Համաձայան եմ: Հատկապես սա առկա է Հին կտակարանում:
Սա էլ հատկապես առկա է Նոր կտակարանում:հ.գ Կրոնի մյուս ասպետկը, անշուշտ, անձի զարգացման եւ հոգևոր զարգացման ապահովելն է։
Կրոնը, իմ կարծիքով, միմյանց է կապում այս հոգևոր, բարոյական, իրավական հիմնադրույթները, բացատրում է, թե ինչո՞ւ և ինչի՞ համար է պետք պահել այս բարոյական արժեքները (որոնց խախտումները առանձին դեպքերում կարող են պարզապես հանգեցնել մարդկանց ֆիզիկական վերացմանը), կապ է ստեղծում հոգևոր անփոփոխ Աստծո և բարոյական (և հոգևոր) մարդու միջև: Հին Ուխտում, օրինակ, մարդկանց ասվում էր՝ սա արեք, սա մի արեք, որովհետև Աստված նախանձախնդիր է, և այլն, և այլն, և հիմնական շեշտը դրված էր աստվածային արդարության վրա: Նոր Ուխտը բացատրեց այդ ամենի իմաստը, նշանակությունը, սկսեցին հնչել «Աստված սեր է», «Աստված Հայր է», «Նրա ողորմության գահը», «Ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը» և նման արտահայտություններ, որոնք հավատացյալ մարդուն բարձրացնում են զուտ իրավա-օրենսդրական-հասարակական հարթությունից հոգևոր-անձնականի վրա, որը, կարծում եմ շատ ավելի ամուր է և ավելի լավ զարգացում է ապահովում:
Ուրիշ հարց, թե այդպիսի զարգացումը (դժվարության, թերահավատության, գայթակղության, և այլնի) պատճառով քչերին է հասանելի եղել պատմության ընթացքում:
Էջանիշներ