User Tag List

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 64 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Requiem Missa Pro Defunctis: Четыре минуты Джека Догерти

  1. #61
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ohanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    մորը մահ ցանկանալ, հորը՝ մարմնական սիրո լկտի առաջարկություն
    Օրինակ, այ այս հատվածում բավականին էական սիմվոլիկ բան բաց թողեցիք (չհաշված մեկնաբանության բարոյախրատական էությունը):
    Father. - Yes, son? -I want to kill you.
    Mother. - Yes, son? - I want to fuck you.
    Իմ տարբերակը վերևում մեջբերված հատվածի շրջումն էր (The Doors խմբի «The End» երգից), որն իրականում Թեբեի Էդիպ արքայի մասին հունական լեգենդի յուրովի վերապատմում է:
    Հետո՝ չմոռանանք, որ աշխատանքը պսիխոդրամա է: Սխալ կլինի ասել, թե բոլոր հերոսները ես եմ, թեև ամեն մեկի մեջ ես կամ: Կարելի է ասել՝ ես փոքր դերասանական կազմով բեմադրել եմ մեծ պիես, ու նույն դերասաններին մի քանի դեր է հասել: Դերասանները ես եմ: Դերերը՝ ոչ:
    Բարդոտ կոնցեպցիա է, բայց ինչպիսին ստացվել է, այնպիսին է)))
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. #62
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ հետաքրքիր կլինի, թե՝ ո՛չ, բայց մի երկու խոսք մանրամասն եմ ուզում նշել: Ինչ ասեմ չդիմացա, պետք է գրեմ: Հենց սկզբից տղամարդու մոտ սեփական խեղճության զգացումը իսկապես կատաղության նոպա է առաջացնում, մանավանդ պարզ նկատվում է այդ տղամարդու անօգնական վիճակը: Հետաքրքիր սիմվոլիկա կար ճանճի և մահվան միջև տարված համեմատության մեջ, ըստ էության այստեղ մկան դիակը, աղջկա, ճանճի և նույնիսկ ինքնասպանի մահը՝ սրանք արդեն տրամադրող սիմվոլներ են այն մասին, թե ավարտում ինչ է սպասվում: «I hate myself for loving you»,- տվյալ պահի ապրումը ընդգծեց: Անցնենք առաջ. մի կետ նշենք՝ բոլոր սիրված աղջիկների մեջ քմահաճություն կա, որը ձգտում է իրեն պաշտող տղամարդուն նյարդային նոպայի հասցնել, դա բնազդի մակարդակի վրա է, անգիտակցաբար դրդում են տղամարդուն ագրեսիայի հենց իրենց հանդեպ, չհասկանալով, որ դա կիրք չէ, այլ տնավրի ասած պրոֆիլակտիկ ծեծ: Տեսարանը հաջողված էր: Աղջկա ֆիոլետովի մազերը և ծաղկի թերթերի գույնը, շպրտված ծաղկի պատկերը առաջին հատվածում և վերջին հատվածում մահը՝ իբրև Էշլին, Սև մայրը, սա կարելի է անվանել կոմպոզիցիոն շրջափակում: Այլ տեսարան. արյունից դատարկվող մարմնի ապրումը կետիկ-կետիկ մանրամասնությամբ նկարագրվում է: Չնայած ես կողմ չեմ գրականության մեջ նման տեսարանների նկարագրության, այնուամենայնիվ, սա կարող էր ֆիլմի լավ սյուժե լինել, բայց դե ուժեղ ագրեսիա է առաջացնում, ֆիզիկական բռնկում, որի հետևանքում ենթագիտակցականի կենդանականն է սկսում խոսալ: Անձամբ ես կարդալու ընթացքում զայրույթ ապրեցի: Հա՛, մեկ ել տեղ-տեղ սեռի խնդրառության շփոթ կա, սկսում ես շփոթել խոսքը իգական թե արական սեռի ներկայացուցչի մասին է: «Confutatis» գլխում ընթերցեք այն հատվածը, ուր գրված է հետևյալ նախադասությունը (կներեք թարգմանության համար)՝ «Այդ ժամանակ և ես հասկացա, որ նրանք մեզ հետ ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան մենք սովոր ենք կարծել»: Հնարավոր է դա արագ գրելու հետևանքում տառասխալ է, բայց հետաքրքիր է նպատակային է, որ սեռերի շփոթ առաջանա, թե պատահական տառասխալներ են: Հա մեկ ել լավն էր «Դա միայնակ մարդկանց անեծքն է». կային հատվածների մեջ իմաստն ընդգծող արտահայտություններ: Օրինակ՝ «Չվստահող սեփական վստահությանը, և հասկացող յուրաքանչյուրի դավաճանությունը»,- սա միայն միայնության զգացողություն չէ, այլև տղամարդու ինքնաթերագնահատում: Կառուցվածքը բացատրելու համար շնորհակալություն, իմաստ կար: Ուղղակի, անկեղծ ասեմ, մտածողութունը հետաքրքիր է, բայց սարսափելի օտար է: Տեսողական մակարդակի են պատկերներդ, բայց իրոք շատ օտար են: Մտածողությունն է օտար…

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (18.11.2010), Արևածագ (21.10.2010)

  4. #63
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Rhayader, շնորհավորում եմ, ի դեմս Ohanyan ի իսկապես քեզ արժանի քննադատ գտար: Չնայած գրում է, որ
    մտածողութունը հետաքրքիր է, բայց սարսափելի օտար է: Տեսողական մակարդակի են պատկերներդ, բայց իրոք շատ օտար են: Մտածողությունն է օտար…
    , բայց դա իրեն չի խանգարել ստեղծագործության որոշ հատվածներ մի քանի անգամ վերընթերցել ու այստեղ շատ դիպուկ ու մանրամասն վերլուծություն գրել: Ինչն իսկապես հարգում եմ:

  5. #64
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ohanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ հետաքրքիր կլինի, թե՝ ո՛չ, բայց մի երկու խոսք մանրամասն եմ ուզում նշել: Ինչ ասեմ չդիմացա, պետք է գրեմ: Հենց սկզբից տղամարդու մոտ սեփական խեղճության զգացումը իսկապես կատաղության նոպա է առաջացնում, մանավանդ պարզ նկատվում է այդ տղամարդու անօգնական վիճակը:
    Դե, եթե ճիշտ եմ հիշում, այդ ամենը բառացիորեն գրված էր:
    Անցնենք առաջ. մի կետ նշենք՝ բոլոր սիրված աղջիկների մեջ քմահաճություն կա, որը ձգտում է իրեն պաշտող տղամարդուն նյարդային նոպայի հասցնել, դա բնազդի մակարդակի վրա է, անգիտակցաբար դրդում են տղամարդուն ագրեսիայի հենց իրենց հանդեպ, չհասկանալով, որ դա կիրք չէ, այլ տնավրի ասած պրոֆիլակտիկ ծեծ:
    Բոլոր չէ: Ինֆանտիլ, մակերեսային ու դրամայի սիրահար աղջիկների մոտ:
    Տեսարանը հաջողված էր: Աղջկա ֆիոլետովի մազերը և ծաղկի թերթերի գույնը, շպրտված ծաղկի պատկերը առաջին հատվածում և վերջին հատվածում մահը՝ իբրև Էշլին, Սև մայրը, սա կարելի է անվանել կոմպոզիցիոն շրջափակում:
    Աղջկա մազերի գույնն ու ծաղիկը բնավ սիմվոլներ չեն ուղղակի իմաստով. կարելի է ասել, փաստի նկարագրություն: Կիրառված գրական հնարքներից մեկը հենց այն է, որ փաստերն ու մետաֆորաները միահյուսված են իրար հետ: Իրականում ես թաքնված կոնցեպցիա ունեի՝ գիտակցաբար ստիպել ընթերցողներին տեսնել բաներ, որոնք չկան: Հենց դա էլ անում է իմ հերոսը: Իրականում ես ընթերցողին բերում եմ հերոսի վիճակին: Գոնե ինչ-որ չափով:
    Այլ տեսարան. արյունից դատարկվող մարմնի ապրումը կետիկ-կետիկ մանրամասնությամբ նկարագրվում է: Չնայած ես կողմ չեմ գրականության մեջ նման տեսարանների նկարագրության, այնուամենայնիվ, սա կարող էր ֆիլմի լավ սյուժե լինել, բայց դե ուժեղ ագրեսիա է առաջացնում, ֆիզիկական բռնկում, որի հետևանքում ենթագիտակցականի կենդանականն է սկսում խոսալ:
    Փաստորեն, ցենզուրայի կողմնակից եք:
    Հա՛, մեկ ել տեղ-տեղ սեռի խնդրառության շփոթ կա, սկսում ես շփոթել խոսքը իգական թե արական սեռի ներկայացուցչի մասին է:
    Նպատակային է արված:
    Ուղղակի, անկեղծ ասեմ, մտածողութունը հետաքրքիր է, բայց սարսափելի օտար է: Տեսողական մակարդակի են պատկերներդ, բայց իրոք շատ օտար են: Մտածողությունն է օտար…
    Լրիվ համաձայն եմ: Իմ գրածներն ու մտածողությունն իսկապես ձեզ օտար են: Մեկնաբանությունը կարդալով, կարող եմ այդքանն ասել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (22.10.2010)

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Реквием: Четыре Минуты, Քննարկում
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 27.01.2010, 17:49
  2. Реквием: Четыре Минуты
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 30.10.2008, 11:09

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •