Adriano ջան, նախ կխնդրեի ապատեղեկատվություն չտարածել, թե Գերմայիայում նման հարկ է մտցվել: Խոսքը գնում է ընդամենը անհատ պատգամավորի օրենսդրական նախաձեռնության մասին, որը /նույն քո տեղադրած հոդվածից ելնելով/ ահավոր թույլ փաստարկներ է բերում այդ նախաձեռնության օգտին: Չեմ պատկերացնում, թե Գերմանիայում այդ պատգամավորը ինչ տրամաբանությամբ է առաջնորդվել, որ նման հարկատեսակ է ուզում մտցնել, սակայն, իմ կարծիքով, այդ նախագիծը հնարավոր է քննարկման էլ չդրվի: Սա պարզ խտրականության դրսևորում է՝ էն էլ հիմնված մարդու քաշի վրա

… մի քիչ լուրջ չի:
Ինչ վերաբերում է սպորտով զբաղվելը օրենքով ամրագրելուն, ապա դրա հավանականությունը ձգտում է
բացարձակ 0-ի: Ասեմ, թե ինչու: Նախ օրենքով պարտադիր սահմանելու համար սպորտով զբաղվելը պետք է լինի իրավահարաբերության տեսակ, ինչը, պարզ աչքով էլ երևում է, որ հեչ էլ իրավահարաբերություն չէ: Երկրորդ, «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա»-ով արգելվում է մարդուն պարտադրել կատարելու հարկադիր աշխատանք: Մեր դեպքում, եթե սպորտով զբաղվելը պարտադրվի, արդեն կդիտվի որպես հարկադիր աշխատանք, ինչը անթույլատրելի է: Երրորդ, վերջիվերջո, ոչ ոք իրավունք չունի մարդուն ստիպել, որպեսզի նա իր մարմնի հետ վարվի ոչ իր ուզեցած եղանակով, անկախ նրանից, թե այդ եղանակը որքանով է օգտակար:
Օրենքի ընդունումը հնարավոր կհամարեմ այն ժամանակ, երբ գեր մարդիկ պոտենցիալ վտանգ ներկայացնեն հասարակության համար: Բայց դե ինչքանով դա իրական կլինի, թողնում եմ ձեր դատին...
---------- Ավելացվել է՝ 21:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:01 ----------
Փաստորեն խոսքը ոչ էլ հարկատեսակի մասին է, այլ ապահովագրության վճարի չափի...
Աղբյուր՝
http://ankakh.com/2010/07/46993/
Էջանիշներ