), yerevanci (06.02.2011), Yevuk (07.08.2010), _Հրաչ_ (31.07.2010), Արևածագ (23.07.2010), Արևհատիկ (23.07.2010), Դատարկություն (24.07.2010), Երկնային (24.07.2010), Ժունդիայի (23.07.2010), Լուսաբեր (23.07.2010), Կարնո Սոսե (03.10.2011), Շինարար (23.07.2010), Ֆոտոն (26.10.2011)

  3. #2
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքա՜ն արագ ա զարգանում տեխնոլոգիան: Դեռ երեկ էր, որ տան ամենագողտրիկ անկյունը ռադիոյի կողքը նստելն ու այն ունկնդրելն էր: Իսկ այսօր արդեն համակարգիչն է դրա պատվավոր դերը տանում: Թեպետ ինձ համար այդ ռադիոական ժամանակները ավելի լավն էին.
    1. Մարդը ավելի հաճախ հիշում ա մանկության տարիների հետ կապված դեպքերը՝ անկախ նրանց ելքից:
    2.Երիտասարդ սերունդը ապրում ա. ավագ սերունդը ապրում ա հիշողություններով
    / իհարկե ես ինձ ավագների շարքին չեմ դասում, բայց կարծում եմ երիտասարդներն էլ գրկաբաց չեն ընդունի/
    Բնականաբար ռադիոն միշտ միացված էր լինում ու առավոտս սկսվում էր «Համերգ գյուղի աշխատավորների համար» հաղորդումը լսելու ներքո: Ու միշտ մտածում էի. տեսնե՞ս գյուղացին էտ ժամին՝ առավոտ կանուխ, համերգ լսելու ժամանակ ունենում է թե՞ չէ...Հիմա տարիներ անց տեսնելով գյուղացու չարքաշ օրը, չեմ կարծում, որ հատուկ կնստեին ու կլսեին, բայց քանի որ ռադիոն հասանելի էր բոլորի տներում ու ձայնը բարձրացված էր լինում էնքան որ հարևանի տանն էլ կլսվեր ուրեմն կամա ակամա կունկընդրեին: Երևի թե ռադիոյի աշխատակիցներն էլ գիտակցելով, որ էտ ժամին մենակ գյուղացիները արթուն կլինեն համերգը նվիրում էին իրենց:
    Այնուհետև սկսվում էր «Պատվերով համերգ»-ը: Այ սա իսկական բում էր: Եթե նախորդում մեծ մասամբ գերակշռում էին ժողովրդական երգն ու երաժշտությունը «Պատվերով համերգ»-ը կարծես էստրադայի հավաքածու լիներ:

    Իսկ հե՜տո... իսկ հետո սկսվում էր մարմնամարզության ժամը ու պիոներներին վերաբերվող հաղորդումը: Մինչև հիմա էլ չեմ հիշում թե կոնկրետ որը որից առաջ էր, ի՞նչ վերնագիր ուներ, ոչ մի անգամ չեմ էլ հասցրել մինչև վերջ լսել, որովհետև հենց էտ ժամանակ սկսվում էր մամայիս «շուտ արե՛ք ուշացաք»- ները ու մենք չորսով վազվզում էինք սենյակից սենյակ հագնվելու ու դպրոց վազելու:

    ... թվում ա թե տարիների հետ հիշողությունները խամրում են: Ո՛չ, երբեք: Իրականում մի փոքրիկ առիթը կարա նորից վերադարձնի հիշողությունների գիրկը. այս անգամ արդեն երիտասարդ ու ավագ սերնդին միասին: Ու անկախ առօրյա տարաձայնություններից հիշողությունների հարցում երկու սերնդի ներկայացուցիչներն էլ իրար հետ նույն հարթակի վրա են:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (25.07.2010), KiLa (24.07.2010), Tig (31.07.2010), yerevanci (06.02.2011), Արևհատիկ (24.07.2010), Դատարկություն (24.07.2010), ՆանՍ (16.09.2010), Ուլուանա (24.07.2010)

  5. #3
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ խոսքերը ավելորդ են, լավ մտքերն էլ խորթ են,
    Կյանքը թող շարունակվի:
    Երբ ընկերդ քեզ օտար է, իսկ օտարն ընկեր է,
    Կյանքը թող շարունակվի:

    ....
    Երբ սրբերը մեղավոր են, մեղավորն էլ սուրբ է,
    Կյանքը թող շարունակվի:
    Երբ գործերը միայն թուղթ են, իսկ թղթերն էլ սուտ են,
    Կյանքը թող շարունակվի:

    ...
    Երբ տեսնողը կույր է, իսկ կույրը տեսունակ է,
    Կյանքը թող շարունակվի:
    Երբ լսողը խուլ է, խուլն էլ ունկնդիր է,
    Կյանքը թող շարունակվի:

    ...
    Երբ լացողը ծաղրածու է, իսկ ծաղրածուն տխուր է,
    Կյանքը թող շարունակվի:
    Երբ սողունը թևերով է, թևերովն էլ գող է
    Կյանքը թող շարունակվի...

    ...


    Կյանքը թող շարունակվի նույնիսկ հյուրի կարգավիճակում...

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.08.2010), Ariadna (02.08.2010), E-la Via (31.07.2010), Meme (31.07.2010), Monk (02.08.2010), Nadine (06.08.2010), Nare-M (31.07.2010), Tig (31.07.2010), yerevanci (06.02.2011), Կարնո Սոսե (03.10.2011), ՆանՍ (16.09.2010)

  7. #4
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ ակնածանք եմ ունեցել այն մարդկանց նկատմամբ, ովքեր պլանավորում են իրենց օրը, երբեմն էլ կյանքը ու էնպես ա ստացվում, որ հենց էտպես էլ պլանավորած անցնում ա: Ոչ մի անգամ չեմ կարողացել պլաներ մշակել ավելին դրանք մինչև վերջ տեղ չեն հասել: Ամեն առավոտ մտովի որոշում եմ գործերիս ցուցակը ու էտպես էլ մնում են... մենակ ամենից անհրաժեշտն եմ կատարում. էն էլ երբեմն ալարելով: Հիմա էլ չի ստացվում: Առավոտից « Արձագանքի» տղաներն են կյանքս տակնուվրա անում ինձ տանելով թերևս հեռավոր մանկություն... երբ ներկաս անցյալ դառավ...

    ... փոքր էինք: Տատիկս սիրում էր կրկնել, որ ընտանիքը դեռ ընտանիք ա քանի դեռ երեխաներդ կողքիդ են: Ու հիմնականում հանդիպում էր մեր՝ երեխաներիս հակաճառություններին: Մենք՝ փոքրիկ «աքլորիկներս», ովքեր սիրում էինք հպարտություն խաղալ ու բացեիբաց հակադրության գնալ համոզում էինք, որ նա չարաչար սխալվում է: Իրականում ինքը ճիշտ էր...

    .... ոնց էինք վազվզում իրար հետևից, երբեմն էլ կռվում: Անգամ մի օր 4-ով քնեցինք մեր փոքրիկ՝ չբացվող, բազմոցի վրա, ինչա թե առավոտյան հասցնեինք տները շուտ հավաքել ու նայել էդ ժամանակ շատ մեծ սենսացիա առաջացրած «Ծովահրեշ»-ը: Ո՞նց էլ տեղավորվեցինք էտ բազմոցին ու չընկանք գետնին : Մի քանի օր առաջ ես ու եղբայրս հիշելով նաև այս դրվագը, զարմանում էինք մեր «տաղանդ» լինելու մեջ: Անգամ հաջորդ օրվա ոսկրացավն էինք հիշում ու կարծես թե նորեն ապրեցինք: Ինչքա՜ն էինք փոքր.... իսկ հիմա ինձնից 5 տարով փոքր եղբորիցս ամաչում եմ: Ու էտ գիշեր իրար խոստացանք, որ կյանքի բոլոր հեղհեղումնեիրց դուրս կգանք միասին՝ կօգնենք իրար, սատար կկանգնենք: Իհարկե տարիներ անց էտ խոստումը դարձել է չգրված օրենք ու կյանքը ապացուցեց, որ մենք՝ «փոքրիկ 4 անպիտաններս», ինչպես մեզ միշտ անվանում էր տատիկս, մնացինք հավատարիմ իրար: Ու հիմա էլ մենք՝ արդեն մեծացած բայց դեռևս մեր հոգիներում էլի նույն փոքրիկ 4 անպիտաններս իրար հետ ենք: Աշխարհի ոսկիները կտամ մենակ թե այս փոքրիկ -մեծացածներս երբեք «չմեծանանք»:


    ....կյանքը թող շարունակվի....

  8. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (31.07.2010), Ariadna (02.08.2010), E-la Via (01.08.2010), einnA (07.08.2010), My World My Space (31.07.2010), Sona_Yar (31.07.2010), Tig (31.07.2010), yerevanci (06.02.2011), Yevuk (07.08.2010), Արևածագ (31.07.2010), Արևհատիկ (31.07.2010), Դատարկություն (02.08.2010), Էլիզե (16.10.2010), Ժունդիայի (04.08.2010), Լուսաբեր (31.07.2010), Նաիրուհի (19.10.2010), ՆանՍ (16.09.2010), Շինարար (31.07.2010), Ուլուանա (02.08.2010)

  9. #5
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ սիրում հարվածներ ստանալը: Բայց ո՞վ էլ սիրում ա: Ավելին չեմ սիրում հանկարծակի ստացած հարվածը ու ավելի վատ դրանից բխող ցավը: Ցավը... սկզբում սպանող ա, կսկծացնող, երբ ամբողջ նյարդային համակարգդ կծկվում ա ու կասես էսա կպայթի: Բայց չէ, չի պայթի... ցավն էլ չի անցնի: Հնարավոր տարբերակ ա, որ մի քիչ կմեղմանա, բայց դե դրա համար էլ ժամանակ ա պետք ու ցավին դիմանալ: Դիմանալ ու տոկալ: Դա էլ պահանջում ա համբերատար լինել: Ու կարծես թե ցավն էլ մեղմանում ա: Բայց մի պահ: Երբեմն էլ հանկարծ առանց պատճառի կվերսկսի առաջվա ուժգնությամբ ցավալ ու նորից կծկումներ... չեմ սիրում հեռավորության ու ժամանակի մեջտեղում պատսպարված ցավը: Երևի եզակի դեպքերից ա երբ էտ պարագայում ցավը չի անցնում, չի էլ մեղմանում: Պարզապես թաքնվում ա, որ նորեն գլուխ բարձրացնի...

    Չեմ սիրում ...հեռավորությունը, ժամանակը.. ու մեկ էլ ցավը..

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.08.2010), einnA (07.08.2010), Farfalla (02.08.2010), Monk (02.08.2010), Tig (02.08.2010), Yellow Raven (11.08.2010), yerevanci (06.02.2011), Արևհատիկ (04.08.2010), Ժունդիայի (04.08.2010), Լուսաբեր (02.08.2010)

  11. #6
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայե՜ր... բարև... էսօր կյանքիս ամենաերջանիկ օրերից մեկն է: Տեսե՞լ եք ոնց ա մարդը արցունքների մեջից ծիծաղում: Դա ես եմ ...

    Էսօր իմ «փոքրիկ»-ը, իմ կյանքի ամենկարևոր տեղը գրաված մարդը, էսօր.... եղբորս հարսանիքն ա

    Ցավտ տանեմ, դու արժանի էս երջանիկ լինելու.

  12. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.08.2010), Ariadna (06.08.2010), CactuSoul (04.08.2010), E-la Via (06.08.2010), Inna (13.02.2011), Jarre (04.08.2010), Moonwalker (06.08.2010), murmushka (12.08.2010), My World My Space (04.08.2010), Nadine (06.08.2010), Sona_Yar (04.08.2010), yerevanci (06.02.2011), Արևածագ (04.08.2010), Արևհատիկ (04.08.2010), Գաղթական (12.09.2010), Երվանդ (08.08.2010), Ժունդիայի (04.08.2010), Լուսաբեր (04.08.2010), Նաիրուհի (19.10.2010), ՆանՍ (16.09.2010), Ռուֆուս (04.08.2010)

  13. #7
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան էլ ուզենանք մտածել, որ ծնողը իր երեխայի մեջ չի տեսնում իր չիրականացված երազանքները, սուտ է: Չեմ հավատում: Գուցե մի մասը առերես «կխաղան» էտ դերը, բայց իրականում բոլորն էլ դրան ձգտում են: Ինչ որ տեղ բնական էլ եմ համարում: Դեռ երեխա ժամանակից սիրել եմ դաշնամուրը ու ոնց էի փայլփլող աչքերով նայում յուրաքնչյուրին ով գնում էր դաշնամուրի դասերի: Անցան տարիներ, ու երբ ծնվեց աղջիկս առաջինը, որ անցավ մտքովս, դա դաշնամուր գնելն էր ու աղջկաս մեջ ապագա դաշնակահար տեսնելն էր: Իսկ հիմա քմծիծաղ եմ տալիս: Իմ երազանքը աղջկաս հետ հեչ էլ մի գծով չի քայլում, ավելին երբեմն ետ է ընկնում ուշացած անցորդի պես: Իհարկե աղջիկս գնում է դաշնամուրի, բայց եթե ինձ հարցնում էին որն է քո երազանքը ես միշտ պատասխանում էի դաշնամուր նվագել սովորելը, իսկ իմ աղջկաս համար երացանք դառել է ընդամենը մի քանի «գրոշի» արժեք ունեցող հեծանիվը:
    Էսօր խանութներով շրջելուց աչքով ընկան հեծանիվներ և ինչպես միշտ դիվանագիտորեն աղջնակս հարցրեց.
    - Մամ ի՞նչ արժեն հեծանիվները.- ինքն էլ քաջ գիտակցելով, որ տվյալ պահին ամենից քիչ դերը արժեքն է:
    - Չգիտեմ, ուշադիր չեմ եղել,- մի տեսակ անփութորեն պատասխանեցի ես:

    ...ոչիչ չասեց, բայց մի քիչ գնալուց հետո կամացուկ ավելացրեց.
    - Ամբողջ կյանքիս երազանքը մնաց հեծանիվ ունենալը:

    Էս պարագայում աղջիկս ու Մհեր Մկրտչյանը իրար աչքերի մեջ կնայեին ու երեևի թե անխոս կհասկանային... հեծանիվը...

    Ամեն ոք պետք ա ունենա իր երազանքը ու ոչ մեկի մեջ չտեսնի նրա իրականացումը՝ անգամ իր երեխաների: Բայց միշտ էլ մեր չիրականացված երազանքների թաքուն փափագը տեսնում ենք հենց երեխաների մեջ ու կիսատ ենք մեզ զգում երբ երազանքը էտպես էլ մնում է մերը...

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (06.08.2010), CactuSoul (06.08.2010), E-la Via (06.08.2010), Sona_Yar (06.08.2010), yerevanci (06.02.2011), Արևհատիկ (07.08.2010), Գաղթական (12.09.2010), Դատարկություն (08.08.2010), Ժունդիայի (12.08.2010), Լուսաբեր (06.08.2010), Նաիրուհի (19.10.2010), Շինարար (06.08.2010)

  15. #8
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր տղայիս ծանուցագիրը բերեցին...

    ... Տեր Աստված...ինձ ուժ ու համբերություն տուր...ո՞նց եմ ես էտ 2 տարին ապրելու...

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.08.2010), A.r.p.i. (08.08.2010), E-la Via (08.08.2010), einnA (08.08.2010), Inna (13.02.2011), Sona_Yar (11.08.2010), Yellow Raven (11.08.2010), yerevanci (06.02.2011), Արևածագ (11.08.2010), Արևհատիկ (08.08.2010), Երվանդ (08.08.2010), Նաիրուհի (19.10.2010), Շինարար (08.08.2010)

  17. #9
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են սովորությունը երկրորդ բնավորությունն է: Ինձ համար սովորություն ա դառել գիշերը ուշ քնելը: Հետևաբար բնովրությանս անքակտելի մասն ա կազմում: Տեսնես Արիստոտելը էս բառերը ասելուց առաջ անքնությամբ տառապել ա՞:

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.08.2010), einnA (11.08.2010), Inna (13.02.2011), Yellow Raven (11.08.2010), yerevanci (06.02.2011), Արևածագ (11.08.2010), Կարնո Սոսե (03.10.2011), Նաիրուհի (19.10.2010)

  19. #10
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբում գրանցվելուս հենց առաջի օրից որոշել էի չբացահայտվել: Սիրում էի ծպտյալ կյանքը: Հիմա էլ երբեմն նման զգացողություն ունենում եմ: Բայց եթե մինչև հիմա էտ զգացողությունը վիռտուալային էր հիմա ավելի շատ ռելային է: Չստացվեց ... չստացվեց որովհետև ինչքան էլ որ փախնում ես կամ ավելին թաքնվելու փորձեր ես անում միևնույն ա քայլերդ քեզ դավաճանում են ու բառերդ քեզ «մերկացնում»…

    ... բայց էլ առաջվա պայքարն էլ չկա թաքնվելու... է՜հ թող բացահայտվեմ ու թող բացահայտեն: Միևնույն ա ես էլի նույն ծպտյալն եմ, որի կողքվ անցնելիս ստվերն անգմա չեն տրորում... որովհետև չի երևում:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.10.2010), einnA (11.08.2010), yerevanci (06.02.2011), Կարնո Սոսե (03.10.2011), Նաիրուհի (19.10.2010)

  21. #11
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խաղը...

    ... կար մի փոքրիկ աղջնակ: Ես իրեն էի մենակ ճանաչում: Գուցե էլի կային իր նմաները: Բայց մարդը ճանաչում է նրան, ով իր կողքին է: Իսկ ես գիտեի մենակ իրեն: Մենք խաղում էինք միասին: Խաղում էինք ինքնամոռաց, երբեմն մոռանալով, որ խաղից էն կողմ էլ կյանք կա: Իրականում էտ խաղը մեր կյանքի միակ ստացված խաղն էր: Մեզնից և ոչ մեկը չէր ուզում խաղից դուրս գար: Ախր այդտեղ այնքա՜ն լավ էր: Ապրում էինք այնպես ինչպես մենք էինք ուզում: Ու չէինք էլ գիտակցում, որ ակամայից խաղը մեզ կտրում էի իրականությունից: Իսկ իրականությունը երկուսիս համար էլ դժբախտ էր: Դժբախտ իր ողջ էությամբ: Երբեմն խաղի ընթացքում մեկս մեկիս պատմում էինք նրանից դուրս տիրող ու մեզ բաժին հասած ցավերի մասին: Երբեմն առանց խոսալու էլ հասկանում էինք, որ մեզնից մեկը այդ օրը շատ տխուր է ու չէինք համարձակվում նույնիսկ մխիթարական խոսքեր ասել: Դե ինչպե՞ս էլ ասես երբ ինքդ այդ ցավը ողջ ուժգնությամբ զգում ես ու ապրում: Ի՞նչ անենք թե ապտակը քեզ չէր տրվել, բայց քո կողքով էր անցել որի ձայնը դեռ ականջումդ է ու այտիդ վրա զգում ես նրա պատճառած մղկտոցը: Բայց դե մենք դեռ փոքր էինք ու էտ բոլորը խաղի մեջ էինք կորցնում... չէ՛, ուզում էինք կորցնել: Նույնիսկ մի անգամ որոշեցինք լվանալ...լվանալ ցավող մասերը: Անգամ օճառով փորձեցինք և այնքան էինք ձեռքերներս ցավեցնոլու աստիճան շփում իրար, որ կարմրեցին: Իհարկե որոշ ժամանակ անց այդ մռմռոցը անցավ, բայց անցավ ձեռքերի վրայից: Իսկ ուղե՞ղը, ո՞նց էինք լվանալու, ո՞նց էինք ջնջելու...ու այդպես էլ տեսնելով որ ոչինչ դուրս չի գալու երկուսս էլ լուռ համաձայնության եկանք շարունակել մեր խաղը... մինչև բաժանվեին մեր ճամփաները: Ոնց էլ որ թեքվեր մեր ճանապարհը, նորից ուղիներս հատվում էին միևնույն կետում... խաղը: Մենք սովորել էինք մեկս մեկի ներկայությանը: Երբ մեզնից մեկը հիվանդանում էր մյուսը անհանգստանում էր: Եթե մեզնից մեկը սիրահարվում էի մյուսը գիշեր ու զոր հսկում էր: Հանկարծ չլինի, որ դա էլ խաղ դառնա: Երկուսով կապված էինք իրար անքակտելի թելերով: Թելեր որոնք դրսի աչքի համար միշտ էլ խառնված կծիկի տեսք են ունեցել, բայց մենք հոմ գիտեիք, որ մեր խառնած կծիկը միայն մենք ենք ի զորու կծկելու: Իսկ դուրսը... պատերից էն կողմ միշտ էլ քննախույզ ու հանդիմանական հայցքների էինք հանդիպում: Երբեմն մեղադրող: Ինչպե՞ս կարելի է լռել ու խաղալ: Ինչպե՞ս կարելի է խոսել միայն մի հոգու հետ ու լսել նրան: Ինչպե՞ս կարելի է... բայց մեզնից յուրաքանչյուրը միայն ժպտում էր ու լուռ շարունակում իր ճանապարհը՝ հաստատ իմանալով, որ միևնույն է էլի հատվելու են ու նորից սկսելու ենք մեր խաղը: Կար ժամանակ որ սիրում էինք այդ խաղը: Ինքն էլ էր սիրում մեզ:

    Անցան տարիներ... մեծացանք, երկուսս էլ մոռացանք մեր խաղը՝ մեզ կապող միակ օղակը: Մեզնից յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով, բայց երբեք էլ չենք բաժանվել: Անկախ մեզ հասած բախտի մեր բաժնից միևնույն է էլի հատվում ենք: Ոնց էլ պտտվես օղակը մի տեղ հատվում է: Փոխվել ենք երկուսս էլ: Քիչ ենք իրար պատմում, նույնիսկ կյանքը սովորեցրեց լսել իրար, ինչը չէինք անում էն ժամանակ, երբ մեկս մեկիս հերթ չտալով պատմում էինք ու դեռ մանկական միամտությամբ մտածում, որ մեզնից մեկին բաժին հասած ցավը ավելի է քան մյուսինս: Իսկ հիմա աշխատում ենք չցավեցնել իրար՝ պատմելով միայն այն ինչ որ քիչ ցավ կպատճառի: Մեզնից յուրաքանչյուրը արդեն հասկանում է, որ ձեռքերի լվանալով ցավը հոգուց չի անցնում: Ու հիմա նստած ենք դեմ դիմաց և մեզ բաժանող միակ պատը դա հայելին է, որն էլ տարիների հետ սկսել է փայլը կորցնել: Մենք սովորել ենք խնայել իրար:

    Հիմա մի քանի տարի անց արդեն խորհելով դրա շուրջ, ու թերևս անվերադարձ խաղից դուրս գալով, ցավով եմ հասկանում, որ կյանքիս լավագույն խաղը էտ խաղն էր, երբ խաղում էինք ես ու ես...
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 12.08.2010, 21:56:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.10.2010), yerevanci (06.02.2011), Արևածագ (14.08.2010), Գաղթական (13.09.2010), Ժունդիայի (12.08.2010), Նաիրուհի (19.10.2010)

  23. #12
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս մի միտք անընդհատ հետևում է ինձ: Այսքան գիտակցված անկայուն ու քաոսային տարի երբեք չեմ ունեցել: Մտքերդ իմի բե՛ր, ապրածդ, զգացածդ անալիզի ենթարկի՛ր: Յուրաքանչյուր ոք ունի վերջին շանսի իրավունք: Ինձ վերապահված շանսի ժամկետը ավաղ լրացել է ու հիմա ես՝ որպես պատասխանատու անձ իմ կատարած քայլերի համար, պարտավոր եմ ինքս ինձ հետ ազնիվ գտնվել և ազնիվ վարվել: Ազնիվ վարվել սեփական զգացմունքներիս նկատմաբ և չդավաճանել ինքս ինձ: Ու ցավալին այն է, որ ինձ ընձեռնված շանսը ևս մեկ անգամ ապացուցեց ինձ՝ անհավատիս, որ մի բանում համենայնդեպս ես ճիշտ էի: Ես հոգնել եմ.... և ոչինչ փոխելու ի զորու չեմ:

    Պարզապես իմ ազատությունը դեռ անկախություն չի: Իսկ անկախություն երբեք էլ չի լինում: Միշտ էլ մի բանից կախված ենք: Բոլորն են կախված: Չնայած, ո՞ւմ է պետք այն ազատությունը որի հետ չգիտես էլ ինչ անես: Եվ միակ բանը, որ ես հիմա զգում եմ դա այն է, որ ցավոք արդեն ՈՒՇ է:


    ....Ահա և վերջ:
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 30.08.2010, 16:39:

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.10.2010), Tig (04.10.2010), yerevanci (06.02.2011)

  25. #13
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց էի մոռացել քեզ....օրագիրս

    Երեկ տղայսի զինքննումն էր: Բնականաբար ոչ մի հիվանդություն, բնածին արատ և նմանատիպ « թերություններ» չգտնելով ծանուցագիրը տվել էին ձեռքն ու ուղարկել: Չգիտեմ արժե նկարագրել իմ հոգեվիճակը, բայց ինձ երևի կհասկանան այն մայրերը, որոնց տղաները ևս պատրաստվում են գնալու բանակ և երևի թե հարևանուհուս նման քմծիծաղ կտան այն մայրերը որոնք տղաները արդեն վերջացրել են ծառայությունը: Քմծիծաղ.... ինչի՞ կասեք:
    - Այ բալամ, դեռ տղադ չգնացած դու կես մարդ դառար, երկու տարի հետո էտ երեխեն գալու ա քեզ միկրոսկոպով ման գա որ գտնի: Դու դեռ էնքան քեզ քրքրելու առիթ կունենաս, երկու տարի առջևում ա,- քմծիծաղով նկատեց հարևանուհիս:

    ...Մեկ մեկ ուզում եմ գիտակցորեն մոտենալ էս հարցին: Չէ՞ որ ես միշտ ասել եմ, որ հայասեր մարդ եմ ու ամենավատ հայն էլ ինձ համար մեծ արժեք ա.... ու հենց էս ասածս բառերի համար էլ միշտ արժանացել եմ եթե ոչ քննադատությունների, ապա գոնե կիսազարմացած ու կիսահեգնական հայացքների:

    ... իսկ հիմա...հիմա վախենում եմ: Վախենում եմ, որ տարիներով մեջս սերմանած հայասիրությունս օդն ա ցնդում, որ առերես շփվելով մարդկանց հետ ես հիասթափվում եմ իրենցից, որ մի քիչ էլ ինքս իմ աչքից եմ ընկնում ուտոպիական հայացքներիս համար: Որ տեսնելով թե ոնց ա մի ոչնչություն զինվորին «տղամարդ» սարքում ցավով եմ հասկանում, որ հայասեր չեմ, ավելին հայրենասեր էլ չեմ: Որ կյանքի բոլոր ապտակները ես ստանում եմ հասարակություն կոչվածի հետ ավելի ու ավելի շատ առնչման արդյունքում: Ու որ ես էնքան եմ ուշացել, որ էս ամենը ես «տեսնում եմ» միայն երեխաներիս էտ հասարակություն կոչվածի հետ բախումների ժամանակ: Ու էս դեպքում հեչ էլ կարևոր չի, որ էտ հասարակությունը կարող ա լինի ծանոթս, մտերիմս անգամ բարեկամս: Կարևորը որ կրիտիկական պահերին մարդը միշտ էլ մենակ ա մնում:

    ... ու թեպետ երբեմն փախչել եմ ուզում, բայց դե .... կարան կողքից բոլորը օգնեն, որ խորտակվես, բայց բարձրանալը մենակով պետք ա անես ու պարտավոր ես անել:
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 16.09.2010, 09:00:

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (16.09.2010), E-la Via (16.10.2010), Tig (04.10.2010), yerevanci (06.02.2011), Արևածագ (16.09.2010), Նաիրուհի (19.10.2010)

  27. #14
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր առավոտյան ամուսնուս պատմում եմ մի շաբաթում թե ինչեր ա տեղի ունեցել իրա բացակայության ընթացքւմ: Ու ասում եմ
    - Բա ասե՞ցի, որ երեկ աղջիկդ կանգնել էր դարակի վրա ու ինքը ընկավ քիչ չի դեռ ինչքան ամանեղեն կար հետը կոտրեց:
    - Չէ չես ասել:

    ... մեկ էլ աչքս ընկավ տեսնեմ տղաս ու աղջիկս շատ զարմացած նայում են մեզ ու քմծիծաղ տալիս
    -Ի՞նչ.....- հարցրի:
    - Երեկվանից ես կողմ մի 5 անգամ ասել ես- տղաս էր:
    - Հա՞, բայց դո՞ւ հիշում ես որ ասել եմ. արդեն դիմեցի ամուսնուս
    - Չէ չեմ հիշում- նա էլ զարմացած պատասխանեց:

    -... Փաստորեն երկուսս էլ սկլերոզով ենք տառապում: Բայց լավա: Վաղը մյուս օրը մեծանալ կա: Ես սաղ օրը կխոսամ, դու էլ սաղ օրը կլսես ու իրարից չենք նեղանա, որ մեկս մյուսին չենք ասել կամ չենք լսել: ՈՒ ավելին չես ջղայնանա, որ մի բաը 10 անգամ կրկնում եմ:


    ....այ, մենակ թե մեր երեխեքը ի՞նչ կանեն...

  28. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (02.10.2010), einnA (02.10.2010), Inna (13.02.2011), My World My Space (02.10.2010), Tig (04.10.2010), yerevanci (06.02.2011), Արևածագ (02.10.2010), Արևհատիկ (05.10.2010), Լուսաբեր (04.10.2010), Նաիրուհի (19.10.2010), Շինարար (02.10.2010)

  29. #15
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կահույքի մասերից ամենից շատը գնհատում եմ աթոռը: Ինչքա՜ն արտոնություններ ա տալիս... կարաս նստես ոտքերդ դնես սեղանին: Ո՞վ կհամարձակվի նկատողություն անել: Կարաս բռունցքդ սեղանով խփես: Դիմացե՛ք. չէ՞ որ տակիս աթոռ կա, էն էլ ինչպիսի: Էնքա՜ն արտոնություններ կան էտ չորսոտանում մեջ: Հա էն մնացածն էլ են չորսոտանի: Մարդն էլ երբեմն դառնում ա չորսոտանի ու սողեսող հասնում ա էտ աթոռին: Բայց հասնում ա չէ՞: Ու հետո, հենց նստում ա, մենակ տեսնել ա պետք թե ոնցա մոռանում իր նախկին կարգավիճակը: Կասես հենց նոր լուսնից իջավ ու դեռ սկաֆանդրն էլ չի հասցրել հանել: Ու հիմա էլ մի քիչ շշմած, մի քիչ զարմացած հայացքով նայում ա չորս բոլորը.
    - Հա՛, ի՞նչ: Գիտեք սողալը հեշտ ա՞:
    Ու չգիտես ինչի իրան թվում ա, որ ինքը խելացի ա: Կուզի ծամոնի պես կկպնի առաստաղին ու ընդեղից կնայի ներքև: Տեսնե՞ս էտ կպած վիճակում ինքը պոկվելու վախ չի՞ ունենում: Չէ երևի, այլապես էտ վախը գոնե չէր թողնի ու սովորական չորսոտանի աթոռը գահի տեղ օգտագործել:


    ...փաստորեն աթոռը նաև վախի զգացումն ա մեռցնում:
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 04.10.2010, 09:03:

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (04.10.2010), Tig (04.10.2010), yerevanci (06.02.2011), Արևածագ (04.10.2010), Նաիրուհի (19.10.2010), Շինարար (04.10.2010)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքը Լուսնի վրա
    Հեղինակ՝ enna, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 86
    Վերջինը: 01.01.2024, 18:17
  2. Մահմեդական Հայերի կյանքը ՀՀ-ում
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 23.07.2019, 17:44
  3. Կյանքը մոտ ապագայում
    Հեղինակ՝ Guest, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 24
    Վերջինը: 12.10.2010, 19:15
  4. Կյանքը հրաշք է...
    Հեղինակ՝ SunChild, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 22.09.2009, 19:21
  5. Հին իրերի նոր կյանքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 14.11.2006, 19:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •