Ինչքան էլ ուզենանք մտածել, որ ծնողը իր երեխայի մեջ չի տեսնում իր չիրականացված երազանքները, սուտ է: Չեմ հավատում: Գուցե մի մասը առերես «կխաղան» էտ դերը, բայց իրականում բոլորն էլ դրան ձգտում են: Ինչ որ տեղ բնական էլ եմ համարում: Դեռ երեխա ժամանակից սիրել եմ դաշնամուրը ու ոնց էի փայլփլող աչքերով նայում յուրաքնչյուրին ով գնում էր դաշնամուրի դասերի: Անցան տարիներ, ու երբ ծնվեց աղջիկս առաջինը, որ անցավ մտքովս, դա դաշնամուր գնելն էր ու աղջկաս մեջ ապագա դաշնակահար տեսնելն էր: Իսկ հիմա քմծիծաղ եմ տալիս:Իմ երազանքը աղջկաս հետ հեչ էլ մի գծով չի քայլում, ավելին երբեմն ետ է ընկնում ուշացած անցորդի պես: Իհարկե աղջիկս գնում է դաշնամուրի, բայց եթե ինձ հարցնում էին որն է քո երազանքը ես միշտ պատասխանում էի դաշնամուր նվագել սովորելը, իսկ իմ աղջկաս համար երացանք դառել է ընդամենը մի քանի «գրոշի» արժեք ունեցող հեծանիվը:
Էսօր խանութներով շրջելուց աչքով ընկան հեծանիվներ և ինչպես միշտ դիվանագիտորեն աղջնակս հարցրեց.
- Մամ ի՞նչ արժեն հեծանիվները.- ինքն էլ քաջ գիտակցելով, որ տվյալ պահին ամենից քիչ դերը արժեքն է:
- Չգիտեմ, ուշադիր չեմ եղել,- մի տեսակ անփութորեն պատասխանեցի ես:
...ոչիչ չասեց, բայց մի քիչ գնալուց հետո կամացուկ ավելացրեց.
- Ամբողջ կյանքիս երազանքը մնաց հեծանիվ ունենալը:
Էս պարագայում աղջիկս ու Մհեր Մկրտչյանը իրար աչքերի մեջ կնայեին ու երեևի թե անխոս կհասկանային... հեծանիվը...
Ամեն ոք պետք ա ունենա իր երազանքը ու ոչ մեկի մեջ չտեսնի նրա իրականացումը՝ անգամ իր երեխաների: Բայց միշտ էլ մեր չիրականացված երազանքների թաքուն փափագը տեսնում ենք հենց երեխաների մեջ ու կիսատ ենք մեզ զգում երբ երազանքը էտպես էլ մնում է մերը...
Էջանիշներ