Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
Ինձ համար էլ լավ անցավ երեկույթը։ Նախորդ՝ «Տարանտինո պարտյ»-ին ահավոր ահավոր անհավես էի ու համարյա չէի պարել։ Պարելիս էլ հաճույք չէի ստացել։ Ուրիշ լիքը հանգամանքներ կային, որոնց պատճառով նախորդ երեկույթն ինձ դուր չեկավ, բայց էս անգամ կարելի է ասել, որ լավ անցավ։ Մենակ, ինչպես Ցասսիոպեիա-ն ասաց, պարելու տարածքն էր խնդիրներ առաջացնում, որովհետև պարողներն ավելի շատ էին, քան նեղլիկ Ստոպ ակումբի պարահրապարակը կարող էր ընդգրկել։ Այդ պատճառով պարելիս հաճախ էինք միմյանց ոտքեր տրորում, երբեմն էլ՝ ընկնում։ յ Օրինակ, ես պարելիս մի անգամ կարգին ընկա մեջքի վրա, ու քանի որ նեղվածք էր, ահագին մարդիկ ներգրավվեցին այդ տապալման մեջ... բայց բարեբախտաբար զոհեր չեղան։ Փոխարենը՝ ահագին զվարճալի էր։


Շնորհակալ եմ աչքերիս մասին հաճոյախոսության համար։
Ես էլ էի մի կերպ լսում, թե դու ինչ ես ասում։ Իսկ ավելի ճիշտ՝ մենակ էն լսեցի, որ ասեցիր, որ ինձ նկարով ճանաչեցիր կամ նման մի բան... Իսկ քո և Դավիդս-ի ինքնությունն իմացա Արիսոլ-ից։
ճիշտ էլ լսել ես ) Դե որ Նարեն ծանոթացնում էր ասեցի թե քեզ նկարով մեկից ճանաչել էի: Լավ ոուրեմն պրոբլեմը իմ ձայնի մեջ է, բացել է պետք ))