User Tag List

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Կյանքը ափիս մեջ

  1. #31
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեզնից յուրաքանչյուրն իր աշտարակից է նայում աշխարհին, մարդկանց: Շատերն էլ դիմացինին հարմարեցնում են իրենց ենթագիտակցականին, իրենց` նրա հանդեպ ունեցած պատկերացումներին: Բայց աշտարակից բացվող տարածությունը խորդուբորդություններ ունի: Իսկ հարթն ու խորդուբորդը երբեք չեն կարողանա իրար լրացնեն, ավելին միաձուլվեն: Էտ դեպքում մնում է միայն ...ինքնամաքրում, կատարսիս, մեղքերի ասելը:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.02.2011), Inna (13.02.2011), Mark Pauler (24.02.2011), Nare-M (23.02.2011), Tig (25.02.2011), yerevanci (06.02.2011), Նաիրուհի (26.02.2011), Շինարար (06.02.2011), Ֆոտոն (26.10.2011)

  3. #32
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբևէ առավոտ կանուխ պատուհանից նայե՞լ եք: Փորձեք: Էնքա՛ն մաքրություն կա: Երևանում էտպես չի: Ընդեղ պետք ա ժամը վեցին զարթնեմ, որ կարողանամ լռության մեջ վայելեմ էտ գեղեցկությունը՝ պատուհանիցս բացվող: Իսկ էստեղ Վանաձորում, հետն էլ կիրակի օրով... Իսկակական հեքիաթային տեսարան ա բացել: Հիշեցի, պուճուր ժամանակ մեր թաղամասի փոստում բացիկներ էին միշտ վաճառում: Էնքա՜ն էլ սիրուն էին: Ու բարի: Հիմա չկա: Միշտ ուզեցել եմ, որ աղջկաս համար առնեմ ոչ մի անգամ չի հադիպել: Էտ բացիկներում կար մեկը, որը միշտ դուրս գալիս էր: Թեպետ ձմեռ չեմ սիրում բայց չգիտես ինչի նկարների, բացիկներ մեջ միշտ ձմեռային պատկերնեը ավելի են ուշադրությունս գրավել: Երևի սպիտակի պարզությունից ա: Էտ բացիկում մի ճանապարհ էր նկարված ու հեռվում տնակ: Ձյուն համարյա թե չկար, բայց սառույց էր մայթերին: Իսկ երկինքը կիսակապույտ, կիսագորշ ու ամենի մեջ տարծվել էր արևի շողերը: Արտասովոր ոչ մի բան չկար, բայց միշտ բացիկին նայելուց ինձ թվում էր, որ աշխարհի անկեղծությունը, մաքրությունը, գեղեցկություն, բարությունն ու սերը հավաքվել են մի փոքրիկ տնակում ու ինձ ցույց են տալիս նրան հասնելու ճանապարհը: Ես դա տարիներով պահում էի: Հետո մեծացա ու ...կորցրեցի:
    ...Հիմա էտ նույն տեսարանը բացվել ա պատուհանիցս: Ու ես նայում եմ և էնպե՜ս եմ ուզում որ գոնե էս ռեալ տեսարանում իմ մանկության բացիկի երազանքները մեկ րոպեով վայելեմ...սուրճի բաժակը ձեռքիս...

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.02.2011), CactuSoul (23.02.2011), E-la Via (13.02.2011), Inna (13.02.2011), Kita (14.02.2011), Mark Pauler (24.02.2011), My World My Space (13.02.2011), Nare-M (23.02.2011), Tig (25.02.2011), Անտիգոնե (13.02.2011), Արևհատիկ (13.02.2011), Նաիրուհի (13.02.2011), ՆանՍ (15.02.2011), Շինարար (13.02.2011)

  5. #33
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքը սիրում է ծիծաղել մեզ վրա և հաճախ կանգնեցնում է փաստերի առաջ ու մեր իսկ խոսքերը շրջվում են մեր դեմ: Այն ինչի դեմ պայքարում ենք ամբող ուժով, գործի դնելով բոլոր ճիգերը, մեկ րոպեում հօդս են ցնդում հենց մեր ձեռքերով: Կես տարի անընդմեջ ինձ հոգեպես տրամադրում էի Երևան տեղափոխվելու գաղափարին: Սիրելով այդ քաղաքը միաժամանակ վանում էի ինձնից: Մտածում էի, ո՞նց եմ հարմարվելու օտար միջավայրին, ո՞ւմ հետ եմ շփվելու չունենալով ընկերներ: Ու երբ եկավ պահը ես և սրտի թռթիռով միաժամանակ նաև կոտրված սրտով գնացի: Եվ երևի թե հենց երկմտանքս էլ պատճառ դարձավ ու չկարողանալով հարմարվել սկսեցի շատ մանր հարցեր դարձնել գերխնդիր ու վերադառնալ Վանաձոր:


    ...իսկ հիմա ես էստեղ մնացել եմ մենակ և այն ընկերներիս որոնց ինքս էի հորդորում երբեք չհեռանալ իմ կյանքից ինքս իմ թեթև ձեռքով հեռացրեցի:


    ...իմ ներկապնակի գույները կարծես դարձել են սևի սպիտակի համադրություն...իսկ ինձ ծիծանի գույներ են պետք:


    ...ինչ լավ ա օրագիրս կա… Թե չէ էս բողոքավոր գրառմանս Ռուֆուսը անուն էր կպցնելու...

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (28.04.2011), Farfalla (23.02.2011), Mark Pauler (24.02.2011), Nare-M (23.02.2011), Quyr Qery (15.04.2011), Tig (25.02.2011), Արևածագ (23.02.2011), Նաիրուհի (23.02.2011)

  7. #34
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միակ բանը, որ կարա ինձ կործանի դա կարոտն ա…

    Չտեսնելու կարոտը, չզգալու կարոտը, չապրելու կարոտը: Կարոտը իմ մեջի «գազանին», որ հիմա լռել ու խեղճացել ա: Կարոտը այն օրերի, որ աշնան տերևների պես թափվեցին գլխիս ու վառվեցին: Ինքս ինձ գտնելու կարոտը: Ինձ տեսնելու կարոտը:


    ...եվ միակը, որին երբեք չեմ կարոտի, դա իմ լռությունն ա, որ բանտարկել ա ինձ...

    ...բայց ընթացքը փոխել չեմ էլ ուզում.

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (28.04.2011), Lianik (25.02.2011), Mark Pauler (25.02.2011), Nadine (31.03.2011), Nare-M (25.02.2011), Tig (25.02.2011), Նաիրուհի (25.02.2011)

  9. #35
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի մտածի վաղը ամեն ինչ լավ կլինի:

    ...ինձ հաճախ թվում ա, որ իմ վաղը երբեք չի գալու...

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (26.02.2011), Nare-M (26.02.2011), Quyr Qery (15.04.2011), Նաիրուհի (09.03.2011)

  11. #36
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գարուն ա գալիս: Ամեն տարի ցրտերն ընկնելու հետ ինքս ինձ խոստանում եմ գարնան գալու հետ փոփոխություն մտցնել: Գնալ այգի ու վայելել գարնանային օրը՝ շնչել մաքուր օդը, ունկնդիր դառնալ ճնճղուկների ուրախ դայլայլին: Իհարկե խոստումս հիմնականում խոստում էլ մնում ա, որովհետև իրապես վայելելու հաճույքը քիչ եմ զգում: Բայց պակասը զգում եմ: Էս տարի որոշեցի, որ գոնե գարնան բացումը կահույքի տեղափոխումով սկսեմ: Մի ժամանակ, երբ դեռ եռանդս շատ ավելի էր քան հիմա, ամեն օր տեղափոխություններ էի անում: Հոգնելով՝ հաջորդ օրը նորից անցնում էի գործի: Ու էտպես տարիներ շարունակ:Չէի գտնում էն ինչը որ ինձ պետք կլիներ, և ինքս դրա մեջ ինձ կտեսնեի:

    Հիմա կանգնել եմ սենյակի մեջտեղում ու մտածում եմ.
    - Բայց արժե՞ ինչ որ բան փոխել: Հազիվ գտել եմ մի քիչ ինձ հարմար տարբերակը: Երբ քայլելուց ոչնչի չեմ խփի, երբ տարածքս ազատ է շարժվելու համար: Անգամ կարող եմ պտույտներ գերծել: Արժե՞ փոխել այն ինչի հետ կարողանում եմ կոմպրոմիսի գնալ: Երբ սովորել ենք մեկս մեկին զիջել:

    Էտպես էլ տարիներս էին: Միշտ վազել եմ գնացքի հետևից՝ վագոնից վագոն: Չէր գոհացնում անգամ լյուքս կուպեն: Իսկ հիմա մարաթոնյան վազքից հիմնովին ուժասպառ եղած ես նստել եմ իմ կոտրած բայց հարազատ տաշտակի առաջ ու չեմ էլ ուզում այն վերանորոգել:

    Բայց մի փոքրիկ հույս կա, որ գուցե գարնան գալը ինձ կստիպի բացել դռներս ու ասել
    - Դռները բացե՜ք գարուն է գալիս:
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 28.02.2011, 15:39:

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.02.2011), E-la Via (28.04.2011), Katka (01.03.2011), Mark Pauler (28.02.2011), Nare-M (28.02.2011), Quyr Qery (15.04.2011), Sona_Yar (09.03.2011), Tig (28.02.2011), Արևածագ (28.02.2011), Նաիրուհի (09.03.2011)

  13. #37
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ Հարութին: Ձախ Հարութին: Մի երգ ուներ, բոլորն էլ հաստատ գիտեն. « Էլ չենք լինի մենք քսան տարեկան»: Առաջի անգամ լսել եմ 18 տարեկանում: Լրիվ երեխա: Հլա դեռ զարմանում էի, թե ինչի՞ ա Հարութը էտքան սրտաճմլիկ երգում: Ու մտածում էի, որ ես երբեք ափսոսանքով չեմ ասի.« էլ չենք լինի մենք քսան տարեկան»:

    Իրականում չէնք էլ գիտակցում: Երազում էինք: Երիտասարդության ամենամեծ պարգևը դա երազելու ունակությունն է: Կյանքը ծիածանի գույներով տեսնելու կարողությունը: Սև ու սպիտակի մեջ անփութորեն գույն խառնելը ու ցնծալը: Մեր «հաջողություններով» հպարտանալը: Ինչքա՛ն էր աշխարհը մեծ երևում: Լայն, Ընդարձակ: Սովետական երգի նման. «Սարերով ու լայն դաշտերով, սլանում է դիվիզիան»... սլանում էինք: Հաճախ թռչում: Երբեմն լեռների հանդիպելիս էնպես էինք մագլցում ժայռերն ի վեր, որ ստորոտին կանգնածները բացի վախի զգացումից ունենում էին նաև տարակուսանքի բացականչություններ: Ու հենց իրենք էլ ասում էին. « Էլ չենք լինի մենք քսան տարեկան»: Բայց մենք էլի չէին հասկանում թվի իմաստը: Էլի չէինք տեսնում առջևի պատնեշները: Չկար վախ: Չկար անկարելիի գիտակցում: Ամեն ինչ մեր ձեռքերում էր: Չգիտեինք խոհեմությունը ինչ ա:

    Վերջերս հաճախ ինձ տալիս եմ նույն հարցը. ինչո՞ւ են տղաներին ծառայության տանում հենց 18-ում: Ինչի չեն 25- ում կամ 28- ում տանում: Օրենքով: Չէ ո՞ր էտ տարիքում ավելի հասուն են: Ավելի խոհեմ: Ինչո՞ւ....հետաքրքիր պատասխան ունի: Ինձ համար: Դուք ինքնրդ ձերը գտեք:

    Էնքան կատարյալ ու անթերի էինք մեր ճանապարհը գծում, որ կողքից նայողին դրախտի ճանապարհ էր հիշեցնում : Մինչդեռ դրախտին հասնելու համար մենք էլ պիտի արժանի լինեինք իրեն: Ու երբ վերջնականապես հասկանում ենք, որ բոլոր ճանապարհները թողել ենք ետևում .մենք կանգնում ենք ու արդեն ափսոսանքով ասում ծեծված խոսքերը. «Էլ չենք լինի մենք քսան տարեկան»

    ...Ու մենք իրան արդեն հասկանում ենք:

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.03.2011), E-la Via (28.04.2011), erexa (09.03.2011), Kita (17.03.2011), Mark Pauler (09.03.2011), Nare-M (09.03.2011), Sona_Yar (09.03.2011), Tig (09.03.2011), Արևհատիկ (12.03.2011), Լուսաբեր (17.03.2011), Մանուլ (31.03.2011), Նաիրուհի (16.03.2011)

  15. #38
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    « Աշխարհում կա երկու անսահմանաություն. տիեզերքը, մեկ էլ մարդկային հիմարությունը»: Մեկ մեկ պետք ա վախենալ. հիմարության ճիրաններում չհայտնվելու ու տիեզերքի անսահմանության մեջ չանէանալու համար:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (17.03.2011), Nare-M (16.03.2011), Tig (17.03.2011), Անտիգոնե (01.09.2011)

  17. #39
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին շրջանում մի տեսակ վախ կա մեջս: Վախենում եմ կորցնելուց: Հարազատներիս: Ընկերներիս: Նրանց, ովքեր առօրյա հոգսերով ծանրաբեռնված, երևի թե չեն էլ գիտակցում թե ինչքան թանկ են ինձ համար: Միշտ ասում եմ դժվարությունները բոլորի համար են: Հենց գալիս ա կրիտիկական պահ, թվում ա էլ չեմ դիմանա, ինչ որ մեկի ավելի դժվար կյանքը տեսնելով հասկանում եմ, որ կդիմանամ: Մենակ թե չկորցնեմ: Մենակ թե հենց էտ դժվարի ժամանակ մենք միասին լինենք: Կարևոր չի ֆիզիկապես կողքիս լինեն: Կարևորը որ իրենք ինձ ուժ տան ես էլ իրենց:

    ...ու չգիտես ինչ ուզում եմ ասեմ, նրանց ովքեր ինձ համար շատ թանկ են: Ինձ բացակա չդնեք...ես ձեզ սիրում եմ:

  18. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (29.03.2011), CactuSoul (17.03.2011), E-la Via (28.04.2011), einnA (17.03.2011), erexa (17.03.2011), Farfalla (17.03.2011), Mark Pauler (17.03.2011), Nadine (29.03.2011), Nare-M (17.03.2011), Tig (17.03.2011), Անտիգոնե (01.09.2011), Արևածագ (17.03.2011), Արևհատիկ (17.03.2011), Մանուլ (31.03.2011), Ուլուանա (18.03.2011)

  19. #40
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևանում աղջիկս բողոքում էր ժամացույցից:
    -Տկտկոցը խանգարում ա կենտրոնանալու գիրք կարդալուց ու մեկ էլ քնելուց,- ասում էր:
    Պահանջեց տեղափոխել: Ճիշտ ասած էնքան էի հոգնած, որ նույնիսկ ալարում էի շնչեմ ուր մնաց թե մի հատ էլ տեղից վեր կենամ ու մտածեմ թե որտեղ ես դրան կախեմ: Ասեցի որ մեկա հաջորդ օրը գնում ենք, մի գիշեր ա էլի մի կերպ դիմացի: Ու խոստացա, որ հաջորդ անգամ անպայման ես դրան ուրիշ սենյակ կտանեմ: Էտ ամբողջ ընթացքում ամուսինս մեր խոսակցությունը լսում էր ու տեսնելով թե ոնց համոզեցի դստրիկին ասեց.
    - Չեղավ մի անգամ երբ ասում են մածունը սև ա դու էլ ասես հա սև ա, անպայման պիտի թարսը անես:
    Էս տղամարդիկ մի վատ գիծ ունեն: Ասա ի՞նչի ես իմ մեջի գազանին արթնացնում, թող տեղը խելոք վեև ընկած մնա էլի: Ու ես հիշեցի թե դեռ նոր ամուսնացած ինչպես էի սևի սև ասում, սպիտակին էլ սպիտակ: Ես, խիստ ընտանիքում մեծացած ու դաստիարակվածս, որին միշտ հորդորել են թե տղամարդը ճիշտ ա տակավին սիրահարված լինելով լսում էի ամուսնուս ամեն ասածը ու դա դեռ քիչ ա ենթարկվում էլ էի: Որ սիրահարված ես լինում թվում ա թե ասպետի ես գտել. ոտքերը ամպոտ են, թևերն էլ հրեշտակի: Բայց երբ սկսում ես սիրել, այ էտ ժամանակ տեսնում ես, որ թևերը կորան, ոտքերն էլ հաճախ ցեխոտ են լինում ու սկսում ես արդեն սիրել հենց էտ թերություններով հանդերձ: Ինչևէ: Էտ պինգվինային ժամանակաընթացքում մի օր ձյուն ձմեռով պիտի գործերով դուրս գամ: Ու քանի որ ամուսինս չէր կարա ինձ հետ գար ասեց երթուղային նստելուց առաջի հերթին նայեմ վարորդին: Ավելի շուտ գլխին: «Եթե դա իր համար գոնե նեղություն չի քաշել պեչկեր դնի, գլխարկով ու բաճկոնով ա մեքենան վարում, ուրեմն հաստատ իմացի դա ձեր մասին էլ չի մտածելու ու էս սառած ճամփեքի վրա ձեզ տեղ ա հասցնելու քաչալ անվադողերով…էտ էլ եթե հասցնի»:
    Ասեց: Ես էլ մի մեծ օղ արեցի ու կախ տվի ականջիցս: Հետն էլ զույգով: Արդյունքը եղավ էն, որ մոտավորապես երկու ժամ կանգնած էի կանգառում: Թարսի պես լրիվը գլխարկով էին: Բայց երբ հասկացա, որ նույն վարորդին արդեն երկրորդ անգամ եմ տեսնում ու արդեն չեմ զգում թե որտեղ են սկսվում ու որտեղ վերջանում վերջույթներս բախտս անիծելով նստեցի առաջի գլխակավորի մեքենան ու բարեհաջող տեղ հասնելուց հետո ուղիղ մի շաբաթ քիթս վերմակի տակից չկարեցա հանեմ: Էտ օրվանից ես վերջնականապես որոշեցի, որ ամեն մածունը սև- ին չէ որ պիտի գլուխը տմտմբացնել: Մանավանդ եթե հետևանքը իրական սև պիտի լինի:
    Հիմա ահագին տարիներե են անցել: Մեզնից յուրաքանչյուրը ունի իր կարծիքը: Երբեմն սևը համընկնում ա, երբեմն սևն ու սպիտակը պատերազմում են, երբեմն էլ գոնե միջինը չենք գտնում, որ ասենք դե էս անգամ էլ մոխրագույն էր:
    Ու հիմա մտածում եմ իմ ալարելու պատճառով էտ երեխուն համոզեցի, որ մածունը սև ա...

  20. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (29.03.2011), Chilly (29.03.2011), E-la Via (28.04.2011), einnA (29.03.2011), Farfalla (29.03.2011), Kita (28.03.2011), Mark Pauler (28.03.2011), Nadine (29.03.2011), Nare-M (15.04.2011), Tig (29.03.2011), Անտիգոնե (29.03.2011), Արևածագ (29.03.2011), Արևհատիկ (30.03.2011), Ինչուիկ (29.03.2011), Լուսաբեր (29.03.2011), Մանուլ (31.03.2011), Նաիրուհի (29.03.2011), Ուլուանա (29.03.2011)

  21. #41
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ քրոջս հետ գնացել էինք մեր «մանկություն»...Վանձորի երբեմնի հարուստ, մարդաբնակ թաղամասը հիմա դատարկ էր: Մի տեսակ պատերազմից հետո ավերակ գյուղի էր հիշեցնում: Կիսաքանդ տները, կեղտոտ մայթերը ու քարուքանդ եղած փողոցները էնպես էին իրար լրացնում կասես թե հենց ի սկզբանե էտպես էլ ստեղծված են ու նույնիսկ մի քարի տեղափոխումը կխախտեր հավասարակշռությունը: Բայց ինձ համար էսքանի հետ ամենացավալին մարդկանց բացակայությունն էր: Մի ժամանակ էնքան կյանք կար, որ ես տակավին փոքր լինելով դպրոցից գալուց երազում էի ոչ մեկին չհանդիպել...մի քիչ երազելու համար: Հիմա լրիվ հակառակ պրոցեսն էր: Աչքերով ծանոթ մարդ էինք ման գալիս...չկային: Մեծ մասը երկրից դուրս է եկել: Տարեցներն էլ մահացել են: ...Ամբողջ աշխարհը գարնան մեջ ա ողողվել, իմ մանկության թաղամասը մտել էր աշնան հաստ շղարշի տակ ու դուրս գալու միտում չուներ էլ...

    ...կարոտել եմ իմ տան քանդված պատերին, իմ մանկությանը` իրա սև- սպիտակի համադրությամբ: Կարոտել եմ իմ մի քիչ գույն տված օրերին...դպրոցիս, դասարանցիներիս, ընկերներիս...հարազատներիս, որոնք միշտ թվում էին թե չերևացող թելով անքակտելի կապված են ինձ ու երբեք կյանքը մեզ օտար ափեր չի գցի: Թվում ա թե էնքան կարոտ ա մեջս կուտակվել, որ մարդկային մի կյանքի համար չափազանց ա:

    ...Բայց դե սա է կյանքը: Իմ ուրախությունները, իմ դժբախտությունները, իմ տխրությունները...հենց էտ ամենը վերապրելու համար էլ տարին մի անգամ գնում եմ իմ «տունս»...

  22. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.03.2011), E-la Via (28.04.2011), Mark Pauler (19.09.2011), Nadine (31.03.2011), Nare-M (15.04.2011), Tig (31.03.2011), Արևածագ (31.03.2011), Ինչուիկ (15.04.2011), Մանուլ (31.03.2011), Նաիրուհի (31.03.2011)

  23. #42
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ ա՞ պետք համերաշխությունը: Կրիտիկական պահերին: Միասնությունը ավելի քան անհարժեշտ ա: Հաճախ հենց էտ ժամանակ են նյարդերը տեղի տալիս ու սկսվում են փոխադարձ մեղադրանքներ, թե ում պատճառով կատարվեց անխուսափելին: Իրականում յուրաքանչյուրն էլ, չուզենալով ընդունել կատարվածը սկսում են մեղադրել դիմացինին: Վախից:Վախը կորցնելու: Չեն կարողանում հաշտվել: Չեն ուզում հաշտվել: Ու ամենասարսափազդու վախը դառնում ա հենց վախենալը: Կորուստը: Ինչքանո՞վ ա այն ընդունելի: Ոչ մի քանով: Գիտակցում ես, չես գիտակցում: Զուսպ ես, թե էմոցիաներդ քեզ կխժռեն անհագ գազանի պես: Միևնույն ա չի ստացվի: Էն չերևացող անկյունում հաստատ կթաքնվի, բայց չի կորի: Չի փախչի, չի հեռանա, ավելին չի էլ պատրաստվում լքելու: Երբեք: մինչև այն պահը երբ կզգաս, որ բթացել ես, որ չես զգում ոչ ցավ, ոչ մի զգացում չկա, կթվա թե մոռացել ես: Խաբկանք: Բայց մինչ դա ա պետք միասնությունը: Մինչ բթանալը: Այլապես բթացումդ մահվանդ հավասար ա: Ու սկսվում ա խաղը:

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (16.04.2011), Nadine (15.04.2011), Nare-M (15.04.2011), Quyr Qery (15.04.2011), Արևհատիկ (29.04.2011), Ինչուիկ (15.04.2011), Լուսաբեր (15.04.2011)

  25. #43
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց չեմ սիրում սպասելը… Կապ չունի վիրտուալում ա թե ռեալում:

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (19.04.2011), Lusinamara (19.04.2011), Nare-M (28.04.2011), Renata (26.10.2011), Սլիմ (19.04.2011)

  27. #44
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օր առաջ օդնոյիս էջում տեսա, որ դպրոցական տարիներիս ամենամոտ ընկերուհիս, որն այժմ Ռուսաստանում ա ապրում արդեն երկար տարիներ, մեր դպրոցական նկարներից էր քցել: Վերջի դասարանի: Նայում եմ: Ինչքա՛ն էինք լավը: Ինչքան ընկերական, քուր ու եղբոր հարաբերություններ էր: Չկար մտածելակերպը, թե հարուստ են կամ աղքատ կամ էլ վատ են սովորում, ուրեմն ընկերություն պետք չի անել: Բնավ: Մի ընտանիքի պես էինք: Էի՛նք...10-րդ դասարանում, դասընկերուհիներիցս մեկը ով ի դեպ ինձ առաջին նամակ գրողն էր եղել, երբ Նոր Տարուն համախմբված գնացել էինք շնորհավորելու և ուրախացած ասում էինք, որ լավ է պահպանել միահամուռությունը, հետո ինձ ուղարկված նկարի հետևում գրել էր.
    -Ովքեր են իրականում ինձ հիշում ես դա կզգամ հաջորդ տարի, երբ արդեն նույն դասարանում չենք սովորի:

    Իհարկե չեղավ: Նախ երկրաշարժը խանգարեց: Հետո... նպաստեց...ցավոք, բայց նպաստեց, որ ամենքս սկսենք ապրել մեր կյանքով ու գուցե մի քիչ էլ մոռանալ իրար: Եվ հատ ու կենտ հանդիպումները կազմակերպել տարիներ անց, այն էլ 2 -3 հոգով:

    ...Ցանկացած բաժանում ունի իր դրական կողմը: Անկախ սկիզբը ինչքանով ա ցավոտ: Ամեն դեպքում դադար պետք ա առնել: Էսօր իմացա, որ 2 օրից երևի թե ինետ չեմ ունենա, անորոշ ժամանակով: Իհարկե պատճառները էնքան իրական են, որ նույնիսկ դրա բացակայությունը երևի թե չի ազդի վրաս: Չի ազդի, որովհետև այն ինչը 10 տարի ինձ ուղեկցել է ու երևի թե ամենաերկար ընկերությունն է լինելու, ես կարողանում եմ մոռանալ, համակերպվել, կկարողանամ նաև այս անորոշ ժամանակահատվածը ևս ապրել: Եվ նույնիսկ ուրախ էլ եմ...


    ...Ահագին ուզում էի գրեմ, բայց ինչ որ չի ստացվում: Ու ես նորից համոզվում եմ, որ հաճախ լռությունը հենց ամենալավ զենքն է:

  28. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (13.05.2011), CactuSoul (29.04.2011), E-la Via (28.04.2011), Mark Pauler (29.04.2011), Nare-M (28.04.2011), Renata (23.09.2011), Արևհատիկ (29.04.2011), Դատարկություն (28.04.2011), Լուսաբեր (28.04.2011), Մանուլ (28.04.2011), Նաիրուհի (18.07.2011)

  29. #45
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ մեկ մեկ նենց ա ուզում ասի.
    - Ամեն ինչ լավ ա...
    ...ու գնա գլուխը պատով տա…

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (13.05.2011), Nare-M (30.04.2011), Renata (23.09.2011), Լուսաբեր (01.05.2011), Հայուհի (30.04.2011), Նաիրուհի (18.07.2011)

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքը Լուսնի վրա
    Հեղինակ՝ enna, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 86
    Վերջինը: 01.01.2024, 18:17
  2. Մահմեդական Հայերի կյանքը ՀՀ-ում
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 23.07.2019, 17:44
  3. Կյանքը մոտ ապագայում
    Հեղինակ՝ Guest, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 24
    Վերջինը: 12.10.2010, 19:15
  4. Կյանքը հրաշք է...
    Հեղինակ՝ SunChild, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 22.09.2009, 19:21
  5. Հին իրերի նոր կյանքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 14.11.2006, 19:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •