Մեջբերում Ռեդ-ի խոսքերից Նայել գրառումը
Որոշակի զուգահեռներ կարելի է տանել Howl's Moving Castle-ի ու Spirited Away-ի միջև, այնպես չէ՞:
Castle (Howl's Moving Castle) <-> Bathhouse (Spirited Away)
Calcifer (Howl's Moving Castle) <-> Kamajii (Spirited Away)
Տնաշեն, ես էլ գիտեի հեսա երկու մուլտիկների բարոյախրատական հոգեբանական համեմատական վերլուծությունն ես անելու

Իրականում ես դրանք նմանություններ չէի անվանի, որովհետև օրինակ Չիհիրոն իր կամքին հակառակ էր բաղնիքում գտնվում, իսկ Սոֆին ինքը ուզեց, որ ամրոցում մնա:

Կալցիֆերը ախմախ լակոտ էր, իսկ Կամաջին շատ հետաքրքիր պերսոնաժ էր

Յուբաբան ճիշտ ա, չար, կախարդ պառավ էր, բայց էդ աստիճանի այլանդակ չէր, իսկ Witch Of The Waste-ը մինչև իր հնարավորությունների կորուստը ու հասարակ ջադու դառնալը շատ բացասական կերպար էր: Մի խոսքով իմ կարծիքով երկու մուլտիկների միջև նմանություններ էդքան էլ չկան