User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Կյանքը ափիս մեջ

  1. #46
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են լավ մարդը երևում ա նեղության ժամանակ: Սատար է կանգնում երբ իրական օգնության կարիք ես զգում: Երբ ցավ ես ապրում հետդ կիսում է: Երբ ...

    Ասում են լավ մարդը երևում ա ուրախության ժամանակ: Երբ չի նախանձում քեզ բաժին հասած երջանկությանը: Երբ ուրախանում է քո հաջողություններով:Երբ...

    Մի մասն էլ ասում ա. չկա անշահախնդիր ոչ մի բան: Ստանում ես այն ինչքան որ արել ես: Ուշադիր կարդացեք, ոչ թե այն ինչին արժանի ես , այլ ինչքան որ արել ես: Մի ձեռքով տալիս ես մյուսով ստանում: Եվ լավ մարդը նա է որ արածիդ չափով էլ ետ է վերադարձնում...ասում են.

    ...Իսկ ես ասում եմ. լավ մարդը գիտեք ով ա՞...ում հետ խոսելու, ցավը պատմելու և ուրախությունը կիսել ես ուզում։ Լավ մարդը նա է երբ ոչինչ կշեռքի նժարին չի դնում, ու փորձությունների չի սպասում։


    ...իսկ գուցե լռելն ավելի լավ է...լավ մարդը նա է ով ոչ մեկի վզին ոչինչ չի փաթաթում...
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 14.07.2011, 19:19:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (31.08.2011), Kita (14.07.2011), Mark Pauler (19.09.2011), Meme (17.08.2011), Renata (23.09.2011), Tig (31.08.2011), unknown (04.10.2011), Անտիգոնե (01.09.2011), Արևհատիկ (15.07.2011), Գեա (14.07.2011), Նաիրուհի (18.07.2011)

  3. #47
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահագին ժամանակ ա ստեղ չեմ գրել։ Նույնիսկ մտածում էի իմաստ չունի գրելը։ Չգիտեմ ով ա ասել, որ տեղին խոսելու համար լռել իմանալ ա պետք։ Հիմա արդեն բառացի չեմ հիշում, բայց միտքը հենց սա է։ Բայց հիմա ուզում եմ գրեմ։ Անքուն գիշեր անցկացնելուց հետո։ Լինում ա պահեր երբ սիրում եմ որ ինձ «խաբում են»։ Ամենից շատ երբ ասում են «լավ եմ, ամեն ինչ լավ ա»։ Անզորության նշան ա։ Մինչև տղայիս բանակ գնալը,երբ տեսնում էի թե ինչպես են ծնողնեը գամվում հեռուստացույցի առաջ «Զինուժը» նայելու ակամայից մտածում էի.« Տեսնես ես է՞լ եմ էտպես անելու»։ Չէ։ Չեմ նայում, չեմ գնում անգամ «Զինվոր» թերթը։ Վստահությունը կորել ա։ Միշտ վախեցել եմ կռիվներից։ Բայց ահավոր շատ ծեծից։ Իրար դանակահարում են, կրակում են։ Ազդել ա միշտ։ Բայց չգիտես ինչի մինչև վերջին բջիջս դողում եմ երբ իրար ծեծում են։ Ավելին երբ ծեծելով սպանում են։ Գիտեք կապ էլ չունի, որ քո զավակը զանգում ասում ա իմ մոտ ամեն ինչ լավ ա։ Էտ պահին դու սկսկում ես անհանգստանալ։ Ոչ մի զինվոր չի ասում լավ չեմ։ Բոլորն էլ 2 տարի ատամները սեղմած ծառայում են։ Որովհետև մեր հասարակությունը դեռ բարուրից տղաների ուղեղն ա մտցնում, որ «բանակը տղուն տղամարդ ա դարձնում»։ Իսկ տղամարդը բողոքելու, լացելու իրավունք չունի։ Նույն կերպ են վարվում նաև ծնողները։

    Բայց էսօր ես ատամներս սեղմելու ցանկություն չունեմ։ Ես հիմա մենակ ուզում եմ ասեմ. « Զզվում եմ էս երկրում տիրող դեդովշինայից»։ ։ Ու հերիք ա էտ երեխեքի գլուխը ուտեք։

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (31.08.2011), CactuSoul (31.08.2011), E-la Via (31.08.2011), erexa (01.09.2011), Mark Pauler (19.09.2011), murmushka (31.08.2011), Nadine (31.08.2011), Nare-M (31.08.2011), Tig (31.08.2011), unknown (04.10.2011), Արևածագ (31.08.2011), Գեա (31.08.2011), Ժունդիայի (31.08.2011), Նաիրուհի (09.09.2011)

  5. #48
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ գրախանութում շատ գեղեցիկ տետր տեսա:Նոթատետր: Մտածում էի ի՞նչ կարելի է անել էտ տետրի հետ էս տարիքում: Երտասարդ տարիներիս լիներ ինչ զռթուզիբիլ ասես մեջը չէի խզմզի:Բայց հիմա մտածում եմ տետրն էլ պետք ա օգտագործել ըստ արժանվույն: Ամբողջ օրը ուղեղիս ծալքերը մի լավ տանջելուց հետո եկա էն եզրակացությոնը, որ եթե էտ տետրը առնեի ես մեջը կգրեի Վանաձոր-Երևան քաղաքներում ապրած ու դեռ ապրվող տարիներիս մասին: Այն ինչ տեսել եմ Վանաձորում և այն ինչ աչքս է մտնում Երևանում:
    Վանաձորում ես /մենք/ չգիտեինք ինչ է նշանակում փակել տան դուռը: Ես կարայի ժամերով դուռս բաց թողած մտնեի հարևանիս տուն ու մի վայրկյան անգամ չէի կասկածի որ իմ տուն օտարը կմտնի: Անգամ դեպքեր են եղել, երբ տեսնելով դուռը բաց, թակել են դիմացի դուռը ու հարցրել «ո՞ւր են տան տերերը»: Վանաձորում հազարից մեկ շենքի առաջին հարկերի լուսամուտները կտեսնես ճաղավանդակներով փակված: Հետո էլ ասում են Վանաձորը կրիմինալ քաղաք ա: Էնտեղ երթուղայինում /և ոչ միայն/ ջահելը հարգում ա մեծին:
    Բայց... Վանաձորում երբեք չեմ տեսել, որ ամուսինը օգնի կնոջը գորգերը լվանալուց: Գրեթե չեմ հանդիպել երիտասարդ մամա պապաների, ովքեր իրենց բալիկներին ամեն օր թաթինկներից բռնած տանում են զբոսանքի/ չհաշված տոն օրերը, մեկ մեկ էլ այգում կարուսելները/: Բացի ամանօրյա և ինչ որ առիթների գնումներից չեմ հանդիպել ամուսինների որոնք ամենօրյա գնումները կկատարեն միասին: Սովորաբար էտ ծանր բեռը կանանց ուսերին է: Շատի դեպքում գուցե միայն օգնեն տուն հասցնելուն:Հազվադեպ եմ հանդիպել մանկապարտեզից կամ դպրոցից իրենց բալիկներին տուն տանող պապաների: Էնտեղ առանց ժամ ու պատարագի կարաս դպրոց մտնես: Երևանում հսկողությունը շատ է: Չնայած հանուն արդարության պիտի ասեմ, որ վանաձորյան դպրոցներում վատ արարքները ավելի քիչ են:

    Կարդացողը կմտածի ինչ մանր բաների հետևից եմ ընկնում չէ՞: Իրականում էտ մանր բաների համար շատ ընտանիքների հեռանալու պատճառներից մեկն է լինում:

    Էսօր էլ իմացա, որ Անկախության օրվան ընդառաջ Վանաձորում ոչ մի միջոցառում չի նախատեսված: Հետաքրքիր ա ինչի՞: Վանաձորցիները չե՞ն անկախացել: Պատերազմի չե՞ն մասնակցել, զոհեր չե՞ն տվել:Ի՞նչի են էնպես անում որ մարդիկ ուցած չուցած հեռանան քաղաքից լավի հեռանկարը մենակ Երևանում տեսնելով: Ի՞նչի մենք մեր երեխաների ապագան մենակ դրսում ենք տեսնում: Ի վերջո երբ պիտի էս պետության պետական այրերը հասկանան որ Հայաստանը մենք ենք ու ամեն լավի մի մասնիկը պիտի բոլորինը լինի:
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 19.09.2011, 08:29:

  6. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.09.2011), E-la Via (19.09.2011), Freeman (20.09.2011), Mark Pauler (19.09.2011), murmushka (19.09.2011), Nadine (19.09.2011), Nare-M (19.09.2011), Renata (23.09.2011), Tig (19.09.2011), unknown (04.10.2011), _Հրաչ_ (19.09.2011), Արևհատիկ (19.09.2011), Գեա (19.09.2011), Ժունդիայի (19.09.2011), Լուսաբեր (19.09.2011), Նաիրուհի (19.09.2011), Շինարար (19.09.2011)

  7. #49
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի նկարի պատմություն

    14.jpg

    Սեպտեմբերի 21-ին որպես ՀՀ քաղաքացի ես էլ պարտքս համարեցի ներկա գտնվել զորահանդեսին: Նախ աղջիկս չգիտեր ինչ ա նշանակում զորահանդես / դե որտեղից Վանաձորին էտքան բախտ, որ տենց շքերթներ կազմակերպվեր/, հետո էլ վերջի շրջանում էնքան էին /ենք, եմ/ խոսում բանակից ու ընդհանրապես երկրի անմխիթար կարգավիճակից, որ թաքուն մի միտք էր ուղեղումս «թրև» գալիս, գնալ շքերթին ու գուցե կհամոզվեի կամ հույսեր կունենայի «ամեն ինչ չէ որ կորած է»-ի ճշմարտիության մեջ: Ամբողջ ընթացքում զգում էի որ հուզվում եմ: Զգում էի, որ անկախ ամենից մի քիչ հույսս վերականգնվում է: Ու չգիտես ինչի, բայց ամենից շատ հուզվեցի երբ պատվո պահակի տղաները մտան հրապարակ, մեկ էլ զինվորները: Էն մնացածին թեև հարգանքով, բայց սրտի թրթրռ հաստատ չունեցա: Ինչևէ: Շքերթից հետո Հյուսիսային-ում բոլորը դեմքներին, ձեռքներին...ով որտեղ հասցնում էր ներկում էին: Ես էլ որպես «անկախացած» քաղաքացի որոշեցի /ասել աղջկանս/ «դաջվել»: Բայց ես խնդրեցի որ իմ ձեռքին գրեն նիկս: Ինչո՞ւ: Դե որովհետև « Դեկադա»-ն անկախ է, իսկ այն կրողը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու անկախանալու՝ դրոշի ներքո:
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 22.09.2011, 19:53:

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (22.09.2011), E-la Via (22.09.2011), Mark Pauler (22.09.2011), murmushka (23.09.2011), Nadine (22.09.2011), Nare-M (22.09.2011), Renata (23.09.2011), Tig (03.10.2011), unknown (04.10.2011), Արևհատիկ (22.09.2011), Էլիզե (22.09.2011), Ժունդիայի (22.09.2011), Ուլուանա (31.10.2011)

  9. #50
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան էլ որ դաժան եղած լինի միևնույն է ամենալուսավոր կետը մարդու կյանքում դա մանկության հուշերն են...

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (03.10.2011), Inna (03.10.2011), Meme (03.10.2011), Nadine (03.10.2011), Nare-M (23.10.2011), unknown (04.10.2011), Անտիգոնե (03.12.2011), Մանուլ (03.10.2011)

  11. #51
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեզ բոլորիս 1գ. բարություն է պակասում...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (02.12.2011)

  13. #52
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արձակուրդներին միշտ աղջկաս տանում ենք որևէ տեղ: Թանգարաններ, պատկերասրահներ և այլն: Միշտ մտածել ենք, որ առաջին հերթին հայրենիքը սկսվում է հենց հայրենիքին ճանաչելուց, մեծերին իմանալուց: Բացի էն, որ բնականաբար ինքը ավելի զվարճալի տեղեր էլ ա ցանկանում գնալ, դրանք միշտ համատեղում ենք իրական արժեքների հետ ծանոթացնելուն: Էսօր հերթական օրն էր ու միահամուռ որոշեցինք գնալ Պանթեոն և Զորավար Անդրանիկի թանգարան: Տպավորությունները բազմազան էին: Ինձ ավելիշատ հետաքրքում էր աղջկաս ռեակցիան: Ուրախացա, որ մեծ հետաքրրությամբ նայում, կարդում էր Զորավարին վերաբերող նյութերը: Հերթը հասավ Պանթեոնին: Յուրաքանչյու շիրիմի մոտ կանգնում էր, կարդում, հարցնում...հասանք վարչապետին:
    -Ով ա՞
    - Մարգարյանը, վարչապետ ա եղել:
    ...ասեք ինձ ի՞նչ գործ ունի վարչապետի «մավզալեյը» Պանթեոնում: Գուցե ինձ քննադատեք, չհամաձայնվեք, ազգի դավաճան համարեք կամ էլ մինիմում մեղադրեք մարդու արած «լավ գործերը» ուրանալու մեջ, բայց Կոմիտասի ու Մկրտչայնի կողքին ես նրան չեմ տեսնում...ինչքան էլ որ տարածքը գրավել էր: Ու էստեղ հիշեցի մեկի խոսքը: Ամեն մարդ իր տեղը պիտի ունենա...

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (26.10.2011), E-la Via (26.10.2011), einnA (24.11.2011), Kita (26.10.2011), Mark Pauler (21.11.2011), murmushka (27.10.2011), Nadine (26.10.2011), Renata (26.10.2011), Արևհատիկ (06.11.2011), Լուսաբեր (27.10.2011), Նաիրուհի (26.10.2011), Նուշություն (03.12.2011)

  15. #53
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր Տարին արդեն մեր տուն ա եկել: Աղջիկս փաթիլներ, ձմեռ պապի ու եղևնու նկարներ ա կպցրել լուսամուտներին: Հիմա անցնող դարձողը զարմացած նայում են, մի քանիսը ժպտում, երեխեքն էլ մամաների կամ պապաներին ցույց են տալիս ու երևի թե հորդորում, որ իրենք էլ կպցնեն: Բայց էս դեռ սկիզբն ա: Մի ամբողջ ցուցակ ա կազմել թե ոնց ենք զարդարելու: Ու մենք երկուսով ամեն օր գնում ենք մոտակա խանութը մեր ամանորյա գնումները անելու: Մարդիկ բուդ ու բաստուրմա են առնում, մենք էլ հազար ու մի ֆինտուֆլիշկա

  16. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (20.11.2011), CactuSoul (05.12.2011), E-la Via (20.11.2011), einnA (24.11.2011), Freeman (20.11.2011), Inna (20.11.2011), Mark Pauler (21.11.2011), Meme (02.12.2011), Ripsim (20.11.2011), unknown (05.12.2011), Արէա (20.11.2011), Արևհատիկ (20.11.2011), Դատարկություն (20.11.2011), Ժունդիայի (20.11.2011), Նաիրուհի (20.11.2011), Ուլուանա (22.11.2011)

  17. #54
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր տղայիս կրտսեր սերժանտ են տվել:

  18. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (02.12.2011), einnA (02.12.2011), Lusinamara (03.12.2011), Mark Pauler (04.12.2011), Meme (02.12.2011), murmushka (02.12.2011), Nadine (02.12.2011), Ripsim (03.12.2011), unknown (05.12.2011), Valentina (03.12.2011), Արևհատիկ (05.12.2011), Գալաթեա (02.12.2011), Ժունդիայի (02.12.2011), Լուսաբեր (02.12.2011), Նաիրուհի (02.12.2011)

  19. #55
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանգիստ ու հավասարաչափ շնչելու համար մեկ մեկ մի ամբողջ կյանք ա անհրաժեշտ լինում:

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (04.12.2011), erexa (12.12.2011), Lusinamara (03.12.2011), Mark Pauler (04.12.2011), Meme (03.12.2011), Ripsim (03.12.2011), unknown (05.12.2011), Անտիգոնե (03.12.2011)

  21. #56
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր առավոտը քուրս նամակ էր գրել: Մտածեցի ի՞նչ պիտի եղած լինի, որ նամակի միջոցով ա գրել: Սովորաբար հեռախոսով ենք խոսում, կամ էլ սկայպով: Բայց ոնց հասկանում եմ ինքն էլ հոգում կատարվողը մենակ գրելով ա կարենում ասի: Գրել էր «Երանի Նոր Տարին գաս իրար հետ նշենք»...

    Փոքր ժամանակ շատ բան ընկալելի չի: Չես պատկերացնում, որ կգա օր երբ «սովորական» դարձած տոները միասին նշելու հնարավորություն չի լինի: Երբ թևակոխում ես պատանեկան տարիք, էտ ժամանակ էլ ավելի շատ եռանդն ա մեջդ «եփում», ու տոնը « ընտանիքիդ» հետ նշելը կարծես օրվա ռեժիմի մի մաս ա կազմում: Հետո ընտանիք ես կազմում, սկսում հարմարվել նոր ընտանիքին, աշխատում ես ինտեգրվել նրանց բարքերին ու կարգերին քոնը չմոռանալաով , բայց շատ հաճախ անտեսելով հենց քոնը: Ու էսպես ապրում ես...իսկ մի օր էլ երբ արդեն բավականին «հասուն ես» զգալու, այ էդ ժամանակ հասկանում ես, որ անցած օրերի մեջ լիքը քաղցրություն կար, որը ցավոք չի վերադառնում ետ:

    ...հին ու բարի ժամանակները ո՜նց են անցնում:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (05.12.2011), unknown (05.12.2011), Ուլուանա (05.12.2011)

  23. #57
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնես անհաջողությունը որ գալիս ա, ի՞նչի ա իրա բոլոր ատրիբուտներով հանդերձ գալիս:
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 12.12.2011, 15:57:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (12.12.2011), unknown (12.12.2011)

  25. #58
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան քիչ բան է պետք երջանիկ զգալու և միաժամանակ ինչքան քիչ բան է պետք հիասթափվելու համար: Մեկ մեկ հոգնում եմ, բառիս բուն իմաստով: Հոգնում եմ ձևական ժպիտներից, անտեղի խոսքերից ու ավելի շատ հոգնում եմ խաղերից: Էսօր Օռանժից նվեր ստացա, 100 րոպե անվճար խոսելու հնարավորություն 48 ժամվա ընթացքում: Ինքը դեմք չի տեսնում, իրեն համար միևնույն է թե ով եմ ես, լավն եմ, վատն եմ, նրան չի հետաքրքրում իմ անցյալը, իմ ներկան ու ավելին իմ ապագան: Իրան հետաքրքիր է մենակ իր բիզնեսը ու մեկ էլ թե ոնց անի որ ինձ մի քիչ ավելի երկար պահի իր ցանցի ներսում... ի վերջո ես «համով պատառ եմ»: Ու տարին մեկ անգամ ինձ մի փոքր « բարեգործություն» անելով նա ինձ շահագրգռում է ու գրեթե համոզվում, որ ես խայծը կուլ տալով կմնամ իր հետ:

    ...տարիների հետ երբեմն տարբեր ձևով եմ ընկալում օրերը, երբեմ սպասումով, երբեմն որպես պարտականություն երբեմն էլ զղջումով որ կան էտ օրերը: Բայց երբ գիտակցում եմ, որ հենց էտ բոլորն էլ կյանքի իմաստն ա, երբ հասկանում եմ որ իրականում շատ քիչ բան ա պետք մարդ զգալու ու ուրախանալու համար, երբ գիտակցում եմ, որ անկախ ամենից կողքիս մնում են նրանք, որոնց համար ես թեկուզ չնչին նշանակություն ունեմ, հասկանում եմ, որ արժե ապրել...ի վերջո կյանքը հենց էտ վայրիվերումներն են ու մաղի մեջ մնացած էն ավազահատիկները ովքեր անկախ ջրի հոսքից մնացին մաղիս մեջ...

    ...էսօր մամայիս ծննդյան օրն է...զանգեմ...կխոսենք ամենից ու բոլորից, մեր տխրություններից, մեր ուրախ պահերից, մի քիչ կլացենք / հեռուն լավ պայմաններ ա դրա համար ստեղծում/, հետո ինքը կասի որ «ամեն ինչ անցողիկ է ու պետք չի որ ես կենտրոնանամ այն մանր խնդիրների վրա առանց որի էլ կարողանում եմ ապրեմ»: Հետո ես իրեն կասեմ էտ նույնը, մենք երկուսով թեկուզ իրար երես չտեսնելով կժպտանք, կասենք որ ամեն ինչ լավ կլինի ու բարի գիշեր մաղթելով իրար կդնենք հեռախոսը... ու մեզնից յուրաքանչյուրը կմնա մենակ իր մտքերի հետ...լավա էտ 100 րոպեն կա, չեմ մտածի, որ հեսա փողս կհատնի ու բառերս կիսատ կմնան:
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 13.12.2011, 20:20:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    unknown (14.12.2011)

  27. #59
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բրիտանիայի 85-ամյա թագուհին՝ Ելիզավետան, երեկ սկսեց իր ճանապարհորդությունը սեփական երկրում: Դե թագավորները /էս դեպքում թագուհին/ սիրում են «տեսնել» թե ինչպես է ապրում իր ժողովուրդը:
    -Ամեն դեպքում սիրումն են անգլիացիք իրենց թագուհուն,- ասում եմ
    - Շատ ճիշտ ա որ երկրի «տերը» թագուհին ա,- կողքից պատասխանեց աղջիկս:
    - Ինչի՞ / իբր չհասկանալով/,- հարցրեցի
    - Դե որովհետև ինքը կին ա, իսկ կանայք ավելի լավ են հասկանում մարդկանց քան տղամարդիկ

    ... սա 12 տարեկան՝ դեռ կյանք չտեսած, երեխու մտքեր են:

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (09.03.2012), Smokie (09.03.2012)

  29. #60
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բրիտանիայի 85-ամյա թագուհին՝ Ելիզավետան, երեկ սկսեց իր ճանապարհորդությունը սեփական երկրում: Դե թագավորները /էս դեպքում թագուհին/ սիրում են «տեսնել» թե ինչպես է ապրում իր ժողովուրդը:
    -Ամեն դեպքում սիրումն են անգլիացիք իրենց թագուհուն,- ասում եմ
    - Շատ ճիշտ ա որ երկրի «տերը» թագուհին ա,- կողքից պատասխանեց աղջիկս:
    - Ինչի՞ / իբր չհասկանալով/,- հարցրեցի
    - Դե որովհետև ինքը կին ա, իսկ կանայք ավելի լավ են հասկանում մարդկանց քան տղամարդիկ

    ... սա 12 տարեկան՝ դեռ կյանք չտեսած, երեխու մտքեր են:

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (13.03.2012), E-la Via (09.03.2012), Nadine (09.03.2012), Ripsim (09.03.2012), Smokie (09.03.2012)

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքը Լուսնի վրա
    Հեղինակ՝ enna, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 86
    Վերջինը: 01.01.2024, 18:17
  2. Մահմեդական Հայերի կյանքը ՀՀ-ում
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 23.07.2019, 17:44
  3. Կյանքը մոտ ապագայում
    Հեղինակ՝ Guest, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 24
    Վերջինը: 12.10.2010, 19:15
  4. Կյանքը հրաշք է...
    Հեղինակ՝ SunChild, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 22.09.2009, 19:21
  5. Հին իրերի նոր կյանքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 14.11.2006, 19:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •