User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: BeatleMan-ի, Chilly-ի և SSS-ի համատեղ պատմվածքը

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    BeatleMan-ի, Chilly-ի և SSS-ի համատեղ պատմվածքը

    Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. BeatleMan-ն սկսում է, Chilly-ն՝ շարունակում, SSS-ն՝ ավարտում:

    Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ, նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ:

    Մինչ բոլոր երեք մասնակիցների՝իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

  2. #2
    All You Need Is Love BeatleMan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2008
    Հասցե
    ք. Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    183
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամառ: Փարիզ: ժամը 19:45, թեև շոգ է, այնպիսի եղանակ է, որից յուրաքանչյուր մարդ հաճույք է ստանում: Ձայն, որն առաջանում է, երբ թեթև քամին հարվածում է ծառերի տերևներին: Բացօթյա սրճարաններից մեկում նստած է մի տղամարդ, որն արդեն 15 րոպե է ինչ սպասում է ընկերուհուն, որը դեռ չի հայտնվել: Տղամարդու առջև մեկ մոխրաման է, որի մեջ մեկ ծխախոտ: Որոշում է տուփից հանել երկրորդ գլանակը, երբ հանկարծ տեսնում է առջևի սեղաններից մեկի շուրջ նստած կնոջը` սպիտակ, մինչև ծնկները կիսաշրջազգեստով, սպիտակ ամառային շապիկով և ամառային ակնոցներով: Այդպիսի գեղեցկություն նա իր կյանքում չէր տեսել: Մոռանալով ծխախոտի մասին, տղամարդը հայացքը չի հեռացնում կնոջից, մինչև այն պահը, երբ կնոջ հայացքը հայտվեց տղամարդու վրա: Կինը կանչեց մատուցողին և հյութ պատվիրեց: Նրա ձայնը լսելով տղամարդը արդեն վերջնականապես սիրահարվեց մինչև ականջները: Սիրտը սկսեց արագ բաբախել, նրա հետ այդպիսի բան հաճախ չէր պատահում, կարելի է ասել ընդհանրապես չէր պատահում: Նա երբեք չէր ընկնում կանանց հետևից, իսկ կանայք խենթանում էին նրա համար: Կինը նրա համար միայն հաճույք ստանալու և ժամանակ անցկացնելու համար էր ստեղծված: Տղամարդը սկսում է մտածել սիրում է արդյոք իր ընկերուհուն, թե` ոչ: Այդ լկստված էակին, որը ապրում է հայրիկի փողերով: Իսկ մի գուցե նրան էլ են հետաքրքրում ընկերուհու հայրիկի փողերը:
    Նա հիմա ամենից շատ ուզում է ծանոթանալ իր առջևում նստած կնոջ հետ: Իսկ ի՞նչ հիմար իրավիճակի մեջ նա կհայտնվի, երբ կգա ուշացած ընկերուհին: Տղամարդը նկատում է, որ կինը անընդհատ ժամացույցին է նայում: Մի գուցե նա է՞լ է ինչ-որ մեկին սպասում: Նրանց հայացքները անընդհատ հատվում էին, և երկուսն էլ այնպիսի դեմք էին ընդունում, կարծես այդ հայացքները պատահաբար են հատվում: Երկար համատեղ հայացքափոխանակությունից հետո կինը հանկարծ կանչում է մատուցողին և հաշիվը խնդրում: Տղամարդը արդեն հաստատ գիտակցում է առաջին քայլի անհրաժեշտության մասին:

    Մի կին քայլում է փողոցով, արագ, հաստատված քայլերով: Նա ունի գեղեցիկ, երկար ոտքեր, հիանալի կազմվածք: Հագնված է ամբողջովին սպիտակ, և քայլելով կարծես ավելի է լուսավորում տարածքը: Մոտենում է բացօթյա սրճարաններից մեկին: Այնտեղ նստած է մի տղամարդ, ծխող տղամարդ: Տղամարդու մազերը մի փոքր թափված են, բայց զարմանալիորեն դա ընդգծում է նրա տղամարդկայինությունը: Տղամարդը արտաքինից բավարարում էր կնոջ համար իդեալական տղամարդու բոլոր պահանջները: Անկասկած նա անտերբեր չէ տղամարդու հանդեպ: Կինը նստում է այնպես, որ տղամարդը լինի իր տեսադաշտում: Շատ ժամանակ չի անցնում և տղամարդը նկատում է նրան: Կինը պայուսակից հանում է գիրք, որը նրա անբաժան ընկերն է: Նա շատ է սիրում կարդալ, և դրանով ավելի է գեղեցկանում:
    Կնոջը փոքրուց սովորեցրել են, որ առաջին քայլը պետք է տղամարդը անի: Չդավաճանելով իր սկզբունքներին նա սպասում է ` ավելի ու ավելի գերվելով տղամարդու հայացքից: Որոշում է հյութ պատվիրել: Նայելով տղամարդուն զգում է, որ գերել է նրան: Իսկ ինչու՞ նա քայլ չի կատարում: Մի գուցե տղամարդը այդքա՞ն էլ ինքնավստահ չէ: Կոտրելով բոլոր սկզբունքները կինը հենց հիմա կվազեր և կհամբուրեր տղամարդուն, բայց ցավոք դա միայն երազներում: Իսկ եթե տղամարդը ընկերուհի՞ ունի, կամ ավելի վատ կին և երեխաներ: Որոշ ժամանակ անց զգալով որ այևս անիմաստ է սպասելը, և ինչ-որ չափով հիասթափվելով պահանջում է հաշիվը: Եվ վերջին հայացքը նետելով տղամարդու վրա դուրս է գալիս սրճարանից:
    Վերջին խմբագրող՝ BeatleMan: 25.07.2010, 15:03:
    Life Is A Miracle

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (26.07.2010), E-la Via (25.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Chilly-ի, impression-ի և My World My Space-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 29.09.2010, 13:12
  2. Արձակ. Farfalla-ի, Mark Pauler-ի և Chilly-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.07.2010, 23:33
  3. Արձակ. Վահիկի, My World My Space-ի և BeatleMan-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 21.07.2010, 20:38
  4. Արձակ. Impression-ի, Dayana-ի և Chilly-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 65
    Վերջինը: 21.07.2010, 09:29
  5. Արձակ. SSS-ի, Chilly-ի և Գալաթեայի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 20.04.2010, 15:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •