User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Կյանքը ափիս մեջ

  1. #16
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մարդկային հարաբերությունները... ոնց կուզեի իրանք էլ էս շան նման լինեին:

    ... բայց... վախեցա...վախեցա կորցնելուց....չեմ ուզի երբեք ունենամ նման զգացողություններ...
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 05.10.2010, 09:04:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.10.2010), E-la Via (16.10.2010), Jarre (16.10.2010), Nare-M (23.02.2011), Tig (07.10.2010), VisTolog (18.01.2011), yerevanci (06.02.2011), Արևածագ (05.10.2010), Երվանդ (05.10.2010), Մանուլ (16.10.2010), ՆանՍ (20.01.2011)

  3. #17
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անձևանոց եմ ուզում: Զոնտիկ...
    ...պաշտպանվելու...միանգամից դույլով գլխիս լցված անձևից: Պահպանվելու...մեծ մեծ զոնտիկ եմ ուզում: Որ ամբողջ տարածքը փակի ու մենակ աչքիս առաջը տեսնեմ, մեկ էլ ոտքիս տակը: Վերև նայել չեմ ուզում: Մանանաները վերևում են ձեռքս չի հասնում բռնել, իսկ իրենք էլ իրենց կամքով չեն թափվում: Փաստորեն ես իրանց չեմ գայթակղում: Բայց իրանք ինձ խելքահան են արել:
    Կողքերս էլ չեմ ուզում նայել: Աջից ձախից հրում են էնքան, որ տարածքս նեղանում ա... ես լայն տարածք եմ ուզում: Ինքս էլ եմ սովորել պաշտպանվել: Տարածքս պահելու ձևերը գտել եմ, բայց աշխատում եմ կողքերս չնայել...ինձ նվաստացած չզգամ...ի վերջո երբեմն անձնական տարածքից դուրս եմ գալիս...իրենց հաշվին: Բա արժե՞ կարմրել:

    ...Զոնտիկ եմ ուզում... չէ զոնտ...իկ-երը փոքրերի համար են, իսկ ես վաղուց արդեն մեծ եմ...

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.10.2010), Jarre (19.10.2010), My World My Space (09.10.2010), Nare-M (23.02.2011), Tig (19.10.2010), yerevanci (06.02.2011), Անտիգոնե (09.10.2010), Արևածագ (09.10.2010), Նաիրուհի (19.10.2010)

  5. #18
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ... առանց պարտավորությունների: Ինչքան շատ գլխացավանքներից ա ինքը ազատում: Չկան պարտավորություններ, չկա պատասխանատվություն:

    ... բանակում չկա: Էս թեման մտնելուց անկախ ինձանից մեղքի զգազում եմ ունենում:

    ...հասարակությունում: Ընկի մեռի... ես հոմ պարտավորված չեմ քեզ օգնելու:

    ... բայց մի դեպքում սիրեցի... երբ առանց պարտավորությոնների ինձ օգնում են... սիրեցի և բառը և արտաբերողին:

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.10.2010), einnA (17.10.2010), Jarre (16.10.2010), murmushka (06.11.2010), Nare-M (23.02.2011), yerevanci (06.02.2011), Անտիգոնե (16.10.2010), Արևհատիկ (16.10.2010), Ժունդիայի (18.10.2010), Լուսաբեր (16.10.2010), Նաիրուհի (19.10.2010), ՆանՍ (20.01.2011), Շինարար (16.10.2010)

  7. #19
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին ժամանակներս ինձ բռնացնում եմ էն մտքի վրա, որ չափից դուրս շատ եմ զարմանում… Չէ: Մարդկային գործողությունների վրա չեմ զարմանում: Բոլորից ամեն ինչ կհավատամ: Չեմ զարմանա երբ իրար կսպանեն: Չեմ զարմանա երբ իրար տակ կփորեն...հարազատները մի կտոր ավել պատառ ստանալու համար: Չեմ զարմանա, երբ...

    ...բայց զարմանում եմ մարդկային զգացմուքների վրա: Երբ կյանքի թոհ ու բոհով չանցած երիտասարդը հիասթափվում ա, որովհետև իրեն մերժել են: Հիասթափվում ա, որ ինքը չի ստանում էն ինչը ուզում ա: Զարմանում եմ երբ ասում են անկապ ա: Երբ աչքերիս մեջ նայելով ասում են.
    - Դու չես հասկանա:
    Մի՞թե...երբեմն ինձ համեմատում եմ: Իմ սերունդը նոր սերունդը: Ինձ՝ իրենց: Եզրեր քիչ եմ գտնում: Ու զարմանում եմ, որ հիմա եմ զարմանում: Մենք՝ այնժամանկվա երիտասարդներս չէինք հիասթափվում՝ կյանքից չէինք հիասթափվում: Իհարկե ամենքիս կյանքում էլ լինում էին պահեր երբ թվացյալ դժբախտությամբ էինք պարուրված: Բայց մեր աչքերում դեռ կար կայծը, դեռ կար հավատը: Իսկ հիմա... Հիմա նույնիսկ իմ 11- ամյա աղջնակը երբեմն կյանքը էնքան դժգույն գույներով ա ներկայացնում, որ մտածում եմ.
    - Տեր աստված, բայց չէ՞ որ մենք իրեն փայփայում ենք հեռու հոգսերից… Իսկ գուցե իրենք զգո՞ւմ են: Ինչքան էլ ձեռքդ կրակի մեջ ինքդ գցես գուցե իրենք էլ ե՞ն վառվում:

    Բայց չէ՞ որ իմ կրակն ավելի այրող էր: Անգամ սպինեը մնացել են… Միթե՞ դա պետք ա պատճառ դառնար չսիրելու կյանքը…

    ...սիրե՛ք կյանքը… դեռ ժամանակ կունենաք նրա ապտակները ստանալու…

  8. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (20.10.2010), Jarre (19.10.2010), murmushka (06.11.2010), Nare-M (23.02.2011), Norton (18.10.2010), Tig (19.10.2010), yerevanci (06.02.2011), Արևածագ (18.10.2010), Արևհատիկ (30.10.2010), Երվանդ (18.10.2010), Ժունդիայի (18.10.2010), Լուսաբեր (18.10.2010), Հարդ (18.10.2010), Նաիրուհի (19.10.2010), ՆանՍ (20.01.2011), Շինարար (18.10.2010)

  9. #20
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սովորաբար ուրախությունը ինձ այցի ա գալիս անսպասելի… Իսկ տխրությունս միշտ պատճառաբանված ա լինում:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (20.10.2010), Jarre (19.10.2010), Nare-M (23.02.2011), Tig (19.10.2010), yerevanci (06.02.2011), Արևածագ (19.10.2010), Հարդ (19.10.2010), ՆանՍ (20.01.2011), Շինարար (19.10.2010)

  11. #21
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր գալուց էլի էս ծառը աչքովս ընկավ ու արդեն քանիերորդ անգամ նորից մտքովս անցավ մինչև հիմա դեռ միակը մնացած միտքը.« Միակ բանը որից վախենում եմ դա ժամանակն ա, ու լավագույնը, որ կարամ անեմ դա ոչինչ չանելն է»:

    ... կարոտել եմ... նամակներին, գրելուն: Ես էն գլխից էլ սիրել եմ գրելը: Իմ մոտ խոսալը մի քիչ դժվար ա ստացվում, բայց երբեմն ուրախանում եմ, որ էն մտքերը որոնք գրում եմ չեն բարձրաձայնվում: Իրենք թող էտպես էլ մնան: Գուցե հետո զղջամ ավելորդ անգամ հույս տալու համար, իսկ հնարավոր էլ ա, որ զղջամ միակ շանսս կորցնելու համար: Մեկ մեկ մտածում եմ, երանի մտքերս էտ պահին կարդան... հետո էլ մտածում. ո՛չ, թող մնամ անհասանելի:

    ... 8-րդ դասարանում առաջի անգամ նամակ ստացա դասընկերուհուցս: Հասցրել էր իմ մեջ տեսնել իր նմանակին: Հետո որոշեցի նամակ գրել մամայիս, բայց պատռեցի: Չուզեցի ցավ պատճառել:
    ... հետո սկսեցի նամակ գրել քրոջս որն արդեն Պիտերում էր, բայց իրա գրածներից էտպես էլ բան չէի հասկանում: Ձեռգիրը լավը չէր ու էտ նամակները վերջնականապես կարդացի միայն իր Հայաստան վերադառնալուց հետո: Էտ ժամանակ միակ նամակը, որը հասկանում էի մամայիս գրածներն էին ու արի ու տես ինքը գրում էր էն ինչը ես էի ասելու թերևս դեռահաս աղջնակ լինելով: Փաստորեն լավ էլ հասկացել էր ինչ եմ ուզում, պարզապես ինքն էլ ինձ չէր ուզում ցավ պատճառել: Ոչ մեկիս չէր ուզում դա պատճառել:

    ...հետո...հետո մի անգամ նամակ գրեցի ամուսնուս...պարզվեց, որ մեր մոտ էս էն դեպքն ա երբ խոսալը ավելի լավ ա ստացվում:


    ... հետո երբեմն երեխաներս սկսեցին ինձ նամակ գրել. մանավանդ աղջիկս... սիրո բացատրություններ...թեպետ տղաս ավելի զգայուն է:

    ...հետո... մի օր էլ վերցրեցի ու ինչքան նամակներ կային պատռեցի ու մոխրացրեցի: Չէի ուզում ինձ ուղղված խոսքերը որևէ մեկը երբևէ կարդա:

    ...հետո... իսկ հիմա տարիներ անց ինքս ինձ բռնացնում եմ նրա վրա, որ ես գրում եմ ու էտ գրածներս կարդում են... ակումբն ա կարդում...

    ...ինչե՜ր ասես որ չի անում ժամանակը

    ...տեսնես ինչի՞ պատռեցի, իսկ հիմա կարոտել եմ...նամակներիս եմ կարոտել...ալբոմի թղթի վրա գրած նամակներիս...
    Կցված նկարներ Կցված նկարներ

  12. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (31.10.2010), E-la Via (16.01.2011), einnA (31.10.2010), murmushka (06.11.2010), Nare-M (23.02.2011), Tig (11.11.2010), VisTolog (31.10.2010), yerevanci (06.02.2011), Արևհատիկ (01.11.2010), Ժունդիայի (01.11.2010), Նաիրուհի (06.11.2010), Շինարար (31.10.2010)

  13. #22
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աղջիկս ամբողջ դասարանում / և ոչ միայն/ աչքի ա ընկնում շատ խոսալով: Մեկ մեկ ինձ թվում էր, որ ինքս լինելով քչախոս ես եմ դրա վրա կենտրոնանում: Բայց հետո պարզվեց, որ չէ, լավ էլ խոսում ա: Նույնիսկ բողոքում էր երբ հերթական անգամ տեղը փոխելուց հետո կողքի նստողը քչախոս էր դուրս գալիս: Ու դրանից ելնելով ամեն առավոտ դասի ճանապարհելուց առաջի խոսքս լինում ա.
    - Քի՛չ կխոսաս:
    Ինքն էլ միշտ ժպտում էր ու ասում.
    - Երբե՛ք:
    ...էսօր պիտի գնա պարապմունքի ու սովորականի պես դուրս գալուց ասում եմ անգիր արած խոսքերս.
    - Մանե, քի՛չ կխոսաս
    - Մա՛մ, ես գնում եմ սովորելու ո՛չ թե խոսալու- եղավ պատասխանը:

    ... փաստորեն աղջնակս մեծանում ա:

  14. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.11.2010), E-la Via (16.01.2011), Farfalla (08.11.2010), Inna (07.11.2010), Jarre (11.11.2010), murmushka (06.11.2010), Nare-M (23.02.2011), Tig (11.11.2010), yerevanci (06.02.2011), Արևածագ (06.11.2010), Մանուլ (06.11.2010), Նաիրուհի (06.11.2010), ՆանՍ (20.01.2011)

  15. #23
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վանաձոր - Երևան ճանապարհը միշտ մտածելու նյութ ա տալիս:
    Սիրում եմ... երկու ժամանոց ճանապարհին հանդիպող ոստիկաններին՝ համարյա թե ամեն թփի տակ թաքնված: Ու... ուպս, բռնվեցիր...մի խախտում արած կլինես էլի:
    Սիրում եմ...իրար ընդառաջ եկող մեքենանարեի լուսարձակների ազդանշանները, ձայնային ազդանշանը...որովհետև «աչալուրջ» վարորդներից մեկը ճանապարհին նայելու փոխարեն հետաքրքրությամբ նայում էր մեքենայի մեջ պարող կնոջը...

    Սիրում եմ ...Վանաձոր - Սևան- Երևան մայրուղու վրա կուկուռուզ վաճառողներին ու ձկնավաճառներին, ովքեր մեծ ջանքերի շնորհիվ ձեռքերը տարածում են ամբողջ երկայնքով, հասկացնելով, որ ձուկը իրենցից մեծ ա: Իրականում էնքան փոքր ա դուրս գալիս, որ երբեմն մեքենան կանգնեցնելն ու իջնելը ժամանակի ապարդյուն վատնում ա լինում:
    Սիրում եմ...Վանաձոր -Ապարան - Երևան ճանապարհը, որը հարուստ ա կաղամբով: Էստեղ էլ ինչքան ուժներումը ուժ կա ձեռքերը փքում են՝ ինը ամսվա հղի կնոջ փորի նման...

    ...ճանապարհը...ամեն քայլափոխի լցակայանները և նրանց հեղինակավոր հապավումը -ԱԳԼՃԿ...առանց գազ լցնելու ճանապարհին կմնաս... ու հաստատ չեն օգնի: Կամ էլ պետք ա յուբչկայիդ փեշերը բարձրացնես ու Ֆ տառի նման կանգնես՝ ոտքդ էլ տողից դուրս հանած: Այ էդ ժամանակ ամբողջ մայրուղին կկանգնի ու հլա դեռ իրար առանց հերթ տալու կառաջարկեն օգնություն: Բայց էտ պահին մոտենում ա վարորդը ու...այ քեզ հիասթափություն...«ախպեր չեմ կարա օգնեմ»... ու գլխիկոր հեռացում:

    ... բայց ես սիրում եմ... ճանապարհը...սիրում եմ Վանաձոր - Երևան ճանապարհը... մի ծայրում տունս ա, մյուսում՝ կյանքս...Է՜հ...
    Կցված նկարներ Կցված նկարներ

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.01.2011), Jarre (11.11.2010), Nare-M (23.02.2011), Tig (11.11.2010), yerevanci (06.02.2011), Նաիրուհի (09.03.2011), Շինարար (09.11.2010)

  17. #24
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք
    Սովորաբար - Ինչ ցանում այն էլ հնձում ենք
    Հաճախ - Ուրիշների ցանածն ենք հնձում
    Երբեմն - Նրանց ցանածի վրա ավելացնում ենք մերը ու ամբողջը հնձում
    ...բայց, ի՞նչ ենք հնձում...

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.01.2011), Jarre (11.11.2010), Nare-M (23.02.2011), Tig (11.11.2010), yerevanci (06.02.2011), Նաիրուհի (09.03.2011), Ֆոտոն (26.10.2011)

  19. #25
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԷՔԶՅՈՒՊԵՐԻԻ ԱՂՈԹՔԸ
    Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ...ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն: Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը: Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.01.2011), Tig (16.01.2011), yerevanci (06.02.2011), Անտիգոնե (17.11.2010), Արևածագ (17.11.2010), Նաիրուհի (09.03.2011)

  21. #26
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան շուտ ա անցնում ժամանակը: Մի տարի է հորեղբորս չէի տեսել: Մի քանի օր առաջ վերադարձել էր: Էսօր պատահական փողոցում քրոջս հետ զբոսնելուց տեսանք: Ու չնայած քուրս ասել էր, որ շատ է փոխվել մեծացել է, բայց անկեղծ ինձ համար շոկային վիճակ էր: Մի պահ ինձ թվաց պապայիս եմ տեսնում իր մեջ: Երևի ինքն էլ դա զգաց ու մենք հիմա երեքով կանգնել ենք փողոցի մեջտեղում ու լացում ենք...առանց հաշվի առնելու, որ մեր կողքով անցնում են անցորդները ու թեև հետաքրքրաշարժ բայց միևնույն ժամանակ տխուր հայացքով նայում մեզ:

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (17.11.2010), Kita (17.11.2010), Nare-M (23.02.2011), Tig (16.01.2011), yerevanci (06.02.2011), Արևածագ (17.11.2010), Նաիրուհի (09.03.2011)

  23. #27
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարօրինակ ա մարդ արարածը: Ի՜նչքան են սիրում ապրել ուրիշներով: Ո՜նց են ուրախանում երբ դեմքիդ արտահայտությունը ցավ ա պարունակում: Երբ աչքերդ կարոտով հեռուներն են նայում: Երբ ձեռքերդ դողդողում են հերթական անգամ հեռախոսը վերցնելուց:

    Իսկ ես...երա՜նի հիմիկվա հպարտությանս կեսը երիտասարդ տարիներիս ունենայի: Մի՞թե ես ուրախություն կպատճառեմ ձեզ...երբե՛ք:
    Ոչինչ, որ գիշերներս լուսացնելով ա անցնում, ոչինչ, որ աղջկաս թաքցրած տետրը ձեռքիս տակ ընկնելուց ու մեջի պարունակությունը տեսնելուց հետո մի ամբողջ ժամ լացում էի, որովհետև երկու տարին ամիսներով ու օրերով գրել էր և ամեն առավոտ իր սրբազան պարտք ա համարում անցած օրը ջնջել: Ոչինչ, որ կարոտից հնարավոր ա մի ամբողջ շաբաթ ջերմություն չիջնի: Ոչինչ, որ երբեմն ոտքեը կարան դավաճանեն տիրոջը հերթական անգամ ճամփի մեջտեղին թողնելով...ու տանեն դեպի եկեղեցի: Ոչինչ...բայց չէ՞ որ դա իմ կյանքն ա ...իմը
    ... ի՞սկ դուք...այն ինչ չեք տեսնում դուք՝ ես դա զգում եմ...պարզապես ես միշտ ակնոցներ եմ դնում՝ ձեզ չտեսնելու համար…

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (20.11.2010), Tig (16.01.2011), yerevanci (06.02.2011), Արևածագ (20.11.2010), Նաիրուհի (09.03.2011)

  25. #28
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուշադիր եղե՞լ եք երբևե մառախլապատ եղանակին. մանավանդ գիշերով: Լիակատար խավար, տեսանելիությունը զրոյական, քթիցդ այն կողմ չես տեսնում: Երբեմն իրականը ծպտվում ա մառախուղի մեջ, միաձուլվում նրան ստանալով կաթնային երանգ, թույլ չտալով տեսնել ավելին: Եվ վայ նրան, ով այդպես էլ չի կարողանա կողմնորոշվել կաթնային մառախուղում: Ստիպված կրիային բնորոշ քայլքով ես առաջ գնում, բայց ոչ նրան հատուկ դնջությամբ: Մառախուղին ընդհակառակը պետք է լարել տեսողությունը, նայել ուղիղ. ավելի ճիշտ հոծ գծով գնալ: Մեր լեզվով ասած մեջտեղով: Ամենից ապահով տաբերակն ա: Պահպանում ա ձորն ընկնելուց կամ էլ շրջադարձերին դիմացի սարին հարվածելուց: Ու ինչպիսի ուրախությաւն ա պատում սրտիդ երբ վերջապես այդ անիրավը վերջանում ա: Լույս խավարի մեջ: Իրական ջերմություն թանձր ու սառը օդում: Բայց այդտեղ էլ սկսվում ա մերկասառույցը: Ի դեպ մերկասառույց ավելի շատ կյանքեր ա խլում քան սառույց և ձյունը: Կողմնորոշվելու ռեալ շանսերը քիչ են, սայթաքելու հավանականություն մեծ: Անզգույշ մի քայլ ու նորից հայտնվում ես անդունդում: Մնում ա հուսալ, որ անդունդը բավականաչափ խորը չի լինի և հնարավոր կլինի թեկուզ ձեռքերը ճանկռոտելով բարձրանալ վեր: Հետո որպես կանոն սկսվում ա ցեխը: Ոտքդ դնելով ճակատիտ ստանում ես ցեխագունդ, որը կարծես նմանվում ա քունքիդ պահված ատրճանակին ու ուր որ է գնդակը կմխրճվի մեջը խլելով անդառնալին՝ կյանքդ: Ոչ մի բան անփոխարենլի չի բացի մարդկային կյանքից: Իսկ կյանքի թելիկների վրա դողալ պետք է... թեպետ վերջի տարիներին մարդկային հարաբերություններում ամենից շատ գնհատում եմ շներին: Ցինիզմով լի նախադասություն ա, բայց իրկան ա ավելի քան մնացած խաբկանքները: Ավելի իրական զգացողություն ա, կոնկրետ, առանց այլաբանաությունների: Եվ տարեսկզբյան այս գրառմանս մեջ մի քիչ հույս կա, որ շները կփոխարնվեն իրական կերպարներով ու իրական զգացողություններով: Ու թեպետ շունը մարդու ամենահավատարիմ ընկերն ա կոչվում ու ինքս էլ կուզենայի, որ մարդկային հավատարմությունն էլ լիներ անսահման ու նույնքան անդավաճան ինչքան որ այս կենդանիներին է, բայց գիտակցականս միշտ հուշում ա, որ նման իդեալական արդյունք անհնար ա ստանալ, անգամ երկարատև մաքառումներից հետո:
    ...մեզ բոլորիս ձյուն է պետք...ոչ թե անձրևի պես ոտնահետքերը մաքրելու, այլ ճերմակի վրա ոտնահետք դրոշմելու, որպեսզի ետևից եկողը իմանա, որ հետևելով հաստատ անդունդի եզրին չի հայտնվի...

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.01.2011), Tig (16.01.2011), yerevanci (06.02.2011), Նաիրուհի (09.03.2011)

  27. #29
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկերություն: Ի՞նչ ա ինքը: Կա՞ այդպիսին: Շատերդ կասեք իհարկե կա: Իսկ ի՞նչ ա դա: Ո՞ւմ ենք մեզ համարում ընկեր: Նրա՞ն, ով ցանկացած ահազանգից մեր կողքին է՞: Թե՞
    նա ով առանց ահազանգի մեր կողքին է: Ով ազնվորեն ընդունում է իր սխալը: Թե՞ նա ով մեզ « խաբում» է հույս տալով մեզ ընկերության ազնվության մեջ: Կա՞ հարատև ընկերություն. մի կյանքի համար նախատեսված:

    ...ցանկացած հարաբերություններում արժևորում եմ խաբված չլինելը: Ցանկացած դառը ու հոգին տակնուվրա անող խոստովանություն գնահատանքի արժանի ա եթե չեն խաբում: Իսկ երբ անառակ կնոջ նման հանկարծակի ու անբռնազբոս հայացքով այցի է գալիս զգացողությունը, որը ունի խաբված կոչումը, ի՞նչ անել: Ներե՞լ, հանուն այդ ընկերության: Թողնել ինքնահոսի, թե՞ շրջվել ու հեռանալ...ինչպես որ ինքն ա անում: Էդ դեպքում էլ ինչ ընկերություն:

    ...երբեմն ընկերություն նմանվում ա ջուրը գցված ձկնորսական խայծի, որի գայթակղիչ տեսքի վրա հավաքվում են մանր մունր ձկները: Պտտվում նրա շուրջը, համտեսում: Երբեմն էլ այս ու այն կողմից կծմծում: Ու վերջում խայծը կուլ ա տալիս մեջներից միամիտը: Ու...ուպս...խայծը մնաց կոկորդում: Ոչ էնա հանես մի կողմ գցես, ոչ էլ էնա կուլ տաս:

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.01.2011), E-la Via (20.01.2011), yerevanci (06.02.2011), Հարդ (18.01.2011), Նաիրուհի (09.03.2011)

  29. #30
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գաղտնիքների շտեմարան: Լսել,ապրել իրանց հետ: Զգալ:Անհանգստանալ :Տանջվել միասին: Հուսալ թաքուն: Հավատալ նրանց: Հուզվել իրանց հետ:Անքուն գիշերներ:Սպասումներով լի ցերեկներ: Հուսադրող խոսքեր: Ժպիտներ:Ինքնաոչնչացում: Վերակենդանացման փորձեր: Տխրել իրանց հետ: Ուրախանալ միասին:Փակել դռները, երբ իրենք ուզեն: Բացել դռները, երբ իրենք կասեն: Ներել իրանց: Անպայման ժպտալ: Հասկանալ իրանց:

    ...լռել, լռել, լռել...և անխոս հեռանալ

  30. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (20.01.2011), E-la Via (20.01.2011), einnA (20.01.2011), Farfalla (20.01.2011), Nadine (31.03.2011), Tig (20.01.2011), yerevanci (06.02.2011), Արևածագ (20.01.2011), Նաիրուհի (09.03.2011)

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքը Լուսնի վրա
    Հեղինակ՝ enna, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 86
    Վերջինը: 01.01.2024, 18:17
  2. Մահմեդական Հայերի կյանքը ՀՀ-ում
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 23.07.2019, 17:44
  3. Կյանքը մոտ ապագայում
    Հեղինակ՝ Guest, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 24
    Վերջինը: 12.10.2010, 19:15
  4. Կյանքը հրաշք է...
    Հեղինակ՝ SunChild, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 22.09.2009, 19:21
  5. Հին իրերի նոր կյանքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 14.11.2006, 19:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •