User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 113 հատից

Թեմա: Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #20
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե դժվար չէր «գտնելը» Պատասխան ակնկալելու մասին չէ խոսքը, Ֆրեյա ջան, հարցին մի փոքր ավելի խորքային պետք է նայել: Մի դեպքում մարդը պասսիվ կեցվածքում է, նա պարզապես պիտի չանի այն, ինչն անցանկալի կլիներ, եթե իր նկատմամբ արվեր: Իսկ ի՞նչ է պատվիրում Քրիստոս. մարդուն մղում է ակտիվ կեցվածքի, մարդն արդեն չպիտի բավարարվի պարզապես բացասականը չանելով, նա պետք է անի դրականը: Հազիվ թե որևէ նորմալ մարդ ինքն իրեն չարիք ցանկանա, և ահա Քրիստոս պատգամում է բարիք գործել մեկը մյուսի նկատմամբ: Սա է Ոսկե կանոնի էությունը, և ոչ թե սոխի մուրաբաները կամ Հարդի ասած համբույրները:
    Հարգելի Մոնկ, Ձեր նշած Ոսկե կանոնի շնորհիվ միջնադարյան եւրոպայում այնպիսի բում եղավ, որ սասնեց կաթոլիկ եկեղեցու հիմքերը եւ պատճառ առաջացավ մի Բողոքականության, Անգլիկան եկեղեցու, Կելվինականության եւ այլ "աղանդների" առաջացման։

    Բացատրեմ ասածս. բանն նրանում է, որ այս Ոսկե կանոնից ելնելով եկեղեցին հայտարարել էր, որ ամեն ճշմարիտ քրիստոնյա պարտավոր է իր գործով ապացուցել իր հավատը եւ հանգանակություններ էր պահանջում։ Սրա պատճառն այն էր, որ Վատիկանը վերականգնում էր Սբ. Պետրոսի բազիլիկան եւ շտապ միջոցներ էին անհրաժեշտ։ Հետագայում ավելի այլասերվեց այս ամենը եւ սկսվեց մասսայական ինդուլգենցիաների վաճառքը։ Մարդիկ նույնիսկ կարող էին նախօրոք հանցանք անելուց առաջ "ներում" գնել Աստծուց եւ հոգևորականները նրանց խոստանում էին, որ մեղքեը ներված են լինելու, եթե սուրբ գործի համար ոսկի տրամադրեն։
    Այս ամենը բերեց հասարակության ըմբոստացման եւ հավատի կորստին։

    Շաաա՜տ մարդկանցից շնորհակալ կլինեի, որ ուղղակի վատություն չանեն.. իրանց լավությունը թող գլխներին կպնի...

    Աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր օգնում են աղքատներին, որբերին, հիվանդներին։ Սա մարդու էությունից ա բխում նաև, այլ ոչ թե վախեցան դրախտ չգնալուց ու օգնեցին...
    Հետևաբար՝ պետք չի մարդկանցից պահանջել լավ գործեր փրկության փոխարեն... սովորաբար այդ լավ գործերը փողի տեսք են ընդունում...

    ---------- Ավելացվել է՝ 16:25 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:18 ----------

    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆրեյա դու ճիշտ ես նկատել, կներես բայց սխալ ես հասկացել, փրկվելու համար պայման չէ միայն Աստծուն հավատալը: Դա շատ սխալ կարծիք է քանի որ այսօր կան մարդիկ որ հաճախում են եկեղեցի, մասնակցում պատարագներին, Աստծուն ավելի շատ հավատում քան ես, դու և շատերը, բայց նրանց վարքը կամ ապրած կյանքը չի վկայում այն ամենը ինչ նրանք ցույց են տալիս: Հավատացած եղիր Աստված նրանց վրա աչք չի կարող փակել, քանի որ մարդու գործերից է երևում նրա ընթացքը թե ուր է գնում նա՝ դրախտ թե դժոխք:
    Մարդ կարող է ձգտել ճիշտ և մաքուր կյանք ապրել և դա հնարավոր է բայց ոչ կատարելապես, այսինքն անհնար է ասել որ անմեղ մարդ կա աշխարհում, բոլորս էլ ինչ որ չափով մեղավոր ենք մեր ծնված օրվանից, մեկը մարդ է սպանում իսկ մյուսն էլ լուցկի է գողանում, դրանք բոլորն էլ մեղքեր են Աստծու առջև, չնայած որ ամեն մեկը ունի իր մեղքի և պատժի չափը: Աստվածաշունչը հիմնականում խոսում է այն մեղքի համար որի պատճառով մարդը մեղանչեց Եդեմի պարտեզում և դա փոխանցվեց սերնդից սերունդ:
    Եթե մարդ հաստատ իմանա որ մինչև յոթանասուն տարեկան կապրի որ դրանից հետո մեղքերի թողությունով կճողոպրի դատաստանից ապա այդ առիթը չի կորցնի նա: Բայց խելացիորեն դատողը և մտածողը չի գնա այդ քայլին քանի որ նա չգիտի թե ինչ է լինելու իր հետ վարկյան հետո:
    Մի խոսքով պետք չէ որ մարդ ահ ու սարսափի մեջ ընկնի այլ կարելի է ապրել մաքուր և արդար կյանք յուրաքանչյուրի նկատմամբ, իսկ եթե դիմացինտ այնպիսին է որ արժանի չէ քո բարի վերաբերմունքին, ապա առանց վրեժխնդրության հեռացիր նրանից և մի փորձիր չշփվել նրա հետ: Քանի որ ով ինչ ցանի այն էլ կհնձի:
    Ոչ մի բան էլ սխալ չեմ հասկացել ու քո խոսքերով նորից դա ասեցիր. հավատալը անհրաժեշտ բայց ոչ բավարար պայման է։ Առանց հավատի նույնսիկ ամենամաքուր մարդը չի ընդունվի Աստծու կողմից։
    Դե ես էլ դա եմ ասում. պետք չի մեր վզին մեղքեր փաթաթել, քանզի ըստ ձեզ Երկրի վրա մաքուր մարդ չկա, բոլորը մեղսագործ են... Իսկ դա ընդամենը հոգեբանական գործիք ա մարդկանց ճնշած պահելու եւ նրանց "Ես"–ը նսեմացնելու.... Դրա համար ասում եմ. ձեր ճնշումները ձեզ պահեք, ինձ չի հետաքրքրում Ադամի "հերոսագործությունները" Եդեմում...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (23.07.2010), Skeptic (23.07.2010), յոգի (24.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Հենց այնպես
    Հեղինակ՝ Գոգարիկ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 22.08.2014, 22:47
  2. Ու՞մ կցանկանայիր տեսնել մոդերատորի <<աթոռին>>
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 27.09.2009, 21:49
  3. Պոեզիա. Ապրել ու սիրել կամ էլ նվիրվել հենց այնպես , ազատ ...
    Հեղինակ՝ Narinfinity, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 26.01.2009, 12:41
  4. Ինչը կցանկանայիր փոխել ապագա/ներկա windows ՕՀ-ում
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 21.06.2008, 21:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •