Կամքի մեծ ուժ ա պետք, որ ում չենք սիրում կյանքի ընթացքում գոնե կարողանանք «հարգել» նրանց մահից հետո:
Կամքի մեծ ուժ ա պետք, որ ում չենք սիրում կյանքի ընթացքում գոնե կարողանանք «հարգել» նրանց մահից հետո:
Nadine (13.03.2012), Stranger_Friend (06.04.2013), unknown (13.03.2012), Լուսաբեր (19.03.2012), Նուշություն (15.03.2012)
Դժվար ա լինել ծնող՝ մանավանդ մամա, հետն էլ չաշխատող: Ավելի շուտ աշխատող, բայց դե իմ գործը ես կարամ տանն էլ անեմ: Դա մի կողմից լավ ա, մյուս կողմից էլ դժվար: Շատ հարցերում, երբ աշխատող ես ու չես հասցնում այս կամ այն գործը մինչև վերջ կատարել կարողանում ես պատրվակ բռնես թե չեմ հասցնում, իսկ իմ դեպքում չհասցնելը մենակ գործիս ա վերաբերվում, մնացած հարցերում ուզեմ չուզեմ պիտի հասցնեմ: Ու քանի որ երեխաները մեր « երեսն» են մենք՝ չաշխատող մամաներս ավելի շատ պատասխանատվություն ենք կրում, որովհետև ամեն պահի կարան «ճակատիդ խփեն» տանը նստած ինչով էիր զբաղվում եթե ոչ երեխաներիդ դաստիրակությամբ խոսքերը: Երևի թե դա էլ ա դեր խաղում, որ ես ամեն անգամ աղջկաս նկատողություն անեմ. շորերդ հավաքի, տետրերդ դասավորի, մազերդ սանրի ու տենց մի երկար շարան... ու ամեն անգամ մնամ դժգոհ: Հերթական անգամ նկատողություն անելուց հետո ասեցի « դու որ օրը մարդ դառնաս՝ ես էտ օրը մեռնելու եմ»: Ասա այ մարդ քու ինչին ա պետք, որ էտքան սրտիդ մոտ ես ընդունում երեխու «չկայացած» լինելը: Երեկ զուգարանների պատմությունը առավոտ կանուխ կարդալուց հետո ես «ընկա անկողին» ու տան գործը մնաց աղջկաս ուսերին: Ամբողջ օրը տանջվելուց ու վերջապես ինձ համոզելուց հետո, որ պետք չի կենդանի կենդանի ինձ թաղեմ որոշեցի ոտքի կանգնել: Նայեմ, տունը լրիվ հավաքած, ափսեները լվացված, փոշիները մաքրած: Հիացած ասում եմ. «վայ ապրի իմ աղջիկը, հլա ոնց ա մաքրել»: Մեկ էլ մնաց մնաց թե.
- Մամ, հիմի չգիտեմ ես մարդ դառնա՞մ, թե՞ ոնց...![]()
Վերջին խմբագրող՝ Դեկադա: 19.03.2012, 19:45:
Որտեղից ա սկսվում մեր ազատությունւ ու որտեղ ա վերջանում...
Վերջանում ա... երբ մեր երեխաներին նկատողություն անելուց մի պահ կանգ ենք առնում
...երբ մեր սիրելիներին հակառակվելուց հետևանքրի մասին ենք մտածում
...երբ մեր հարազատին օգնության ձեռք մեկնելուց մտավախություն ենք ունեում
...երբ մեր ծնողին պահելու համար էն մյուս « ծնողի» « դաբրոն» պիտի ստանանք
...
...իսկ երեխեքին թվում ա թե մեծերը ազատ, անկախ են…իրականում մեծերն չգիտեն ազատությունն ինչ ա, իսկ երեխաները...ինչ էլ անեն իրենց կատարածի պատասխանատվությունը ծնողի վրա ա, իսկ մենք՝ մեծերս պատասխան ենք տալիս մեր կես քայլի անգամ նույնիսկ ... ու ոչ մենակ մեզ...
...իսկ ազատությունը միֆ ա...չկա...
... տեսնես մենք որ նախապես իմանաք ինչ կետերից ա կազմված մեր կյանքը կստորագրե՞նք արդյոք դրա տակ...
... Վանաձորում՝ տատիկիս տունը Քիմգործարան կոչվող թաղամասում էր, որը երկրաշարժի մի հարվածով գետնին հավասարվեց: Փոքր ժամանակ շատ հաճախ էինք գնում իր տուն: Հին, խրուշչովյան տներ էին՝ ընդհանուր զուգարաններով / հիմա դառել են էլիտար պետքարաններ/, որ մտնելուց ստիպված էինք լինում փակել քիթներս կամ էլ ... շնչել: Ես սիրում էի տատիիս տունը: Ինքը միշտ Թբիլիսիից բերված կոնֆետներ էր ունենում «զակատ» արած, որը մենք գտնում էինք ու խժռում: Սկզբում ջղայնանում էր վրաներս, հետո ինքն էր բերում ասում «կերեք, ձեզնից լավը հաստատ չի ուտելու»: Երեք սենյակ էր, վերջինի պատերը կապույտ գույն էին ներկված: Ես էտ սենյակում էի քնում / քուրերիս հետ/: Ինքը նայում էր ուղիղ փողոցին: Ես ինչքա՜ն էի սիրում երբ մութն ընկնում էր ու մանվածքայինի գիշերային հերթափոխից մարդիկ տուն պիտի գնային: Անցնող մեքենաների լուսարձակները ընկնում էին պատերն ու ի՜նչ սիրուն նախշեր էին գծում: Մեկ մեկ էլ մենք ձեռքներս, երբեն էլ ոտքներս, հանելով վերմակի տակից բարձրացնում էինք ու շարժումներ անում...մենակ տեսնել էր պետք թե ինչ պատկերներ էին ստացվում: Մի լուսամփոփ էլ ունեինք: Ինքը մեջի մասում պլաստմասայի խողովակից էր՝ գունավոր: Իհարկե պատի վրա գույները չէին երևում, բայց գնացող եկող նախշերը... սրտիկներ, շրջանակներ...
...Վերջերս շատ եմ կարոտում... տղայիս: 7 ամիս մի կերպ դիմանում եմ, դրանից հետո սկսվում ա: Շաբաթվա 3 օրը անկողնում՝ ջերմությամբ, էն մնացածը մի կեպ ինձ հավաքում եմ: Մեկ մեկ մտածում եմ տեսնես երեխեքն են իրենց ծնողներին հաճախ հիշում, թե՞ ծնողները երեխեքին… երևի ծնողները: Ես համենայնդեպս ամեն րոպե մտածում եմ տեսնես ինչ է անում, տեսնես մի բան կերել ա, հոմ չի հիվանադցել: Մղձավանջ ա դառնում ցուրտ գիշերները, երբ ես քնում եմ ու մտածում, որ երեխես էս ցրտին «պոստ » ա պահում... քիչ ա մնում գնամ հասնեմ Ղարաբաղ: Ու ամեն անգամ ասում եմ աստված գիտի ում ինչ ա տալիս: Տեսել ա որ ես դիմացողը չեմ ինձ մի տղա ա տվել, թե չէ եթե էլի լինեին նրանց ծառայության ժամանակ ես կամ «կմեռնեի» կամ էլ էնքան էս մեկից քամված լիմոն դառած կլինեի, որ ի վիճակի էլ չէի լինելու մտածելու: էտ ժամանակ էլ ասելու էին տարբերություն ա դնում
...Քանի օր ա ուղեղումս մի նամակ ա: Սովորաբար ինձ հետ շփվելուց սկզբում լավ տպավորություն են ստանում, հետո երբ ավելի մոտիկից են շփվում սկսում են տեսնել վատ ու բացասական կողմերս ու...հիասթափվում են: Ասում են «երկերեսանի ես», ես էլ ասում եմ «չէ, պարզապես առիթը չի եղել, որ վատը առաջինը նկատեք»:
Մի անգամ նամակ ստացա, որտեղ նամակագիրը գրել էր, որ իմ մասին միշտ էն կարծիքը չի ունեցել, մինչև մի գրառում կարդալս: Երևի մտածել ա վետրեննի մարդ եմ:
Բայց հետո գրառումս կարդալուց հետո հասկացել ա որ չէ էտպես չի: Ասածս ինչ ա... մի շտապեք կարծիք կազմել մարդու մասին մինչև մի քիչ չշփվեք ու չտեսնեք լավ ու վատ կողմերը: Ու մի բան էլ: Չկան բացարձակ լավ կամ վատ մարդիկ: Պարզապես նայած հանգամանքներ, թե որ գիծն ա երևում:
...էս ինչ հակասական գրառումներ դուրս եկան...իմ նման: Մի քանի օր ա դասականներն եմ լսում, տպավորված եմ դրանից ա երևի: Լավ ա որ կան հիշողություններ, ու էնքան « համարձակություն» ասելու համար…![]()
Chilly (31.03.2012), einnA (01.04.2012), erexa (31.03.2012), KiLa (31.03.2012), My World My Space (31.03.2012), Nadine (02.04.2012), Smokie (31.03.2012), unknown (31.03.2012), Դատարկություն (31.03.2012), Նաիրուհի (03.04.2012)
Մեկ մեկ աղջիկս ինձ էնքան ա զարմացնում, որ ինձ թվում ա էլ դրանից էն կողմ ոչ մի բան չկա: Երեկ ասում ա « գիտես, ես բոլորին ասել եմ որ ծնվել եմ Սանկտ Պետերբուգում»: Բայց դու Վանաձորում ես ծնվել, ի՞նչի ես տենց ասել: « Դու ընդե՞ղ չես հղիացել, բա դա չնշանակե՞ց որ ես ընդեղ եմ ծնվել, իմ սկիզբը ընդեղ ա դրվել, ես էլ տենց եմ ասում»...
...բա, դե արի համոզի, որ չէ այ բալամ դու Վանաձորում ես ծնվել...![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ