User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 113 հատից

Թեմա: Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #26
    Սկսնակ անդամ LImo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2010
    Գրառումներ
    32
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ամեն ինչ, որ կամենում եք, որ ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց. որովհետեւ այս է օրենքը եւ մարգարեությունը»:

    Մատթեոս 7.12



    Ամեն մեկի համար սա ոսկե օրենք է, որը դուրս է եկել Քրիստոսի սրտից: Միգուցե բոլորս չէ, որ լրջությամբ ենք վերաբերվում այս խոսքին, բայց սա, ըստ իս, շատ ուժեղ դեղատոմս է աշխարհի համար, թե ինչպես է կարելի լինել հաջողակ, եւ ոչ միայն հաջողակ, այլ նախեւառաջ` լավ մարդ: Շատերն այսօր հաջողակ են, բայց լավ մարդ չեն: Շատերը հարստություն ունեն, բայց բոլորը չէ, որ կամենում են իրենց շրջապատում բարիք գործել: Աստծո տված դեղատոմսը ցույց է տալիս, թե ինչպես է կարելի ցանկալի մարդ լինել բոլորի համար:

    Սուրբգրային այս խոսքը կարդալուց հետո միթե ժամանակը չէ խորհել եւ հաշիվ տալ, թե ինչ է Աստված կամենում անել մեզ համար, ու նաեւ ինչ պետք է մենք անենք եւ ինչ չանենք: Յուրաքանչյուր մարդ ցանկանում է, որ իր համար մի բան անեն, բայց հարցը հետեւյալն է` արդյոք մենք ցանկանում ենք ինչ-որ լավ բան անել ուրիշի համար:

    Մի անգամ տեսա մեկին, ով բողոքում էր, որ քաղաքը աղտոտ է, բայց քիչ անց նկատեցի, թե ինչպես է այդ մարդը ծխախոտի մնացուկը գցում փողոցում: Գիտեք` նա ցանկանում է, որ իր համար շատերը մաքրեն փողոցը, բայց ինքը չի կամենում փողոցը մաքուր պահել ուրիշների համար: Այսպիսով, սիրելիներս, եթե ցանկանում ենք ընդունված եւ ցանկալի մարդ լինել հասարակության, մեր հարազատների եւ ընկերների համար, ուրեմն եկեք անենք այն, ինչը կցանկանայինք, որ մեզ համար անեին: Եթե բամբասում կամ քննադատում ես մեկին, մտածիր` արդյոք կուզենայիր, որ քեզ բամբասեին կամ քննադատեին:

    Եղեք օրհնված, ապրեք այնպես, ինչպես Քրիստոսը պատվիրեց մեզ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (12.05.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Հենց այնպես
    Հեղինակ՝ Գոգարիկ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 22.08.2014, 22:47
  2. Ու՞մ կցանկանայիր տեսնել մոդերատորի <<աթոռին>>
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 27.09.2009, 21:49
  3. Պոեզիա. Ապրել ու սիրել կամ էլ նվիրվել հենց այնպես , ազատ ...
    Հեղինակ՝ Narinfinity, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 26.01.2009, 12:41
  4. Ինչը կցանկանայիր փոխել ապագա/ներկա windows ՕՀ-ում
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 21.06.2008, 21:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •