User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Կյանքը ափիս մեջ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #34
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևանում աղջիկս բողոքում էր ժամացույցից:
    -Տկտկոցը խանգարում ա կենտրոնանալու գիրք կարդալուց ու մեկ էլ քնելուց,- ասում էր:
    Պահանջեց տեղափոխել: Ճիշտ ասած էնքան էի հոգնած, որ նույնիսկ ալարում էի շնչեմ ուր մնաց թե մի հատ էլ տեղից վեր կենամ ու մտածեմ թե որտեղ ես դրան կախեմ: Ասեցի որ մեկա հաջորդ օրը գնում ենք, մի գիշեր ա էլի մի կերպ դիմացի: Ու խոստացա, որ հաջորդ անգամ անպայման ես դրան ուրիշ սենյակ կտանեմ: Էտ ամբողջ ընթացքում ամուսինս մեր խոսակցությունը լսում էր ու տեսնելով թե ոնց համոզեցի դստրիկին ասեց.
    - Չեղավ մի անգամ երբ ասում են մածունը սև ա դու էլ ասես հա սև ա, անպայման պիտի թարսը անես:
    Էս տղամարդիկ մի վատ գիծ ունեն: Ասա ի՞նչի ես իմ մեջի գազանին արթնացնում, թող տեղը խելոք վեև ընկած մնա էլի: Ու ես հիշեցի թե դեռ նոր ամուսնացած ինչպես էի սևի սև ասում, սպիտակին էլ սպիտակ: Ես, խիստ ընտանիքում մեծացած ու դաստիարակվածս, որին միշտ հորդորել են թե տղամարդը ճիշտ ա տակավին սիրահարված լինելով լսում էի ամուսնուս ամեն ասածը ու դա դեռ քիչ ա ենթարկվում էլ էի: Որ սիրահարված ես լինում թվում ա թե ասպետի ես գտել. ոտքերը ամպոտ են, թևերն էլ հրեշտակի: Բայց երբ սկսում ես սիրել, այ էտ ժամանակ տեսնում ես, որ թևերը կորան, ոտքերն էլ հաճախ ցեխոտ են լինում ու սկսում ես արդեն սիրել հենց էտ թերություններով հանդերձ: Ինչևէ: Էտ պինգվինային ժամանակաընթացքում մի օր ձյուն ձմեռով պիտի գործերով դուրս գամ: Ու քանի որ ամուսինս չէր կարա ինձ հետ գար ասեց երթուղային նստելուց առաջի հերթին նայեմ վարորդին: Ավելի շուտ գլխին: «Եթե դա իր համար գոնե նեղություն չի քաշել պեչկեր դնի, գլխարկով ու բաճկոնով ա մեքենան վարում, ուրեմն հաստատ իմացի դա ձեր մասին էլ չի մտածելու ու էս սառած ճամփեքի վրա ձեզ տեղ ա հասցնելու քաչալ անվադողերով…էտ էլ եթե հասցնի»:
    Ասեց: Ես էլ մի մեծ օղ արեցի ու կախ տվի ականջիցս: Հետն էլ զույգով: Արդյունքը եղավ էն, որ մոտավորապես երկու ժամ կանգնած էի կանգառում: Թարսի պես լրիվը գլխարկով էին: Բայց երբ հասկացա, որ նույն վարորդին արդեն երկրորդ անգամ եմ տեսնում ու արդեն չեմ զգում թե որտեղ են սկսվում ու որտեղ վերջանում վերջույթներս բախտս անիծելով նստեցի առաջի գլխակավորի մեքենան ու բարեհաջող տեղ հասնելուց հետո ուղիղ մի շաբաթ քիթս վերմակի տակից չկարեցա հանեմ: Էտ օրվանից ես վերջնականապես որոշեցի, որ ամեն մածունը սև- ին չէ որ պիտի գլուխը տմտմբացնել: Մանավանդ եթե հետևանքը իրական սև պիտի լինի:
    Հիմա ահագին տարիներե են անցել: Մեզնից յուրաքանչյուրը ունի իր կարծիքը: Երբեմն սևը համընկնում ա, երբեմն սևն ու սպիտակը պատերազմում են, երբեմն էլ գոնե միջինը չենք գտնում, որ ասենք դե էս անգամ էլ մոխրագույն էր:
    Ու հիմա մտածում եմ իմ ալարելու պատճառով էտ երեխուն համոզեցի, որ մածունը սև ա...

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (29.03.2011), Chilly (29.03.2011), E-la Via (28.04.2011), einnA (29.03.2011), Farfalla (29.03.2011), Kita (28.03.2011), Mark Pauler (28.03.2011), Nadine (29.03.2011), Nare-M (15.04.2011), Tig (29.03.2011), Անտիգոնե (29.03.2011), Արևածագ (29.03.2011), Արևհատիկ (30.03.2011), Ինչուիկ (29.03.2011), Լուսաբեր (29.03.2011), Մանուլ (31.03.2011), Նաիրուհի (29.03.2011), Ուլուանա (29.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքը Լուսնի վրա
    Հեղինակ՝ enna, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 86
    Վերջինը: 01.01.2024, 18:17
  2. Մահմեդական Հայերի կյանքը ՀՀ-ում
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 23.07.2019, 17:44
  3. Կյանքը մոտ ապագայում
    Հեղինակ՝ Guest, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 24
    Վերջինը: 12.10.2010, 19:15
  4. Կյանքը հրաշք է...
    Հեղինակ՝ SunChild, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 22.09.2009, 19:21
  5. Հին իրերի նոր կյանքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 14.11.2006, 19:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •