Rhayader-ի խոսքերից
Հա, ու մեկ էլ՝ փոքրիկ նշում, չնայած գիտեմ, որ հակասության ու կոնֆլիկտների կարող է բերել, բայց եթե որոշել եմ ազնիվ բան գրել, ապա կասեմ մինչև վերջ:
Հիմա կարող եմ ասել, որ վիրավորվածությանս զգացողությունը հաղթահարել եմ «Фиолетовая Ведьма»-իս նկատմամբ: Վիպակը ես սկսել եմ գրել Անիի համար (CactuSoul), բանակից առաջին հատվածները հեռախոսով նրա համար եմ կարդացել, ու հիմա ցանկանում եմ, որ այդպես էլ մնա: Այն ամենի համար, ինչ եղել է: Այո, մարդիկ փոխվում են, վերաբերմունքները փոխվում են, վերադարձի ճանապարհ չկա, նամանավանդ կամուրջները վառելուց հետո, մեր ռելսերը քանդել են ու փոխարենը մայրուղի են կառուցել՝ այդ ամենը հասկանում եմ: Բայց թող պարզ լինի, որ սա մեղադրական խոսք չի, վիրավորանքից ծնված բան չի: Չէի ուզի, որ կարդացող մարդիկ տրամադրվեին ա-լյա «խեղճ տղան, անսիրտ աղջիկը»: Ռեքվիեմը բնավ դրա մասին չի: Սա իմ վրիժառությունը չի: Ու ոչ էլ հաշտության առաջարկ: Ինքս ինձ ներելու, ուրիշներին ներելու, ուրիշների ներմանն արժանանալու փորձ: Ի վերջո, ես ուրիշ բան չեմ էլ ուզել երբևէ:
Էջանիշներ