User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Requiem Missa Pro Defunctis: Четыре минуты Джека Догерти

  1. #46
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած ես այնքան էլ լավ չհասկացա, թե ով ում եւ ինչու, գուցե նրանից էր, որ գիշերվա հազարին էի կարդում ու քունս էլ ահավոր տանում էր, գուցե Արեւածագի նշած հերոսների նմանությունն էր...համենայն դեպս քոփի եմ արել վերընթերցելու համար: Այսօր էլ ահագին ինֆորմացիա կարդացի զուտ վերնագրերի մասը հասկանալու համար /ներեք տգետիս / Կարծիքներ կարդացի հեղինակի՝ անձնականը գրքի մեջ ներկայացնելու վերաբերյալ. ես Ռայադերի անձնականին ծանոթ չեմ , ինձ մոտ նման ասոցացիաներ չեն առաջացել, բայց կուզենայի նշել, որ նման «հնարքներ»-ի կիրառումը շատ հետաքրքիր է: Ինձ դուր եկավ գրելաոճը՝ հարուստ է, ոչ պրիմիտիվ, կտրուկ փոփոխությունները /ժամանակային ինչքան հասկացել եմ, քանի որ մոտս ֆլեշբեքի տպավորություն էր ստեղծվում անընդհատ/, հենց թեկուզ այն, որ կարդալուց զգում էի՝ վերջում տեղը չեմ բերելու եւ էլի եմ կարդալու

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (23.07.2010)

  3. #47
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որպես օրագիր, շատ լավն է: Որպես ամբողջական ստեղծագործություն՝ շատ թերի:
    Արևածա՜գ, Մուա՜հ
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (23.07.2010)

  5. #48
    Լիարժեք անդամ EgoBrain-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Գրառումներ
    136
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև Ալեկսը, Մենդին, Ջեկը... էլ չգիտեմ ո՞վ, իրարից չեն տարբերվում: Ըստ իս միևնույն բնավորությունն ինչու՞ այդքան բազմացնել:
    Որովհետև մենք էլ կյանքում այդպես ենք վարվում: Ամեն ինչ ընկալում ենք յուրովի, առանց գիտակցելու, որ դա միայն մեր ցանկությունները ու պատրանքներն են:
    Գոնե ինձ համար՝ տեսանելի սյուժեի բացակայություն: Որը կկարողանար «կապել» ընթերցողին: Ինձ «չկապեց», որովհետև պատանեկան ներկայացված խնդիրներն ու դրանց հետ կապված փիլիսոփայությունը իմ կյանքում երբևէ չեն եղել: Ինձ համար դա ընկալելը բարդ է, իսկ հեղինակը քիչ բան է արել այն «դյուրամարս» դարձնելու համար:
    Հետաքրքիրն էլ հենց դա է. ես էլ նման խնդիրներ չեմ ունեցել, կամ մտածել եմ, որ չունեմ, բայց հատկապես Confutatis-ը կարդալուց հետո, մեջս ինչ-որ կոնֆլիկտ առաջացավ: Մեկ-մեկ պետք է ցավոտ բաների մասին էլ խոսել, չնայած, որ բոլորը սովոր են լռել: Իսկ ինչ վերաբերվում է սյուժեին, ընդհակառակը, ինձ դուր եկավ, որ սյուժեն զարգանում էր ոչ թե որևէ ակնհայտ խնդրի լուծման ուղղությամբ, այլ մանր-մանր "վերքերին" անդրադառնալով, որոնք կուտակվում են աստիճանաբար:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (23.07.2010), Rhayader (29.07.2010)

  7. #49
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում helium-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած ես այնքան էլ լավ չհասկացա, թե ով ում եւ ինչու, գուցե նրանից էր, որ գիշերվա հազարին էի կարդում ու քունս էլ ահավոր տանում էր, գուցե Արեւածագի նշած հերոսների նմանությունն էր...համենայն դեպս քոփի եմ արել վերընթերցելու համար: Այսօր էլ ահագին ինֆորմացիա կարդացի զուտ վերնագրերի մասը հասկանալու համար /ներեք տգետիս / Կարծիքներ կարդացի հեղինակի՝ անձնականը գրքի մեջ ներկայացնելու վերաբերյալ. ես Ռայադերի անձնականին ծանոթ չեմ , ինձ մոտ նման ասոցացիաներ չեն առաջացել, բայց կուզենայի նշել, որ նման «հնարքներ»-ի կիրառումը շատ հետաքրքիր է: Ինձ դուր եկավ գրելաոճը՝ հարուստ է, ոչ պրիմիտիվ, կտրուկ փոփոխությունները /ժամանակային ինչքան հասկացել եմ, քանի որ մոտս ֆլեշբեքի տպավորություն էր ստեղծվում անընդհատ/, հենց թեկուզ այն, որ կարդալուց զգում էի՝ վերջում տեղը չեմ բերելու եւ էլի եմ կարդալու
    Վերջապես անծանոթ մարդու կարծիք:
    Սյուժեի առումով, ախր մի՞թե պարտադիր է, որ ուղիղ տեքստով գրած լինի՝ Գերասիմը Մումուին տարավ, խեղդեց գետում: Ահա ձեզ վիպակի սյուժեն.
    Ֆլեշբեքի տպավորությունը ճիշտ է: Գլխավոր հերոսը (ավելի ճիշտ՝ հերոսուհին) կամ մարդ է հանդիպել գիշերը, որը կտրել է նրա կոկորդը, կամ էլ ինքն է դա արել, երբ իմացել է, որ մայրն իր օրագիրը կարդում է: Սիրտը կանգնելուց հետո ուղեղը դեռ չորս րոպե ապրում է: Տասներեք փուլ՝ չորս րոպեի ընթացքում: Ամեն փուլի մեջ համապատասխան զգացողության հետ կապված հիշողություններ են: Կտրտված, աղավաղված, արհեստականորեն տրամաբանական կապեր են լցված: Ամեն փուլը փորձում է նախորդ փուլերի բացերը լցնել: Հերոսուհու տարբեր անհատականությունները փորձում են փոխազդել իրար հետ, խոսել իրար հետ, իսկ երկու օտար անհատականություններ՝ Գրետան ու Էրիկը, չձգտելով դրան, օտարում են նրանց: Տարբեր անհատականությունները ինչպես հերոսուհու տարբեր ասպեկտներ են, այնպես էլ նրա ճանաչած մարդկանց հավաքական կերպարներ: Էշլին ագրեսիվ ու անզուսպ է, մանկամիտ, որը կտրուկ փոխվում է մահանալուց հետո: Մենդին ընկճված է, հաշտվում է մտքի հետ, որ աշխարհն իրեն ժխտում է ու ստում: Ջորջը մակերեսային տիպ է, որը հայտնվել է սխալ տեղում սխալ պահին: Դաֆնան դեպրեսիվ ու սուիցիդալ մալոլետկա է: Ալեքսը չի կարողանում ներել ինքն իրեն, որ կորցրել է հորը՝ նրա հետ չհաշտվելով: Դանայի սյուժեի գիծը դեռ չեմ մտցրել ամբողջ տեքստի մեջ, դրա համար պարզ չի դառնում, որ նա անտակտ է, շատախոս ու պարզապես անտանելի: Ջեկը փախնում է հիվանդագին մտքից, որ Դաֆնան հիվանդ է: Որովհետև վախենում է գիտակցել, որ չի կարող օգնել, որ իրեն զրկել են այդ իրավունքից: Դրա փոխարեն նա փորձում է կատարելության, գիտակցելով, որ կատարելության ձգտելուց մարդը ծանրանում է ու չի կարողանում գործել: Ինչպես մարմինը, որը ձգտում է լույսի արագության: Հասկանում է, որ իրականում միակ բանը, որ նրան պետք է, «Բոդհի ծառի տակ նստելն ու երեք օր պատասխանի սպասելն» է՝ շտապելուց, ձգտելուց, վազելուց հրաժարվելը: Բայց Ջեկը երեք օր չունի: Նա վախենում է միջամտել, աստիճանաբար վերածվում է ստատիկ գործող անձի, մինչև վերջին պահը, երբ կարծում է, որ Ալեքսն արդեն փրկված է, բայց մնացած ամեն ինչ անուղղելիորեն փչացել է, որոշում է տեսնել իր թշնամուն: Փրկել Դաֆնային: Բայց Դաֆնա չկա: Հեռախոսազանգ: Ինքնաթիռ չկա: Հեռախոս էլ չկա: Ոչինչ չկա: Ամեն ինչ սուտ է, ամեն ինչ իլյուզիա է:
    Քի՞չ սյուժե է ուրիշ բան է՝ որ սյուժեն կարող էր դուր չգալ, ինչպես Վելվետին, կամ չհուզել: Բայց այն կա: Ավելի թաքնված, իհարկե, դժվարընկալելի, բարդ: Գալիս է իմ բավականին անտանելի բնավորությունից: Բայց իմ բնավորությունը դեռ հիմք չի ասել, որ սյուժե չկա: Եթե Դաֆնա, ինքնաթիռ, հեռախոս չկա, դա դեռ չի նշանակում, որ սյուժե էլ չկա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (23.07.2010), helium (23.07.2010), kyahi (23.07.2010), SSS (23.07.2010), Արևածագ (23.07.2010)

  9. #50
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սյուժեն, ինչ խոսք, ավելին էր, քան ես-քեզ-սիրում-էի-իսկ-դու-ինձ-թողեցիր, լավագույն-ընկերոջս-հարսանիքը և այլուր, բայց էնքան էր խճճված փսիխոդելիկ պատկերների, հեղինակի եզրահանգումների, հերոսների անձերի բացահայտման մեջ, որ կարող է թվալ, թե այն չկա:
    Ինչ վերաբերվում է գրելուն. ամենասկզբում պարզ ասված է՝ first draft, այսինքն, սպասեք, ժող, սա վերջնական տեսքը չի, սա դեռ մի քանի անգամ մշակվելու ա:
    Ես գովեցի Սոֆին ու ասացի, որ պրոֆեսիոնալ է գրված: Դա ասելու համար բավականին հիմքեր ունեի, ում կհետաքրքրի, կարող եմ առանձին բացատրել, բանավոր: Իսկ էն, որ մարդն իր մասին ա գրել, ինչ վատ բան կա դրա մեջ: Լավ ա արել: Ամեն մեկի անձնական գործն ա` ինչքանով բացի իր անցյալը, ներկան և այլն: Այլ հարց ա, որ կոնկրետ մարդ դա չի ուզում կարդալ, որովհետև ճանաչում ա Սոֆին, ու Սոֆը կարդալու ընթացքում խցկվում ա քո ու տողերի արանքը, ու հա իրեն ես տեսնում: Կարա օգնի, կարա խանգարի: Կարաս ուղղակի ուշադրություն չդարձնես իրա չարաճճիություններին ու կարդաս քեզ համար: Ես կարդացի, ուրախ եմ, որ կարդացի, բոլոր դրաֆթերն էլ կկարդամ:

    Բարի լույս բոլորին:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (23.07.2010), kyahi (23.07.2010), Rhayader (23.07.2010), SSS (23.07.2010), Ֆրեյա (23.07.2010)

  11. #51
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    impression, +1

    Նախ, ինչպես եք պատկերացնում, որ մի մարդ գրի ու դա իր կյանքին չվերաբերի։ Մանավանդ, որ այս մարդը իր կյանքում ահագին բաներ է վերապրել ու կարողանում ա շատ արտահայտիչ ձևով դա փոխանցել, այնպես, որ դու /ես / զգում ես, հասկանում ես, թե ինչ է վերապրել։

    Ժող, չեք հոգնել ուղղագիծ շարադրանք ունեցող ու սյուժե ունեցող ապուշություններից՞ Կոնկրետ իմ սիրտը խառնում ա խրոնոլոգիա, կամ գործողութունների հաջորդականություն ունեցող սյուժեներից Նոր բան եմ ուզում։ Ուզում եմ, որ կարդամ ու զգամ, ոչ թե կարդամ ու պատկերացնեմ։ Ուզում եմ զգամ, որ ուղղակի սուզվում եմ ստեղծագործության մեջ, ոչ թե մի հետաքրքիր պատմություն եմ կարդում Պողոսի կյանքից։

    Ես, երբ նշել էի, որ պրոֆեսիոնալ գործ եմ համարում, նկատի ունեի այն, որ ստեղծագործությունեը հագեցած է մտքերով ու ոչ մի ավելորդ նախադասություն, բալաստային նախադասություն չտեսա։ Ամեն բառը կարդալը որևէ իմաստ էր հաղորդում։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (23.07.2010), kyahi (23.07.2010), Quyr Qery (09.05.2011), Rhayader (23.07.2010), SSS (23.07.2010)

  13. #52
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ ես ավելացնեմ...Ինձ էս դրաֆթային վիճակն ավելիա դուր գալիս,Rhayader-ին ասեել եմ մի անգամ, ստեղ էլ կգրեմ, կարծում եմ սա նախնական վիճակում ավելի լավնա եղել, դե երբ լրիվա դրաֆթ եղել...չգիտեմ ,եթե իրոք ինչ որ Պողոսի կյանքից լիներ պատմվածք, գուցե մշակման արդյունքում լավը դառնար, բայց ախր սա հենց հեղինակի ապրումներն են, տվյալ պահին,տվյալ իրվիճակում,կյանքի տվյալ ստադիայում...ու ոնց եք պատկերոցնում,հիմա ,երբ օրինակ ինքն արդեն անցել ա էդ ամենը ողջախոհ ու լուրջ նստի ու սկսի վերամշակել իր էմոցիաները? չգիտեմ սա էն դեպքը չի ըստ իս ,որ վերամշակումը լավ արդյունքի բերի...ինքը հենց սենցա լավը;թափթփված...ես իրան սենց եմ սիրում արհեստականը ինչներիդ ա պետք
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    kyahi (23.07.2010)

  15. #53
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարելի՞ է միանալ:
    Չեմ կարծում, որ կարող եմ որևէ լուրջ կերպով արձագանքել ստեղծագործության փիլիսոփայական և կառուցվածքային հարցերին, բայց հոգեբանա-զգացմունքային կողմի մասին մի քիչ խոսեմ:
    Կարդացողներից մեկն արդեն նշեց, որ ստեղծագործության հատկանշական կողմերից է ազնվությունը: Ինչքանով ես բախտ եմ ունեցել ճանաչելու հեղինակին, սա նրա ստեղծագործական ձեռագրի (նաև բնավորության՝ իմ համոզմամբ) բնորոշ առանձնահատկությունն է. զուտ նկարագրական, աբստրակտ-ուսուցողական բնաույթի պատմվածքներ դեռ չեմ տեսել նրա կատարմամբ. միշտ պետք է ներդնի իր ապրումներից, պատկերազումներից, մտորածից, մի խոսքով՝ ներաշխարհից, որևէ բան: Սա վերին աստիճանի գնահատելի է ինձ համար, նաև՝ մեծ խիզախության ցուցանիշ: Անձամբ ես զուրկ եմ համարձակության նման աստիճանից:
    Գունեղությունը պատմվածքի մեկ այլ արժանիք է: Ըստ որում, հեղինակի վարպետությունը երևում է երկու՝ իրարից շատ տարբեր միջոցներով նկարագրված, ինձ ամենաշատը դուր եկած մասերի կերտման մեջ՝ Confutatis և Sanctus: Confutatis-ի բարդ ապրումները ծնող-երեխա, պարտականություն հարցերի շուրջ, կերակրվելու տեսարանը չափազանց տպավորիչ են, իրական և խորը: Sanctus-ի սկզբում նկարագրված պայծառ, անցավ, երազական տեսարանը շատ ներդաշնակ է Confutatis-ի վերջի հետ: Ու, իրոք, Sanctus-ի ոգուն շատ բնորոշ է:
    Գրիչը մի կողմ դնելու, հրաժարվելու, հոգնածության, բայց հաղթահարելու, շարունակելու այս նուրբ դրվագի հայտնվելը հե՛նց Agnus Dei հատվածում շատ խոսուն է:

    Ինչ վերաբերում է հեղինակի խոստովանական (թիվ 31) գրառմանը, ապա չեմ կարող համաձայնվել այն մտքի հետ, որ ավելորդ էր. դա այնքա՜ն բնորոշ գրառում էր այս մարդու համար:

    Բայանդուր ջան, մեծագույն շնորհակալություն՝ ստեղծագործությամբ կիսվելու համար (մի քանի օր առաջ, կարդալով պրոֆիլումդ magic-mashroom-ի արձագանքը ստեղծագործության մասին, ինչ մեղքս թաքցնեմ, նախանձեցի որ ինքը կարդացել է, ես՝ ոչ: Ինչպես պարզվեց, անհիմն կերպով )



    Բայց ինչ ուզում ես ասա, հա, մարդկային հոգին ինչքա՜ն գեղեցիկ բան ա

    Անցնեմ վարկանշաշարությանը:
    Հ.Գ. Որոշ տեղերում տառասխալներ կային, կարելի է ուղղել:
    Վերջին խմբագրող՝ ars83: 23.07.2010, 19:32:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (23.07.2010), impression (23.07.2010), kyahi (23.07.2010), Rhayader (23.07.2010)

  17. #54
    positive kyahi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2010
    Հասցե
    Տիեզերք
    Տարիք
    32
    Գրառումներ
    315
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ars83 -ի գրառումից հետո հիշեցի Confutatis-ի հետևյալ տողերը , ավելնորդ է ասել, թե ինչքան ճիշտ խոսքեր են

    - Мама, а где твои уши?
    - Девочка моя, - опять рассмеялась мама, протирая рот салфеткой, - я накормила ими своих голодающих родителей. Видишь, какой благодарной дочкой я была?
    Отец (или его призрак?) тоже отрезал себе кусочек. От ступни. На его груди зияла большая пустая дыра. Я спросила:
    - Папа, а где твое сердце?
    - Девочка моя, - сказал папа, дожевывая свой кусок, - я накормил им своих голодающих родителей.
    Я задумалась и опять спросила:
    - А почему мои ноги? Почему вы выбрали именно ноги?
    - Чтобы ты не убежала от нас, доченька.
    - Да. Ведь мы так боимся умереть в одиночестве.

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (09.05.2011), Rhayader (23.07.2010)

  19. #55
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շուշ, էս վիպակում էդ բնույթի գաղափարներ, էն էլ ճիշտ գաղափարներ չկան (նամանավանդ որ նպատակ ունենան ուրիշներին սովորացնել, թե մարդիկ իրանցից ինչ են ուզում): Մտքեր ու զգացողություններ: Եթե ընդհանրություններ ես տեսնում, դա իմ ու քո մտքերի ու զգացողությունների մի մասի ընդհանրությունից է, ոչ թե ես փորձում եմ քեզ, որպես ընթերցող, բան սովորեցնել
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    kyahi (24.07.2010)

  21. #56
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահագին ուշացա...



    Մի խոսքով՝ ընտիր:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (30.07.2010), Rhayader (29.07.2010)

  23. #57
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահագին ուշացա...



    Մի խոսքով՝ ընտիր:
    Ավելի մանրամասն գրի փլիզ, կոնկրետ որ պահերն էին տպավորիչ, ինչ կհիշես այս պահին՝ առանց տեքստին նայելու և այլն
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  24. #58
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի մանրամասն գրի փլիզ, կոնկրետ որ պահերն էին տպավորիչ, ինչ կհիշես այս պահին՝ առանց տեքստին նայելու և այլն
    Դժվար բան ես ասում, Սոֆ ջան:
    Մանավանդ եթե հաշվի առնենք էն փաստը, որ կարդացել եմ 2 օրում, վատ լուսավորության պայմաններում,
    հաճախակի ընդհատումներով...

    Բայց ամեն դեպքում էս գործը կոնկրետ իմ համար մի ամբողջություն ա, որը առանձին մասերի բաժանելով
    իմաստը կորցնում ա /կռուծիտ չեմ լինում /
    Կարամ նշեմ, որ իմ համար ամենատպավորիչը էն աղջկա մղձավանջային երազն էր /չնայած
    ամբողջ սյուժեն ա երազ /, ու մեկ էլ վիպակի ավարտը:

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (30.07.2010), Rhayader (30.07.2010)

  26. #59
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջեկի կյանքի վերջին չորս րոպեների մասին մի փոքր երկար

    Կարդացի ոչ մեկ անգամ, եկա եզրակացության՝ բոլոր կերպարները հենց Դուք եք, Դուք, Ձեր անձը: Դուք չեք երևակայում, Դուք չեք անդրադառնում Ձեր շրջապատում կամ աշխարհի որևէ կետում ապրող որևէ իրական մարդու հոգեբանության: Դուք չեք հենվում մեկ այլ իրական, ռեալ մարդու հոգեբանության վերլուծության վրա, դրա համար էլ դիմում եք ռուսերեն կամ այլ օտար լեզվի, այդպիսով, Դուք ստեղծում եք մի իրականություն, որը, ըստ էության, աշխարհի որևէ կետում գոյություն չունի, կա միայն Ձեր գլխում, Ձեր երևակայության մեջ: Նույնը վերաբերում է նաև իրավիճակներին, որոնցից կազմված է ողջ սյուժեն: Դուք ստեղծել եք հոգեբանական հետաքրքիր խաչաձևումներ, բայց «ստեղծել» հասկացությունը այստեղ սխալ է օգտագործել, որովհետև Դուք չեք ստեղծել, Դուք ապրել եք. Ջեկը, Ջորջը, Ալեքսը, բոլոր կերպարները Դուք եք, որպեսզի հոգնակիով չհասկանաք, ասեմ բոլոր կերպարները Դու ես: Դու նույնիսկ հեղինակը չես, քո երևակայության մեջ անձի երկվություն է, այն էլ թե քանի¯ անձերի: Մարմնական սեր ( գովելի է, որ մանրամասն տեսարանները ծայրահեղ չեք նկարագրում), սպանության երևակայություն, արյուն, հարց է բռնաբարությու՞ն, թե՝ ո՛չ, ինչ-որ աղջկա կտրված կոկորդ, գլուխը քարով ջարդելու տեսարան, մորը մահ ցանկանալ, հորը՝ մարմնական սիրո լկտի առաջարկություն: Նշվածները ագրեսիայի դրսևորումներ են… Դու կարողանում ես քո մեջ գտնել քո թաքուն կողմերը, բնազդները, ցանկությունները և հակասելով ինքդ քեզ՝ իդելաները: Գտնում ու բացում ես քո մեջ, դնում ես երչևակայական իրականության մեջ, եթե Օրինակ, Դու Ջեկը լինեիր ու չկողմնորոշվեիր սեփական սեռի հարցում, եթե ձգտեիր ինքնասպանության, եթե հայտնվեիր սեփական գերեզմանում, եթե տեսնեիր բռնաբարված ու մութ անկյունում մորթված աղջկա, եթե անձամբ այդ աղջիկը լինեիր, Դու ապրում ես բոլոր կերպարների կյանքով, դա քո թաքնված էությունն է… Նրանք Դու ես: Հենց դա է ապացուցում թվացյալ գլխավոր կերպարների կիսախելագարությունը, վերջնական ավարտում բոլորի մահը: Բոլորի փոխարեն Ալեքսի կյանն է եզակի: Նա կարող էր փրկվել միայն ապագա երեխայի «Շնորհիվ»: Բայց Ջեկը ապրում է նաև ջրի տակ լինեու զգացումը: Դու Ալեքսին էլ Ջեկի կերպարի մեջ ես դնում՝ Ֆիոլետովի մազերով աղջկա՝ ֆիոլետովի մազերով մահվան մեջ ես դնում: Վերոնշվածին ապացույց գալիս է պատվածքի սկզբում տրված նախադասությունը (ներեցեք, որ թարգմանել եմ)` «Մարդ, որը չկա ոչ մի տեղ, բացի մեռնող հիշողություններից»: Ամեն ինչ ընդամենը 4 րոպե ձգվող խառնիճաղանջ հիշողութուններից բաղկացած իրավիճակ է՝ մտքեր, գաղափարներ, ապրումներ՝ կտրտվող, չկրկնվող, սիմվոլիկ: Ձեր՝ Բոլորի մահը՝ սպանությունը չկա, կա խելագար մտքի ինքնասպանություն բոլոր կերպարների մեջ: Ընդհանուր մտահղացումը հանճարեղ է, եզակի, չկրկնվող՝ անգամ որոշ սարսափ ֆիլմերի մեջ: Ունեք հիրավի զարգացած երևակայություն, այդպիսիք կարող են ունենալ խելագարները, ովքեր ապրում են իրենց ստեղծած իրականության մեջ (վերջերս տեսել եմ), բայց քանի որ գիտակցում եմ, որ Դուք ադեկվատ անձ եք՝ կարդացած ու գրագետ, պետք է նշեմ, որ այս դեպքում Ձեր գերզարգացած երևակայությունը Ձեր առավելությունն է համենայն դեպս իմ ճանաչած շատ ու շատ հեղինակների հանդեպ: Անկերծ ասեմ, եթե օգտագործեք Ձեր միտքը հայ իրականությունում առկա խնդրահարույց միջադեպերին ու անհատներին անդրադառնալուն, Դուք հիրավի արդիական և երկարակյաց գործ կստեղծեք: Որքանով տեղյակ եմ այսօր Երևանում գործում է դեռահասների՝ ինքնասպանության մտքով ապող մի խմբակ: Չեք կարծում, որ, օրինակ, նրանց համար Ձեր գործը գտածո է՝ ինքնասպանության քայլ անելու հետաքրքրության տեսանկյունից: Իհարկե ներեցեք, բայց ինչ՝ եթե անդրադառնաք հենց այդ խմբի ներսում գոյություն ունեցող խնդիրին՝ ինչն է տանում դեռահասին ինքնասպանության: Այդ հարցի պատասխաններից մի քանիսը գիտեմ՝ ամենաառաջինը՝ հենց «Դեռահասությունը»: Կարծում եմ Ձեր երևակայությունը շատ ավելին է իվիճակի… Շատ կցանկանայի հայերենով ու հայեցի մտածելակերպով գործ ընթերցել, այդ դեպքում կարծում եմ դա կլինի չափազանգ տեղին: Կցանկանայի առանձին տեսարանների անդրադառնալ մի փոքր ավելի մանրամասն, սակայն խոսքս չափազանց երկարեց, եթե դեմ չեք լինի կուզենայի շարունակել: Միայն Ձեզ ուղղված մի խնդրանք ունեմ, ես անգլերենից այնքան հարուստ գիտելիքներ չունեմ, որ կարողանայի թարգմանել յուրաքանչյուր ենթավերնագիր, եթե Ձեզ համար դժվար չի լինի, ապա կխնդրեի ներքևում գրեիք անգլերեն ենթավերնագրին համարժեքը, միայն թե ո՛չ թե հայերենով, ա՛յլ ռուսերենով:

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (10.11.2010), Արևածագ (21.10.2010)

  28. #60
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ohanyan, շնորհակալ եմ գնահատականի ու վերլուծության համար, ինչպես նաև վերնագրման վերաբերյալ հարցի համար, քանի որ դասական երաժշտությունից կամ կաթոլիկ մեսսայի կառուցվածքից բավականաչափ գիտելիքներ չունեցող մարդկանց այն իսկապես կարող է շփոթեցնել:
    Նախ, կուզեի նշել «չորրորդ պատի» գեղարվեստական կոնցեպցիան, որն առանձնապես հատուկ է կինոֆիլմերին, բայց գրքերում էլ, իհարկե ավելի աբստրակտ տեսքով, այն առկա է: Այսպես կոչված «չորրորդ պատի» հետևում է գտնվում ոչ միայն ընթերցողը, այլ նաև հեղինակը (եթե, իհարկե, շարադրանքն առաջին դեմքից չի): Ընդհանրապես, գրքի հերոսները պատկերացում չեն ունենում այն ամենի մասին, ինչ գտնվում է «չորրորդ պատի» հետևում: Իսկ երբ պահի տակ սկսում են դիմել, ասենք, հեղինակին, ընթերցողին, կամ էլ հեղինակն է դիմում հերոսներին, գործ ունենք «չորրորդ պատի խախտում» գեղարվեստական հնարքի հետ, որը սովորաբար հումորային գրականության մեջ է կիրառվում, կամ էլ որպես «deus ex machina»: Իմ դեպքում ես այն կիրառել եմ թեթև երկխոսության համար:
    Ռուսերենով գրելու կապակցությամբ, կարելի է ասել, ռուսերենն իմ մայրենի լեզուն է, դրա համար էլ հայերեն ծավալուն ստեղծագործություններ չեմ գրում, ու չեմ կարծում, թե երբևէ կգրեմ: Ու չեմ էլ կարծում, թե դրա կարիքն ինչ-որ մեկն առանձնապես ունի:
    Իսկ հիմա անդրադառնանք վերնագրմանը: Requiem-ը (Missa Pro Defunctis) կաթոլիկ մեսսա է (պատարագ) մեռելների համար, ինչպես նաև այդ պատարագի երաժշտական ֆորմատ: Տվյալ դեպքում ես օգտվել եմ ոչ թե միջնադարյան, այլ դասական ու ռոմանտիկ շրջանների ռեքվիեմային կառուցվածքից:
    Նշեմ նաև, որ ի սկզբանե շարադրանքը գծային էր (գործողությունները տեղի էին ունենում ժամանակագրական հաջորդականությամբ): Կառուցվածքը որոշելուց հետո ես ըստ այդ կառուցվածքի շարադրանքի սյուժեի քարտեզ նկարեցի ու ըստ քարտեզի գծային շարադրանքը մասնատեցի ու վերադասավորեցի: Որոշ մասեր այս տարբերակում ընդհանրապես չկան, մասնավորապես՝ Էրիկի ու Ջեկի կոնֆրոնտացիան (այստեղ միայն առաջին բախումն է ու հանգուցալուծումը), Դանայի սյուժեի գիծը և այլն:
    Այժմ՝ վերնագրերն իրենց բացատրություններով.
    Introitus - «Մուտք»
    Kyrie - լրիվ անվանումը՝ «Kyrie Eleison», «Տեր Ողորմեա»
    Dies Irae - «Ցասման Օրը»
    Rex Tremendae - «Սոսկալի Արքան»
    Confutatis - «Մոլորյալները»
    Lacrimosa - «Արտասվաբեր»
    Hostias - «Զոհեր»
    Sanctus - «Սրբազան»
    Agnus Dei - «Գառն Աստծո»
    Lux Aeterna - «Մնա Լույսի Մեջ»
    Հուսով եմ՝ բավականաչափ պարզաբանեցի)))
    Սեռական բնույթի տեսարանները չմանրամասնելն էլ իր նպատակն ունի՝ վիպակում ամեն ինչ իր նպատակին է ծառայում, ու նկարագրված է այն չափով, որքանով նշանակում է այն, ինչ պետք է նշանակի: Ու եղածից այն կողմ գնալն իրականում ավելորդություն կլիներ: Ոչ թե ինչ-որ բարոյահասարակական սահմանափակումների հետևանքով:
    Հետո՝ ի մերջո, սա գեղարվեստական աշխատանք է, ոչ թե անատոմիայի դասագիրք
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ohanyan (16.10.2010)

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Реквием: Четыре Минуты, Քննարկում
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 27.01.2010, 17:49
  2. Реквием: Четыре Минуты
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 30.10.2008, 11:09

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •