Ոնց թե, կարևոր չի...

Դա հայտնի բան է, այդքան էլ դժվար չէր "գտնելը"։ Իսկ կարևոր ա նաև էն առումով, որ իմաստը սկզբնական աղբյուրի համեմատ լրիվ հակառակն ա։ Չանել մարդուն այն, ինչ չես ուզում, որ անեն քեզ, դեռ չի նշանակում, որ պետք ա անես այն, ինչ դու կուզեիր։
Գուցե, ես սիրում եմ ֆլամանդական սոխի մուրաբա, ու կուզեի, որ մեկն այն ինձ համար պատրաստեր։ Դա չի նշանակում, որ Պողոսին էլ է պետք սոխի մուրաբա։ Այդ դեպքում, եթե մարդիկ հաղորդակցվեն ու ամեն մեկն ասի՝ ինչ է ուզում, ու ամեն մեկն անի դիմացինի ուզածը, ավելի էֆֆեկտիվ կլինի, քան ամեն մարդ իր ակնկալիքներով մի բան անի, որ ուրիշի համար արժեք չի ներկայացնում, հետո էլ իրեն խաբաված ու չգնահատված զգա։
Ընդհանրապես, չեմ կարծում, որ մի բան անելուց պետք է պատասխան ակնկալել։ Ասում են՝ Լավություն արա, ջուրը գցի։
Էջանիշներ