Սկզբունքորեն ճիշտ է: Բացի այդ ամեն մարդ պետք է կարողանա ինքը գտնել իր "ռիթմը" ու զգալ իրեն - ինչքան ուտել ու ոնց ապրել, որ չգիրանալ: Հա, ու մեկ էլ - կարող է ծիծաղելի թվալ, բայց ակտիվորեն սեքսով զբաղվելը նիհարելու լավագուն միջոցներից մեկն է...
մինչև 40 կգ
40-60կգ
60-80կգ
80-100կգ
100 և ավելի կգ
Սկզբունքորեն ճիշտ է: Բացի այդ ամեն մարդ պետք է կարողանա ինքը գտնել իր "ռիթմը" ու զգալ իրեն - ինչքան ուտել ու ոնց ապրել, որ չգիրանալ: Հա, ու մեկ էլ - կարող է ծիծաղելի թվալ, բայց ակտիվորեն սեքսով զբաղվելը նիհարելու լավագուն միջոցներից մեկն է...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Մեր շրջապատում շատ շատ են գեր մարդիկ, հատկապես հայ իրականությունում: Գեր լինելու երևույթը հետամնաց հասարակություններում համարվում է ուժի նշան, սակայն ժամանակակից աշխարհը ակտիվ պայքար է մղում այդ հիվանդության դեմ: Ինչու են մարդիկ գերանում, ինչ պատճառներ կան դրա ետևում? Գերությունը , ըստ ինձ հանգեցնում է ծանր առողջական հետևանքների: Եվ հետևապես պետք է ամեն ինչ անել այդ աղետի դեմ պայքարելու համար: Օրինակ այսօր կարդացի , որ Գերմանիայում մտցվել է գերանալու հարկ: Աղբյուր`http://ankakh.com/2010/07/46993/:
Իմ կարծիքով գերանալու դեմ ուղղված շատ լավ օրենք է: Գերանալուն դեմ է ուղղված սպորտով զբաղվելը, սակայն ինչպես տեսնում ենք կամավոր սկզբունքների դեպքում այն չի աշխատում: Ինչպես եք կարծում ՀՀ-ում նման օրենքը ինչ հետևանքներ կունենա: Բացի այդ չեք գտնւմ, որ սպորտով զբաղվելը պետք է պարտադիր լինի օրենքով և որքան է նմանատիպ օրենքների ընդունման հավանականությունը:
Ես իմ կողմից որպես գերանալուն դեմ գովազդ կցանկանամ տեղադրել այս նկարները, որոնք վկայում են այն մասին, որ գերանալը կյանքը ապրելու ճանապարհ չէ: Գերանալը հզոր երևալու նպատակ չէ, հայեր ուշքի եկեք, գոնե ակումբի ժողովրդով եկեք ապրենք առողջ, գոնե շաբաթական երկու անգամ 30 րոպեյով գնանք մի սպորտի:
Է, այ մարդ , բա կյանքը գնումա, իսկ դու նստած ես
Կխնդրեմ հայերիս չնեղանաք, սակայն սա ապրելու ձև չի էլի
Եթե գեր չլինեյիր հիմա ավելի արագ կգնայիր, ավելի թեթև կզգայիր ինքդ քեզ
Այ բալամ էս երեխայի ծնողները տենաս ինչ են մտածել, որ էս երեխուն էս վիճակի են բերել
Մի խոսքով ոչ գերանալուն
![]()
Գիրանա՞լ![]()
Գիրանալ![]()
VisTolog (23.07.2010)
Ինչ լավա, ինչքան ինչ ուտեմ, մեկա գիրանալու խնդիր չեմ ունենա:![]()
Գիրությունը ավելի շատ Ֆասթ ֆուդով սնվելու արդյունք ա: Գիրության ցուցանիշով, ըստ գեր մարդկանց քանակի, աշխարհում առաջին տեղը ԱՄՆ-ա: Նրան հետևում են 7 Եվրոպական երկրներ` Կիպրոս, Մալթա, Չեխիայի հանրապետություն, Ֆինլանդիա, Գերմանիա, Հունաստան, Սլովակիա:
Բայց չէի ասի, որ հայ իրականության մեջ նման դեպքերը (Ինչպես նկարների մեջա) շատ-շատ են: Մեր մոտ միջին գիրություն կա:
Իհարկե լավ կլիներ, որ բոլորը նորմալ քաշ ունենային, քանի որ ավելորդ քաշը առաջին հերթին հենց տվյալ մարդու համար ա պրոբլեմ, ոչ կարում ա նորմալ քայլի, նստի շարժվի, համ էլ հազար ու մի առողջական խնդիրներ են առաջանում: Էլ չեմ ասում, որ նման մարդիկ մարշուտկա են նստում:
Ինչ լավ կլիներ, որ փողոցում քայլեիր ու տեսնեիր միայն գեղեցիկ կազմվածքով ու նորմալ քաշով մարդկանց:
Ես առհասարակ չեմ սիրում գերերին![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Meme (23.07.2010)
Hda (23.07.2010), Sagittarius (23.07.2010), Ուլուանա (23.07.2010)
Մոդերատորական. «Ինչպե՞ս նիհարել» և «Ո՛չ գիրանալուն» թեմաները միացվել են։ Հարցումը պահպանվել է։
---------- Ավելացվել է՝ 20:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:17 ----------
Ինչքան գիտեմ, եթե մարդը նորմալ քաշ ունի, այսինքն՝ նորմայից նիհար չէ, ապա չչաղանալը ոչ թե հիվանդության, այլ հակառակը՝ առողջ օրգանիզմի նշան է, քանի որ, ասում են, մարդ ավելորդ քաշ ձեռք է բերում օրգանիզմում նյութափոխանակության խախտման հետևանքով։
Սա ուղղակի լսել եմ, չեմ պնդում, թող բժիշկները հաստատեն կամ ժխտեն, եթե կարիքը կա։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չգիրանալու համար հարկավոր է սնվել փոքր չափաբաժիններով օրվա մեջ մի քանի անգամ:
Վերջերս պարզվել է, որ շատ ջուր խմելը փակում է ախորժակը ու օրվա ընթացքում ուտելու կարիք քիչ ես զգում:
Adriano ջան, նախ կխնդրեի ապատեղեկատվություն չտարածել, թե Գերմայիայում նման հարկ է մտցվել: Խոսքը գնում է ընդամենը անհատ պատգամավորի օրենսդրական նախաձեռնության մասին, որը /նույն քո տեղադրած հոդվածից ելնելով/ ահավոր թույլ փաստարկներ է բերում այդ նախաձեռնության օգտին: Չեմ պատկերացնում, թե Գերմանիայում այդ պատգամավորը ինչ տրամաբանությամբ է առաջնորդվել, որ նման հարկատեսակ է ուզում մտցնել, սակայն, իմ կարծիքով, այդ նախագիծը հնարավոր է քննարկման էլ չդրվի: Սա պարզ խտրականության դրսևորում է՝ էն էլ հիմնված մարդու քաշի վրա… մի քիչ լուրջ չի:
Ինչ վերաբերում է սպորտով զբաղվելը օրենքով ամրագրելուն, ապա դրա հավանականությունը ձգտում է բացարձակ 0-ի: Ասեմ, թե ինչու: Նախ օրենքով պարտադիր սահմանելու համար սպորտով զբաղվելը պետք է լինի իրավահարաբերության տեսակ, ինչը, պարզ աչքով էլ երևում է, որ հեչ էլ իրավահարաբերություն չէ: Երկրորդ, «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա»-ով արգելվում է մարդուն պարտադրել կատարելու հարկադիր աշխատանք: Մեր դեպքում, եթե սպորտով զբաղվելը պարտադրվի, արդեն կդիտվի որպես հարկադիր աշխատանք, ինչը անթույլատրելի է: Երրորդ, վերջիվերջո, ոչ ոք իրավունք չունի մարդուն ստիպել, որպեսզի նա իր մարմնի հետ վարվի ոչ իր ուզեցած եղանակով, անկախ նրանից, թե այդ եղանակը որքանով է օգտակար:
Օրենքի ընդունումը հնարավոր կհամարեմ այն ժամանակ, երբ գեր մարդիկ պոտենցիալ վտանգ ներկայացնեն հասարակության համար: Բայց դե ինչքանով դա իրական կլինի, թողնում եմ ձեր դատին...
---------- Ավելացվել է՝ 21:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:01 ----------
Փաստորեն խոսքը ոչ էլ հարկատեսակի մասին է, այլ ապահովագրության վճարի չափի...
Աղբյուր՝ http://ankakh.com/2010/07/46993/Գերմանիայում պատգամավոր Մարկո Վանդերվիտցը հանդես Է եկել ավելորդ քաշով մարդկանց համար բժշկական ապահովագրության արժեքն ավելացնելու առաջարկությամբ:
Վերջին խմբագրող՝ davidus: 23.07.2010, 20:05:
Քնելուց առաջ մի կերեք: Տարբերությունը կզգաք:
Hda (23.07.2010)
Ձեր քաշը բաժանեք Ձեր հասակի քառակուսուն (արտահայտաված մետրերով),եթե արդյունքը լինի 18-23.9,ուրեմն կարիք չկա նիհարելու(մենք դա անցել ենք առողջ ապրելակերպի դասից)
Վերջին խմբագրող՝ Freeman: 23.07.2010, 21:48:
The cake is a lie.
8 թե 9 րդ դասարանում էի, փորս սկսեց մեծանալ, ամեն օր ուրախանում էի, վազելով գնացի մամային ասեցի, որ փորս մեծացելա, ես արդեն տղամարդ եմ. Մամաս էլ բա թե այ տղա դու հո գիժ չէս? Մեծ փորը սիրուն չի ընդհանրապես. նույնիսկ զզվելի ա.
-հա?![]()
Կառատեիստ ընկեր ունեի, զանգեցի իրան ասի ախպեր, վոբշմ կրակն եմ ընկել, փորս մեծանում ա. Ինքն էլ բա թե արի մի 2 պարապմունք տրինաժոռնի զալ գնանք. կսովորացնեմ ինչ անես. գնացինք, պարզվեց մեեեծ ցելաֆոններ են հետները տանում, էս ցելաֆոնները հագնում են ու մարզանք անում. Ու վերջում էնքան են քրտնում, որ սալերը մաշում ա. Եկա տուն ու օրը մեջ սկսեցի էդպես պարապել. մի 2 ամսից իջավ փորս, հլը մի քիչ էլ հետ գնաց.Հետո հավեսս փախավ, թողեցի, բայց հակառակ իմ սպասումների չաճեց նորից. հիմա նորից եմ պարապմունքներս սկսել. մի 5 ամիս ա բայց էլ չի աճում փորս ուղակի հավեսա.
հ.գ. այս բանաձևը իմ դեպքում լավ աշխատել ա, բայց դե վնասակար ազդեցության մասին չգիտեմ, համենայն դեպս օգտվելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ. Ամեն ինչ պարզ ա շատ քրտնել, ու մաշացնել սալերը![]()
Վերջին խմբագրող՝ Reh32: 23.07.2010, 22:53:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ