
Գարդմանյան ջան, ես էլ չեմ ասում, թե նման տողեր չկան Կոնֆուցիոսի կամ Արիստոտելի մոտ, ես գիտեմ, որ կան: Ես ասում եմ, որ արտահայտության սկզբնաղբյուրը Հին Կտակարանն է: Քրիստոս, երբ որ նորովի է ներկայացնում Հին Ուխտի պատգամները, շատ անգամ է ցիտում այն՝ միաժամանակ նշելով, «Լսել եք, որ այսպես ասվեց, իսկ ես ասում եմ »: Բայց իհարկե նախապես շեշտում է. «Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեները ջնջելու եկա, չեկա ջնջելու, այլ լրացնելու» (Մատթ. 5:17): Բավականին տարօրինակ կլիներ, որ ողջ ընթացքում Քրիստոսի նմանատիպ պատգամների սկզբնաղբյուրը լիներ Հին Կտակարանը, իսկ այս մեկի համար հանկարծ որոշվեր Կոնֆուցիոսի կամ Արիստոտելի գործերը: Հատկապես որ դժվար կլինի ասել, թե հրեաներից քանի հոգի լսած կլինեին այս երկուսի նույնիսկ անունները, մինչդեռ գրեթե բոլորն էլ տեղյակ էին Հին Ուխտին: Ավելին, երբ որ Հին Կտակարանի գրեքերն սկսել են կազմավորվել, Կոնֆուցիոսի կամ Արիստոտելի ծնվելուց դեռ ձեն-ձուն էլ չկար: Ի վերջո, հենց Ոսկե կանոնի մեջ արդեն նշված է սկզբնաղբյուրը. «Ամեն ինչ, որ կամենում եք, որ ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց. որովհետեւ այս է
Օրենքը եւ մարգարեությունը»: Որպեսզի ասածներս ավելի հստակ լինեն, խորհուրդ կտայի աչքի անցկացնել Մատթեոսի Ավետարանի 5-7-րդ գլուխները, որ պարունակում է Լեռան քարոզը, այդ թվում նաև մեր քննարկման առարկա արտահայտությունը:
Էջանիշներ