User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 113 հատից

Թեմա: Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #19
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ ասում, թե Աստվածաշնչում նման տողեր չկան, բայց Աստվածաշունչը սկզբնաղբյուրը չի: Ինչ վերաբերում ա «գտնելուն», ասեմ, որ էդ տեղեկությունը առաջին անգամ տեսել եմ ամերիկյան մի դասագրքում /"A Message of Ancient Days" - Houghton Mifflin Social Studies, 1991, էջ 9/, բայց Ինտերնետից օգտվելու մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում. սա Կոնֆուցիոսի ասածն ա /4-րդ զրույցը/, սա էլ Արիստոտելի /մոտավորապես 35 պարբերություն ներքև, Один болтун բառակապակցությամբ սկսվող պարբերությունը/:

    Գարդմանյան ջան, ես էլ չեմ ասում, թե նման տողեր չկան Կոնֆուցիոսի կամ Արիստոտելի մոտ, ես գիտեմ, որ կան: Ես ասում եմ, որ արտահայտության սկզբնաղբյուրը Հին Կտակարանն է: Քրիստոս, երբ որ նորովի է ներկայացնում Հին Ուխտի պատգամները, շատ անգամ է ցիտում այն՝ միաժամանակ նշելով, «Լսել եք, որ այսպես ասվեց, իսկ ես ասում եմ »: Բայց իհարկե նախապես շեշտում է. «Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեները ջնջելու եկա, չեկա ջնջելու, այլ լրացնելու» (Մատթ. 5:17): Բավականին տարօրինակ կլիներ, որ ողջ ընթացքում Քրիստոսի նմանատիպ պատգամների սկզբնաղբյուրը լիներ Հին Կտակարանը, իսկ այս մեկի համար հանկարծ որոշվեր Կոնֆուցիոսի կամ Արիստոտելի գործերը: Հատկապես որ դժվար կլինի ասել, թե հրեաներից քանի հոգի լսած կլինեին այս երկուսի նույնիսկ անունները, մինչդեռ գրեթե բոլորն էլ տեղյակ էին Հին Ուխտին: Ավելին, երբ որ Հին Կտակարանի գրեքերն սկսել են կազմավորվել, Կոնֆուցիոսի կամ Արիստոտելի ծնվելուց դեռ ձեն-ձուն էլ չկար: Ի վերջո, հենց Ոսկե կանոնի մեջ արդեն նշված է սկզբնաղբյուրը. «Ամեն ինչ, որ կամենում եք, որ ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց. որովհետեւ այս է Օրենքը եւ մարգարեությունը»: Որպեսզի ասածներս ավելի հստակ լինեն, խորհուրդ կտայի աչքի անցկացնել Մատթեոսի Ավետարանի 5-7-րդ գլուխները, որ պարունակում է Լեռան քարոզը, այդ թվում նաև մեր քննարկման առարկա արտահայտությունը:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (26.07.2010), Արծիվ (26.07.2010), Շինարար (25.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Հենց այնպես
    Հեղինակ՝ Գոգարիկ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 22.08.2014, 22:47
  2. Ու՞մ կցանկանայիր տեսնել մոդերատորի <<աթոռին>>
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 27.09.2009, 21:49
  3. Պոեզիա. Ապրել ու սիրել կամ էլ նվիրվել հենց այնպես , ազատ ...
    Հեղինակ՝ Narinfinity, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 26.01.2009, 12:41
  4. Ինչը կցանկանայիր փոխել ապագա/ներկա windows ՕՀ-ում
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 21.06.2008, 21:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •