User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 113 հատից

Թեմա: Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #17
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է. միշտ, երբ համատեքստից դուրս որևէ աստվածաշնչյան խոսք է քննարկվում, դա միշտ հանգեցնում է «ֆլամանդական սոխի մուրաբայի» և «համբույրների» նման ծայրահեղությունների:
    Բարոյականության «ոսկե կանոնը», որը նաև քրիստոնեական հիմնարար դրույթներից մեկն է, հանդես է գալիս Մատթևոսի ավետարանի Է գլխի 12-րդ խոսքում և հանդիսանում է Քրիստոսի՝ Ե գլխում սկսվող Լեռան քարոզում տրված ցուցումների և սովորեցրածի ամփոփումը: Լեռան քարոզը, ինչպես կարող է նկատել ընթերցողը, վերաբերում է բարոյական մի շարք հիմնադրույթների, որոնք ավելի կապ ունեն մարու հոգեկան և մտավոր համակարգերի հետ, քան մարմնական: Օրինակ՝ Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. որովհետեւ ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար։ (Մատթ. Է 1-2)
    Ուստի տառացի, մարդկային օրգանիզմի մարսողա-նյարդային համակարգերին վերաբերող օրինակներն այս համատեքստին չեն համապատասխանում:
    "Նաև"… իսկ կա՞ն դրույթներ որոնք բարոյականության դրույթների մաս չեն կազմում… իսկ եթե կան այդպիսիններ, ապա որո՞նք են առաջնայինը, բարոյականը՞ թե կրոնականը… կարելի է ենթադրել որ բարոյական կանոնները մեկը-մեկի համապատասխանում են կրոնական դրույթներին, ապա ի՞նչ կարիք կա դիմել Մաթեոսին կամ Ղուկասի…

    Մաթեոսն ու Ղուկասը մեզ համար են հեղինակություններ, իսկ մնացած աշխարհի համար նրանք էական ազդեցություն չունեն, մինչդեռ բարոյական արժեքները միմյանցից համարյա չեն տարբերվում, հատկապես խնդրո առարկա կանոնը…

    իմ արգումենտը կայանում է նրանում որ բարոյական արժեքները կրոնի հետ չունի այնպիսի առնչություն որպիսին ներկայացվում է… ես կասեի ժամանակավրեպ է բարոյական նորմերն ավետարանով մեկնաբանելը, նույնիսկ ապակողմնորոշիչ


    Հիանալի հարց էր: Ոչ, չի իմաստազրկվի (հուսով եմ): Այս հարցը սերտորեն կապված է դրախտի և դժողքի մասին պատկերացումների հետ: Որոշ քրիստոնեական հոսանքներում նկատել եմ, որ դրախտի մասին պատկերացումն այն պիսին է, որ դա մի վայր է, որտեղ մարդիկ հանգստանում են իրենց հոգսերից, ուրախ-ուրախ երգում և ծառայություններ ընդունում հրեշտակներից: Մինչդեռ, առաջին անգամ քրիստոնեական սրբերի մասին մի գիրք կարդալիս հանդիպեցի այսպիսի մտքի (վերաձևակերպումն իմն է). «Սրբի համար մեծագույն վարձատրությունը և բավականությունը հանդիսանում է ուրիշների մասին հոգալու, ծառայություն մատուցելու մեջ: Դրանով էլ հենց զբաղվում են (կամ ձգտում են զբաղվել) սրբերը երկրային կյանքի ժամանակ: Ուստի, տարօրինակ կլինի, եթե Աստված խլի նրանցից այդ հնարավորությունը դրախտում, զրկի այդ ուրախությունից»: Իրոք, եթե բարեգործությունը, ուրիշին ծառայություն մատուցելը մարդու բնույթն է, նրա կյանքի իմաստը, ապա դժվար է պատկերացնել, որ նա կարող է երջանիկ լինել և իրեն լավ զգալ, եթե զրկված լինի այն իրագործելու հնարավորությունից, միայն նստի և սպասի, որ իրեն ծառայեն:
    Այսինքն՝ այն «վարձքը», որն ակնկալում է քրիստոնյա սուրբը, ինչքանով հասկանում եմ, իր սրբակյաց գործերում հավիտենորեն հարատևելու մեջ է կայանում:
    երբ սուրբը հեռանում է կյանքից, նրա ձեռքից այդ հնարավորությունը արդեն խլված է… աստծո կողմից… և փաստորեն նա չի կարող օգնել մարդկությանը, որովհետև մեռած է… ուստի դրախտում նա իրեն կզգա ինչպես դժոխքում՝ անզոր… ուրեմն սրբի համար դրախտը երկրային կյանքն է որն իհարկե հավերժ չէ… սրանից կարելի է եզրակացնել որ դրախտը լավ մարդու համար չի, որովհետև լավ մարդը սիրում է կյանքն ու մարդկանց օգնել, որը դրախտում հնարավոր չէ… իսկ ստամբակներն ու սրիկաներն այնուամենայնիվ կարող են օգտվել այդ բարիքներից ապաշխարհելով… բա հիմա ի՞նչ անենք…

    Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին ավելի բարոյական ծագում ունի քան կրոնական որը ժամանակի ընթացքում յուրացվել է կրոնի կողմից, քանի որ դրա վարձքին մարդիկ սպասում են երկրային կյանքում

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (26.07.2010), Tig (26.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Հենց այնպես
    Հեղինակ՝ Գոգարիկ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 22.08.2014, 22:47
  2. Ու՞մ կցանկանայիր տեսնել մոդերատորի <<աթոռին>>
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 27.09.2009, 21:49
  3. Պոեզիա. Ապրել ու սիրել կամ էլ նվիրվել հենց այնպես , ազատ ...
    Հեղինակ՝ Narinfinity, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 26.01.2009, 12:41
  4. Ինչը կցանկանայիր փոխել ապագա/ներկա windows ՕՀ-ում
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 21.06.2008, 21:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •